2019
Երեց Ջոն Ա․ Մակքյուն
Մայիս 2019


Երեց Ջոն Ա․ Մակքյուն

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Երեց Ջոն Ա․ Մակքյուն

Իր աշխատանքային կարիերայի սկզբում Երեց Ջոն Ա․ Մակքյուն զրուցում էր իր ղեկավարի հետ, որի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդը շատ բան չգիտեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին: Նրա ղեկավարը հարցրեց Երեց Մակքյունին, թե ինչու Վերջին Օրերի Սրբերը չեն պարում կամ թխվածք ուտում:

«Միանշանակ ես ուտում եմ բլիթներ»,- Երեց Մակքյունը ժպիտով ասաց իր ղեկավարին, տրորելով իր որովայնը: «Կարծում եմ, դուք մեզ մեկ ուրիշի հետ եք շփոթել»։

Զրույցի ընթացքում Երեց Մակքյունը պարզաբանեց Եկեղեցու մասին թյուրըմբռնումը։ Այդ զրույցը հանգեցրեց այլ խոսակցությունների Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, և Երեց Մակքյունի համար վերահաստատեց այն փաստը, թե որքան կարևոր է միշտ պատրաստ լինել ավետարանով կիսվելու համար:

«Մենք Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք, ուր էլ որ լինենք, ցանկացած պարագայում, ցանկացած առիթի ժամանակ»,- ասում է Երեց Մակքյունը: «Մենք ունենք աշխատանք և կարիերա, բայց դրանք կան, որպեսզի աջակցեն մեր ընտանիքներին և օգնեն մեզ հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ կարող ենք կիսվել ավետարանով։ Դա մեր առաջնային պարտականությունն է, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ»:

Ջոն Ալեն Մակքյունը ծնվել է 1963 թվականի հունիսի 20-ին, Սանտա Կրուզ քաղաքում (Կալիֆորնիա, ԱՄՆ), Քլիֆորդ և Ջոան Շուլթիս Մակքյունների ընտանիքում: Նա հիմնականում մեծացել է Նիսսում (Օրեգոն, ԱՄՆ):

Ֆուկուոկայում (Ճապոնիա) լիաժամկետ միսիա ծառայելուց հետո, Երեց Մակքյունը Սոլթ Լեյքի տաճարում ամուսնացել է Դեբրա Էլեն Քինգսբուրիի հետ՝ 1984 թվականին։ Նրանք ունեն չորս երեխա և ապրում են Միդվեյում (Յուտա, ԱՄՆ)։

Երեց Մակքյունը ստացել է գիտությունների բակալավրի աստիճան ֆինանսների գծով Բրիգամ Յանգ Համալսարանից, իսկ ավելի ուշ բիզնես կառավարման մագիստրոսի կոչում ֆինանսների գծով՝ Կալիֆորնիայի Լոս Անջելեսի (ԼԱԿՀ) համալսարանից։ 1997-2012 թթ. աշխատել է որպես Capital Investment Advisors-ի ավագ փոխնախագահ և գործադիր տնօրեն: Այնուհետև նա ծառայել է Յուտա Պրովո միսիայի նախագահ, որից հետո դարձել է նվիրատուների միջնորդ LDS բարեգործական հիմնադրամի հիմնական նվերների համար:

Երեց Մակքյունը իր նոր կոչումը ստանալուց առաջ ծառայում էր Տարածքային Յոթանասունական: Նա նաև ծառայել է ցցի նախագահ, եպիսկոպոս, եպիսկոպոսության և ճյուղի խորհրդական և երեցների քվորումի նախագահ: