2019
Երեց Լ․ Թոդ Բադջ
Մայիս 2019


Երեց Լ․ Թոդ Բադջ

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Երեց Լ․ Թոդ Բադջ

Փոքր տարիքից Թոդ Բադջի ծնողները սովորեցրել են նրան, թե ինչպես փնտրել Տիրոջ կամքը: Իր կյանքի ընթացքում նա փորձել է կիրառել դա յուրաքանչյուր որոշման մեջ:

Տարիներ անց, երբ կնոջ և հինգ երեխաների հետ նստած էին տանը, նա հոգևոր տպավորություն ստացավ՝ թողնել բանկային և ֆինանսական իր կարիերան: Փոփոխության համար նշանակալից զոհաբերություն կպահանջվեր, որպեսզի ստեղծեր նոր կարիերա։

Կարիերան փոխելու մեծ ջանքերից և նախապատրաստությունից հետո, Երեց Բադջը հանդիպեց մի բացառիկ պատրաստված անձնավորության, որը նրան խորհուրդ տվեց: Այդ մարդն առաջարկեց, որ Երեց Բադջը պահպանի իր բանկային կարիերան, հիշեցնելով, որ նա շատ հնարավորություններ կունենա խորհրդատվություն մատուցել և օգնել մարդկանց: «Մենք ազնիվ մարդկանց կարիքն ունենք բիզնեսում»,- այդ մարդն ասաց նրան։

Երեց Բադջը համարեց, որ այդ հանդիպումը Տիրոջ կողմից գորովագութ ողորմություն էր: «Կարծում եմ Նա ցանկանում էր իմանալ, թե որտեղ է իմ սիրտը»,- ասաց նա։ «Երբ Տերը ճանաչեց իմ սիրտը, Նա չպահանջեց զոհաբերություն, և ես վստահեցի, որ Նա կարող է ինձ օգտագործել իր նպատակների համար՝ առանց կարիերայի փոփոխության»:

Նրա կարիերան թույլ տվեց, որ նա գործարար աշխարհում բարի ազդեցություն ունենա, նույնիսկ, դռներ բացի Ճապոնիայում ավետարանը քարոզելու համար:

Երեց Լորենս Թոդ Բադջը ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 29-ին Պիտսբուրգում (Կալիֆորնիա, ԱՄՆ), Լոուել Ջենսենի և Դին Փրայս Բադջերի ընտանիքում: Բրիգամ Յանգի համալսարանում իր առաջին տարեդարձի ժամանակ նա հանդիպեց Լորի Քափեների հետ: Ճապոնիայի Ֆուկուոկա միսիայից վերադառնալուց ութ ամիս հետո նրանք ամուսնացան Լոգան Յուտա Տաճարում։ Նրանք ունեն վեց զավակ:

1984 թվականին ավարտելով ԲՅՀ-ի տնտեսագիտության բաժինը և ստանալով բակալավրի աստիճան, Երեց Բադջն աշխատել է Բեյն & (Ճապոնիա), Citibank, N.A. և GE Capital ընկերությունների համար։ 2003 թվականին նա դարձավ Tokyo Star Bank Limited- ի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը, և բանկի խորհրդի նախագահ աշխատեց 2008-2011 թվականներին:

Երեց Բադջը ծառայել է Տարածքային Յոթանասունական, Ճապոնիա Տոկիո միսիայի նախագահ, ցցի նախագահ, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ և ցցի Երիտասարդ տղաների նախագահ։