2019
Սեմինարիայի ուսումնական ծրագիրը համապատասխանեցնել Եկ, հետևիր ինձ ծրագրի հետ
Մայիս 2019


Սեմինարիայի ուսումնական ծրագիրը համապատասխանեցնել Եկ, հետևիր ինձ ծրագրի հետ

Սեմինարիայի ուսումնասիրությունը ամբողջ աշխարհում շուտով կհամապատասխանեցվի Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագրի և ժամանակացույցի հետ և այդ փոփոխության արդյունքում՝ տանը, կիրակնօրյա դպրոցում և սեմինարիայում միասնական ուսումնասիրության միջոցով կբարելավվի տանը կենտրոնացած, Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսուցման մոտեցումը։

Սկսած 2020 թվականից, սեմինարիայի դասերի ժամանակ կուսումնասիրվեն այն սուրբ գրությունները, որոնք յուրաքանչյուր տարի օգտագործվում են Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագրի ժամանակ։ Ուսումնական տարվա օրացույցի փոխարեն սեմինարիայի դասընթացները կհետևեն տարեկան օրացույցին։

Թեև սեմինարիայի դասերը կշարունակեն հիմնվել սուրբ գրությունների վրա, ուսումնական ծրագիրն ավելի շատ կհիմնվի վարդապետության վրա և կօգնի ամրապնդել, պաշտպանել և պատրաստել Երիտասարդներին միսիայի, ամուսնությունների և Եկեղեցում ծառայելու համար: