2019
Մարդասիրական ջանքերն օգնում են հազարավորների
Մայիս 2019


Մարդասիրական ջանքերն օգնում են հազարավորների

Նկար
Բուժքույր և նոր ծննդաբերած մայրը Ինդոնեզիայում

Ինդոնեզիայում բուժքույրը կանգնած է նոր ծննդաբերած մոր կողքին: Այս ծննդաբերական կենտրոնում բուժքույրերն ավարտեցին «Օգնել մանուկներին շնչել» ծրագիրը, որը կազմակերպել էր ՎՕՍ բարեգործական ծրագիրը։

Նկար
Տղան Գանայում

Գանայում երիտասարդ տղան ժպտում է, երբ ՎՕՍ Բարեգործական ծրագրի տեխնիկի օգնությամբ տեղավորվում է անվասայլակի վրա։

Եկեղեցու մարդասիրական ձեռքը՝ ՎՕՍ Բարեգործական ծրագիրն անցյալ տարի 141 երկրում մասնակցել է 2,885 ծրագրերի՝ աշխատելով 1900 մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ: Համաձայն 2019 թվականի փետրվարի 19-ին ՎՕՍ Բարեգործականն ծրագրի հրատարակած 2018 տարեկան զեկույցի, 1985 թվականից սկսած ՎՕՍ Բարեգործականն ծրագիրը տրամադրել է ավելի քան 2,2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն, այդ թվում՝ դրամական միջոցներ, ապրանքներ և նվիրատվություններ 197 երկրներում և տարածքներում։

Եկեղեցու մարդասիրական ջանքերի շարժառիթը կարեկցանքն ու սերն է Աստծո բոլոր զավակների հանդեպ և ընդգծում է երեք առաջնորդող սկզբունքներ՝ հոգ տանել ամենամեծ կարիք ունեցողների մասին, ոգեշնչել ինքնապահովում և խթանել կամավորություն ու ծառայություն: Այս սկզբունքները, որոնք հիմնված են Հիսուս Քրիստոսի հավատքի վրա, զորացնում են անհատներին և ընտանիքներին, անկախ ռասայից, կրոնից կամ ազգությունից:

Եկեղեցին օգնում է արտակարգ իրավիճակների արձագանքման (ներառյալ կամավորական ջանքերը), տեսողական խանգարումների, մոր և նորածնի խնամքի ծառայությունների, մաքուր ջրի և ախտահանման, պատվաստումների, անվասայլակների և քայլողական պիտույքների մատչելիության հարցով, օգնում է մարդկանց տեղական լուծումների և միջոցների օգնությամբ սնունդ հայթայթել և փախստականներին տրամադրել անմիջական և երկարաժամկետ օգնություն։ Եկեղեցին նաև մասնակցում է տեղական համայնքային ծրագրերին, ԱՄՆ-ի և Կանադայի 43 նահանգներում և մարզերում՝ օգնելով անօթևան մարդկանց, փախստականների վերաբնակեցմանը և այլ կարիքներին:

«Մենք մեծ երախտագիտություն և բարեկամական կապ ենք զգում ուրաքանչյուր մարդու հանդեպ, ով նպաստել է մարդասիրական աշխատանքի հաջողությանը 2018 թվականին», - ասում է ՎՕՍ Բարեգործական ծրագրի նախագահ և Սփոփող Միության Նախագահության Առաջին Խորհրդական Քույր Շերոն Յուբենկը։ Նա ասել է, որ զեկույցը ներկայացնում է տասնյակ հազարավոր մարդկանց բարությունը։