2019
Հայտարարվեց ութ նոր տաճարների պատմական վերանորոգումների մասին
Մայիս 2019


Հայտարարվեց ութ նոր տաճարների, պատմական վերանորոգումների մասին

Նկար
Սոլթ Լեյք տաճար

Կվերանորոգվեն ռահվիրաների դարաշրջանի տաճարներ, որոնց թվում է Սոլթ Լեյք Տաճարը, և ևս 8 նոր տաճարներ կկառուցվեն:

Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ամփոփել է 2019 թվականի ապրիլ ամսվա գերագույն համաժողովը՝ հայտարարելով ութ նոր տաճարների և չորս ռահվիրաների դարաշրջանի տաճարների վերանորոգման մասին, այդ թվում՝ ավելի շատ մանրամասներ է հաղորդել Սոլթ Լեյք տաճարի վերանորոգման մասին:

Նոր տաճարներ կկառուցվեն Պագո Պագո (Ամերիկյան Սամոա), Օկինավա Սիթի (Օկինավա), Նեյաֆու (Տոնգա), Տուելի հովիտ (Յուտա, ԱՄՆ), Մոզես Լեյք (Վաշինգտոն, ԱՄՆ), Սան Պեդրո Սուլա (Հոնդուրաս), Անտաֆագաստա (Չիլի) և Բուդապեշտ (Հունգարիա):

Սոլթ Լեյք տաճարի վերանորոգման հիմնական ծրագրերը կներառեն Տաճարային հրապարակի և Եկեղեցու գրասենյակի շենքի հարևանությամբ գտնվող պլազայի վերանորոգումը Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ)։ Սենթ Ջորջի (Մանթի) և Լոգանի (Յուտա, ԱՄՆ) տաճարները նույնպես կվերանորոգվեն մոտ ապագայում։ «Այդ աշխատանքների պատճառով յուրաքանչյուր տաճար կփակվի որոշ ժամանակով»,- ասել է Նախագահ Նելսոնը։ «Եկեղեցու անդամները կարող են շարունակել վայելել տաճարային երկրպագությունը և ծառայությունը մոտակա մյուս տաճարներում: Երբ բոլոր նախագծերն ավարտվեն, յուրաքանչյուր պատմական տաճար կվերանվիրագործվի»:

2018 թվակաի հունվար ամսին Եկեղեցու Նախագահ դառնալուց հետո Նախագահ Նելսոնը հայտարարել է 27 նոր տաճարներ։ Վերջին՝ 2018 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովից հետո տաճարներ են նվիրագործվել Հռոմում (Իտալիա), Բարանգվիլայում (Կոլումբիա) և Կոնսեպսիոնում (Չիլի)։