2019թ․
Քահանայության ձեր աշխատանքային գծատետրը
նախորդ հաջորդ

Քահանայության ձեր աշխատանքային գծատետրը

Ստեղծեք ձեր աշխատանքային գծատետրն այն մասին, թե ինչպես կապացուցեք ինքներդ ձեզ, որ Քրիստոսի աշակերտն եք։

Անցյալ դեկտեմբերին Առաջին նախագահությունը թողարկեց մի հայտարարություն, համաձայն որի 11 տարեկան տղաները «հունվարին ովքեր տվյալ տարվա ընթացքում կդառնան 12 տարեկան, … կսկսեն մասնակցել … Ահարոնյան Քահանայության քվորումների դասերին»։1

Արդյունքում, այս տարվա սկզբում կային բավականին զարմացած 11-ամյա տղաներ, ովքեր ենթադրել էին, որ իրենք կմնան Երեխաների Միությունում, մինչև իրենց հաջորդ ծննդյան տարեդարձը, բայց այժմ հաղորդություն են բաժանում կիրակի օրերին, որպես Եկեղեցու նոր կարգված սարկավագներ։

Մտածում եմ, ովքեր են ավելի զարմացած փոփոխությամբ՝ սարկավագները, թե՞ նրանց ծնողները։ Մոտավորապես այդ 80,000 սարկավագներից շատերն այս երեկո ներկա են այստեղ, այս հրաշալի Համաժողովների Կենտրոնում, կամ մասնակցում են տեխնոլոգիական միջոցների շնորհիվ։ Բարի գալուստ քահանայության այս մեծ եղբայրությունը։

Այդ փոփոխության շնորհիվ այս ժողովը պատմական է և դա, հավանաբար, Ահարոնյան քահանայության ամենամեծ խումբն է, որը երբևէ հաճախել է գերագույն համաժողովի քահանայության գլխավոր նիստին։ Այս հատուկ առիթով, ես կցանկանայի իմ ելույթն ուղղել Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդկանց։

Սպորտի շնորհիվ սովորած դասեր

Որպես ուսանողներ, ձեզանից շատերը նաև զարգացնում են իրենց տաղանդները, հետաքրքրությունները և հոբբիները դպրոցի լրացուցիչ պարապմունքների կամ դպրոցից դուրս անհատական դասերի, թիմերի և խմբերի՝ ներառյալ սպորտի միջոցով։

Իմ ողջ կյանքում սիրելով սպորտը, ես միշտ հիացել եմ այն մարդկանցով, ովքեր զարգացրել են իրենց մարզական ունակությունները և հանդես եկել բարձր մակարդակով։ Որպեսզի ինչ-որ մեկն իսկապես հաջողության հասնի որևէ ոլորտում, բացի բնական տաղանդից, անհրաժեշտ է նաև մեծ կարգապահություն, զոհաբերություն և բազմաթիվ ժամերի ուսուցում և հմտությունների կիրառում։ Նման մարզիկները հաճախ լսում են մարզիչի երբեմն կոշտ քննադատությունները և հոժարակամ մի կողմ են դնում այն, ինչ ցանկանում են հիմա՝ ապագայում ավելի մեծ բաների հասնելու համար։

Մենք ճանաչում ենք Եկեղեցու անդամների և քահանայություն կրողների, ովքեր հաջողության են հասել մասնագիտական ատլետիկայի բարձրագույն մակարդակներում։ Կան բազմաթիվ լավ օրինակներ, բայց ժամանակի սղության պատճառով կարող եմ թվարկել միայն մի քանիսը։ Միգուցե ճանաչեք այս մարզիկներից ոմանց՝ Ջերեմի Գուտրի և Բրայզ Հարփեր (բասկետբոլ), Ջաբարի Փարկեր և Ջիմեր Ֆրեդիտ (բասկետբոլ), Ռիկարդո Ռոջաս (ֆուտբոլ), Ուիլյամ Հոպոատ (ռեգբիի լիգայում), Թայսոմ Հիլ և Դանիել Սորենսեն (ամերիկյան ֆուտբոլ)։ Այս մարդիկ բոլորն էլ իրենց բնագավառում մեծ ներդրում են ունեցել։

Չնայած նրանք չափազանց հաջողակ են իրենց մարզաձևում, այդ մարզիկներն առաջինը կխոստովանեն, որ իրենք կատարյալ մարզիկներ կամ կատարյալ մարդիկ չեն։ Նրանք շատ են աշխատում լավագույն մարզավիճակում լինելու և ավետարանով ապրելու համար։ Նրանք ոտքի են կանգնում, եթե սայթաքում են և ձգտում են դիմանալ մինչև վերջ։

Ուսումնասիրեք աշխատանքային գծատետրը

Թիմային մարզաձևերում ռազմավարությունները մշակվում են խաղերի որոշ իրավիճակների հիման վրա և գրանցվում աշխատանքային գծատետրում։ Մարզիկներն իրենց որոշակի հանձնարարությունների մասին սովորում են յուրաքանչյուր խաղի համար։ Հաջողակ խաղացողները սովորաբար հիմնովին ուսումնասիրում են աշխատանքային գծատետրն այնպես, որ երբ ռազմավարությունը որոշվում է, նրանք ճշգրտորեն, գրեթե բնազդաբար, իմանում են, թե ուր գնան և ինչ անեն։

Andy Reid

Լուսանկարն ըստ՝ Dave Kaup/REUTERS/stock.adobe.com

Playbook

Նմանապես, քահանայության կրողներս նույնպես ունենք թիմ (քվորում) և աշխատանքային գծատետր (սուրբ գրություններ և ժամանակակից մարգարեների խոսքեր)։

Դուք զորացնո՞ւմ եք ձեր թիմակիցներին։

Որքանո՞վ լավ եք ուսումնասիրել ձեր աշխատանքային գծատետրը։

Արդյո՞ք լիովին հասկանում եք ձեր հանձնարարությունը։

Ghana

Դիմակայել ընդդիմությանը

Որպեսզի համեմատությունն ավելի հասկանալի դարձնենք, հայտնի մարզիչները գիտեն իրենց թիմի և հակառակորդի ուժեղ կողմերն ու թույլ կողմերը։ Նրանք ստեղծում են ռազմավարություն, որը նրանց հաղթելու ավելի շատ հավանականություն կտա։ Ի՞նչ կասեք ձեր մասին։

Դուք գիտեք, թե ինչ գայթակղություններ են առավել խոցելի ձեզ համար, և կարող եք կանխատեսել, թե ինչպես հակառակորդը կփորձի կանգնեցնել և հուսահատեցնել ձեզ։ Դուք ստեղծե՞լ եք ձեր ռազմավարությունը և աշխատանքային գծատետրը, որպեսզի իմանաք, թե ինչպես արձագանքել, երբ բախվում եք ընդդիմությանը։

Երբ հանդիպեք բարոյական տարբեր գայթակղություններին, լինի դա ուրիշների շրջապատում, թե միայնակ էկրանին նայելիս, դուք իմանաք ձեր ռազմավարությունը։ Երբ ընկերն առաջարկի ալկոհոլ օգտագործել կամ թմրամիջոցներ փորձել, իմանաք, թե ինչպես խաղալ։ Դուք կվարժվեք և կիմանաք, թե ինչպես նախապես արձագանքել։

Ռազմավարությունով, աշխատանքային գծատետրով և ձեր դերի իրականացման հստակ հանձնառությամբ, դուք կհասկանաք, որ գայթակղությունն ավելի քիչ է վերահսկում ձեզ։ Դուք արդեն որոշում կկայացնեք, թե ինչպես արձագանքել և ինչպես վարվել։ Դուք ստիպված չեք լինի ամեն անգամ որոշում կայացնել, երբ հանդիպեք գայթակղությանը։

Տասներկու առաքյալներից մեկը վերջերս կիսվել է մի պատմությամբ, որը լուսաբանում է այդ սկզբունքը։ Ավագ դպրոցում, երբ քահանա էր, նա ժամանակ էր անցկացնում իր ընկերների հետ։ Մի բան ուտելուց հետո, երբ մեքենա էին վարում, ինչ-որ մեկն առաջարկեց, որ գնան կինոդիտման։ Խնդիրն այն էր, որ նա գիտեր, որ չպետք է այդ ֆիլմը դիտեր։ Թեև նա անմիջապես զգաց պահի թելադրանքն ու անհանգստությունը, նա ծրագիր ուներ այդ պահի համար։ Այդ իրավիճակը հատուկ ծրագրված էր քահանայության իր աշխատանքային գծատետրում։

Խորը շունչ քաշելով և հավաքելով քաջությունը, նա ասաց․ «Ինձ չի հետաքրքրում այդ ֆիլմը։ Պարզապես իջեցրեք ինձ իմ տան մոտ»,- որը նրանք արեցին։ Մի պարզ ռազմավարություն, որը հաղթանակ բերեց։ Տարիներ անց, այդ երեկո իր հետ եղած ընկերներից մեկը նկարագրել է, թե ինչպես է այդ օրինակը մեծ ուժ տվել իրեն, որ համարձակորեն դիմակայի իր կյանքի նմանատիպ իրավիճակներին։

Իրավիճակներ աշխատանքային գծատետրից

Եղբայրներից մի քանիսին խնդրել եմ առաջարկել մի քանի ռազմավարություն, որոնք դուք կարող եք ընդգրկել ձեր աշխատանքային գծատետրում։ Ահա որոշ ոգեշնչված առաջարկներ.

  • Յուրաքանչյուր օր աղոթեք Հիսուս Քրիստոսի մասին ավելի մեծ լույս ու վկայություն ստանալու համար։

  • Ուշադիր լսեք ձեր ծնողների, ձեր եպիսկոպոսի, ձեր Երիտասարդ տղաների և քվորումի ղեկավարների ուսմունքները։

  • Խուսափեք պոռնոգրաֆիայից և սոցիալական լրատվամիջոցների անբարո բովանդակությունից։

  • Հիշեք այն խոստումները, որոնք դուք տվել եք Աստծուն և աշխատեք պահել դրանք։

  • Ուսումնասիրեք մեծ մարգարեների սուրբ գրության պատմությունները և ընդօրինակեք նրանց լավ հատկանիշները։

  • Օրհնեք Երկնային Հոր զավակներին ծառայության միջոցով։

  • Փնտրեք լավ ընկերներ, ովքեր կօգնեն ձեզ դառնալ այն մարդը, որը ցանկանում եք լինել։

  • Մասնագիտացեք FamilySearch ծրագրի մեջ և ուսումնասիրեք ձեր ընտանեկան պատմությունը։

  • Ապահովության վայրեր մտածեք, որտեղ կարող եք խուսափել չարի ազդեցություններից։

  • Սիրեք և օգնեք զորացնել քահանայության ձեր քվորումի անդամներին։

Ես նաև զրուցել եմ այն մարզիկների հետ, որոնց նկարները սկզբում դիտեցինք։ Ինձ համար հետաքրքիր էր, որ լինելով պրոֆեսիոնալ մարզիկներ նրանք իրենց չէին բնութագրում միայն ըստ իրենց մասնագիտության, այլ նաև ըստ նրա, թե ովքեր են իրենք՝ որպես սիրող Երկնային Հոր որդիներ և Աստծո քահանայություն կրողներ։

Այժմ, եկեք լսենք նրանց մտքերը․

  • Ջիմեր Ֆրեդիտը, ով այս նկարում սարկավագ է և սովորում է կապել իր փողկապը, ասում է․ «Ես սովորել եմ մեծապես ապավինել ավետարանի ճշմարտացիության մասին իմ գիտելիքին ու հավատքին։ Դա առաջնորդել է ինձ լինել … քահանայության արժանի կրող և ամենից առավել՝ լինել դրական օրինակ»։

    Jimmer Fredette
  • Բրայզ Հարփերը, ով այս նկարում ամուսնու դերում է, գրում է․ «Ես կարծում էի, որ հռչակը, համբավը և լավագույն խաղացողի մրցանակն ինձ երջանիկ կդարձնեն։ Ինչ-որ բան պակասում էր։ Այսպիսով, ես … պատրաստվեցի և [մտա] տաճար։ Ես այժմ իմ Երկնային Հոր մոտ [վերադառնալու] ճանապարհին եմ և ունեմ երկնային ընտանիք, որն աշխարհում ամենամեծ ուրախությունն է»։

    Bryce Harper
  • Դանիել Սորենսենը, ով այս նկարում միսիոներ է, ասում է. «Լավ աշխատանքային գծատետրն այն ծրագիրն է, որն օգտագործում է թիմի յուրաքանչյուր խաղացողի տաղանդներն ու ուժեղ կողմերը։ … Երբ ուսումնասիրում և կիրառում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսմունքները, ես իմանում եմ, թե ինչպես օգտագործել իմ ուժեղ կողմերը՝ քահանայությունում ծառայելու համար»։

    Daniel Sorensen
  • Ջերեմի Գուտրին, ով ներկայումս միսիայի նախագահ է, կիսվել է հետևյալ հատվածով․ «Երբ 12 տարեկան սարկավագ էի, … [Ես զգացի,] որ Հոգին վկայեց ինձ [որ] «այս կյանքը… մի ժամանակ է, որ պատրաստվենք հանդիպել Աստծուն»։22 Խաղի ծրագիրն Աստծո հանդեպ հավատքն է [և] Փրկիչի շնորհիվ ապաշխարության միջոցով այն գործի դնելն է։ … Աշխատանքային գծատետրը կարելի է գտնել սուրբ գրություններում և ապրող մարգարեների շնորհիվ»։

    Jeremy Gutherie
  • Ջաբարի Փարկերը, երեց կարգվելիս, ասում է․ «Չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսի մարդ կդառնայի, եթե չկայացնեի մկրտվելու այդ որոշումը։ … Ես շատ երախտապարտ եմ, որ Աստված իմ կյանքում ամեն օր առաջնորդում է ինձ»։

    Jabari Parker
  • Ռիկարդո Ռոջասը, ներկայումս ծառայում է որպես ճյուղի նախագահ, ասել է. «[Աստծո] քահանայության միջոցով կարող ենք օգնել Նրա աշխատանքում։ Մենք կանչվել ենք, որպեսզի «զորանանք և քաջ լինենք»3 ճշմարտությունը պաշտպանելիս»։ Դա օգնել է նրան հաջողության հասնել ինչպես մասնագիտական կյանքում, այնպես էլ որպես քահանայություն կրող։

    Ricardo Rojas
  • Թայսոմ Հիլը, այս նկարում միսիոներ է և զգում է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն իր կյանքում աշխատանքային գծատետր է ծառայել։ Նա կիսվել է․ «[Աստծո] ծրագրին հավատալով և անելով ամեն հնարավոր բան այդ գործում իմ դերը կատարելու համար, ես կարողացա մեծ խաղաղություն և երջանկություն զգալ կյանքում և իմանալ, որ Աստված գոհ է իմ ջանքերից»։

    Taysom Hill
  • Ուիլյամ Հոպոատը, ով այստեղ չորս սերունդների հետ իր մանուկ որդու օրհնությանն է մասնակցում, ասում է, որ ավետարանն օգնել է իրեն «բացահայտել ընդդիմության ռազմավարությունը և ապահովել հոգևոր արդյունավետություն՝ դիմակայելով կրակոտ նետերին և ավելի լավ ծառայել մյուսներին»։

    William Hopoate

Ի՞նչ կասեք ձեր մասին։ Դուք ընդունո՞ւմ եք ձեր ավելի բարձր և ավելի սրբազան ինքնությունը՝ որպես Աստծո որդի՝ Նրա սուրբ քահանայության կրողը։ Այդ հավերժական ինքնությունը մտապահելով, ստեղծեք ձեր ռազմավարությունը և քահանայության ձեր աշխատանքային գծատետրը, որոնք կառաջնորդեն ձեզ գայթակղության և ձախորդության ժամանակ։ Հաշվի առեք և՛ հարձակողական և՛ պաշտպանական ռազմավարությունները։

Հարձակողական ռազմավարություններն օգնում են ամրացնել վկայությունները և մեծացնում նեղ և անձուկ արահետում մնալու վճռականությունը։ Օրինակներից են՝ կանոնավոր աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, եկեղեցի և տաճար հաճախելը, տասանորդ վճարելը և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի խորհուրդներին հետևելը։

Պաշտպանական ռազմավարությունների ժամանակ նախապես ծրագրվում է, թե ինչպես կդիմակայեք գայթակղությանը։ Երբ փորձում են վարկաբեկել ձեր անձնական չափանիշները, դուք նախապես իմանում եք, թե ինչպես վարվել։

Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի աշխատանքային գծատետր։

Իսկ եթե չե՞ք ուզում աղոթել այսօր։ Ժամանակն է կիրառել այն ռազմավարությունը, որն արդեն ծրագրել եք։

Դուք զգո՞ւմ եք, որ ձեր վկայությունը նվազում է։ Դուք ունեք ռազմավարություն դրա համար։ Դուք գիտեք, թե ինչպես վարվել։

Հայտնի աստղերն Աստծո աչքում

Դուք Աստծո սուրբ քահանայության կրողներն եք։ Երկաթե ձողն ամուր բռնելու ձեր պարտավորությունը կփոխակերպի և կդարձնի ձեզ երկնային էակ, որի համար դուք ստեղծվել եք։

Աստված ճանաչում և սիրում է ձեզ։ Նա կօրհնի ու կառաջնորդի ձեր քայլերը։

Գուցե մտածեք, որ դուք առանձնահատուկ չեք, որ դուք աստղ դառնալու համար չեք։ Բայց դա ճիշտ չէ։ Չգիտե՞ք, որ Աստված հռչակել է․ «Աշխարհի թույլ բաներն առաջ պիտի գան և ջարդեն զորավորներին և ուժեղներին»։4

Այսպիսով, դուք թո՞ւյլ եք զգում, աննշա՞ն եք զգում։ Շնորհավորում ենք, դուք հենց նոր ձեր հերթը պահեցիք։

Ձեզ զգո՞ւմ եք ոչ կարևոր, ոչ լիարժեք։ Գուցե դուք հենց այն մարդն եք, ում կարիքն Աստված ունի։

David and Goliath

Ինչպիսի՞ մեծ օրինակ է Դավիթը, ով քայլ արեց դեպի մարտի դաշտ՝ վախեցնող հակառակորդ Գողիաթի դեմ։ Ապավինելով Տիրոջը, ունենալով ծրագիր, Դավիթը փրկեց ոչ միայն իրեն, այլև՝ Իսրայելի բանակին։5 Իմացեք, որ Տերը կլինի ձեզ հետ, երբ դուք հավաքեք ձեր ողջ քաջությունը Նրա կողքին կանգնելու համար։ «Եթե Աստուած մեր կողմն է` ո՞վ է մեզ հակառակ»։6

Նա կարող է դռներ բացել և օգնել մեզ գտնելու այնպիսի ուժեղ կողմեր և հնարավորություններ, որոնց մասին մենք երբեք չենք իմացել։7

Լսեք ձեր մարզիչներին, որոնց վստահում եք, ինչպես օրինակ՝ ձեր ծնողներին, եպիսկոպոսին և Երիտասարդ տղամարդկանց ղեկավարներին։ Ուսումնասիրեք աշխատանքային գծատետրը։ Կարդացեք սուրբ գրքերը։ Ուսումնասիրեք ժամանակակից մարգարեների խոսքերը։ Ստեղծեք ձեր ռազմավարությունը, թե ինչպես կարդարացնեք ինքներդ ձեզ, որպես Քրիստոսի աշակերտ։

Նախապես իմացեք այն ռազմավարությունները, որոնք դուք կօգտագործեք ձեր հոգին ամրացնելու և հակառակորդի ծուղակներից խուսափելու համար։

Այդպես վարվեք և Աստված իրոք կօգտագործի ձեզ։

Կլինեն մարդիկ, ովքեր կկտրվեն ավետարանից և կհեռանան։ Ոմանք կնստեն հանդիսատեսի նստարանին ու հեռվից կդիտեն խաղը։ Ոմանք կորոշեն մնալ նստարանին, չնայած մարզիչը փորձել է նրանց ընդգրկել խաղի մեջ։ Ես հրավիրում եմ ձեզ փրկել, աջակցել և սիրել նրանց որպես թիմակիցներ։

Մյուսներն ուզում են մասնակցել խաղին և անում են դա։ Կարևորն այն չէ, թե որքան տաղանդավոր են նրանք, այլ կարևորը նրանց ցանկությունն է՝ ընդգրկվելու խաղին։ Նրանք չեն ցանկանում, որ իրենց կանչեն, քանի որ իրենց հերթը հասել է, այլ գիտեն սուրբ գրության հատվածը, որտեղ ասվում է․ «Եթե դուք ցանկություն ունեք Աստծուն ծառայելու, ապա կանչված եք գործին»։8

Դուք կարող եք մասնակցելու համար ձեր հերթը պահել։

Դուք դա անում եք, երբ ուսումնասիրում եք և կիրառում եք քահանայության ձեր աշխատանքային տետրը։

Ճանապարհին դուք, հավանաբար, կսայթաքեք և կձախողվեք, գուցե՝ շատ, շատ անգամներ։ Դուք կատարյալ չեք. ձախողումը որակավորման գործընթացի մի մասն է, որը թույլ է տալիս կատարելագործել ձեր բնավորությունը և ծառայել ավելի կարեկից ձևով։ Փրկիչը և Նրա անսահման Քավությունը հնարավորություն են տվել անկեղծ ապաշխարության միջոցով մեր սխալները հաղթահարել։

Մեծ մարզիկները հարյուրավոր ժամեր են ծախսում իրենց խաղերի մի փոքրիկ հատվածի կատարելագործման համար։ Որպես քահանայություն կրող, դուք պետք է ունենաք նույն մտածելակերպը։ Եթե դուք ձախողվեք, ապաշխարե՛ք և դա՛ս քաղեք դրանից։ Կիրառեք հմտությունները, որպեսզի ավելի լավ վարվեք հաջորդ անգամ։ Վերջապես, դա կախված է ձեզանից։ Կուսումնասիրե՞ք աշխատանքային տետրը։

Ես կոչ եմ անում ձեզ․ վստահեք Տիրոջը։ Հագեք Աստծո ողջ սպառազինությունը9 և մասնակցեք խաղին։

Քչերն են բարձր մակարդակով պրոֆեսիոնալ սպորտով զբաղվում, սակայն, երբ հարցը աշակերտությանն է վերաբերում, կան շատ օրինակներ, ովքեր որոշում են հետևել Քրիստոսին։

Իրականում, դա ձեր առաքելությունն է այս կյանքում՝ սովորել Տիրոջ ուղիները, մտնել աշակերտության ուղին և ձգտել ապրել Աստծո ծրագրի համաձայն։ Աստված կզորացնի ու կօրհնի ձեզ, երբ դուք դիմեք Նրան։ Դուք կարող եք դա անել, քանի որ դուք հայտնի աստղ եք Նրա աչքում։

Ես աղոթում եմ, որ դուք պարտավորություն ստանձնեք արժանի ապրել սուրբ քահանայությանը, որը դուք կրում եք և ձգտեք ամեն օր կիրառել ձեր սրբազան դերը։ Ես օրհնում եմ, որ դուք հնարավորություն և ցանկություն ունենաք անել դա։ Ես ավելացնում եմ իմ վկայությունը քահանայության զորության մասին, որը դուք կրում եք, ապրող մարգարեների, Հիսուս Քրիստոսի և Նրա դերի մասին՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։