2019
Միլթոն Կամարգո
Մայիս 2019


Միլթոն Կամարգո

Գերագույն Նախագահության Կիրակնօրյա Դպրոցի Առաջին Խորհրդական

Նկար
Միլթոն Կամարգո

Հելիո դը Ռոչա Կամարգոյից, ով նախկինում մեկ ուրիշ եկեղեցու սպասավոր էր, պահանջվեց մոտ մեկ տարի, որպեսզի որոշի մկրտվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Կարճ ժամանակ անց նրա կինը՝ Նաիր Բելմիրա դը Ռոչա Կամարգոն, որոշեց հետևել ամուսնու օրինակին և նույնպես մկրտվել:

Այդ ժամանակ Նաիրը հղի էր այդ զույգի որդով, ում նրանք կանվանակոչեին Միլթոն: Եկեղեցուն միանալու Կամարգոների միասնական որոշումը հավիտյան օրհնեց նրանց ընտանիքի ապագա սերունդներին:

Եղբայր Միլթոն դը Ռոչա Կամարգոն ծնվել է 1958 թվականի մարտի 10-ին, Սան Պաուլոյում (Բրազիլիայում): Եղբայր Կամարգոն, ով 2019 թվականի ապրիլի 6-ին հաստատվել է Կիրակնօրյա Դպրոցի Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական, ասում է, որ օրհնված է, որ մեծացել որպես Եկեղեցու անդամ:

«Տերը գիտի մեզ անհատապես»,- ասում է նա: «Մեզանից յուրաքանչյուրի համար նրա ծրագրերն ավելի մեծ են, քան մենք կարող ենք պատկերացնել»։

Եղբայր Կամարգոն իր կնոջ՝ Պատրիսիայի հետ հանդիպեց 1970-ականների վերջերին, երբ իր հայրը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո միսիայի նախագահն էր: Զույգն ամուսնացավ 1980 թվականի հունվարի 4-ին, մոտ մեկ տարի անց նրանից հետո, երբ Եղբայր Կամարգոն, ծառայելով լիաժամկետ միսիոներ, տուն վերադարձավ Պորտուգալիա Լիզբոն միսիայից։ Նրանք ունեն երեք զավակ:

Իրենց ամուսնության սկզբնական տարիներին Կամարգոներն ապրել են Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ եղբայր Կամարգոն ստացել է քաղաքացիական ինժեներիայի բակալավրի աստիճան «Instituto Militar de Engenharia» համալսարանում։ Ավելի ուշ նա բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ստացավ Բրիգամ Յանգ Համալսարանում:

Իր կարիերայի ընթացքում եղբայր Կամարգոն իր ժամանակն ու եռանդը ներդրել է ուրիշներին կրթելու գործում: Նա աշխատել է մի քանի համալսարաններում, այդ թվում՝ Laureate Brazil Online Education, Universidad Tecnológica de México, իսկ վերջերս BYU-Pathway Worldwide -ում՝ որպես ուսումնական ծրագրի փոխնախագահ։

Եղբայր Կամարգոն ծառայել է Տարածքային Յոթանասունական, Բրազիլիա Պորտո Ալեգրի Հարավային Միսիայի (1997-2000) նախագահ, Բրազիլիայի միսիոներական ուսումնական կենտրոնի (2002-2005) նախագահության խորհրդական, եպիսկոպոս, ցցի միսիայի նախագահ և երեցների քվորումի նախագահ: