2019
Մարկ Լ․ Փեյս
Մայիս 2019


Մարկ Լ․ Փեյս

Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ

Նկար
Մարկ Լ․ Փեյս

Եկեղեցու նոր Կիրակնօրյա Դպրոցի Գերագույն Նախագահ ծառայելու համար նախատեսված հարցազրույցի գնալուց առաջ Եղբայր Մարկ Լ. Փեյսը աղոթքով պարտավորություն ստանձնեց:

«Երկնային Հայր, ինչ էլ ցանկանաս, ես ուրախությամբ կանեմ դա»,- աղոթեց նա։ «Պարզապես իմացիր, որ ես պատրաստ եմ»:

Եղբայր Փեյսն ասում է, որ իր նոր կոչման մեջ հիմնական ցանկությունն է օրհնել, աջակցել և խրախուսել Եկեղեցու անդամներին: «Մենք ցանկանում ենք տալ այն ամենն, ինչ ունենք»,- ասել է նա Կիրակնօրյա դպրոցի նոր նախագահության մասին։

Մարկ Լեոնարդո Փեյսը ծնվել է 1957 թվականի հունվարի 1-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա), Լորին Նելսոն և Մերիլին Հայմոն Փեյսերի ընտանիքում: Այդ ժամանակ Եղբայր Փեյսի հայրը Արգենտին միսիայի նախագահն էր։

Եղբայր Փեյսը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Էն Մարի Լանգելլենին, երբ երկուսով միասին սովորում էին երկրորդ դասարանում Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ): Ավելի ուշ, քաղաքի տարբեր ավագ դպրոցներում սովորելիս, նրանք վերամիավորվեցին սեմինարիայի միասնական միջոցառման ժամանակ: Հաջորդող մի քանի տարիների ընթացքում նրանք գրում էին իրար, երբ նա ընտանիքին ուղեկցում էր Նորվեգիա, որտեղ նրա հայրը նախագահում էր Նորվեգիա Օսլո միսիան, իսկ այդ ժամանակ Եղբայր Փեյսը ծառայում էր Իսպանիա Մադրիդ միսիայում: Նրանք ամուսնացան 1978 թվականի նոյեմբերի 21-ին Սոլթ Լեյք Տաճարում և ունեն յոթ զավակ:

Եղբայր Փեյսը 1980 թվականին ավարտել է Յուտայի համալսարանը և ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին Հարվարդի բիզնես համալսարանում ստացել է բիզնեսի կառավարման աստիճան: Նյու Յորքում Price Waterhouse-ի հետ կարճ ժամանակ աշխատելուց հետո նա միացել է Սոլթ Լեյք Սիթիի Boyer Company-ին՝ 1984-2012 թվականներին աշխատելով առևտրային անշարժ գույքի զարգացման ոլորտում: Երեք տարի Իսպանիա Բարսելոնա միսիայի նախագահ լինելուց հետո 2015 թվականին նա միացել է Gardner Company-ին՝ աշխատելով անշարժ գույքի զարգացման ոլորտում։

Նոր կոչումը ստանալու պահին Եղբայր Փեյսը ծառայում էր Տարածքային Յոթանասունական: Եկեղեցում նրա նախորդ կոչումներն ընդգրկում են՝ ցցի նախագահություն, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, երեցների քվորումի նախագահ, ծխի Երիտասարդ տղաների նախագահ և Սկաուտների ղեկավար։