2019թ․
Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանը

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանը

Աստծուն և մեր մերձավորին սիրելը հանդիսանում է սպասավորության, տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնասիրության, Հանգստության օրվա հոգևոր երկրպագության և փրկության աշխատանքի վարդապետական հիմքը։

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, ինձ համար դժվար է հավատալ, որ 71 տարի առաջ, 1948թ. ես միսիոներ էի Անգլիայում, իսկ 44 տարի առաջ ես և Բարբարան մեր ընտանիքով տեղափոխվեցինք Կանադա, երբ ես Կանադա Տորոնտո Միսիայի նախագահն էի։ 1976թ. ապրիլին, երբ ծառայում էի այնտեղ, ես կանչվեցի Յոթանասունի Առաջին Քվորում, իսկ 1985թ.-ին անսպասելիորեն կանչվեցի Տասներկու Առաքյալների Քվորում։ Ի տարբերություն իմ նախորդ կոչումների, որոնցից ես հետագայում հետ էի կանչվում, Տասներկուսի իմ կոչումից հետ կանչվելը լավագույն տարբերակը չէ, սակայն ես աղոթում եմ, որ այդ օրը գա միայն այն ժամանակ, երբ ես ավարտեմ այն բոլոր գործերը, որոնք Տերը կանչել է ինձ կատարելու։

Խորհելով որպես Բարձրագույն Իշխանավոր իմ վերջին 43 տարիների ծառայության մասին, և այն հրաշալի հնարավորության մասին, որը ես ունեցել եմ՝ ծառայելով Երկնային Հոր զավակներին, ես լիովին հասկանում եմ, որ Նա ցանկանում է, որ Իր բոլոր զավակները գտնեն խաղաղություն, ուրախություն և երջանկություն իրենց կյանքում։

Լեքի մարգարեն ուսուցանել է. «Մարդիկ [և կանայք] կան, որպեսզի ունենան ուրախություն»։1 Կան շատ պատճառներ, թե մենք ինչու չենք կարող այս կյանքում ունենալ խաղաղություն, ուրախություն և երջանկություն։ Դրանց թվում են՝ աղքատությունը, պատերազմը, բնական աղետները և անկանխատեսելի խնդիրները աշխատանքում, առողջությունը և ընտանեկան հարաբերությունները։

Չնայած մենք չենք կարող կառավարել այդ արտաքին ուժերից շատերը, որոնք ազդում են մեր երկրային կյանքի վրա, մինչ մենք ձգտում ենք դառնալ Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ, սակայն մենք կարող ենք գտնել խաղաղություն, ուրախություն և երջանկություն՝ չնայած աշխարհիկ հոգսերին, որոնք շրջապատում են մեզ։

Իմ զավակներից մեկը մի անգամ ասաց. «Հայրիկ, ես ուզում եմ իմանալ, արդյո՞ք երբևէ կկարողանամ հասնել դրան»։ Ես պատասխանեցի. «Երկնային Հայրը մեզ խնդրում է ամեն օր անել մեզանից կախված հնարավոր ամեն բան»։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ամեն օր արեք ձեզանից կախված հնարավոր ամեն բան, և դուք շուտով կհասկանաք, որ ձեր Երկնային Հայրը ճանաչում ու սիրում է ձեզ։ Եվ երբ դուք իրոք հասկանաք դա, ձեր կյանքը իսկական իմաստ ու նպատակ կստանա, և դուք կլցվեք ուրախությամբ ու խաղաղությամբ։

Աշխարհի լույսը՝ Փրկիչը, ասել է. «Ամեն ինձ հավատացողը խավարի մէջ չի մնա»։2

«Հիսուս Քրիստոսն այն անունն է, որը տրված է Հորից, և ուրիշ անուն չկա տրված, որով մարդ կարողանա փրկվել.

«Ուստի, բոլոր տղամարդիկ [և կանայք] պետք է իրենց վրա վերցնեն անունը, որը տրված է Հորից»։3

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ սատանան ցանկանում է առաջնորդել մարդկանց դեպի խավարը։ Նա ամեն ջանք գործադրում է, որպեսզի հանգցնի Հիսուս Քրիստոսի լույսը և հերքի Նրա ավետարանի ճշմարտությունը։ Ինչպես Լեքին է ուսուցանել իր զավակներին, սատանան «ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը»։4 Եթե Երկնային Հոր «գործն ու … փառքն» է՝ «իրականացնել [տղամարդկանց ու կանանց],5 անմահությունն ու հավերժական կյանքը», ապա Լյուցիֆերի «գործն» է՝ Աստծո զավակներին հասցնել անվերջ թշվառության ու վայի մի վիճակի։ Մեղքն ու օրինազանցությունը թուլացնում են Քրիստոսի լույսը մեր կյանքում։ Ահա ինչու մեր նպատակն է լիովին վայելել Քրիստոսի լույսը, որը բերում է խաղաղություն, ուրախություն և երջանկություն։

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Տերը ոգեշնչել է Իր մարգարեին ու Առաքյալներին իրականացնել մի շարք հրաշալի փոփոխություններ։ Սակայն ես անհանգստանում եմ, որ այդ փոփոխությունների հոգևոր նպատակները կարող են կորսվել ոգևորության մեջ, որն առաջացել է դրանց արդյունքում։

Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է. «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանը վերականգնվել է։ Մենք պատասխանատու ենք, որ այն պահպանվի երկրի վրա»։6 Նա ավելացրել է, որ ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանը «Քրիստոսի փրկող վարդապետությունն է»։7

Հավատո Հանգանակներում Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»։8

Ավետարանի առաջին սկզբունքներն են՝ հավատը առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ համբերելը։ Նրա եղբայր Հայրումն ուսուցանել է. «Քարոզեք դրանք կրկին ու կրկին. դուք կհասկանաք, որ օրեցօր նոր գաղափարներ և դրանց վերաբերյալ լրացուցիչ լույս կբացահայտվեն ձեզ։ Դուք կարող եք ընդլայնել դրանք, … որպեսզի հստակ հասկանաք դրանք։ Այդ ժամանակ դուք կկարողանաք դարձնել դրանք ավելի պարզ ըմբռնելի նրանց համար, ում ուսուցանում եք»։9

Եկեղեցու հոգևոր նպատակները տեսնելու լավագույն ուղին մեզ համար Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և պարզ ուսմունքներով ապրելն է և Փրկիչի երկու մեծ պատվիրանները կիրառելը. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ … Սիրիր քո մերձավորին քո անձի պես»։10

Այդ երկու մեծ պատվիրաններին հնազանդվելը տալիս է ավելի մեծ խաղաղություն և ուրախություն զգալու ուղի։ Եթե մենք սիրենք ու ծառայենք Աստծուն և մեր մերձավորներին, մենք բնականորեն կզգանք ավելի մեծ ուրախություն, որն այլ եղանակով չէինք ստանա։

Աստծուն և մեր մերձավորին սիրելը հանդիսանում է սպասավորության, տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնասիրության, Հանգստության օրվա հոգևոր երկրպագություն և փրկության աշխատանքի վարդապետական հիմքը, որը կատարվում է վարագույրի երկու կողմերում և աջակցվում է Սփոփող Միություններում ու երեցների քվորումներում։ Այս ամենը հիմնված է երկու աստվածային պատվիրանների վրա՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորներին։ Կա՞ ավելի հիմնարար, ավելի խորը, ավելի պարզ բան, քան սա է։

Ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանի ծրագրով ապրելը մեզ ավելի շատ ժամանակ կտա՝ այցելելու այրիներին, որբերին, միայնակներին, հիվանդներին և աղքատներին։ Մենք կգտնենք խաղաղություն, ուրախություն և երջանկություն կյանքում, երբ ծառայենք Տիրոջը և մեր մերձավորներին։

Հանգստության օրվա փոփոխությունները, որոնք շեշտադրում են տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնասիրությունը և ավետարանի ուսումնասիրությունը, հնարավորություն են տալիս մեր տներում նորոգել մեր հոգին և մեր նվիրվածությունը Աստծուն։ Ի՞նչը թերևս կարող է լինել ավելի պարզ, հիմնարար և խորը։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, արդյոք հասկանու՞մ եք, որ ավետարանի ուսումնասիրությունն ու ուսուցումը մեր ընտանիքներում կարևոր եղանակ է մեր կյանքում ուրախություն ու երջանկություն գտնելու համար։

Խոսելով Հանգստության օրվա մասին, Փրկիչն ասաց. «Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին»։11 Նա ավելացրեց. «Որ քո ուրախությունը լինի լիակատար … ցնծության և աղոթքի [միջոցով], … դու [պետք է] անես այս բաները գոհաբանությամբ, ուրախ սրտերով ու դեմքերով … [և] ուրախ սրտով և զվարթ դեմքով»։12

Խնդրում եմ մտածեք այս հայտնության որոշ կարևոր բառերի շուրջ. ուրախություն, ցնծություն, գոհաբանություն, ուրախ սրտեր, ուրախ սիրտ և զվարթ դեմք։ Ինձ թվում է, որ Հանգստության օրը պահելը պետք է ժպիտ բերի մեր դեմքերին։

Church meetings

Երբ մենք սպասավորում ենք ավելի լավ և ավելի սուրբ ձևով, խնդրում եմ մտածեք, թե որքան կարևոր է, որ մենք ողջունենք բոլոր նրանց, ովքեր գալիս են մեր Եկեղեցու ժողովներին, հատկապես՝ նոր անդամներին և այցելուներին։ Մենք պետք է հաճույքով երգենք օրհներգերըը և բաց սրտով ու մտքով ուշադիր լսենք հաղորդության աղոթքի խոսքերը։

Հավատքի վկայությունները ծոմի և վկայության ժողովներին ղեկավարվում են եպիսկոպոսության անդամի կողմից, ով կիսվում է կարճ վկայությամբ, որը կենտրոնացած է երջանկության ծրագրի և Քրիստոսի ճշմարիտ, մաքուր ու պարզ ավետարանի վրա։ Մնացած բոլորը պետք է հետևեն այդ օրինակին։ Մենք պետք է հիշենք, որ կան ավելի պատշաճ վայրեր պատմություններ պատմելու կամ ճամփորդական արկածներով կիսվելու համար։ Երբ մեր վկայությունները կենտրոնացնենք Քրիստոսի ավետարանի վրա, և երբ միմյանց հետ կիսվենք մեր վկայություններով, Նա մեզ կտա հոգևոր նորոգում։

Արդյունավետ սպասավորությունը լավագույնս հասկացվում է, երբ մտածում ենք Աստծուն և մեր մերձավորին սիրելու մասին։ Պարզ ասած՝ մենք սպասավորում ենք, քանի որ սիրում ենք մեր Երկնային Հորը և Նրա զավակներին։ Ես հավատում եմ, որ մեր սպասավորման ջանքերը ավելի հաջող կլինեն, եթե մենք սպասավորենք պարզ եղանակներով։ Մեծագույն ուրախությունը գալիս է կյանքի պարզ բաներից, ուստի մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չմտածենք, թե ավելի շատ բաներ պետք է ավելացվեն ցանկացած փոփոխությանը, որը մենք ընդունել ենք, որպեսզի կառուցենք հավատ և ամուր վկայություններ Աստծո զավակների սրտերում։

Մենք չպիտի բարդացնենք իրերի դրությունը լրացուցիչ ժողովներով, ակնկալիքներով կամ պահանջներով։ Մի բարդացրեք։ Հենց այդ պարզության մեջ դուք կգտնեք խաղաղությունը, ուրախությունն ու երջանկությունը, որի մասին ես խոսում էի։

Երկար տարիներ Եկեղեցու ղեկավարության նպատակները, ինչպես նշված է Ձեռնարկ Բ-ում, պարզ ու հստակ գործողություններ են, որոնցից ես մեջբերում եմ.

Tithing Settlement

«Ղեկավարները պետք է խրախուսեն յուրաքանչյուր անդամի ստանալ քահանայության բոլոր կարևոր ծեսերը, պահել դրանց հետ կապված ուխտերը և արժանի դառնալ վեհացման և հավերժական կյանքի։ …

Temple Marriage

Չափահասներ. Խրախուսել յուրաքանչյուր չափահասի լինել արժանի՝ ստանալու տաճարային արարողությունները։ Ուսուցանել բոլոր չափահասներին գտնել իրենց նախնիներին և կատարել նրանց համար տաճարային փոխարինող արարողությունները։

Blessings (Priesthood)
Temple Family History

Երիտասարդներ. Օգնել յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու ստանալ Մելքիսեդեկյան Քահանայություն, ստանալ տաճարային արարողությունները և արժանի լինել ծառայելու լիաժամկետ միսիայում։ Օգնել յուրաքանչյուր երիտասարդ կնոջ պատրաստվել արժանի լինելու կապել ու պահել սրբազան ուխտերը և ստանալ տաճարային արարողությունները։ Ամրացնել երիտասարդներին իմաստալից միջոցառումներին մասնակցելու միջոցով։

Ward Council

Բոլոր անդամներ. Օգնել քահանայության և օժանդակ կազմակերպությունների ղեկավարներին, ծխի խորհուրդներին, ծխի և լիաժամկետ միսիոներներին և անդամներին համատեղ աշխատել, հավասարակշռված ջանքեր գործադրելով՝ փրկելու անհատներին, ամրացնելու ընտանիքները և Եկեղեցու միավորները, ավելացնելու քահանայության ակտիվությունը և հավաքելու Իսրայելը՝ դարձի բերելու, պահպանելու և ակտիվացնելու միջոցով։ Ուսուցանել անդամներին ապահովել իրենց և իրենց ընտանիքները և օգնել աղքատներին ու կարիքավորներին Տիրոջ ձևով»։13

Եկեղեցու իմ ծառայությունն օրհնել է ինձ բազմաթիվ ուշագրավ ու հատուկ հոգևոր փորձառություններով։ Ես վկայում եմ, որ Տերը ղեկավարում է Իր Եկեղեցին Իր նպատակներն իրականացնելու համար։ Ես իմ ունակություններից վեր աստվածային առաջնորդություն եմ ստացել։ Ինձ համար ապրող ավետարանի ուրախությունը կենտրոնացած է եղել ճշմարիտ, մաքուր և պարզ վարդապետության և Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա։

Ես ծառայել եմ վեց մարգարեների և Եկեղեցու Նախագահների բանալիների ու ղեկավարության ներքո՝ Սպենսեր Վ. Քիմաբլից մինչև Ռասսել Մ. Նելսոնը։ Ես վկայում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը եղել է և կա՝ Աստծո ընտրյալ մարգարե։ Նրանք մեզ ուսուցանել են կարևոր սկզբունքներ Եկեղեցու և Քրիստոսի ավետարանի և վարդապետության մասին։ Նախագահ Նելսոնը արագ տեմպերով առաջ է տանում Տիրոջ աշխատանքը։ Ես ասում եմ «արագ», քանի որ նա Եղբայրներից միակն է, ով տարիքով մեծ է ինձնից, և ես դժվարանում եմ հասնել նրա հետևից։ Ես վկայում եմ, որ նա կրում է քահանայության բանալիները և Աստծո մարգարեի թիկնոցը։ Նախագահ Նելսոնն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանը։ Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, և սա Նրա Եկեղեցին է, որի մասին ես խոնարհաբար վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն։