2019
Սա Քրիստոսն է
Ապրիլ 2019


Սա Քրիստոսն է

«Սա Քրիստոսն է» օրհներգը իմ սիրելի օրհներգերից մեկն է: Այս երգն ունի հրաշալի մեղեդի և խոսքեր, որոնք ստիպում են ինձ խորհել Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Խոսքերը գրվել են Առաքյալ Ջեյմս Ի. Ֆաուստի կողմից, և այս երգը, կարծես, նրա վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին:

Պատկերացնում եմ, թե հաղորդության ժողովի ժամանակ Երեց Ֆաուստն ինչպես է ասում այս խոսքերը համայնքի առջև կանգնած.

«Ես կարդացի Նրա խոսքերը, որոնցով Նա աղոթում էր,

Մինչ տառապում էր Գեթսեմանում:

Ես զգում եմ Նրա սերը, գինը, որ Նա վճարեց:

Արյան քանի՞ կաթիլ թափվեց ինձ համար:

Հին Սրբերի հետ ուրախ կանչով

Ես ևս կարող եմ վկայել՝

Սա Քրիստոսն է:

Սա Քրիստոսն է, Աստծո սուրբ Որդին,

Մեր Փրկիչը, Տերը, մարդկության Քավիչը:

Սա Քրիստոսն է, մեր հոգիների ամոքիչը,

Ով փրկագնեց մեզ աստվածային սիրով»:

Երբ լսում եմ այս երգը, իմ սիրտը լցվում է երախտագիտությամբ, և իմ աչքերը լցվում են արցուքներով, քանի որ ես զգում եմ իմ Փրկիչի մեծ սերը իմ և բոլորիս հանդեպ: Մեր սիրելի Եղբայրը Իր կյանքը տվեց ինձ համար, իմ բոլոր սիրելի մարդկանց համար, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հավերժ ապրել միասին: Այս տառապանքը ստիպեց Նրան «ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով»

(ՎևՈւ 19.18): Նա տառապեց՝ «տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի», Նա Իր վրա վերցրեց նույնիսկ մեր թուլությունները (Ալմա 7.11–12): «Արյան քանի՞ կաթիլ թափվեց ինձ համար»:

Հիսուսի այս անձնվեր գործողությունը ինձ հույս է տալիս և զորացնում առօրյա կյանքում, երբ ես ստիպված եմ պայքարել գայթակղությունների ու մարտահրավերների դեմ: Այն ինձ ուսուցանում է ավելի համբերատար լինել իմ և ուրիշների հանդեպ, քանի որ ես գիտեմ՝ մեր թույլ կողմերը կարող են դառնալ ուժեղ, ինչպես խոստացված է Եթերի 12.17-ում:

Ես այնքան երախտապարտ եմ, որ ամեն օր կարող եմ ապրել այստեղ՝ Երկրի վրա, երախտապարտ եմ սովորելու հնարավորության համար, թե ինչպես կարող եմ երջանիկ լինել նույնիսկ իմ դժվարությունների ու դաժան փորձությունների ժամանակ, երախտապարտ եմ աճելու և և հոգևորապես զարգանալու հնարավորության համար, որ կարող եմ փոքր քայլեր կատարել դեպի իմ վերջնական նպատակը՝ հավերժական կյանք իմ հավերժական ընտանիքի հետ: