2019
Երեխաների նոր բաժինը Լիահոնայում
Ապրիլ 2019


Միայն թվային տարբերակով

Երեխաների նոր բաժինը Լիահոնայում

Սկսած 2019 թվականից, երեխաների էջերը Լիահոնայում փոխվել են երեք հիմնական եղանակներով.

  • Առանձին բաժին: Երեխաներին այժմ ավելի հասանելի կլինեն մանկական Ընկեր էջերի հավատք զորացնող պատմություններն ու միջոցառումները: Լիահոնան կշարունակի հոդվածներ հրապարակել նաև մեծահասակների, չափահաս երիտասարդների և երիտասարդների համար:

  • Լրացուցիչ էջեր: Էջերի քանակի ավելացումը 14-ից 24 նշանակում է, որ լինելու են ավելի շատ պատմություններ, վարժություններ և գաղափարներ երեխաներին տանը և Երեխաների Միությունում ուսուցանելու համար: (Ուսուցման գաղափարները համահունչ են Եկ, հետևիր ինձ նյութերի հետ):

  • Նոր էջ: Երեխաների նոր «ընկերական» էջը ավելի հեշտ է կտրել, գունավորել և նկարել:

Ընկերը կներառվի Լիահոնայի բաժանորդագրության մեջ առանց լրացուցիչ վարձավճարի և կուղարկվի ամսագրի հետ միասին: Այսուհետ, Ընկերը չի կարող առանձին պատվիրվել:

Բոլոր նրանք, ովքեր ստանում են Լիահոնա, կարող են երեխաներին հասանելի դարձնել Ընկերը: Նրանք, ում տանը երեխաներ չկան, կարող են տալ այն թոռանը, ընկերների կամ հարևանների երեխային, կամ Երեխաների Միության ղեկավարին, ով կփոխանցի այն ծխի կամ ճյուղի երեխաներից մեկին:

Բաժանորդագրվելու կամ նվիրելու նպատակով պատվիրելու համար այցելեք store.lds.org, կապվեք ձեր մոտակա բաշխման կենտրոնի հետ կամ խոսեք ձեր ծխի կամ ճյուղի գործավարի հետ:

Տեղեկացրեք Լիահոնայի խմբագրությանը, թե ինչպես եք օգտագործում նոր Ընկերը տանը և Եկեղեցում, գրելով liahona@ldschurch.org հասցեին: