2019
Մեր մարգարեներն ու առաքյալները
Ապրիլ 2019


Մեր մարգարեներն ու առաքյալները

Նկար
Our Prophets and Apostles

Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մարգարեների և առաքյալների միջոցով: Նրանց մասին կարդացեք ստորև: Այնուհետև կտրեք նկարները էջ Ը23-ից և փակցրեք աղյուսակի իրենց տեղում: Կպչուն ժապավենը փակցրեք յուրաքանչյուր նկարի վերին մասում, որպեսզի բարձրացնեք նկարը և կարդաք այն, ինչ գրված է:

Երեց Ռասսել Մ. Նելսոն

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 17-րդ նախագահ

  • Եղել է սրտի վիրաբույժ

  • Ուսումնասիրել է մի քանի լեզուներ, այդ թվում մանդարին

  • Ունի 10 զավակ. 9 դուստր և 1 որդի

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական

  • Որպես առաջին աշխատանք, մաքրել է ռադիովերանորոգման արհեստանոցը

  • Դարձել է իրավագետ և Յուտայի Գերագույն դատարանի դատավոր

  • Եղել է Բրիգամ Յանգ Համալսարանի նախագահը

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական

  • Բասկետբոլ է խաղացել ավագ դպրոցում

  • Ֆիզիկա է սովորել իր հորից` իրենց տան գրատախտակի օգնությամբ

  • Եղել է Ռիկս քոլեջի նախագահը (այժմ՝ ԲՅՀ-Այդահո)

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Տասներկու Առաքյալների Քվորումի Գործող Նախագահ

  • Քոլեջում ունեցել է «եպիսկոպոս» մականունը իր բարձր չափանիշների համար

  • Տնօրինել է մեքենաների վաճառքի կետ

  • Ծառայել է որպես միսիոներ Անգլիայում և միսիայի նախագահ՝ Տորոնտոյում (Կանադա)

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Եղել է Երեց Քուքի միսիայի զուգընկերը Անգլիայում

  • Աշխատել է Եկեղեցու Կրթական Համակարգում

  • Եղել է ԲՅՀ նախագահ

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Երկու անդամ փախստական է եղել մանուկ հասակում

  • Եղել է ինքնաթիռի հրամանատար

  • Սիրում է դահուկներով սահել իր երեխաների և թոռների հետ

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Եղել է իր ավագ դպրոցի ֆուտբոլի թիմի պաշտպանը

  • Գերմանիայի միսիայում ծառայելուց հետո մկրտել է իր հորը, ով դարձել է Եկեղեցու անդամ

  • Եղել է Ռիկս քոլեջի նախագահը (այժմ՝ ԲՅՀ-Այդահո)

Երեց Քվենթին Լ. Քուկ

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Վկայություն է ստացել սուրբ գրություններն ուսումնասիրելուց և իր ավագ եղբոր հետ աղոթելուց հետո

  • Տեսել է իր ապագա կնոջը դպրոցի կրտսեր դասարանների տաղանդների երեկոյի ժամանակ

  • Ծառայել է որպես Եկեղեցու ղեկավար Ֆիլիպիններում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում

Երեց Թոդ Դ. Քրիսթոֆերսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Փոքր հասակից թխել է տնական հաց իր ընտանիքի համար

  • Պատանի հասակում մասնակցել է Նյու Յորքի Հիլլ Կումորա թատրոնի ներկայացումներին

  • Մինչև առաքյալ կանչվելը աշխատել է որպես իրավաբան

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Մեծացել է Այդահոյի (ԱՄՆ) անասնապահական ֆերմայում

  • Ծառայել է որպես միսիոներ և միսիայի նախագահ Ֆրանսիայում

  • Խոսում է ֆրանսերեն, պորտուգալերեն, իսպաներեն և անգլերեն

Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Եղել է միսիայի նախագահ Նյու Յորք Սիթիում (ԱՄՆ)

  • Նրա կարգախոսն է՝ «կարևորը մարդիկ են»:

  • Նվիրագործել է Վերջին Օրերի Սրբերի առաջին շինությունը Չեխիայի Հանրապետությունում

Երեց Գարի Ի. Սթիվենսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Ծառայել է որպես միսիոներ և հետագայում որպես միսիայի նախագահ Ճապոնիայում

  • Բիզնես է սկսել՝ պատրաստելով և վաճառելով մարզասարքեր

  • Ծառայել է որպես եպիսկոպոս ամբողջ Եկեղեցու համար

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Նրա երկրորդ անունն է՝ Գուննար, ինչը նշանակում է «քաջ զինվոր»

  • Երբ 11 տարեկան էր, նա իր ընտանիքի հետ տեղափոխվել էր Յուտայից Շվեդիա

  • Աշխատել է որպես սրտաբան

Երեց Ջերիթ Վ. Գոնգ

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Սիրում է կենդանիներին, այդ թվում՝ պինգվիններին

  • Սիրում է հանդիպել բոլոր երկրների մարդկանց

  • Ունի ընտանեկան պատմության գրառումներ՝ ընդհուպ Առաջին Դրագոն Գոնգը, ով ծնվել է մ.թ 837 թվականին:

Երեց Ուլիսես Սոարես

Տասներկու Առաքյալների Քվորումից

  • Նա Բրազիլիայից է և նույն երկրում ծառայել է որպես միսիոներ, իսկ հետագայում որպես միսիայի նախագահ՝ Պորտուգալիայում

  • Եկեղեցու մասին իր ընտանիքի հետ միասին իմացել է, երբ պատանի էր

  • Նա սկսել էր պատրաստվել միսիայի, երբ 12 տարեկան էր