2019
Աստծո սիրո մեծագույն արտահայտությունը
Ապրիլ 2019


Վերջին բառը

Աստծո սիրո մեծագույն արտահայտումը

1988թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթից:

Աստված Իր սերն է արտահայտում մեր հանդեպ՝ տալով մեզ անհրաժեշտ առաջնորդություն, որպեսզի զարգանանք և իրագործենք մեր ներուժը: Նա, ով ամենաշատը գիտի մեր մասին, մեր ներուժի և հավերժական հնարավորությունների մասին, տվել է մեզ սրբազան խորհուրդ և պատվիրաններ Իր հրահանգների ձեռնարկներում՝ սուրբ գրություններում: Երբ մենք հասկանում ու հետևում ենք այդ հրահանգներին, մեր կյանքն ունենում է նպատակ և իմաստ: Մենք սովորում ենք, որ մեր Արարիչը սիրում է մեզ և ցանկանում է, որ երջանիկ լինենք: Մեր հանդեպ ունեցած սուրբ սիրո անզուգական դրսևորմամբ, Նա ուղարկեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ:

Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի» (Հովհաննես 3.16–17):

Հիսուսը ծնվեց մահկանացու կյանքում: Նա կատարյալ կյանք ունեցավ և իր կյանքով ցույց տվեց մեզ այն ճանապարհը, որին պետք է հետևենք: Նա Իր առաքյալներին ուսուցանել է. «Ես եմ աշխարհի լույսը. ինձ հետևողը չի քայլի խավարում, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհաննես 8.12):

Մենք սկսում ենք հասկանալ մեր հանդեպ ունեցած Քրիստոսի սիրո խորությունը, երբ դիտարկում ենք, որ Նա կամեցավ քավել մեր մեղքերը և տառապել դրանց համար՝ «տառապանք, որը ստիպեց [նրան], նույնիսկ Աստծուն, բոլորից մեծագույնին, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով» (Վարդապետություն և Ուխտեր 19.18):

Այս Զատիկի տոներին եկեք հատուկ շնորհակալություն հայտնենք Աստծուն Նրա սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավության և հարության համար: Քանի որ Նրանում, Նրանով և Նրա միջոցով մահկանացու այս կյանքը կարող է դառնալ մշտական, կատարյալ գոյություն, որի համար խոսքով հնարավոր չէ արտահայտել մեր ուրախությունը:

Բնության բոլոր հրաշալիքները Նրա աստվածային զորության և Նրա սիրո արտահայտության ակնարկներն են: Թերևս հրաշքներից ամենամեծը սպասում է մեզ առջևում: Այն տեղի կունենա, երբ Նրա զորությամբ մենք դուրս կգանք մահից և գերեզմանից դեպի նոր աշխարհ, որը չի անցնի, որտեղ, եթե արժանի լինենք, մենք կլինենք Նրա և մեր Երկնային Հոր հետ հավիտյանս հավիտենից:

Նկար
infographic about President Ballard