2019
Երիտասարդներ
Ապրիլ 2019


Երիտասարդներ

Նկար
Nyame S.

Երբ ես նոր էի հաճախում ավագ դպրոց, մի բան կար, որ ինձ համար դժվար էր. երբ նոր թեմա էին բացատրում, դժվարանում էի հասկանալ: Մի երեկո ես աղոթեցի Երկնային Հորը, որ օգնի ինձ հասկանալ և հաղթահարել այդ դժվարությունը: Ես հավատք ունեի և կարող էի ավելի լավ հասկանալ: Այդ օրվանից աղոթքն ու հավատքը իմ անելիքների ցանկում են, լինի դպրոցում, թե այլ վայրում՝ ուր էլ որ գնամ: Տղաների դպրոցում սովորելը դժվար է, քանի որ որոշ աշակերտներ անբարոյական բաներ են անում: Երբ դա տեղի է ունենում, միտքս են գալիս ծնողներիս խոսքերը. «Չանե՛ս որևէ բան, ինչը կհեռացնի Սուրբ Հոգուն»: Ես երախտապարտ եմ մայրիկիս, որ միշտ հիշեցնում է ինձ լսել Սուրբ Հոգուն: Երբ մենք անում ենք այն, ինչ ճիշտ է, Աստված օրհնում է մեզ:

Նյամե Ս., 16 տարեկան, Գանա