2019
Երեց Բեդնարի այցը Հնդկաստան
Ապրիլ 2019


Առաքյալներ ողջ աշխարհում

Երեց Բեդնարի այցը Հնդկաստան

Նկար
Elder Bednar Visits India

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կնոջ՝ Սյուզան Բեդնարի հետ մեկնել է Հնդկաստան՝ Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ կիսվելու Հնդկաստանի Եկեղեցու անդամների հետ: Հնդկաստանը աշխարհի մեծագույն երկրներից է: Եվ շուտով այն կունենա իր առաջին տաճարը:

Երեց և քույր Բեդնարները այցելել են Ռայահմունդրի քաղաքը: Մինչ այդ այնտեղ երբեք Առաքյալ չի եղել:

Երեխաները սեղմում էին Երեց Բեդնարի ձեռքը:

Հիդերաբադ քաղաքի հանդիպման ժամանակ այս աղջիկը Երեց Բեդնարին հարց տվեց:

Յուրաքանչյուրը ուրախ էր լսելու Աստծո Առաքյալի վկայությունը:

«Որքան շատ եմ ճանապարհորդում աշխարհում, որքան շատ ժողովուրդների եմ այցելում, այնքան օրհնված եմ՝ սովորելով շատ մարդկանցից, և այնքան շատ եմ հասկանում, որ ամբողջ աշխարհում մարդիկ հիմնականում նույնն են»:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար