2019
Այգում սուրբ ու հեռավոր
Ապրիլ 2019


Այգում սուրբ ու հեռավոր

Մտախոհ = 60–68

Նկար
Christ praying

Հատված Գեթսեմանիից, ըստ Քըրք Ռիչարդսի, ձիթենու ճյուղերը՝ Getty Images-ի

Նկար
In a Sacred Garden Place

1. Այգում սուրբ ու հեռավոր,

Փրկվեցի ես Քո շնորհով։

Դու այգում Գեթսեմանի

Ինձ համար աղոթեցիր։

Ինձ համար աղոթեցիր։

Սիրտս կոտրված վերցրու,

Կամքս կամքիդ միացրու։

Դու այգում Գեթսեմանի

Ինձ համար աղոթեցիր։

Ինձ համար աղոթեցիր։

2. Տեսա մարմինդ խոցված,

Իբրև նվեր մատուցված։

Թեև բոլորին հասար,

Ինձ համար դու մահացար։

Ինձ համար դու մահացար։

Սիրտս կոտրված վերցրու,

Կամքս կամքիդ միացրու։

Թեև բոլորին հասար,

Ինձ համար դու մահացար։

Ինձ համար դու մահացար։

Բաժակը այս կվերցնեմ,

Ակնածանքով կխմեմ,

Հացը այս կճաշակեմ։

Քո մասին կվկայեմ։

Քո մասին կվկայեմ։

Սիրտս կոտրված վերցրու,

Կամքս կամքիդ միացրու։

Էլ չես լինի վշտահար,

Փրկիչ, կապրեմ Քեզ համար։

Փրկիչ, կապրեմ Քեզ համար։