2019
Կյանքը մարաթոն է. Հունաստանի երիտասարդները
Ապրիլ 2019


Կյանքը մարաթոն է

Այս վերջին օրերի երիտասարդ սրբերն այսօր ապրում են այնտեղ, որտեղ ապրել է Պողոս Առաքյալը Նոր Կտակարանի ժամանակներում: Եվ նրանք ապրում են Պողոս Առաքյալի խոսքերով:

Նկար
Bryana

«Ես հասկացա, որ ավետարանը նույնն է ամենուր: Արտերկրում ապրելով, ես սովորեցի կենտրոնանալ ավետարանի ճշմարտությունների վրա և զգալ Հոգին, օտար մշակույթի պայմաններում խառնվելու փոխարեն»: Բրիանա Ու., 15 տարեկան

Նկար
Marie

«Իմ հայելու վրա ես գրել եմ «հիշել» բառը, որպեսզի հիշեմ այս տարվա բոլոր իրադարձությունները՝ ԵԶՀ-ն, Երիտասարդ Կանանց ճամբարը, սեմինարիան: Դա օգնում է ինձ հիշել, թե որտեղից եմ ես եկել»: Մարի Հ., 17 տարեկան

Նկար
Lizzie

«Ես գիտեմ, որ երբ հաճախում եմ սեմինարիա, կարող եմ գոհունակություն զգալ՝ իմանալով, որ ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, և գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի»: Լիզի Թ., 17 տարեկան

Նկար
Loukia

15-ամյա Լուկիա Ս-ն առաջին անգամ իր վկայությունը բերեց Երիտասարդ Կանանց ճամբարում և հետագայում մկրտվեց:

Նկար
Haig

«ԵԶՀ-ի իմ սիրելի մասերն էին սպորտային և պարային միջոցառումները և խմբերով հանդիպումները՝ առավոտյան հոգևոր ժամերը և կրկնությունները: Դա օգնեց ինձ ավելի օգնող ու համբերատար լինել և ավելի շատ գնահատել սուրբ գրությունները»: Հեյգ Տ., 14 տարեկան

Նկար
Alexis

«ԵԶՀ-ում մենք սկսեցինք խումբ դառնալ, և դա ամրապնդեց մեզ: Դրա շնորհիվ Հունաստանում ձևավորվեց և կյանքի կոչվեց երիտասարդական ծրագիրը, արդյունքում մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց»: Ալեքսիս Հ., 18 տարեկան

Նկար
Irini

«ԵԶՀ-ի բեմում երգելը ամենաքաջ բաներից մեկն էր, որ ես երբևէ արել էի և ամենագեղեցիկ պահերից մեկը, որ երբևէ ունեցել էի: Այդ պահին ես հասկացա, թե որքան կարևոր ենք մենք այս գեղեցիկ աշխարհում»: Իրինի Ս., 17 տարեկան

Նկար
Winifred

«Երիտասարդ Կանանց ճամբարում ես հասկացա, որ կյանքը մարաթոն է: Դա օգնեց ինձ զարգացնել իմ հավատքը, իմանալով, որ մենք պետք է շարունակենք մնալ ճիշտ ուղու վրա, ինչպես մարաթոնային վազքի դեպքում: Այդ փորձառությունն օգնում է ինձ զարգանալ վկայությամբ, շարունակել հավատ ունենալ և մնալ ճիշտ ուղու վրա»: Վինիֆրեդ Կ., 14 տարեկան

Նկար
Pavlos

«Ինձ իսկապես դուր եկավ լինել երիտասարդների շրջապատում, ովքեր ունեն նույն համոզմունքները: Ես այնպիսի զգացում ունեցա, կարծես մենք բոլորս կապակցված էինք ինչ-որ կերպ, ավելի սերտ, քան պարզապես միմյանց անուններն իմանալով»: Պավլոս Կ., 15 տարեկան

Նկար
Joshua

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել մյուս երիտասարդների հետ, որոնք ամեն օր անում են այն նույն բաները, ինչ ես էլ եմ անում»: Ջոշուա Կ., 17 տարեկան

Նկար
Olivia

«ԵԶՀ-ն և Երիտասարդ Կանանց ճամբարը նույն զգացողությունն են արթնացնում, կարևոր չէ, թե աշխարհի որ երկրում են անցկացվում: Ինձ ավելի դուր եկավ Երիտասարդ Կանանց փոքր ճամբարը, քանի որ ավելի հեշտ էր միմյանց հետ հաղորդակցվել»: Օլիվիա Հ., 15 տարեկան

Նկար
Irene

«Ես Եկեղեցու անդամ չեմ, բայց ամեն շաբաթ, եթե կարող եմ, գալիս եմ: Ինձ համար պաշտելի են երիտասարդ կանանց չափանիշները»: Իռենե Ս., 14 տարեկան

Նկար
youth in Greece

Մի քանի ամիս առաջ սեմինարիայի դասարանը հանդիպեց Մարս Հիլում՝ Աթենքի մոտակայքում (Հունաստան), որտեղ Պողոս Առաքյալը մի անգամ զորավոր քարոզ էր կարդացել (տես Գործք 17.22–34): Ուսանողները խոսել են սեմինարիայի ազդեցության մասին իրենց կյանքում, այդ թվում՝ Պողոսի ուսմունքների:

«Երբ ապրում ես Հունաստանում, կարծես Նոր Կտակարանը կենդանանում է», - ասում է Ալեքսիս Հ-ն, 18 տարեկան: «Հայրս սիրում է գնալ դեպի հին վայրերի տարբեր ավերակները, որտեղ ուսուցանել էր Պողոսը, և այդտեղ մեզ հետ կիսվել սուրբ գրության հատվածով կամ պատմությամբ այն մասին, թե որտեղ է իրադարձությունը տեղի ունեցել»:

Ինչպես Պողոսն է դժվարությունների հանդիպել իր ժամանակներում, Հունաստանի երիտասարդությունը նույնպես բախվում է սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրների: Երիտասարդական համաժողովները և Երիտասարդ Կանանց ճամբարն անսովոր միջոցառումներ են Հունաստանում, և նույնիսկ սեմինարիա հաճախելն է դժվար: Չնայած այս և այլ մարտահրավերներին, Հունաստանում երիտասարդները գործի դրեցին Պողոսի քաջալերանքը` «հաստատ [լինել] մէկ հոգով եւ մէկ շունչով պատերազմ[ել] աւետարանի հաւատքի համար»,(Փիլիպպեցիս 1.27):

Հունաստանում ապրելը նշանակում է, որ այս երիտասարդ անդամները վայելում են տաք եղանակը, լողափը, սնունդն ու պարերը: Նրանց համար վայելք է նաև միասին ժամանակ անցկացնելը: Հանդիպելով սեմինարիայի դասերին և ճյուղի միջոցառումներին, նրանք ավելի ամուր են դառնում հավատքով և ընկերությամբ:

Սեմինարիան Մարս Հիլում

Նկար
Seminary students

Սեմինարիայի խումբը՝ Աթենքի հավաքատան առջև:

Լուսանկարները տրամադրել է Լիենն Հեդերը

Մի քանի տարի առաջ, երբ սեմինարիան բացվեց Հունաստանում, ընդամենը հինգ ուսանող կար: Սեմինարիայի ուսանողները հանդիպում են շաբաթը երեք օր՝ առավոտյան, ոմանք միանում են առցանց հեռարձակման միջոցով: Նրանք հանդիպում են նաև չորեքշաբթի օրերին, և դասից հետո լինում է միջոցառում: Նրանք մտերմացել են իրար հետ և լույս են դարձել իրենց ընկերների համար, ովքեր նկատում են նրանց լավ օրինակը: Երբ ընկերները հարցեր են տալիս, երիտասարդները հրավիրում են նրանց սեմինարիայի դասերին կամ ընդհանուր միջոցառումներին:

Երիտասարդներից մեկը՝ 15-ամյա Պավլոս Կ-ն, ասում է. «Սեմինարիան ինձ համար օրս սկսելու լավ եղանակ է և օգնում է ինձ ամուր լինել: Այն ինձ տրամադրում է օրինակ լինել մյուսների համար: Այն օգնում է օրը սկսել՝ մտածելով Հիսուս Քրիստոսի մասին»:

Երբ երիտասարդները զորանում են և ավելի միասնական դառնում, ստանում են օրհնություններ և հնարավորություններ: Օրինակ, 2017 թվականին նրանք օրհնված էին մասնակցել Երիտասարդներին զորացնելու համար (ԵԶՀ)՝ երիտասարդական մարզային համաժողովին: Երիտասարդ կանայք նույնպես մասնակցեցին Հունաստանում առաջին անգամ անցկացվող երիտասարդ կանանց ճամբարին: Արդյունքում, նրանց խումբն ավելի մտերմացավ և երկու երիտասարդ կին միացան Եկեղեցուն:

ԵԶՀ միջազգային համաժողով

Նկար
youth spelling out youth theme at FSY

ԵԶՀ համաժողովում «խնդրի» բառի քննարկումը Հակոբոս 1.5-ից:

Գերմանիայում կայացած համաժողովը համախմբեց Եվրոպայի Վերջին Օրերի Սրբերին: Հունաստանի և Կիպրոսի երիտասարդները, չնայած հեռավորությանը, եկել էին, և համաժողովի փորձառությունը նրանց վրա մեծ ազդեցություն ունեցավ: 14-ամյա Մաքսիմոս Ա. «ԵԶՀ-ի ամենահիշարժան պահը մեր վկայություններով կիսվելն էր: Բոլորը զգում էին Հոգին և դա ոգեշնչեց ինձ, որ զարգացնեմ իմ վկայությունը»:

«Սկզբում միայն չորս երիտասարդներ էին պատրաստվում գնալ,- ավելացնում է 15-ամյա Լուկիա Ս-ն, բայց վերջում մենք ունեինք 15 մասնակից, այդ թվում՝ երեք ոչ անդամ ընկերներ, ինչը ռեկորդային էր Հունաստանի համար:

Այնքան հաճելի էր լինել մի տեղում, որտեղ կիսում ես նույն ավետարանը, և դու օտար չես: Մենք բոլորս միասին էինք և զգում էինք նույն Հոգին: Այս բաներն ինձ օգնեցին»:

«Հայրս անդամ չէ և թույլ չէր տալիս ինձ գնալ ԵԶՀ կամ մկրտվել», - ասում է 16-ամյա Ջեսիանան: «Բայց հետո ճյուղի անդամները ծոմ պահեցին ինձ համար և տատիկս խոսեց հորս հետ: Դրանից հետո նա ինձ թույլ տվեց գնալ»:

ԵԶՀ-ում շատ բաներ առաջին անգամ էին նրա համար. «դասերին և միջոցառումներին մասնակցելն ու վկայություն բերելը օգնեցին ինձ հասկանալ, թե ինչպես է լինում, երբ զգում ես Սուրբ Հոգին: Մինչ այդ պահը ես երբեք չէի զգացել Հոգին, և ես շատ ուրախ ու հուզված էի: Ես առաջին անգամ բերեցի իմ վկայությունը»:

Նկար
youth at FSY

Հոգևոր սնունդ ստանալուց բացի, երիտասարդները հնարավորություն ունեին համաժողովի ընթացքում միասին հանգստանալ և զվարճանալ: Հեյգ Տ-ն (14 տարեկան) համաժողովին եկել էր Կիպրոսից: «Ես սովորել եմ ավելի շփվող լինել, ունենալ իսկական ընկերներ և զվարճանալ, նույնիսկ դժվար ժամանակներում»:

Երիտասարդ կանանց ճամբար

Նկար
young women at Marathon Greece

Երիտասարդ կանայք Մարաթոնում (Հունաստան):

Երիտասարդ կանանց ճամբարը նույն ազդեցությունն ունեցավ: Տասներկու երիտասարդ կանայք իրենց ղեկավարների հետ հանդիպեցին Մարաթոնի հինավուրց ճակատամարտի վայրում: Նրանք միասին անցկացրին երեք օր, սովորելով ապավինել միմյանց զորության և քաջության համար:

«Երբ ես 12 տարեկան էի,- ասում է Լուկիան,- ես առաջին անգամ էի եկել Եկեղեցի և այնքան ուրախ էի, բայց հետո հասկացա, որ ես մենակ եմ, քանի որ հասակակիցներ չկային: Հիմա, երկու տարի անց, մենք այնքան երիտասարդ կանայք ունենք, որ առաջին անգամ կարողացանք Երիտասարդ Կանանց ճամբար ունենալ»: Նա ասում է. «Երբ նրանք միասին հանդիպեցին, ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել վերջին օրերի սուրբ: Երբ ապրում ենք ավետարանով, լույս է շրջապատում մեզ»:

Նկար
young women holding flag

2017թ. Երիտասարդ կանանց ճամբարը՝ առաջին անգամ Հունաստանում:

Բրայանա Վ-ին, ով 15 տարեկան է, ԵԶՀ-ն և Երիտասարդ Կանանց ճամբարը օգնեցին ավելի բաց լինել և զրուցել մյուսների հետ: «Իմ ընտանիքը հաճախ էր տեղափոխվում, և ես շատ էի դժվարանում շփվել մարդկանց հետ, քանի որ ամաչկոտ էի», - ասում է նա: «Բայց քանի որ ԵԶՀ համաժողովում մտերմացել էի մեր խմբի հետ, ես իսկապես լավ ընկերներ եմ ձեռք բերել: Վկայության ժողովի ժամանակ մենք կիսվեցինք մեր զգացմունքներով, և ես հասկացա, որ մյուսները նույն զգացումներն ունեին, ինչ ես»:

17-ամյա Մարի Հ-ն հիշում է ճամբարի նշանաբանը. «Կյանքը մարաթոն է, ոչ թե կարճ տարածության մրցավազք»: «Երիտասարդ կանայք իրենց ղեկավարների հետ քննարկել են մրցավազքին դիմանալու և այն ավարտելու կարևորությունը»,- ասում է նա: «Դա ինձ հիշեցրեց, որ կարող եմ համբերել, կարգավորել արագությունս և կենտրոնացած մնալ ֆինիշային գծի վրա: Ապա ես կարող եմ իրականացնել այն բաները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ ես անեմ»:

Նկար
young woman at girls camp

«Արևածագին հետևելն առաջացրեց հանգստացնող և գեղեցիկ ոգի»: Լիզզի Թ.

Ճամբարի ծրագրային կարևոր կետերից մեկը լողափում անցկացվող լուսաբացի հոգևոր ժամն էր՝ վերադարձի առավոտը: 17-ամյա Լիզի Թ-ն ասում է. «Մենք վերցրինք մեր սուրբ գրությունները, անցկացրեցինք հոգևոր ժամը և հետևեցինք արևածագին: Մենք բոլորս զգացինք Աստծո սերը: Դա հիանալի ավարտ էր միասին անցկացրած մեր ժամանակի համար»:

Անվախ հայացք դեպի ապագան

«ԵԶՀ-ից և Երիտասարդ Կանանց ճամբարից ես շատ բան եմ սովորել ավետարանի մասին և սովորել եմ, թե ինչպես այն կարող է օգնել ինձ իմ կյանքում», - ասում է 17-ամյա Իրինի Ս-ն: «Ես շատ ընկերներ ձեռք բերեցի և իմացա, թե որքան կարևոր է արտահայտել սեփական մտքերն ու զգացմունքները: Ես շատ խորը զգացի Սուրբ Հոգին և մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի սերը»:

«Վերջին օրերի սուրբ երիտասարդների շրջապատում լինելու արդյունքում ամրապնվել է իմ վստահությունը»,- ասում է նա: «Նախքան համաժողովը, չէի տեսնում այն լավ ու գեղեցիկ բաները, որոնք Աստված ստեղծել էր մեզ համար եւ այն ծրագրերը, որոնք նա դեռ շարունակում է մեզ համար»:

«Մենք չպետք է ներգործվենք մեր շրջապատից որևէ մեկի կողմից, ով կփորձի հեռացնել մեզ ավետարանով ապրելու մեր կենսակերպից», - ասում է 17-ամյա Մանասսե Ա-ն: «Ավետարանը նույնն է ամենուր, և մենք միշտ պետք է մնանք ճիշտ ուղու վրա»:

Եվ կարևոր չէ՝ Հունաստանում, թե աշխարհի այլ վայրերում, այդ ճանապարհը միասին անցնելով, մեզ թույլ է տալիս մեկ լինել ոգով: