2019
Աստծո մեծ պարգևը
Ապրիլ 2019


Առաջին Նախագահությունից

Աստծո մեծ պարգևը

«Շնորհակալություն Աստծուն» ելույթից, Լիահոնա, մայիս 2012, 77–80:

Նկար
Gods Great Gift
Նկար
Jesus Is My Savior

«Վերջերս ես և Քույր Նելսոնը զմայլվում էինք փոքր ակվարիումում լողացող տրոպիկական ձկների գեղեցկությամբ: Վառ գույներով, տարբեր նախշերով և չափսերի ձկներն այս ու այն կողմ էին լողում: Ես հարցրեցի այնտեղ գտնվող աշխատողին. «Ո՞վ է կերակրում այս գեղեցիկ ձկներին»:

Նա ասաց. «Ես»:

Ապա ես հարցրեցի. «Նրանք երբևէ շնորհակալություն հայտնե՞լ են ձեզ»:

Նա պատասխանեց. «Դեռ ոչ»:

Որոշ մարդիկ այդ ձկների նման են: Նրանք տեղյակ չեն Աստծուց և իրենց հանդեպ ունեցած Նրա մեծահոգությունից: Որքան ավելի լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ավելի լավ ճանաչել Աստծո սերը և երախտագիտություն հայտնեինք Նրան:

Շնորհակալ լինել Հիսուս Քրիստոսի համար:

Աստված ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ օգնի մեզ: Նա արեց այդ, որովհետև սիրում է մեզ:

Հիսուսը եկավ փրկագնելու մեզ:

Նրա Քավության շնորհիվ մենք հարություն կառնենք մահից հետո:

Նրա Քավության շնորհիվ մենք կվերադառնանք հավիտյան ապրելու մեր Երկնային Հոր հետ:

Հիսուսը բացատրել է.

«Ես եմ հարությունը և կյանքը. ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի: Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտեան չի մեռնիլ» (Հովհաննես 11.25–26):

Սա է Զատիկի հրաշալի ուղերձը։

Հիսուսը իմ Փրկիչն է

Հիսուսը հարություն առավ Զատիկի առավոտյան: Կարդացեք նախադասությունները՝ պարզելով, թե ինչ է Նա արել մեզ համար: Յուրաքանչյուր նախադասությունը կարդալուց հետո ներկեք այն արևի ճառագայթի գույնով: Այնուհետև ներկեք նկարի մնացած մասերը:

  • Հիսուսը տառապեց Գեթսեմանիում և խաչի վրա, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից:

  • Հիսուսը մահացավ և հարություն առավ, որպեսզի փրկի մեզ մահից:

  • Հիսուսը տվեց մեզ հաղորդությունը, որպեսզի օգնի հիշել Իրեն:

  • Հիսուսն ուսուցանեց մեզ ներել ուրիշներին:

  • Հիսուսը մեզ ցույց տվեց, թե ինչպես բարի լինել:

  • Հիսուսի շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: