2019
Ցույց տուր և ասա
Ապրիլ 2019


Ցույց տուր և ասա

Նկար
Show and Tell
Նկար
drawing of the temple

Ես սիրում եմ տեսնել տաճարը:

Ռեբեկկա Ս., 9 տարեկան, Արագուա, Վենեսուելա

Նկար
Brooklyn B

Մի անգամ, երբ նստեցինք մեքենան, շարժիչը չէր միանում։ Մենք ստուգեցինք շարժիչը, սակայն ոչինչ չգտանք։ Ես զգացի, որ պետք է աղոթեի։ Մի քանի րոպե անց շարժիչն աշխատեց։ Ես այնքան ուրախ եմ, որ Երկնային Հայրը միշտ կարող է օգնել ինձ։Բրուկլին Բ․, 9 տարեկան, Քուելցալթենանգո, Գվատեմալա

Նկար
Sasha K

Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ փոքրերի հետ և ուսուցանել նրանց նոր հմտություններ: Սիրում եմ ծառայել այդ եղանակով:

Սաշա Կ., 11 տարեկան, Մոսկվա, ՌԴ

Նկար
Vestina K

Երկու տարի առաջ մի նոր տղա եկավ մեր դասարան: Նա բարի չէր մյուսների հանդեպ: Բոլորը սկսեցին չսիրել և չարությամբ վերաբերվել նրան: Դա նրան տխրեցրեց, իսկ ես մյուսների նման չվարվեցի: Իմ ընկերներից մի քանիսը հետևեցին իմ օրինակին: Ես հավատում եմ, որ եթե վարվեմ այնպես, ինչպես Աստված է ցանկանում, ես ավելի երջանիկ ու ապահով կլինեմ: Ես հավատում եմ, որ եթե ես քաջություն ունենամ ու անկեղծ լինեմ, ապա կգտնեմ ընկերներ, որոնք ինձ կընդունեն այնպիսին, ինչպիսին ես կամ:

Վեստինա Կ., 11 տարեկան, Վիլնյուս, Լիտվա