2019
Բոբ և Լորի Թըրստոններ՝ Կամբոջա Պնոմպեն Միսիա
Ապրիլ 2019


նկարներ հավատի թեմայով

Բոբ և Լորի Թըրստոններ

Ծառայել են Կամբոջա Պնոմպեն Միսիայում

Նկար
senior missionary couple

«Երբ պարզեցինք, որ կանչված ենք ծառայելու Կամբոջա Պնոմպեն Միսիայում, արտասվեցինք: Մենք հուզված էին»: Եղբայր Բոբ Թըրստոնն ասում է. «Մենք չէինք ընտրել Կամբոջան, բայց ինչպիսի՜ անակնկալ: Ինչպիսի՜ օրհնություն»: Քույր Թըրստոնն ասում է.

Նկար
senior missionary hugging Cambodian woman

Թըրստոնները հատուկ կապ են զգում Կամբոջայի ժողովրդի հետ: «Մենք սիրում ենք նրանց և այդ սերը փոխադարձ զգում ենք մեր հանդեպ»,- ասում է քույր Թըրստոնը: «Կամբոջայի ժողովուրդը շատ բարի վերաբերմունք ցուցաբերեց մեր հանդեպ»:

Նկար
senior couple visiting members

Բոլոր պարտականություններից, որոնք Թըրստոններն ունեցել են իրենց միսիայի ժամանակ, ամենաշատը նրանք արժևորում են անդամների տներն այցելելու հնարավորությունը:

Նկար
senior missionary with Cambodian woman

Քույր Թըրստոնը հիշում է, թե ինչպես էր նայում մարդկանց, ում ծառայում էր Կամբոջայում, և մտածում. «Չեմ կարող սպասել, մինչև տեսնեմ քեզ հաջորդ կյանքում, երբ ես իսկապես կկարողանամ ասել քեզ բոլոր այն բաները, որոնք ես զգում եմ և այն սերը, որ ունեմ քեզ համար»:

Իրենց առաջին միասնական միսիայի ժամանակ Բոբ և Լորի Թըրստոնները հասկացան, որ նշանակալից սպասավորությունը կարող է տեղի ունենալ՝ անկախ լեզվական խոչընդոտներից և մշակութային տարբերություններից, որովհետև մենք բոլորս Աստծո զավակներն ենք:

Լեսլի Նիլսոն, լուսանկարիչ

Նկար
Sister Thurston hugging grieving girl

Բոբ.

Նախքան մեր ամուսնությունը, ես և Լորին խոսել էինք միսիաներում ծառայելու մասին, երբ թոշակի անցնենք: Մենք երկուսս էլ արդեն ծառայել էինք միսիայում: Լորին ծառայել էր Կոբեում (Ճապոնիա), իսկ ես՝ Բրիսբենում (Ավստրալիա): Երբ մենք արդեն պատրաստվում էինք թոշակի անցնել, ասացինք մեր երեխաներին, որ ցանկանում ենք շատ միսիաներում ծառայել:

Մեզ հաջողվեց թոշակի անցնել ոչ շատ մեծ տարիքում: Երբ մենք լսեցինք, որ մեծահասակ որոշ միսիոներներ չէին կարող ծառայել երրորդ աշխարհի երկրներում առողջական կամ այլ դժվարությունների պատճառով, մենք մտածեցինք. «Մենք դեռ 60 տարեկան էլ չկանք: Եվ մենք առողջ ենք, ուստի, մեզ ուղարկեք»:

Ես թոշակի անցա իմ 56-րդ տարեդարձից երկու օր անց: Իրականում, երբ մենք ստացանք մեր միսիայի կանչը, ես դեռ աշխատում էի: Երբ բացեցինք մեր կանչի ծրարը և պարզեցինք, որ կանչված ենք ծառայելու Կամբոջա Պնոմպեն Միսիայում, արտասվեցինք: Մենք հուզված էին:

Լորի.

Կամբոջան մեր հետաքրքրությունների տիրույթում չէր: Ես մտածեցի, որ մենք պետք է գնանք Աֆրիկա կամ մոտավորապես այդ կողմը: Մենք սկսեցինք հարց տալ ինքներս մեզ. «Տեսնես, ի՞նչ արկածներ են մեզ սպասվում»: Մենք չէինք ընտրել Կամբոջան, բայց ինչպիսի՜ անակնկալ: Ինչպիսի՜ օրհնություն: Տերը մեզանից խելացի է: Նա ուղարկեց մեզ այնտեղ, որտեղ մեր կարիքը կար:

Մենք ծառայեցինք մարդասիրական միսիայում: Մենք աշխատեցինք ՎՕՍ Բարեգործական ծրագրերում, լրացրեցինք հաշվետվությունները և խնդրեցինք մեզ ընդգրկել նոր ծրագրերում: Մենք նաև ստուգեցինք նախորդ ծրագրերը, ինչպես օրինակ՝ երկու տարի առաջ փորված ջրհորները: Մենք եզրափակեցինք մեր ծառայությունը, ծառայերով նաև այլ եղանակներով:

Մենք այցելեցինք ցցերի և շրջանների համաժողովները, օգնելով ուսուցանել ղեկավարներին և միսիոներներին, մենք ստուգեցինք միսիոներների բնակարանները, ինչպես նաև այցելեցինք անդամների տները: Մենք տարբեր տեսակի աշխատանքներ կատարեցինք, որպեսզի միսիան անխափան գործի:

Մեր միսիայի ժամանակ ոչ մի օրը նման չէր մյուսին: Լինում էին օրեր, երբ մենք դրսում էինք՝ ծնկի խորությամբ ջրի կամ ցեխի մեջ: Օրեր էլ կային, որ անցկացնում էինք միսիայի գրասենյակում: Հասարակական կապերի միսիոներների հետ մենք այցելեցինք Պաշտամունքի և կրոնի նախարարություն: Կամբոջայում «պաշտամունք» եզրույթը վատ իմաստ չունի: Պաշտոնական կրոնը բուդդայականությունն է, իսկ մնացած կրոնները համարվում եմ պաշտամունք: Մենք այցելեցինք նախարարություն նախադրյալներ ստեղծելու նպատակով, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին լավ և վստահելի կազմակերպություն է:

Մենք լավ հարաբերություններ կառուցեցինք նրանց հետ և նրանք առանց վարանելու դիմեցին մեր օգնությանը: Նրանք ահազանգեցին և ասացին. «Մեզ մոտ ջրհեղեղ է եղել և 200 տեղահանված ընտանիքների համար սնունդ է անհրաժեշտ»: Նրանք գիտեին, որ կարող են ապավինել Եկեղեցուն՝ անհրաժեշտ սնունդն ու պարագաները հրատապ տեղ հասցնելու հարցում:

Ի՞նչ փորձառություն մենք ունեցանք Կամբոջայում: Դուք կարող եք միայն արտաբերել, իսկ մենք ապրել ենք այդ ամենը: Մենք նստել ենք ամենահամեստ հատակներին, սովորաբար կեղտոտ կամ բամբուկով ծածկված՝ ամենահամեստ տներում: Մենք նաև եղել են կառավարության պաշտոնյաների պալատական դղյակներում: Բոբը նույնիսկ մի որոշ ժամանակ ծառայել է ճյուղի նախագահությունում:

Բոբ.

Միսիայի նախագահը կանչեց ինձ և ասաց. «Եղբայր, ես ուզում եմ, որ դուք լինեք երկրորդ խորհրդականը ճյուղում»: Մեկ ու կես տարի անց Չինաստանի Հոնգ Կոնգ Տաճարի կնքումների սենյակում մենք հանդիպեցինք՝ ես ու այդ ճյուղի նախագահը, ում հետ ծառայել էի: Նա առաջին անգամ էր տաճարում: Նա և իր ընտանիքը գումար էին խնայել և յոթ անգամ փորձել էին հայտնվել տաճարում, սակայն ամեն անգամ մի դեպք էր պատահում կամ ինչ-որ մեկը հիվանդանում էր: Մի խոչընդոտ առաջանում էր: Յոթ տարվա ընթացքում նրանք խնայել էին միայն 40 դոլար:

Մեր միսիայի ժամանակ երեք անգամ մենք կարողացել էինք օգնել Կամբոջայի վերջին օրերի սրբերին՝ այցելել տաճար: Մենք ընտրել էինք ճյուղերի շատ նախագահների, ովքեր տաճարի երաշխավորագրերի համար հարցազրույցներ էին անցկացնում, սակայն իրենք երբեք չէին եղել տաճարում: Առնվազն Կամբոջայում, մեծահասակ միսիոներները կարող են աջակցել այդ ընտանիքներին՝ տաճարի ճանապարհին: Նրանք ուղեկցողի կարիք ունեն, քանի որ տեղյակ չեն, թե ինչպես թռչել ինքնաթիռով: Շատերը նույնիսկ ավտոբուս չեն նստել: Եվ այժմ, նրանք պետք է թռչեին Հոնգ Կոնգ և այնտեղից ուղևորվեին տաճար: Նրանք դժվարանում էին դա ինքնուրույն անել: Մենք շնորհակալ ենք Տաճարի այցելուների աջակցության ֆոնդին, որն օգնեց հոգ տանել նրանց մասին:

Լորի.

Կամբոջայում Եկեղեցու անդամ լինելը հղի է մարտահրավերներով: Որպես երկիր, Կամբոջան չունի կիրակի հասկացողությունը: Եկեղեցի եկող յուրաքանչյուր ոք զոհաբերություն պետք է անի այդտեղ լինելու համար:

Նաև, Կամբոջայում բնակչության վեց տոկոսը մահմեդական են, միայն երկու տոկոսը՝ քրիստոնյաներ, իսկ մնացածը՝ Բուդդայական են: Բուդդայական կենսակերպից քրիստոնեական կենսակերպի փոխվելը շատ դժվար է: Որոշ մարդիկ թերևս կորցնում են իրենց աշխատատեղերը և բազմիցս հարձակումների ենթարկվում իրենց հարևանների կողմից:

Տասանորդը նույնպես մի ծանր գործ է: Բուդդայական վանականները գալիս են ամեն առավոտ և խնդրում բրինձ կամ որոշակի գումար և մարդիկ սովոր են դրան: Բայց իրենց վճարման քարտից տասանորդի համար մի մաս առանձնացնելը ծանր գործ է նրանց համար:

Շատերը մեծ վիշտ են ապրել իրենց կյանքում: Խմեր Ռուժի կոմունիստական ռեժիմի պատճառով, որը կառավարում էր Կամբոջայում 70-ականների վերջերին, 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ իր անձնական սարսափազդու պատմությունն ունի: Ես չեմ հանդիպել որևէ մեկի, ում վրա այդ ռեժիմն ազդեցություն չէր թողել: Յուրաքանչյուրն ուներ ընտանիքի անդամներ, ում սպանել էին: Թեև նրանք այդքան շատ էին, ես չեմ կարող հավատալ, թե որքան դիմացկուն են եղել նրանք, որքան պատրաստ՝ փորձելու: Բայց իրենց տոկունության հետևում շատերը դեռ ունեն ցածր ինքնագնահատական: Շատերը չեն զգում, որ իրենք կարևոր են կամ արժանի ինչ-որ բանի:

Զարմանալի էր տեսնել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի ավետարանը օգնում նրանց ծաղկել: Երբ պարզում էին, որ իրենք ոչ միայն հրաշալի են, այլև Աստծո զավակն են, նրանք ասում էին. «Դուք կատակո՞ւմ եք: Այժմ ես ինչ-որ բան ունեմ ներդնելու»:

Եկեղեցին իսկապես պատրաստվում է բարգավաճել Կամբոջայում: Հրաշալի մարդիկ եկան Եկեղեցի: Սրբերն այնտեղ ռահվիրաներ են, և նրանք, ովքեր իսկապես գրկաբաց են ընդունում ավետարանը, օրհնվում են շատ ձևերով, քանի որ նրանք սկսում են ճանաչել Փրկիչին: Դա իսկապես զարմանալի է:

Մենք ունենք շատ անդամներ և շատ ուժեղ ծխեր «Աղբի լեռ» կոչվող վայրի շրջակայքում, որը բաց աղբանոց է, որտեղ մարդիկ ապրում են: Անդամներն այնտեղ աղբահավաքներն են: Նրանք իրենց ապրուստի գումարը վաստակում են՝ հավաքելով վերամշակման ենթակա պլաստիկ տարաներ և ալյումինե թափոններ: Նրանք ապրում են շատ փոքրիկ տների մեջ, որտեղ մենք բազմաթիվ անգամներ եղել ենք:

Բոբ.

Մի օր մենք լսեցինք երաժշտություն և նկատեցինք, որ վրան էին խփում: Կամբոջայում դա նշանակում է, որ ինչ-որ մեկն ամուսնանում է, կամ ինչ-որ մեկը մահացել է:

Լորի.

Մենք պարզեցինք, որ հինգ, թե վեց երեխաների մայր այդ պահին մահացել էր: Ամուսին չկար: Երեխաներն արթնացել էին ու հասկացել, որ իրենց մայրը մահացած է:

Դուստրերից մեկը հեկեկալով լացում էր: Թարգմանչի միջոցով նա ասաց. «Ես ամենամեծն եմ: Հիմա ես պետք է հոգամ քույրերիս ու եղբայրներիս կարիքները: Ես չգիտեմ, թե ինչ եմ անելու»:

Ես պարզապես գրկեցի նրան: Ինչպե՞ս չգրկեի: Այդ աղջնակը հենց նոր կորցրել էր իր մորը: Ես խոսեցի նրա հետ անգլերեն և ասացի. «Ես գիտեմ, որ դու ինձ չես հասկանում, բայց ես խոստանում եմ, որ դու կրկին կտեսնես քո մորը: Ամեն ինչ լավ կլինի ձեզ հետ: Ձեզ մենակ չեն թողնի»:

Այսպիսի շատ փորձառություններ ունենալով, մենք մի հատուկ կապով կապվել ենք Կամբոջայի ժողովրդի հետ:

Մենք զգացինք այդ սիրո վերադարձը: Կամբոջայի ժողովուրդը շատ բարի վերաբերմունք ցուցաբերեց մեր հանդեպ: Մենք սիրում ենք նրանց, որովհետև նրանք Աստծո զավակներն են: Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են:

Հիշում եմ, թե ինչպես էի մտածում որոշ մարդկանց մասին. «Չեմ կարող սպասել, մինչև տեսնեմ քեզ հաջորդ կյանքում, երբ ես իսկապես կկարողանամ ասել քեզ բոլոր այն բաները, որոնք ես զգում եմ և այն սերը, որ ունեմ քեզ համար, և ինչպես եմ հիանում քեզնով, որովհետև չեմ կարող ասել դա հիմա»:

Մեր միսիան օրհնել է մեզ շատ եղանակներով: Ոմանք ասում են. «Չգիտեմ, արդյոք կկարողանա՞մ ծառայել միսիայում: Չեմ կարող թողնել իմ թոռնիկներին»: Երբ մենք մեկնեցինք, ունեինք հինգ փոքր թոռներ՝ հինգ, չորս, երեք, երկու և մեկ տարեկան: Երկու թոռնուհիներ ծնվեցին, երբ մենք արդեն մեկնել էինք: Ես կպահեմ Կամբոջայի իմ միսիոներական երկու անվանապիտակները և կտամ իմ երկու թոռնուհիներին, որպեսզի նրանք իմանան, որ տատիկը տանը չէր, որովհետև տատիկն անում էր այն, ինչ Տերը ցանկանում էր, որ նա աներ:

Բոբ.

Որպես միսիոներներ Տիրոջը ծառայելու շատ եղանակներ կան: Մենք կարևորում ենք այն, ինչ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն է ասել մեծահասակ միսիոներների ծառայության մասին: Նա ասել է. «Ես խոստանում եմ ձեզ, որ Տիրոջ ծառայության մեջ դուք [ձեր ընտանիքի] համար այնպիսի բաներ կանեք, ինչպիսին դուք երբեք չեք անի տանը մնալով և նրանց ձեր թևերի տակ առնելով: Չկա ավելի մեծ նվեր, որ կարող են տալ պապիկն ու տատիկն իրենց սերնդին, քան գործով և խոսքով ասելը, որ «այս ընտանիքում բոլորը ծառայում են միսիայում»: [«Բոլորս զինվորագրված ենք», Լիահոնա, նոյեմբեր 2011, 46]: