2019
Հաղթահարելով ողբերգությունը
Ապրիլ 2019


Ուսուցանել դեռահասներին և մանկահասակ երեխաներին

Հաղթահարել ողբերգությունը

Նկար
icons

Ուշ թե շուտ երեխաները կբախվեն ողբերգության իրենց կյանքում, անկախ նրանից, դա իրենց տան հետ է առնչվում, թե տնից հեռու: Բայց «նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ շրջապատող աշխարհն անհանգիստ է, մենք կարող ենք ստանալ ներքին խաղաղության օրհնությունը»:1 Ահա մի քանի բաներ, որոնք կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին զգալ այդ խաղաղությունը:

Կայունություն

Երբ մի ողբերգություն է պատահում, երեխաները կարող են այնպիսի զգացում ունենալ, որ իրենց աշխարհը դուրս է եկել հավասարակշռությունից: Կայունության օրինակ եղեք նրանց համար: Դեպքի վերաբերյալ խոսեք հանգիստ և վստահ: Պահպանեք առօրեականությունը, որքան կարող եք: Արեք ինչ կարող եք, որպեսզի անցկացնեք ընտանեկան երեկոն, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, աղոթքը և մյուս ընտանեկան սովորությունները: Ժամանակի հետ երեխաները կհասկանան, որ նույնիսկ, եթե իրենց աշխարհը խախտվում է, ավետարանը հեռանկար է բացում և կյանքը շարունակվում է:

Հարգանք

Հարգանք ցուցաբերեք երեխաների զգացմունքների հանդեպ: Լսեք նրանց և հասկացեք, թե ինչ են զգում: Ցույց տվեք նրանց, որ լուրջ եք վերաբերվում իրենց խնդիրներին: Հանգիստ թողեք նրանց, եթե նրանք դրա կարիքն ունեն, բայց հասկացրեք, որ միշտ իրենց կողքին եք, եթե պատրաստ լինեն խոսելու ձեզ հետ: Ազնվորեն պատասխանեք հարցերին, երբ դրանք առաջանում են, իրենց տարիքին համապատասխան եղանակով: Թույլ տվեք ձեր երեխաներին իմանալ, որ միշտ կարող են խոսել ձեզ հետ իրենց վախերի և անհանգստությունների մասին:

Առաջնորդություն

Ձեր երեխաները կարող են հարցնել. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ վատ բաներ պատահեն»: Բացատրեք, որ թե՛ լավ, և՛ թե վատ ժամանակները կյանքի մի մասն են և Աստծո հավերժական ծրագրի մի մասը: Նա թույլ է տալիս յուրաքանչյուրին կատարել իր սեփական ընտրությունները, և երբեմն մարդիկ վատ ընտրություններ են կատարում, որոնք հանգեցնում են տառապանքների: Մյուս դեպքերում ողբերգությունները ոչ մեկի մեղքով տեղի չեն ունենում, այլ բնության մի մասն են: Անկախ ամեն ինչից, Երկնային Հայրը մեր կողքին է: Նրա օգնությամբ մենք կարող ենք սովորել և աճել, նույնիսկ ցավալի փորձություններից կարող ենք դաս քաղել: Մենք կարող ենք դառնալ դեպի Նա խաղաղություն գտնելու համար:

Զորացում

Ցույց տվեք երեխաներին, որ իրենք ի զորու են ինչ-որ բան փոխել, առաջարկելով նրանց օգնելու մի եղանակ: Օրինակ, նրանք կարող են նվիրատվություններ հավաքել աղետից տուժածների համար, այցելել հիվանդ կամ վնասված ընկերոջը հիվանդանոցում, ուրախացնել մեկին, ում ընտանիքում կորուստ է եղել կամ աղոթել նրանց համար, ովքեր դժվարությունների մեջ են: Մենք չենք կարող ամեն ինչ շտկել, բայց ընդունակ ենք շատ բարի գործեր անել, և «մենք աշխատում ենք խաղաղության համար, երբ օգնում ենք թեթևացնել ուրիշի տառապանքը»:2

Մխիթարություն

Հիշեցրեք ձեր երեխաներին, որ Աստված սիրում է իրենց, և դուք էլ եք սիրում իրենց: Նրանց մի տվեք կեղծ խոստումներ, որ երբևէ վատ բան տեղի չի ունենա նրանց հետ, բայց հավաստիացրեք, որ իրենք ապահով են, և դուք կանեք ամեն ինչ, որ պաշտպանեք իրենց: Հավաստիացրեք, որ երբ կյանքում որևէ փորձառության միջով անցնեն, Երկնային Հայրը կօգնի նրանց հաղթահարել:

Երբ դուք հայտնվեք այնպիսի իրավիճակում, որ դժբախտության պատճառով հուսահատություն եք ապրում, հիշեք, որ ի վերջո, բարին հաղթելու է չարին: «Մենք պատերազմում ենք մեղքի դեմ … բայց չպետք է հուսահատվենք»,- ուսուցանել է Նախագահ Թոմաս Ս Մոնսոնը (1927–2018): «Դա պատերազմ է, որը մենք կարող ենք և կհաղթենք: Մեր Երկնային Հայրը մեզ տվել է գործիքներ, որոնք մեզ անհրաժեշտ են հաղթանակ տանելու համար: Նա է գտնվում ղեկի մոտ։ Մենք վախենալու ոչինչ չունենք»:3

Հղումներ

  1. “Peace,” Gospel Topics, topics.lds.org.

  2. “Peace,” Gospel Topics.

  3. Թոմաս Ս. Մոնսոն, «Ետ նայելով և շարժվելով առաջ», Լիահոնա, մայիս 2008, 90.