2019
Արդյո՞ք Աստված առաջնորդում է ինձ
Ապրիլ 2019


Չափահաս երիտասարդներ

Արդյո՞ք Աստված առաջնորդում է ինձ

Նկար
young adult standing by train

Մեր կյանքը լի է մեծ ընտրություններով. ինչպիսի՞ մասնագիտություն ընտրել, ո՞ւմ հետ ամուսնանալ, որտե՞ղ դպրոց գնալ և այլն: Մեր կյանքը նաև լի է առօրյա հոգսերով. ինչպե՞ս լավագույն ձևով օգտագործել ժամանակը, փորձել հասկանալ վարդապետությունը և գտնել խաղաղություն փորձությունների մեջ: Բոլոր դեպքերում, մենք անձնական հայտնության կարիք ունենք: Երբեմն դժվար է իմանալ, թե ինչպես ստանանք այն, և ինչպես ճանաչենք՝ երբ ստանում ենք: Երբ չենք ստանում կամ ճանաչում պատասխանները, կարող ենք մտածել. «Արդյո՞ք Հոգին էր, թե` պարզապես իմ միտքը»: «Ինչո՞ւ ես ոգեշնչվեցի անել դա, իսկ հետո ձախողվեցի»: «Ինչո՞ւ է ինձ թվում, որ Աստված չի պատասխանում իմ աղոթքներին»:

Բարեբախտաբար, «Որոշումների ընդունում. Ազատ կամքն ընդդեմ հայտնության» հոդվածում (էջ 44), Էրինը կիսվում է անձնական հայտնության մասին իր պատմությամբ, երբ նա կանգնած է եղել մի ծանրակշիռ որոշման առաջ: Մինչ Աստված ցանկանում է առաջնորդել մեզ, Նա նաև ցանկանում է օգնել մեզ, որ սովորենք ապավինել մեր ազատ կամքին՝ ճիշտ ընտրություններ կատարելով:

Հայտնությունը ստանալու և ճանաչելու մեկ այլ կարևոր դրույթ է հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչպես է խոսում ձեզ հետ: Դա կարող է տարբեր լինել յուրաքանչյուրիս դեպքում: 48-րդ էջում չափահաս երիտասարդներից շատերը կիսվում են նրանով, թե ինչպես են ստանում անձնական հայտնություն:

Թվային հոդվածում Ասպենը բացատրում է, որ անձնական հայտնությունը պահանջում է «վարժեցնել հոգևոր մկանները»:

Ապագայի մասին մտածելը կարող է ճնշող, կամ նույնիսկ վախեցնող լինել: Հատկապես չափահաս երիտասարդի համար: Սակայն երբ հիշում եմ, որ Աստված առաջնորդել է իմ կյանքը նախկինում, քաջություն եմ ձեռք բերում շարժվելու առաջ և գործելու, վստահելով, որ Նա կշարունակի առաջնորդել ինձ:

Հարգանքներով,

Կատի Սյու Իմբլեյ