2019
Քրիստոսի փրկագնումը
Ապրիլ 2019


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Քրիստոսի փրկագնումը

Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր մտածում են, որ «Քրիստոսի դարաշրջանն անցել է և զարգացման նոր շրջան է սկսվել: Եվ այն, ինչ իրականացրել է Քրիստոսը, վարքագծի ճիշտ համաձայնեցված համակարգ է հասարակության մեջ: Նրա կողմից հաստատված բարքերն ու պատվիրանները հրաշալի են, բայց մենք շարունակում ենք առաջ շարժվել»: Եվ հենց այդ պահին ես մտածում եմ Զատիկի մասին, և թե ինչ է իրականում նշանակում Փրկիչի հարությունը:

Մանկությունից սկսած մենք հիշում են այս տոնը. պայծառ գարնանային մի օր՝ Զատիկի թխվածքներով, գունավոր ձվերով, ժպիտներով, նախնիների մասին հիշողություններով և «Հիսուս հարյա՜վ» խոսքերով:

Ես հավատում եմ Քրիստոսի Հարությանը. որ Նա մահացավ և երրորդ օրը հարություն առավ մեռելներից: Նրա Հարության շնորհիվ ես գիտեմ, որ հավերժ կապրեմ իմ ընտանիքի հետ: Հետևյալ օրհներգի մեջ՝ «Օ՜, ինչ երգեր կերգենք», մենք կարդում ենք այս խոսքերը.

Օ՜, ինչ երգեր կերգենք,

Ի՜նչ ողջույններ կլսենք,

Երբ մեր սերը փոխանցենք։

Եվ մեր սիրտը կհրճվի,

Երբ հանդիպենք ու գրկենք

Մեր թանկագին երկնային ծնողներին:

Երբ ես մտածում եմ նրանց մասին, ովքեր փնտրում են կյանքի իմաստը, ես հիշում եմ Քրիստոսի Քավությունը: Եվ հետո շատ բաներ ընկնում են իրենց ճիշտ տեղերը: Իսկ մոլորությունը, կասկածներն ու հիասթափությունները հեռանում են: Երեց Քրիստոֆերսոնն ասել է. «Եթե Հիսուսն իրականում բառացիորեն հարություն է առել, դրանից անպայման հետևում է, որ Նա աստվածային էակ է: Որևէ կատարյալ մահկանացու իր մեջ չի կրում մահից հետո կյանք վերադառնալու զորությունը»: Աշխարհում շատ տարբեր ուսմունքներ կան: Բայց կա՞ որևէ մեկը, ով հաղթեց մահին, եղավ վարագույրի այն կողմում և վերադարձավ որպես հարություն առած էակ՝ կատարյալ մարմնով ու գիտելիքներով: «Քանի որ Հիսուսը հարություն առավ, Նա պետք է որ Աստված լիներ, դեռ ավելին՝ Հոր Միածին Որդին: Հետևաբար, այն, ինչ Նա ուսուցանում էր, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել: Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես ինքն ասաց: Հետևաբար դրախտն ու դժոխքը իրական են, ինչպես նա ուսուցանեց: Հետևաբար գոյություն ունի հոգիների աշխարհը , ուր Նա այցելեց Իր մահից հետո: Հետևաբար Նա կրկին կգա, ինչպես հրեշտակներն ասացին, և «անձամբ կթագավորի երկրի վրա»: Հետևաբար բոլորի համար գոյություն ունի հարությունը և վերջին դատաստանը:

Հարության մասին գիտելիքը մեզ քաջություն է տալիս դեմ առ դեմ կանգնել մահվանը: Երբ կնոջս հայրը մահացավ, ես վշտացած էի, տեսնելով սիրելի մարդկանց վիշտը, ովքեր չեն հավատում հարությանը: Բայց իմ սիրելիի աչքերի փայլի մեջ ես հավատքի և հույսի լույս տեսա: Նա հանգիստ էր և տխրել էր միայն ժամանակից շուտ բաժանվելու համար: Ես լսեցի նրա վկայությունը, որ մենք միասին կլինենք: Ինչպես Ամմոնի ժողովուրդը Մորմոնի Գրքում «նրանք երբեք չէին նայում մահվան վրա սարսափի որևէ աստիճանով, իրենց հույսի և Քրիստոսի մասին պատկերացումների ու հարության պատճառով, հետևաբար, նրանց համար մահը կուլ էր գնացել Քրիստոսի հաղթանակով»: Հիսուսն ասել է. «Ես եմ ճանապարհը ևւ ճշմարտութիւնը ևւ կեանքը. Ոչ ով չի գալիս Հօր մոտ, եթե ոչ ինձանով»: Այդ դեպքում դուք ինչպե՞ս ճշմարտություն կփնտրեք առանց Քրիստոսի: Ոչ մի դեպքում:

Երբ ես այցելեցի տաճար, ինձ համար հաստատվեցին մարգարեի խոսքերը, որ «տաճարները մեր հավատքի ապրող և աշխատող վկայություններն են՝ հարության իրողության հանդեպ հավատով: Նրանք տրամադրում են սրբազան միջավայր, որտեղ կենդանի փոխարինողները կարող են կատարել մահկանացու կյանքի բոլոր անհրաժեշտ արարողությունները նրանց անունով, ովքեր ապրում են հոգիների աշխարհում»:

Մեր սիրելի մարդկանց հետ հարությունն ու կյանքը փոխում է երկրային կյանքի հեռանկարը: Որքան շատ մարդիկ հավատան դրան, այնքան լավը կդառնա մեր հասարակությունը: Հարությունը ավելին է, քան հոգու վերամիավորումը մարմնի հետ: Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ վերականգնումը կրկին ետ է բերում «մարմինը մարմնի համար» և «բարին բարու համար»:

Երեց Նիլ Ա. Մաքսվելի խոսքերով. «Մահվան հանդեպ Քրիստոսի տարած հաղթանակը վերջ դրեց մարդկային ողբերգությանը: Հիմա կան միայն անձնական ողբերգություններ, և սրանցից ևս մենք կարող ենք փրկվել՝ հետևելով Նրա ուսմունքներին, ով փրկեց մեզ համընդհանուր ոչնչացումից»: