Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 43
նախորդ հաջորդ

Բաժին 43

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. փետրվարին (History of the Church, 1.154–156): Այդ ժամանակ Եկեղեցու որոշ անդամների անհանգստացնում էին մարդիկ, որոնք կեղծ հայտարարություններ էին անում, որպես հայտնողներ: Մարգարեն հարցրեց Տիրոջը և ստացավ հետևյալ հաղորդակցությունը՝ ուղղված Եկեղեցու երեցներին: Առաջին մասը վերաբերում է Եկեղեցու կառավարմանը. վերջին մասը պարունակում է մի զգուշացում, որը երեցները պետք է հանձնեն երկրի ազգերին:

1–7՝ Հայտնություններն ու պատվիրանները գալիս են միայն մեկի միջոցով, ով նշանակված է. 8–14՝ Սրբերը սրբագործվում են՝ Տիրոջ առաջ ամենայն սրբությամբ վարվելով. 15–22՝ Երեցներն ուղարկվում են՝ ապաշխարություն աղաղակելու և մարդկանց նախապատրաստելու Տիրոջ մեծ օրվա համար. 23–28՝ Տերը կանչում է մարդկանց իր սեփական ձայնով և բնության ուժերի միջոցով. 29–35՝ Հազարամյակը, և Սատանային կապելը, գալու է:

1 Օ՜, լսե՛ք, իմ եկեղեցո՛ւ երեցներ, և ականջ դրեք այն խոսքերին, որ պիտի ասեմ ձեզ:

2 Քանզի ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք պատվիրան եք ստացել եկեղեցու աօրենքի համար, նրա միջոցով, ում ես նշանակել եմ իմ ձեռքից բպատվիրաններ և հայտնություններ ստանալու ձեզ համար:

3 Եվ սա իմացեք հաստատապես,– որ ուրիշ ոչ մեկը նշանակված չէ պատվիրաններ ու հայտնություններ ստանալու ձեզ համար, քանի դեռ նա չի վերցվել, քանի դեռ նա ամնում է ինձանում:

4 Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ աոչ ոք չի նշանակվի այս պարգևին, եթե դա չլինի նրա միջոցով. քանզի եթե դա վերցվի նրանից, նա զորություն չի ունենա, բացի իր տեղը մեկ ուրիշին նշանակելուց:

5 Եվ դա օրենք պիտի լինի ձեզ համար, որ դուք որպես հայտնություն և պատվիրան չընդունեք ոչ ոքի ուսմունքները, ովքեր կգան ձեզ մոտ.

6 Եվ սա ես ձեզ տալիս եմ, որպեսզի դուք աչխաբվեք, որ կարողանաք իմանալ, որ նրանք ինձանից չեն:

7 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա, ով ակարգված է իմ կողմից, պիտի մտնի բդռնով և կարգվի, ինչպես ձեզ ասել եմ նախկինում, որ ուսուցանի այն հայտնությունները, որոնք դուք ստացել եք և պիտի ստանաք նրա միջոցով, ում ես նշանակել եմ:

8 Եվ այժմ, ահա, ես ձեզ տալիս եմ մի պատվիրան, որ երբ ժողովվում եք միասին, դուք պետք է ահրահանգեք և շենացնեք միմյանց, որ կարողանաք իմանալ՝ ինչպես գործել և ղեկավարել իմ եկեղեցին, ինչպես գործել իմ օրենքի կետերի և պատվիրանների վերաբերյալ, որոնք ես տվել եմ:

9 Եվ այդպե՛ս դուք պիտի հրահանգված լինեք իմ եկեղեցու օրենքի մեջ, և ասրբագործվեք նրանով, ինչ ստացել եք, և դուք պետք է ինքներդ ձեզ պարտավորեցնեք՝ ամենայն սրբությամբ վարվել իմ առաջ,–

10 Որ, որքան որ դուք այդպես վարվեք, փառք պիտի աավելանա արքայությանը, որ դուք ստացել եք: Որքան որ դուք այդպես չվարվեք, ձեզանից բկվերցվի նույնիսկ այն, ինչը դուք ստացել եք:

11 Մաքրեք աանօրինությունը, որ ձեր մեջ է. սրբացրեք ձեզ իմ առաջ.

12 Եվ եթե դուք փափագում եք արքայության փառքերը, նշանակեք իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին և հավատքի աղոթքով անեցուկ եղեք նրան իմ առաջ:

13 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ եթե դուք փափագում եք արքայության ախորհուրդները, ապահովեք նրան մթերքով ու հագուստով և ինչի կարիք որ ունի, որ նա իրագործի աշխատանքը, որը ես պատվիրել եմ նրան.

14 Եվ եթե դուք չանեք այդ, նա պիտի մնա նրանց համար, ովքեր ընդունեցին նրան, որ ես կարողանամ մի աանարատ ժողովուրդ պահպանել իմ առաջ:

15 Կրկին ասում եմ ես. Ակա՛նջ դրեք, իմ եկեղեցո՛ւ երեցներ, ում ես նշանակել եմ. Դուք առաջ եք ուղարկվել ոչ թե ուսուցանվելու, այլ աուսուցանելու մարդկանց զավակներին այն բաները, որոնք ես դրել եմ ձեր ձեռքում՝ իմ բՀոգու զորությամբ.

16 Եվ դուք պետք է աուսուցանվեք ի վերուստ: բՍրբացրեք ձեզ, և դուք զորությամբ գկօժտվեք, որ կարողանաք ուսուցանել, ճիշտ ինչպես ես ասացի:

17 Ականջ դրեք, քանզի, ահա, Տիրոջ ամեծ բօրը մոտ է՝ առ ձեռն:

18 Քանզի գալիս է օրը, երբ Տերը կարձակի իր աձայնը երկնքից. երկինքները բկցնցվեն և երկիրը գկդողա, և Աստծո դփողը երկար և բարձր կհնչի, և կասի քնած ազգերին. Դո՛ւք, սրբե՛ր, եվեր կացեք և ապրեք. դո՛ւք, մեղավորնե՛ր, զմնացեք և էքնեք, մինչև որ ես կրկին կկանչեմ:

19 Ուստի գոտեպնդեք ձեր մեջքը, չլինի թե դուք գտնվեք ամբարիշտների մեջ:

20 Բարձրացրեք ձեր ձայները և մի խնայեք: Ապաշխարելու կոչ արեք ազգերին, ինչպես ծերերին, այնպես էլ երիտասարդներին, ինչպես ծառաներին, այնպես էլ ազատներին՝ ասելով. Պատրաստվեք Տիրոջ մեծ օրվա համար.

21 Քանզի եթե ես, մարդ լինելով, բարձրացնում եմ իմ ձայնն ու կանչում ձեզ ապաշխարության, և դուք ատում ենք ինձ, ի՞նչ կասեք դուք, երբ օրը գա, երբ աորոտները երկրի ծայրերից կաղաղակեն իրենց ձայնով, խոսելով բոլոր ապրողների ականջին, ասելով. Ապաշխարեք, և պատրաստվեք Տիրոջ մեծ օրվա համար:

22 Այո՛, և բացի այդ, երբ կայծակները կսլանան արևելքից արևմուտք, և կաղաղակեն իրենց ձայնով բոլոր ապրողներին, և կզնգացնեն բոլոր լսողների ականջները՝ ասելով այս խոսքերը,– Ապաշխարե՛ք, քանզի Տիրոջ մեծ օրը գալիս է:

23 Եվ բացի այդ, Տերն իր ձայնով կազդարարի երկնքից, ասելով. Ականջ դրեք, ո՜վ դուք, երկրի՛ ազգեր, և լսեք խոսքերն այն Աստծո, որն արարել է ձեզ:

24 Ո՜վ դուք, երկրի՛ ազգեր, որքա՜ն հաճախ հավաքած կլինեի ես ձեզ, ինչպես ահավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, բայց դուք բչկամեցաք:

25 Որքա՜ն հաճախ ես ականչեցի ձեզ, իմ բծառաների բերանով, և հրեշտակների գսպասավորությամբ, և իմ իսկ բերանով, և որոտների ձայնով, և կայծակների ձայնով, և փոթորիկների ձայնով, և երկրաշարժերի ձայնով, և մեծ կարկտահողմերով, և դսովերի ու ամեն տեսակի ժանտախտների ձայնով, և փողի բարձր հնչումով, և դատաստանի ձայնով, և եողորմության ձայնով՝ ողջ օրվա ընթացքում, և փառքի ու պատվի և հավերժական կյանքի հարստությունների ձայնով, և ձեզ փրկած կլինեի զհավիտենական փրկությամբ, բայց դուք չկամեցաք:

26 Ահա, օրը եկել է, երբ իմ զայրույթի ցասման բաժակը լցվել է:

27 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ սրանք Տիրոջ՝ ձեր Աստծո խոսքերն են:

28 Ուստի, աշխատե՛ք, ատքնեք իմ այգում վերջին անգամ,– վերջին անգամ կոչ արեք երկրի բնակիչներին:

29 Քանզի ինձ իսկ հարմար ժամանակ ես երկիր ակգամ դատաստանով, և իմ ժողովուրդը կփրկագնվի և ինձ հետ կթագավորի երկրի վրա:

30 Քանզի մեծ աՀազարամյակը, որի մասին ես խոսել եմ իմ ծառաների բերանով, պիտի գա:

31 Քանզի աՍատանան պիտի բկապվի, և երբ կրկին արձակվի, նա մի գփոքր ժամանակով միայն պիտի թագավորի, իսկ հետո գալիս է երկրի դվախճանը:

32 Եվ նա, ով աարդարությամբ է ապրում, պիտի բփոխվի մի ակնթարթում, և երկիրը պիտի անցնի այնպես, ինչպես կրակով:

33 Իսկ ամբարիշտները պիտի գնան անշեջ ակրակը, և նրանց վախճանը ոչ ոք չգիտի երկրի վրա, ոչ էլ երբևէ կիմանա, մինչև որ նրանք գան իմ առաջ՝ բդատաստանի:

34 Ականջ դրեք այս խոսքերին: Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ աշխարհի աՓրկիչը: բԳանձեք այս բաները ձեր սրտերում, և թող հավերժության գհանդիսավոր բաները դհանգչեն ձեր եմտքերում:

35 աԼրջմիտ եղեք: Պահեք իմ բոլոր պատվիրանները: Ճիշտ այդպես: Ամեն: