2020
Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել մենակության զգացումը
Հոկտեմբեր 2020


Հարցեր և պատասխաններ

Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել մենակության զգացումը։

Նկար
girl with her head down

Լուսանկարը՝ Քեյ Լին Հոդգեսի

Զարգացրեք ձեր տաղանդները

Մենակության զգացումը ես հաղթահարում եմ իմ տաղանդները զարգացնելով, լինի դա երաժշտական գործիք, նախասիրություն և այլն։ Դա օգնում է շեղել ձեզ մենակության զգացումից, իսկ հաճախ այն լիովին վերանում է։ Սա կարող է օգնել նաև գտնել ուրիշներին, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները։

Ստիվեն Հ., 12 տարեկան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ

Փնտրեք լույսը

Ես փնտրում եմ Երկնային Հոր և Սուրբ Հոգու աջակցությունը, քաջալերանքը և սերը, որ ինձ տալիս են խաղաղություն, հույս և ուժ, երբ խորհրդածում եմ, աղոթում և կարդում սուրբ գրությունները։ Ինչպես ասվում է 3 Նեփի 11․11-ում, Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն ու կյանքն է։ Նա եկավ ցրելու ողջ խավարը։

Անդրեա Բ., 18 տարեկան, Ջուլիա, Վենեսուելա

Օգնության հասեք ընկերներին և ընտանիքին

Երբ ես մենակ եմ զգում, նախընտրում եմ օգնության հասնել իմ ընկերներին և ընտանիքին․ դա իսկապես օգնում է ինձ երջանիկ զգալ։ Ես նայում եմ իմ կյանքի օրհնություններին և շնորհակալություն հայտնում Երկնային Հորը արդեն իսկ ինձ այդքան շատ տալու համար։

Թալի Ն., 16 տարեկան, Օրեգոն, ԱՄՆ

Հիշեք Աստծո ծրագիրը

Իմացեք, որ Աստծո ծրագրի շնորհիվ, բացառվում է, որ մենք մենակ լինենք։ Սուրբ Հոգին միշտ մեզ հետ է, և Աստված գիտի, թե ինչ դժվարությունների միջով ենք անցնում։ Տերն անցել է յուրաքանչյուր փորձության և դժվարության միջով, որին դուք հանդիպում եք։ Ամենակարևոր բաներից մեկը, որը մենք զգում ենք մահկանացու կյանքում, երջանկությունն է, սակայն մենք չենք կարող երջանկություն ունենալ առանց տխրության (տես 2 Նեփի 2․11)։ Աղոթեք Աստծուն և խնդրեք օգնել․ Նա մեզանից ոչ մեկին չի մոռանում։

Բրոք Ս., 17 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Վստահեք Տիրոջը

Դժվար էր իմ տունը թողնելը և Բրազիլիա գալը իմ միսիայի համար։ Ես դժվարանում էի նույնիսկ խոսել նոր լեզվով։ Սակայն ես հասկացա, որ եթե դուք ունեք Տիրոջ Հոգին ձեզ հետ, դուք երբեք մենակ չեք զգում։ Նա գիտի ձեզ և միշտ կօգնի ձեզ։ Վստահեք Նրան։

Երեց Ջոզեֆ Թոլեն, 20 տարեկան, Բրազիլիա Կամպինաս Միսիա