2020
Միայնակ ընդմիջում
Հոկտեմբեր 2020


Միայնակ ընդմիջում

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ)։

Քեյլին պարզապես ուզում էր ընկեր ունենալ։

“The Holy Spirit whispers with a still small voice” (Children’s Songbook, 105).

Նկար
Lonely Lunchtime

Քեյլին ներս մտավ ճաշարան և նայեց շուրջը։ Մնացած բոլոր երեխաները վազում էին ուղիղ իրենց ընկերների մոտ և հավաքվում սեղանի շուրջ։ Սենյակում աղմուկ էր բարձրանում ոգևորված ձայներից և երջանիկ ծիծաղներից։ Դա դպրոցի ընդամենը երկրորդ օրն էր, բայց կարծես բոլորը ունեին մեկը, ում կողքին կարող էին նստել, բացի Քեյլիից։

Նա սեղմեց իր ճաշի տուփի բռնակը և քայլեց դեպի սեղաններից մեկը։ «Կարո՞ղ եմ նստել ձեր մոտ»։ Հարցրեց Քեյլին։

Երկան՝ շագանակագույն հյուսով աղջիկը վեր նայեց։ Նա զայրացած շարժեց գլուխը։ «Ոչ։ Այստեղ զբաղված է»,- ասաց նա։

«Լավ»։ Քեյլին շարժվեց դեպի մեկ այլ ազատ տեղ և ցած դրեց իր տուփը։

«Դուք չեք կարող այստեղ նստել։ Ինձ խնդրել են պահել այդ տեղը»,- ասաց կանաչ գծավոր վերնաշապիկով մի տղա։ Նա հրեց ու վայր գցեց Քեյլիի տուփը։ Նրա բոլոր ընկերները ծիծաղեցին։

Քեյլին կռացավ ու նորից վերցրեց իր տուփը։ Նա քայլեց մինչև ճաշարանի վերջը և նստեց ազատ սեղանի շուրջը։ Նա տեսավ իր հարևանությամբ ապրող մեկին և փորձեց ձեռքով անել, սակայն նա նայեց այլ ուղղությամբ։ Քեյլին տխրեց։ Ինչո՞ւ ոչ ոք չէր ցանկանում լինել իր ընկերը։

Քեյլին նայեց իր ուտելիքին։ Նա այլևս ուտելու ցանկություն չուներ։ Նրա աչքերը լցվեցին, նա փակեց իր տուփը և դուրս գնաց։

Բոլորն արդեն խաղում էին իրենց ընկերների հետ։ Քեյլին միայնակ նստել էր նստարանին և նայում էր, թե ինչպես էին ուրիշ երեխաներն ուրախանում առանց իրեն։ Ապա Քեյլին նկատեց գրեթե իրեն հասակակից մի տղայի, ով մենակ նստել էր խոտերի մեջ։ Նա հագել էր դեղին բծերով շապիկ, իսկ մազերը հետ էին սանրված։

Քեյլին նայեց հեռուն։ Նա տեսավ իր դասարանի մի խումբ աղջիկների, ովքեր խաղում էին։ Նա երազում էր, որ իրեն հրավիրեին խաղալ իրենց հետ։

Քեյլին նորից նայեց տղային։ Նա գլուխը կախ հավաքում էր իր ոտքերի շուրջ գտնվող խոտերը։ Քեյլին հիշեց մի բան, որ մայրիկը մի ժամանակ ասել էր․ Ուշադիր եղիր երեխաների հանդեպ, ովքեր մենակ են։

Քեյլին տխրեց։ Նա նույնպես մենակ էր։ Ոչ ոք չէր փորձում ընկերանալ իր հետ։

Ապա Քեյլին մտաբերեց այն պահը, երբ անցած տարի մկրտվեց։ Նա խոստացել էր լսել Սուրբ Հոգուն։ Գուցե Սուրբ Հոգին օգնում էր իրեն հիշել մայրիկի ասածները։ Գուցե Սուրբ Հոգին հուշում էր իրեն խաղալ դեղին շապիկով տղայի հետ։

Քեյլին հառաչեց և ծնկի իջավ։ Նրա սիրտը ջերմությամբ լցվեց։ Նա մոտեցավ ու նստեց տղայի կողքին։

«Բարև»,- ասաց նա։

«Բարև»,- մռթմռթաց տղան։

«Ո՞րն է քո սիրած գույնը»։

«Հը՜մ … կանաչը»։

«Դա հրաշալի է։ Ես սիրում եմ վարդագույնը»,- ասաց Քեյլին։ «Դու ունե՞ս սիրած կենդանի»։

Տղան մի փոքր ուղղվեց և նայեց աղջկան։ «Այո։ Ես շատ եմ սիրում դինոզավրերին»։

«Օ՜, ես նույնպես։ Ես սիրում եմ եղջյուրավոր դինոզավրերին»։

Տղան ժպտաց։

Ապա զանգը հնչեց։ Քեյլին կանգնեց և հրաժեշտ տվեց տղային։ Նա ժպտում էր, մինչ մենակ վերադառնում էր իր դասասենյակը։ Գուցե նա չուներ լավագույն ընկեր, սակայն երջանիկ էր, որ մեկ ուրիշի ընդմիջումը մի փոքր ավելի լավն էր դարձրել։ ●