2020
Նշանակետին
Հոկտեմբեր 2020


Նշանակետին

Եթե ես ունեմ մտավոր առողջական խնդիրներ, կարո՞ղ եմ արդյոք միսիա ծառայել։

Նկար
missionaries walking

Այո։ Բոլորը, ովքեր «ցանկություն ունե[ն] Աստծուն ծառայելու … կանչված ե[ն] գործին» (Վարդապետություն և Ուխտեր 4․3)։ Որտեղ ենք մենք ծառայում ավելի քիչ կարևոր է, քան այն, թե ինչպես ենք մենք ծառայում։ Եվ ցանկացած անձնավորություն, ով մտածում է միսիա ծառայելու մասին, պետք է հոգ տանի իր ֆիզիկական և մտավոր առողջության մասին։

Եթե դուք ցանկանում եք միսիա ծառայել, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ։ Նա կարող է օգնել ձեզ սկսել դիմում ներկայացնելու գործընթացը։ Այդ գործընթացի մի մասը ներառելու է բժիշկների և այլ մասնագետների, ինչպես նաև Եկեղեցու ղեկավարների և ծնողների խորհրդատվությունը։ Այս խորհրդատվությունները նախատեսված չեն գնահատելու, թե արդյոք դուք «բավականաչափ լավ եք» Տիրոջ համար, այլ օգնելու որոշել ձեր ծառայության լավագույն տարբերակները։

Ծառայելու կանչ կարող է ստանալ յուրաքանչյուրը, ով ունի ծառայելու ցանկություն։ Այն հանձնարարությունը, որը դուք ստանում եք որոշակի վայրում կամ որոշակի ձևով ծառայելու համար, կարող է կախված լինել բազմաթիվ գործոններից։ Մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ (ներառյալ մտավոր առողջությունը), երբեմն դիմումները լրացնելիս փորձել են թաքցնել այդ տեղեկությունները, մտածելով, որ դա կօգնի իրենց ստանալ իրենց ուզած հանձնարարությունը։ Սակայն, եթե դուք լիովին անկեղծ ներկայացնեք ձեր բժշկական պատմությունը (ներառյալ մտավոր առողջությունը), Տերը կօրհնի ձեզ։ Նա ակնկալում է ձեզանից, որ կանեք հնարավոր ամեն բան՝ ձեր առողջական վիճակը լավացնելու համար։ Եվ դեղորայքային աջակցության մեծ մասը, որը դուք ստանում եք տանը, կարող է շարունակվել միսիայում։