2020
Ինչպե՞ս կարող եմ աղոթել Փրկիչի ուսուցանած ձևով
Հոկտեմբեր 2020


Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը

Ինչպե՞ս կարող եմ աղոթել Փրկիչի ուսուցանած ձևով

3 Նեփի 17-19

(Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը)

Նկար
How can I pray as the Savior taught

Երբ Փրկիչն այցելեց նեփիացիներին, Նա աղոթեց նրանց հետ 11 անգամ։ Իր խոսքերով ու օրինակով Նա ուսուցանեց նրանց, թե ինչպես պետք է աղոթեն։ Վերջին Օրերի մարգարեները, տեսանողները և հայտնողները շարունակել են ուսուցանել այն, ինչ Փրկիչն է ուսուցանել աղոթքի մասին։ Ահա մի քանի օրինակներ․

Ինչ է ուսուցանել Փրկիչը

Ինչ են ուսուցանում Վերջին Օրերի մարգարեները, տեսանողները և հայտնողները

Աղոթեք ուրիշների համար (տես 3 Նեփի 17․14, 17, 21, տես նաև 3 Նեփի 18․23)

«Մեր հոգու ողջ եռանդով ուրիշների համար աղոթելը մեծացնում է Տիրոջ ձայնը լսելու և դրան ուշք դարձնելու մեր ունակությունը»։1

«Դուք պետք է արթուն լինեք և միշտ աղոթեք» (3 Նեփի 18․15)

«Լուրջ և սրտառուչ աղոթքի միջոցով է, որ մենք կարող ենք ստանալ անհրաժեշտ օրհնությունները և աջակցությունը, որը պահանջվում է մահկանացու կոչվող այս դժվար ճամփորդության ժամանակ մեր ուղին հարթելու համար»։2

«Աղոթեք ձեր ընտանիքներում» (3 Նեփի 18․21, տես նաև 3 Նեփի 17․3)

«Եթե դուք … [մասնակցեք] ամենօրյա ընտանեկան աղոթքին, …դուք կստանաք Տիրոջ խոստացած օրհնությունները՝ արդար ժառանգներ մեծացնելիս»։3

Մի գործածեք բազմաթիվ խոսքեր (տես 3 Նեփի 18․21, տես նաև 3 Նեփի 13․3)

«Մեր աղոթքները պետք է լինեն պարզ, հստակ և անկեղծ»։4

«Շարունակե՛ք աղոթել» (3 Նեփի 19․26)

«Հաճախ աղոթեք։ Աղոթեք ձեր մտքում, ձեր սրտում։ Աղոթեք ձեր ծնկների վրա։ Աղոթքը երկնքի ձեր անձնական բանալին է։ Կողպեքը վարագույրի ձեր կողմում է գտնվում»։5

Հղումներ

  1. Դեյվիդ Ա․ Բեդնար, «Միշտ աղոթեք», Լիահոնա, նոյեմբեր 2008, 43։

  2. Թոմաս Ս. Մոնսոն, «Երեք նպատակներ պետք է ուղեկցեն ձեզ», Լիահոնա, նոյեմբեր 2007, 120։

  3. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հովարդ Վ. Հանթեր (2015), 265:

  4. Dallin H. Oaks, “The Language of Prayer,” Ensign, May 1993, 17.

  5. Բոյդ Ք․ Փաքեր, «Աղոթք և հուշումներ», Լիահոնա, նոյեմբեր 2009, 46։