2020
Տասանորդի պեսոները
Հոկտեմբեր 2020


Տասանորդի պեսոները

Հեղինակն ապրում է Չիուաուայում, (Մեքսիկա)։

Նկար
Tithing Pesos

Սոֆիան վաղ արթնացավ։ Այդ օրը շատ հատուկ էր։ Նա պատրաստվում էր լիմոնադ վաճառել իր հորաքրոջ և հորեղբոր ավտոտնակի տոնավաճառում։ Մայրիկը մի մեծ տարայով լիմոնադ էր պատրաստել նրա համար։

Սոֆիան պաստառ էր պատրաստել։ Նա գրել էր «Լիմոնադ» նարնջագույն և դեղին տառերով։ Նա ամրացրեց այն մի փոքրիկ սեղանից։ Ապա նստեց ու սպասում էր։

Շուտով մի մարդ մոտեցավ։ «Կարո՞ղ եմ մեկ բաժակ վերցնել»,- խնդրեց նա։ Նա մի քանի պեսո դրեց բանկայի մեջ։

«Իհարկե»։ Ասաց Սոֆիան։ Նա մի բաժակ լիմոնադ լցրեց նրա համար։

Կամաց-կամաց մարդիկ եկան դիտելու ավտոտնակի տոնավաճառը։ Եվ կամաց-կամաց նրանք գնեցին համեղ լիմոնադ։ Առավոտն ուրախ անցավ։ Շուտով ամբողջ լիմոնադը վերջացավ։

Սոֆիան թափահարեց իր բանկան։ Պեսոները զրնգացին։ Նա այնքան շատ պեսոներ ուներ։

«Ապրե՛ս»։ Ասաց հայրիկը։

Սոֆիան նախկինում երբեք այդքան շատ փող չէր ունեցել։ «Ես յո-յո կգնեմ»։

Հայրիկը ժպտաց։ «Գիտե՞ս, թե ես և մայրդ ինչ ենք անում, երբ գումար ենք վաստակում»։

Սոֆիան թափահարեց գլուխը։

«Մենք տասանորդ ենք վճարում»,- ասաց հայրիկը։ «Երկնային Հայրը տվել է մեզ ամեն բան։ Նա խնդրում է, որ մենք մի փոքր մասը վերադարձնենք Իրեն։ Մենք վճարում ենք տասանորդը, որովհետև սիրում ենք Նրան»։

Սոֆիան ժպտաց։ Նա ցանկանում էր ցույց տալ Երկնային Հորը, որ ինքը նույնպես սիրում էր Նրան։

Հայրիկն օգնեց Սոֆիային հաշվել իր պեսոները։ Հենց հաշվում էր մինչև 10, նա մեկ պեսո դնում էր ծրարի մեջ։ Հայրիկը օգնեց նրան թվեր գրել սպիտակ փոքրիկ թերթիկի վրա։ Նրանք թերթիկը դրեցին ծրարի մեջ պեսոների հետ միասին։ Ապա նրանք փակեցին այն։ Սոֆիան պատրաստվում էր վաղը եկեղեցում տալ այն եպիսկոպոսին։

«Ի՞նչ զգացողություններ ունես»։ Սոֆիային հարցրեց հայրիկը։

«Շա՜տ երջանիկ եմ։ Եվ ես դեռ գումար ունեմ յո-յո գնելու համար»։ Նա զգաց, որ Երկնային Հայրն ուրախ էր իր ընտրության համար։ ●