2020
Ի՞նչ է նշանակում իսկապես դարձի գալ
Հոկտեմբեր 2020


Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը

Ի՞նչ է նշանակում իսկապես դարձի գալ

3 Նեփի 27-4 Նեփի

(Հոկտեմբերի 19-25-ը)

Նկար
What does it mean to be truly converted

Փրկիչի հայտնությունից հետո նեփիացիները գրեթե 200 տարի ապրեցին միասնաբար և խաղաղ պայմաններում, քանի որ «ամբողջ ժողովուրդը դարձի էր եկել դեպի Տերը» (4 Նեփի 1․2

Երջանկություն և միություն

Նեփիացիները երջանիկ էին և միասնական՝ իրենց արդար գործերի միջոցով (տես 4 Նեփի 1․2-15

  • Նրանք արդար և բարյացակամ էին միմյանց հանդեպ։

  • Նրանք հետևում էին Քրիստոսի պատվիրաններին։

  • Նրանք խոնարհ էին ծոմապահության և աղոթքի միջոցով։

Նեփիացիների արդար արարքների ուրիշ ի՞նչ օրինակներ գիտեք։ Դուք կարող եք կարդալ 4 Նեփի 1․2-15 հատվածները և լրացնել ձեր գտած օրինակները․

  • _______________________________________________________________

  • _______________________________________________________________

Վիշտ և երկպառակություն

Ցավոք սրտի, միասնականության և երջանկության այդ տարիները երկար չտևեցին։ Որոշ ժամանակ անց նեփիացիները դադարեցին հնազանդվել Աստծո պատվիրաններին (տես 4 Նեփի 1․24-31)։ Հետևանքներ․

  • Նրանք դարձան եսասեր և հպարտ։

  • Նրանք կառուցեցին իրենց իսկ եկեղեցիները՝ ֆինանսական շահի համար։

  • Նրանք մերժեցին Քրիստոսի Եկեղեցին։