2020
Սակիուսա և Սալոտի Մայվիրիվիրի
Հոկտեմբեր 2020


Դիմանկարներ հավատի թեմայով

Սակիուսա և Սալոտի Մայվիրիվիրի

Սուվա, Ֆիջի

Նկար
Sakiusa and Salote

Ես չէի կարողանում հավատալ այն խաղաղությանն ու երջանկությանը, որ գտել էի Մայվիրիվիրիների տանը։ Մայվիրիվիրիների կյանքի ամեն օրը լի է ուրախությամբ ու նպատակներով, չնայած նրանց երկու զավակները մահացել են:

Լեսլի Նիլսոն, լուսանկարիչ

Սալոտի․

Մեր որդին՝ Էսան, մահացավ թոքերի քաղցկեղից, իսկ երկու տարի անց մինինգիտից մահացավ մեր դուստրը՝ Էսալինը։ Տաճարում ես ուժեղ ոգեշնչում զգացի խոսելու ավագ քույր միսիոներուհու հետ, ով տարիներ առաջ նույնպես կորցրել էր երկու երեխա։ Նա ասաց ինձ․ «Եթե դուք ձեր տունը դարձնեք սուրբ վայր, դուք այնտեղ կզգաք ձեր երեխաների ներկայությունը»։

Դա դարձավ մեր նպատակը։ Մենք ամեն բան անում ենք մեր տունը սուրբ վայր դարձնելու համար։ Մենք ցանկանում ենք զգալ նրանց ներկայությունը։

Մենք չգիտենք, թե ինչպես լինել վարագույրի մյուս կողմում գտնվող երեխաների ծնողներ։ Սակայն, եթե մենք ամեն բան անենք արդար ապրելու համար, մենք հավատում ենք, որ նրանք կզգան մեր գործադրած ջանքերը։ Մեր ընտանեկան հոգևոր հավաքների ժամանակ մենք ողջունում ենք Էսային և Էսալինին անուն առ անուն։

Նույնիսկ երբ մեր տանը անհամաձայնություններ ենք ունենում, փորձում ենք արագ լուծումներ գտնել։ Մենք ուզում ենք, որ մեր տունը հնարավորինս շատ մնա սուրբ վայր։ Երբ մենք այդպես ենք վարվել, բոլորս էլ զգացել ենք հույս, բժշկում և սեր։

Սակիուսա․

Էսային և Էսալինին կորցնելու փորձառությունն ի վերջո մերձեցրեց մեր ընտանիքը։ Մենք միասին խորհրդակցում ենք մեր մյուս երեխաների հետ։ Մենք ընտանիքով հաճախում ենք տաճար։ Մենք ապրում ենք հնարավորինս պարզ և ընտրում ենք երախտագիտություն հայտնել ամեն օր։ Երբ մենք խոսում ենք տաճարում ընտանիքով կնքված լինելու մասին, այդ կնքումը կենդանանում է մեր մեջ։ Եվ այս ամենի ընթացքում մենք իսկապես զգում ենք մեր երեխաների ներկայությունը։

Առաջին բաներից մեկը, որ մենք արեցինք մեր տունն ավելի սուրբ դարձնելու համար, Մորմոնի Գիրքն ամեն օր կարդալն էր։ Նախ մենք կիսվում էինք Մորմոնի Գրքի նկարազարդ պատմություններով մեր կրտսեր երեխաների հետ։ Ապա մենք ավելացրինք տեսանյութեր։ Այժմ մենք ավելի շատ կարդում ենք Մորմոնի Գրքից։ Ես կարող եմ վկայել Մորմոնի Գրքի զորության մասին։

Ես կարող եմ վկայել նաև փրկության ծրագրի զորության մասին։ Երբ մենք ծրագրում էինք Էսայի և Էսալինի թաղման արարողությունները, որոշեցինք շրջանցել Ֆիջիի մշակույթում ընդունված սովորույթները։ Դրանց փոխարեն ես և կինս եղանք միակ խոսնակները, և մենք խոսեցինք փրկության ծրագրի մասին։ Թաղման արարողությունների ժամանակ այդ ճշմարտությունները լսելուց հետո մեր ազգականներից շատերը միացան Եկեղեցուն։

Նկար
Sakiusa in the kitchen

Սակիուսան ուսուցանում է իր ընտանիքին, որ կյանքում չկա հետադարձ ճանապարհ․ միայն առաջ։ «Ամեն օր մենք ավելի ենք մաքրվում», ասում է նա։ Նրանք ապրում են հնարավորինս պարզ և ընտրում են երախտագիտություն հայտնել ամեն օր։

Նկար
Salote with a little girl

Սալոտին մեծ ուրախություն է գտնում իր երեխաների հետ ժամանակ անցկացնելով և ուսուցանելով նրանց ավետարանը։

Նկար
Little girl holding up photo

Մայվիրիվիրիների ընտանիքն ամուր վկայություն ունի տաճարում կնքված լինելու վերաբերյալ։ Այս ճշմարտությունները նրանք պահում են իրենց սրտին մոտ, մինչ հիշում են Էսային և Էսալինին։

Նկար
Maiwiriwiri family smiling boys

Մինչ Մայվիրիվիրիները կենտրոնանում են պարզ ապրելակերպի և առաջ ընթանալու վրա, նրանք ամեն օր երախտագիտություն են հայտնում իրենց օրհնությունների համար։ «Մենք շնորհակալ ենք մեր ունեցածի համար»,- ասում է Սակիուսան։