2020
Աջակցելով մայրիկիս՝ դեպի սթափություն իր ճամփորդության ընթացքում
Հոկտեմբեր 2020


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Աջակցելով մայրիկիս՝ դեպի սթափություն իր ճամփորդության ընթացքում

Հեշտ չէ, բայց արժե քայլել նրանց հետ, ովքեր մաքառում են, այն ճանապարհով, որը տանում դեպի ապաքինում:

Մինչև չափահաս դառնալս, երբ հասկացա, թե ինչ էր ալկոհոլը, ես գիտեի, որ մայրս խնդիր ուներ դրա հետ: Ընտանիքի անդամները փորձում էին թաքցնել նրա խնդիրը քրոջիցս և ինձանից, բայց նրանք երկար ժամանակ կարողանում էին թաքցնել միայն վաղ առավոտյան նախուտեստները և խումարը:

Մեր մայրը ալկոհոլիկ էր, և ոչ մի պատճառաբանություն կամ ճարտար պատմություն չէր կարող փոխել դա:

Որպես երիտասարդ կին, ես հավատում էի, որ կախվածությունը ընտրություն էր։ Ես ինձ ոչնչացած էի զգում այդ ժամանակ, երբ ամեն անգամ մայրս ներս էր մտնում դռնով խմիչքի հոտով շնչառությամբ, խոստանալով, որ թողնելու էր դա: Թվում էր, թե նա չէր ուզում փոխվել: Բայց տարիներ շարունակ նրա ցավով լի արցունքները, ձախողված փորձերը և սոսկալի նահանջներն ուսուցանեցին ինձ այլ բան:

Երբ միջնակարգ դպրոցում էի, ես սկսեցի գիտակցել, որ մայրիկիս կախվածությունը «չէր անհետանալու մի գեղեցիկ գիշեր», ինչպես բանաստեղծ Դիլան Թոմասն էր մի ժամանակ գրել1, ոչ այն պատճառով, որ նա չէր ուզում փոխվել: Հարցը կամքի ուժի բացակայության պատճառը չէր նրա կողմից, կամ որ նա նախընտրում էր ալկոհոլը իր ընտանիքից: Նա թակարդված էր իր կախվածությունով:

Ինչպես Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է բացատրել «Կախվածությունը հետագայում հանձնում է ընտրելու ազատությունը: Քիմիական դեղամիջոցների միջոցով մարդը կարող է բառացիորեն անջատվել իր սեփական կամքից»:2 Ապաքինում գտնելը լինելու էր պայքար մարմնի և հոգու միջև տարիներ շարունակ:

Դիմանալով ախտադարձի փուլին

Վեցամսյա սթափության հասնելուց հետո ես սկսեցի կրկին ճանաչել մայրիկիս, այն մարդուն, ով սովորություն ուներ պարել մեքենայում, գրել գեղեցիկ բանաստեղծություններ և պատմել անհարմար կատակներ իմ բոլոր ընկերներին: Կարծես ինչ-որ մեկը կադրի հետևում հանկարծակի վառում էր լույսը նրա աչքերում և աշխատում էր արտաժամ` այն վառ պահելու համար: Նա սթափ չէր եղել տարիներ շարունակ և հաճելի էր զգալ նրա վերադարձը:

Բայց դա երկար չէր տևում: Մի գիշեր, նախքան նա հնարավորություն ունեցավ խոսելու, քույրս և ես հասկացանք: Նրա ապակենման աչքերը և կարմրած այտերը ասում էին ամեն ինչ, վեց ամիս և չորս օր հետո նա ախտադարձ ունեցավ: Մի պահ մենք մտածեցինք դուրս գալ դռնով, հեռու անհանգստությունից և վախից, բայց մենք գիտեինք, որ նա ցանկանում էր փոխվել: Մենք չէինք կարող անել դա նրա փոխարեն, բայց մենք կարող էինք աջակցել նրան, երբ նա քայլում էր ապաքինման ճանապարհով:

Խախտելով կախվածության լռությունը

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում ես և քույրս մայրիկիս օգնելու ուղիներ էինք որոնում՝ շարունակելով առաջ մղել նրան դեպի երկարատև սթափություն: Դա հեշտ չէր լինի, բայց նա մի անգամ արել էր դա, և մենք գիտեինք, որ նա կարող էր կրկին անել:

Նախկինում ականատես լինելով մայրիկիս՝ նահանջների միջով անցնելիս, մենք գիտեինք, թե ինչ սպասել, ուստի մենք հավաքեցինք լիկյորի և գինու բոլոր շշերը, որոնք կարողացանք գտնել, և դրանք նետեցինք աղբանոցը: Ապա մթերային խանութից գնեցինք Gatorade և մի լավ մաքրեցինք տունը, դա մեր լավագույն փորձն էր՝ հեռացնելու մայրիկին այն միջավայրից, որում գտնվում էր նա, երբ ախտադարձ էր տանում:

Մի քանի օր հետո մայրիկս բավականին լավ էր աշխատանքի գնալու համար, բայց մենք գիտեինք, որ պայքարն ավարտված չէր: Մինչև այդ պահը նրա կախվածության խորությունը թաքցվում էր մեր ընտանիքի անդամներից և ընկերներից շատերի համար: Տարիների ընթացքում դա դարձել էր գաղտնիքի նման մի բան` ամոթի պատճառ, մի բան, որը սոցգիտաշխատող Բրենե Բրաունը բացատրում է, որ «ստանում է իր ուժը անխոս լինելուց»:3 Եթե մենք ցանկանում էինք, որ նա սթափ մնար, մենք պետք է խախտեինք լռությունը:

Դժվար էր պատմել մեր ընտանիքին և որոշ վստահելի ընկերների, բայց դա նաև ազատագրող էր: Ամոթը «քայքայում է մեր հենց այն մասը, որը հավատում է, որ մենք կարող ենք փոխվել և ավելի լավ գործել»,4 այսպիսով նրա կախվածության մասին հենց խոսելու փաստը մայրիկիս և (ինձ) կրկին հույս տվեց: Առաջին անգամ մենք մենակ չէինք, և տարիների ընթացքում առաջին անգամ մենք սկսեցինք պատկերացնել մի կյանք, որը չէր կառավարվում նրա կախվածության կողմից:

Կառչելով հույսից

Չեմ պատրաստվում գունազարդել դա, մնայուն հույսը միշտ չէ, որ հեշտ է: Տարիներ շարունակ ես աջակցում էի մայրիկիս, երբ նա փորձում էր դառնալ սթափ, բայց կստեմ, եթե ասեմ, որ չեմ զգացել տխրություն, հիասթափություն և հուսահատություն այդ ընթացքում: Խոսելով այն դժվարին ճամփորդության մասին, որին մարդը դիմակայում է` կախվածությունը հաղթահարելու համար, Նախագահ Նելսոնը բացատրել է. «Յուրաքանչյուրը, ով վճռում է մագլցել այդ զառիթափ ճանապարհը դեպի ապաքինում, պետք է գոտեպնդվի ողջ կյանքի տևողությամբ պայքարի համար: Բայց կյանքի տևողությունը մրցանակ է, որն արժե այդ գինը»:5

Եթե դուք սիրել եք մեկին, ով մաքառում է կախվածության դեմ, դուք կիմանաք, թե որքան ծանր է հետևել նրանց ինքնակառավարման կորստին: Բայց նույնիսկ ախտադարձի ժամանակ հույսը երբեք չի մարում: Իր քավող զոհաբերության շնորհիվ Փրկիչը գիտի «թե ինչպես սատարել [մեզ]» ըստ [մեր] թուլությունների» (Ալմա 7.12): «Ունենալով Իր թևերի մեջ բժշկություն» (3 նեփի 25.2), Նա է մեզ բարձրացնում, երբ մենք խիստ հոգնած ենք լինում, որպեսզի շարունակենք գնալ, «բռնելով մեզ և խրախուսելով մեզ, հրաժարվելով թողնել մեզ գնալ, մինչև ապահով տանն ենք լինում»:6

Այսպիսով, անկախ նրանից, թե հենց նոր եք կատարել առաջին քայլը, թե ճամփորդել եք հազար մղոն ինչ-որ մեկի հետ դեպի ապաքինում իրենց ճամփորդության մեջ, ահա մի քանի բաներ, որոնք ես սովորել եմ այդ տարիների ընթացքում.

  1. Օգնեք նրանց խուսափել հրահրող իրավիճակներից:

    Անկախ նրանից այդ մարդը, ում աջակցում եք, ընկեր է, կողակից, ընտանիքի անդամ, թե հասակակից, վիթխարի նշանակություն ունի նրանց օգնելը՝ խուսափել հրահրող իրավիճակներից: Ամեն անգամ, երբ իմ ընտանիքը դուրս է գնում ճաշելու մայրիկիս հետ, օրինակ, մենք խնդրում ենք նստել մի սեղանի շուրջ, որը հեռու է բարից: Եթե մատչելի սեղան չի լինում, մենք զրուցում ենք մինչև լինի:

  2. Պաշտպանեք նրանց հասարակական իրավիճակներում:

    Միայն այն պատճառով, որ մարդը, ում աջակցում եք, անկեղծացել է ձեզ հետ իր կախվածության վերաբերյալ, չի նշանակում, որ նրանք պատրաստ են պատմել աշխարհին: Ապաքինման վաղ շրջանում կարող է ծայրահեղ դժվար լինել բացատրել, թե ինչու է ինչ-որ մեկը խուսափում որոշակի իրավիճակներից կամ ընդունում որոշակի որոշումներ, հատկապես օտար մարդկանց: Այդ իրավիճակներում, հեշտացրեք կյանքը նրանց համար` օգնելով նրանց բացատրել, երբ իրավիճակը տարօրինակ է դառնում:

  3. Օգնեք նրաց գտնել լրացուցիչ աղբյուրներ

    Անկախ նրանից, թե որքանով եք ներգրավված ապաքինման գործընթացում, հնարավոր չէ, որ դուք կարողանաք անել ամեն ինչ: Երբեմն մայրս ուղղակի կարիք ունի խոսելու որևէ մեկի հետ, ով անցել է դրանով, մեկի հետ, ով հասկանում է այդ և դա նորմալ է: Մասնագիտական աղբյուրները և աջակցության խմբերը (ինչպես օրինակ կախվածությունից վերականգնման Եկեղեցու ծրագիրը, վերականգնման խմբերը, կախվածության և վարքի մասնագետները) ուղղակի բառացիորեն փոխում են կյանքեր, այսպիսով մի տատանվեք քաջալերել այն մարդկանց, ում դուք աջակցում եք, օգտվել այդ միջոցների արտոնությունից:

  4. Եթե նրանք ընկնում են, օգնեք նրանց կրկին հետ գալ:

    Եթե մենք ապրեինք կատարյալ աշխարհում, ախտադարձ գոյություն չէր ունենա, բայց սա մահկանացու կյանք է: Եթե մարդը, ում դուք աջակցում եք, ախտադրաձի է ենթարկվում, հիշեցրեք նրան, թե որքան հեռու է ինքը եկել: Խրարխուսեք նրան «երբեք չհրաժարվել պայքարից հաջորդական ձախողումների պատճառով, ու երբեք չմտածեք, որ ի վիճակի չեք հաղթահարելու մեղքերն ու կախվածությունը»:7 Ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսն է ասել. «[Նրանք] չեն կարող իրենց թույլ տալ դադարել փորձելը»8 (և ոչ էլ դուք կարող եք): Ախտադարձը հետ չի դնում նրանց մեկնարկագծի վրա: Այն չի ջնջում ողջ կատարած աշխատանքը և թափը, որ նրանք ձեռք են բերել: Նրանք միշտ ունեն ևս մեկ հնարավորություն՝ հետ գալու արահետ, դիմելու Փրկիչին և շարունակելու առաջ գնալ:

  5. Կառչեք հույսից:

    Հետևելով մեկին, ում սիրում եք, իրենց կախվածությունը հաղթահարելու համար մաքառելիս, կարող է երբեմն ստիպել ձեզ մտածել, թե արդյոք նրանք երբևէ լիովին կապաքինվեն: (Վստահեք ինձ, ես գիտեմ: Ես ավելի շատ անգամներ եմ այդ վիճակում եղել, քան կկամենայի խոստովանել:) Նույնիսկ Մորմոնն է հարցրել. «Եվ ի՞նչն է, որի համար դուք պիտի հույս ունենաք»: Բայց անկախ նրանից, թե որքան դժվար է դառնում, «հույսը Քրիստոսի քավության միջոցով» միշտ մեր հասանելիության սահմանում է (Մորոնի 7.41):

Իմ կյանքի ընթացքում, մայրս վայր է ընկել ավելի շատ անգամներ, քան կարող եմ հաշվել, բայց հպարտ եմ ասել, որ վեց տարի է, ինչ նա չի խմում: Չնայած ինձանից պահանջվել են սովորելու և վերասովորելու տարիներ, թե ինչպես լավագույն ձևով աջակցեմ նրան, նրա ապաքինումը տեսնելը ուսուցանել է ինձ, որ ոչ մեկը երբևէ շատ հեռու չի գնում: Անկախ նրանից, թե քանի անգամ է մարդը, որին սիրում եք, ախտադարձ տանում, շարունակեք գնալ, շարունակեք փորձել աջակցել նրանց, ինչպես կարող եք: Ապաքինումը կյանքի տևողությամբ պարտավորություն է, մի ճանապարհ, որը լցված է արցունքներով, հաղթանակներով, ձախողումներով և հրճվանքով, և արժե դրա համար պայքարել:

Հղումներ

  1. Dylan Thomas, “Do not go gentle into that good night” (1951).

  2. Russell M. Nelson, “Spiritual Capacity,” Ensign, Nov. 1988, 7.

  3. Brené Brown, Daring Greatly: How the Courage to Be Vulnerable Transforms the Way We Live, Love, Parent, and Lead (2012), 58.

  4. Brené Brown, Dare to Lead: Brave Work. Կոշտ զրույցներ: Whole Hearts (2018), 129.

  5. Ռասսել Մ. Նելսոն, «Կախվածություն կամ ազատություն» 7:

  6. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 42:

  7. Ուլիսես Սոարես, «Վերցրեք ձեր խաչը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 114:

  8. Ուլիսես Սոարես, «Վերցրեք ձեր խաչը», 114: