2020
Կիսվել Ավետարանով
Հոկտեմբեր 2020


Կիսվել Ավետարանով

«Ինձանից սովորեցէք … եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք» (Մատթեոս 11․29

Նկար
Sharing the Gospel

Մարդը, ում համար ես աշխատում էի, տվեց ինձ Մորմոնի Գրքի մի օրինակ։ Սակայն ես այն չկարդացի մոտ երկու տարի։ Մի կիրակի ես վերցրի Մորմոնի Գիրքը և գնացի քաղաքից դուրս գտնվող երկաթգծի կայարան Զիմբաբվեում, որտեղ ես ապրում էի։ Ես նստեցի և սկսեցի կարդալ։

Սկզբում դժվար էր հասկանալը։ Սակայն ես կրկին ու կրկին կարդացի Ջոզեֆ Սմիթի վկայությունը։ Նրա խոսքերը դիպան իմ սրտին։

Ավելի ուշ, մեկը հրավիրեց ինձ գալ եկեղեցի։ Սկզբում ես անհարմար էի զգում ինձ, ուստի նստում էի հետևի շարքում։ Սակայն, երբ մարդիկ սկսեցին կիսվել իրենց վկայություններով Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի վերաբերյալ, ես ինչ-որ հրաշալի զգացողություն ունեցա։

Կարճ ժամանակ անց միսիոներներ եկան մեր բակ։ Շուտով ես մկրտվեցի։ Տարիներ անց ես պատիվ ունեցա միսիա ծառայելու և ավետարանով կիսվելու շատերի հետ։

Զիմբաբվեում Եկեղեցին շատ է աճել։ Սակայն դեռևս շատ բան կարող ենք անել ավետարանով կիսվելու համար՝ անկախ մեր բնակության վայրից։ Աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և ընտանեկան երեկոների միջոցով դուք կարող եք մեծացնել ձեր վկայությունը և մոտ մնալ Երկնային Հորը։ Ձեր վկայությունը կարող է օրհնել շատ մարդկանց կյանքեր աշխարհով մեկ։ ●