2020
Ողջույններ Մադագասկարից
Հոկտեմբեր 2020


Ողջույններ Մադագասկարից

Նկար
Hello from Madagascar

Բարև ձեզ, ես Մարգոն եմ, իսկ ես՝ Պաոլոն:

Մենք ճամփորդում ենք աշխարհով մեկ՝ ծանոթանալու Աստծո զավակների հետ։ Միացե՛ք մեզ Մադագասկար մեր այցի ժամանակ։

Մադագասկարը Աֆրիկայի արևելյան ափերում գտնվող կղզի է։ Այնտեղ կան շատ բույսեր և կենդանիներ, որոնց չեք հանդիպի աշխարհում ուրիշ որևէ տեղ, ինչպես այս օղակաձև պոչով կիսակապիկը՝ լեմուրը։

Այս տղաները օգնում են տանել ջրով լցված տարաները իրենց ընտանիքներին։ Իսկ դուք ինչպե՞ս եք օգնում ձեր ընտանիքին։

Եկեղեցին փոքր է Մադագասկարում, սակայն այն աճում է։ Այժմ այնտեղ կան 14 ծխեր և 26 ճյուղեր։

Քամելեոնների ավելի շատ տեսակներ ապրում են Մադագասկարում, քան աշխարհի ցանկացած այլ վայր։

Բաոբաբի այս հսկայական ծառերը կարող են շատ ջուր պահել իրենց բնում՝ մինչև 120000 լիտր։

Մադագասկարում շատ մարդիկ օրը երկու կամ երեք անգամ բրինձ են ուտում՝ երբեմն բանջարեղենով, լոբով կամ մսով։

Մալագասի լեզվով ընկեր բառը հնչում է այսպես՝ նամանա։ Եթե դուք նոր ընկերոջ հանդիպեք Մադագասկարում, ի՞նչ կասեք նրան։

Ծանոթացե՛ք Մադագասկարի մեր մի քանի ընկերների հետ։

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է։

Նեյթն, 7 տարեկան, Անտանանարիվու նահանգ (Մադագասկար)

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո մարգարեն է։

Նոմենա, 6 տարեկան, Անտանանարիվու նահանգ (Մադագասկար)

Դուք Մադագասկարի՞ց եք։ Գրե՛ք մեզ։ Ուրախ կլինենք ստանալ ձեր նամակները։

Շնորհակալություն Մադագասկարը մեզ հետ բացահայտելու համար։ Կտեսնվենք հաջորդ անգամ։