2020
Կանխել բռնությունը
Հոկտեմբեր 2020


Կանխել բռնությունը

Նկար
silhouette of girl

Առողջ հարաբերությունների դեպքում մարդիկ ներողություն են խնդրում իրենց անխոհեմ խոսքերի ու արարքների համար և ապավինում են մեր Փրկիչի քավիչ ուժին` օգնելով իրենց կատարելագործվել և ապաշխարել։ Սակայն անառողջ իրավիճակներում մարդիկ շարունակում են անխոհեմ վերաբերվել միմյանց, և այդ հարաբերություններում կարող է ի հայտ գալ բռնություն։

«[Բռնությունը և այլ] վիրավորանքները տեղ չունեն Աստծո արքայությունում»,- ուսուցանել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը («Հոգևոր գանձեր», հոկտեմբեր 2019 գերագույն համաժողով)։ Եկեղեցու մի շարք ամսագրերի հոդվածներ այս ամիս մեզ կօգնեն ճանաչել բռնությունը և կանդրադառնան դրան․

  • Էջ 18-ի իմ հոդվածում ես խոսում եմ բռնության բնույթի մասին և նշում մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ձեզ կամ ձեր ծանոթներին բացահայտել բռնությունը հարաբերությունների մեջ և բժշկում գտնել դրանից։

  • Էջ 58-ում մի դեռահաս աղջիկ կիսվում է մանուկ հասակում սեռական բռնության ենթարկվելու փորձառությամբ, թե ինչպես է կարողացել քաջություն և ուժ գտնել խոսելու այդ մասին և դիմելու վստահելի չափահասների ու Փրկիչի օգնությանը։

  • Այս ամսվա Friend ամսագրի F12 էջում դուք կարող եք գտնել գրավոր վարժություն, որը կօգնի ձեր երեխաների հետ քննարկել, թե ինչպես «ասել ոչ»։ Դուք կարող եք օգտագործել այդ վարժությունը որպես ընտանեկան երեկոյի դասի հիմք՝ բռնությունները կանխելու վերաբերյալ:

  • Հոգեբանական բռնությունը կարող է նույնքան վնաս պատճառել, որքան ցանկացած տեսակի այլ բռնություն։ Կարդացեք այս համարի թվային տարբերակի հոդվածը հոգեբանական բռնությունը ճանաչելու մասին, որպեսզի իմանաք հինգ նախազգուշացնող նշանների մասին և թե ինչպես օգնություն ստանալ։

Եթե ձեզ ցավ են պատճառել, դուք կարող եք դառնալ առ Աստված՝ առաջնորդության և բժշկման համար, ինչպես նաև դիմել վստահելի մարդկանց օգնությանը։ Տերը հասկանում է, թե մենք ինչ ենք զգում, և Նա կառաջնորդի մեզ դեպի ապահովություն և ուրախություն, եթե մենք դիմենք Նրան։

Թող որ բոլորս էլ զգանք Աստծո սերը և դիմենք Նրան ամեն օր։

Ջեյսոն Ուայթինգ

Բրիգամ Յանգ Համալսարան Ընտանեկան կյանքի դպրոց