2020
Ինչպե՞ս ենք մենք մասնակցում Տիրոջ «զարմանալի գործին»։
Հոկտեմբեր 2020


Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը

Ինչպե՞ս ենք մենք մասնակցում Տիրոջ «զարմանալի գործին»։

3 Նեփի 20-26

(Հոկտեմբերի 12-18-ը)

Նկար
How do we participate in the Lords marvelous work

Այլ բաների շարքում Փրկիչը նեփիացիներին սովորեցրեց նաև Իսրայելի հավաքման մասին և պատվիրեց նրանց ուսումնասիրել սուրբ գրությունները և պահել իրենց իսկ արձանագրությունները։ Ինչպե՞ս կարող ենք հետևել այդ ուսմունքներին այսօր։

Միացեք գործին

Հիսուս Քրիստոսը մարգարեացավ վերջին օրերում «զարմանալի գործի» վերաբերյալ (տես 3 Նեփի 21․9)։ Այդ գործը Իսրայելի հավաքումն է։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը կոչել է այն «ամենակարևոր բանը, որ այսօր տեղի է ունենում երկրի վրա» և ասել․ «Եթե դուք ընտրեք, եթե դուք կամենաք, դուք կարող եք լինել դրա մեծ մասը»։1

  • Ինչպե՞ս կարող եք դուք և ձեր ընտանիքը ավելին սովորել և մասնակցել Իսրայելի հավաքմանը։

Խորաքննեք մարգարեներին

Փրկիչը պատվիրեց նեփիացիներին՝ «Խորաքննեք մարգարեներին» (3 Նեփի 23․5)։ Մենք հնարավորություն ունենք լսելու ապրող մարգարեի և Եկեղեցու այլ ղեկավարների խոսքերը գերագույն համաժողովի ժամանակ։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելին քաղեք գերագույն համաժողովից։

  • Մարգարեներին խորաքննելն ինչպե՞ս է մեզ օգնում հավաքել Իսրայելը։

Գրեք օրագրերում

Հիսուսը պատվիրեց Իր նեփիացի աշակերտներին գրի առնել Իր ուսմունքները և Սամուել Լամանացու մարգարեությունները (տես 3 Նեփի 23․4, 6-13)։ Նմանապես, մենք կարող ենք գրի առնել մեր կյանքի փորձառությունները, որոնք կօգնեն մեզ և կուսուցանեն ուրիշներին։

  • Դուք ունեցե՞լ եք հոգևոր փորձառություններ, որոնք գրի չեք առել։

  • Ինչպե՞ս կարող եք գրի առնել այն ամենը, ինչ Աստված ուսուցանում է ձեզ։

Հղում

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկո, հունիսի 3, 2018), HopeOfIsrael.ChurchofJesusChrist.org։