2020
Ասել ոչ, լսել ոչ
Հոկտեմբեր 2020


Ասել ոչ, լսել ոչ

Նկար
Saying No, Hearing No

Երկնային Հայրը սիրում է մեզ և ուզում է, որ ապահով լինենք։ Անհրաժեշտության դեպքում ոչ ասելը և ուրիշներին հարգելը, երբ նրանք մեզ ոչ են ասում, ուղիներ են, որոնց օգնությամբ մենք կարող ենք երաշխավորել մեր և ուրիշների ապահովությունը։

Երբեմն դուք պետք է հաճելի ձևով ասեք ոչ։

«Ոչ, շնորհակալություն։ Խնդրում եմ, ինձ ջուր տվեք դրա փոխարեն»։

Այժմ ձե՛ր հերթն է։ Պատկերացրեք, որ դուք պետք է հաճելի ձևով ասեք ոչ։ Ի՞նչ կարող եք ասել։

Երբեմն դուք պետք է ավելի խստությամբ ասեք ոչ։

«Ես չե՛մ ուզում դա տեսնել։ Մենք չպետք է նայենք նման բաներ»։

Այժմ ձեր հերթն է։ Պատկերացրեք, որ դուք պետք է ավելի խստությամբ ասեք ոչ։ Ի՞նչ կարող եք ասել։

Երբեմն մարդիկ մեզ ասում են ոչ՝ օգնելու մեզ լինել ապահով և առողջ։

«Կներեք, դուք չեք կարող գնալ։ Դա ապահով չէ»։

Այժմ ձեր հերթն է։ Պատկերացրեք, որ չափահասը ձեզ ասում է ոչ, և դա ձեզ դուր չի գալիս։ Դուք ի՞նչ պետք է անեք։

Երբեմն մարդիկ մեզ ոչ են ասում, երբ անհարմար են զգում։

«Վերջ։ Ինձ դուր չի գալիս այս խաղը»։

Այժմ ձեր հերթն է։ Պատկերացրեք, որ մեկը խնդրում է ձեզ այլևս չանել ինչ-որ բան։ Դուք ի՞նչ պետք է անեք։

Ի՞նչ անել, եթե մարդիկ չեն լսում, երբ դուք ասում եք ոչ։ Ի՞նչ անել, եթե նրանք ձեզ ցավ են պատճառում կամ վիրավորում։

  • Հեռացեք, եթե կարող եք։

  • Պատահածի մասին պատմեք մի չափահասի, ում վստահում եք։

  • Հիշեք, որ դա ձեր սխալը չէ։

  • Անկախ ամեն բանից, իմացեք, որ ձեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը միշտ սիրում են ձեզ։