2020
Սուրբ գրություններն ուսումնասիրելու ավելի քան մեկ ուղի
Հոկտեմբեր 2020


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Սուրբ գրություններն ուսումնասիրելու ավելի քան մեկ ուղի

Եթե նույնիսկ դուք չեք սիրում կարդալ, կան շատ ուղիներ սուրբ գրություններն ուսումնասիրելու համար:

Ես սիրում եմ իմ ներկա կոչումը՝ որպես Երեխաների միության դաշնակահար Մի քանի շաբաթ առաջ երեխաները սովորում էին մի երգ: Ես զգացի Հոգին, երբ նրանք երգում էին:

Որոնիր, խորհիր և աղոթիր

Դրանք այն բաներն են, որոնք պետք է անեմ:

Եվ Հոգին սրտիս կհաղորդի,

Ես գիտեմ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:1

Բայց նաև մի հարց ծագեց իմ գլխում: Իսկ ինչ, եթե ինչպես երգի առաջին տողերն են հուշում, դուք չեք սիրում կարդալ սուրբ գրությունները»: Կարծում եմ, կարդալու թեման իմ մտքում էր վերջերս, որովհետև մեկից ավելի ընկերներ կիսվել էին, որ իրենք մաքառում են կարդալու անկարողության հետ: Եվ ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր ուղղակի չեն սիրում կարդալ: Կա արդյո՞ք մի ուղի, որով նրանք կարող են, այնուամենայնիվ, ունենալ իմաստալի փորձառություն սուրբ գրությունների հետ, և զարգացնել «վկայություն, որ դրանք ճշմարիտ են»:

Մարդիկ, կարծես, լավագույն ձևով են յուրացնում, երբ տեղեկատվությունը ներկայացվում է բազմաթիվ տարբեր ձևերով, ինչպես տեսողական, այնպես էլ բանավոր, և դասերը կրկնվում են ժամանակի ընթացքում: Հաշվի առնելով այդ ամենը՝ ես փորձեցի մտածել սուրբ գրություններն ուսումնասիրելու այնքան տարբեր ձևերի մասին, որքան կարող էի: Այժմ, իհարկե այս ցուցակում ամեն ինչ չէ, որ կհամարվի որպես սուրբ գրությունների լուրջ և խորը ուսումնասիրություն, որը մարգարեներն են ուսուցանել՝ որպես մեր վկայությունների համար խիստ կարևոր. սրանցից մի քանիսը պարզապես արագ և զվարճալի գաղափարներ են, բայց ես մտածեցի, որ դրանք առնվազն կհուշեն ձեզ որոշ թարմ սեփական գաղափարներ: Եկեք ավետարանի ուսումնասիրությանը հատկացնենք մեր լավագույն ջանքերը, որպեսզի կարողանանք, ինչպես երգն է ասում, միասին «սկսենք հասկանալ»:

Գաղափարներ սուրբ գրությունների ուսումնասիրության համար

  1. Նշեք խոսքերը, որոնք կրկնվում են ձեր հայրապետական օրհնության մեջ, և որոնեք այդ նույն խոսքերը սուրբ գրություններում:

  2. Երբ ուսումնասիրեք, նկարեք ձեր մտքերի վերաբերյալ պատկերներ ուսումնասիրության տետրում կամ Եկ հետևիր ինձ ձեռնարկի լուսանցքներում:

  3. Կառուցեք սուրբ գրության պատմության մանրանկաչական մոդել:

  4. Զանգահարեք հեռու գտնվող ազգականի և միասին կարդացեք հեռախոսով:

  5. Գրեք Աստծուն ուղղված հարցերի մի ցուցակ, իսկ հետո փնտրեք պատասխաններ, երբ կարդաք:

  6. Դիտեք մի տեսաֆիլմ BookofMormonVideos.org-ից կամ BibleVideos.org-ից:

  7. Բացեք սուրբ գրությունների որևէ գլխ և սկսեք կարդալ:

  8. Երգեք մի օրհներգ, իսկ հետո նայեք սուրբ գրությունները, որոնք նշված են երգի վերջում:

  9. Այցելեք topics.ChurchofJesusChrist.org և ուսումնասիրեք որևէ բան, որը ձեզ կհետաքրքրի:

  10. Առցանց աչքի անցկացրեք արվեստի գործերը, որոնք պատկերում են սուրբգրային պատմությունը, որը դուք ուսումնասիրում եք:

  11. Կարդացեք միայն գլուխների և բաժինների վերնագրերը:

  12. Միացրեք հանգստացնող գործիքային երաժշտություն, երբ բարձրաձայն կարդաք:

  13. Փնտրեք ուղիներ, թե սուրբ գրության յուրաքանչյուր գլուխ ինչպես է կապված տաճարի հետ:

  14. Եթե դուք սովորաբար թվայնացված սուրբ գրություններ եք կարդում, փորձեք կարդալ տպագրված օրինակը կամ հակառակը:

  15. Յուղաներկով կամ մատիտով նկարեք սուրբ գրության հատվածի մի տեսարան կամ պատմություն:

  16. Պատկերացրեք, որ ձեզ հանձնարարվել է խոսել մի թեմայով եկեղեցում և ուսումնասիրեք այն:

  17. Սուրբ գրության որևէ սիրված գլուխ կարդալուց հետո նորից գրեք այն ձեր խոսքերով:

  18. Հետևեք որևէ սիրված հատվածի տողատակի նշումներին, ապա հետևեք տողատակի նշումներին այն հատվածներում, ուր առաջնորդվել եք, ապա հետևեք այդ տողատակի նշումներին, և այլն:

  19. Հերթով բարձրաձայն կարդացեք հատվածները ընկերների հետ և խոսեք ձեր կարդացածի մասին:

  20. Օգտագործեք Թեմատիկ Ուղեցույցը՝ ուսումնասիրելով մեկ խոսք կամ թեմա:

  21. Գերագույն համաժողովի որևէ ելույթի վերջում տրված հղումների մեջ նայեք բոլոր սուրբ գրությունները:

  22. Դրեք սուրբ գրության որևէ հատված մի տեղում, որը դուք ամեն օր տեսնում եք, և փորձեք անգիր սովորել այն այս շաբաթ:

  23. Բացիկներ գրեք մարդկանց մխիթարող սուրբ գրության հատվածներով:

  24. Օգտագործեք Gospel Library-ին և լսեք սուրբ գրությունները, երբ դրանք բարձրաձայն ընթերցվում են:

  25. Երբ կարդում եք Մորմոնի Գիրքը, իրադարձությունների ժամանակացույցի սխեմա կազմեք:

  26. Գտեք «սուրբ գրությունների մի սիրահարի» և ամեն առավոտ միմյանց մի հատված գրեք:

  27. Սկսեք Մորմոնի Գրքի վերջին գլխից և կարդացեք մինչև սկիզբը:

  28. Կարդացեք սուրբ գրություններ, որոնք ներառում են վկայություն, ապա գրեք ձեր վկայությունը:

  29. Եթե դուք որևէ գործիք եք նվագում, փորձեք մի երգ գրել, որն արտահայտում է այդ հատվածի զգացումը:

  30. Հարցրեք ընտանիքի անդամներին կամ ընկերներին իրենց սիրելի սուրբ գրության հատվածների մասին:

  31. Երբ կարդում եք, նկարեք առարկաներ, որոնք նկարագրվում են, օրինակ Նեփիի կոտրված աղեղը:

  32. Կարդացեք և անգիր սովորեք այն հատվածները, որոնք օգտագործվում են միսիոներական դասեր ուսուցանելիս, որոնք գտնվում են Քարոզիր Իմ Ավետարանըգրքի երրորդ գլխում:

  33. Կարդացեք Աստվածաշնչի մի գիրք, որը դուք երբևէ չեք կարդացել:

  34. Հետազոտեք սուրբ գրության որևէ հերոսի կյանքը և գրեք մի կենսագրական զեկույց:

  35. Սուրբ գրության որևէ պատմության դերակատարում արեք` որպես ընտանեկան երեկոյի կամ Եկեղեցու որևէ այլ միջոցառման մաս:

  36. Գտեք մի մեջբերում որևէ Եկեղեցու առաջնորդի կողմից, որը համապատասխանում է ձեր ավարտած յուրաքանչյուր գլխին:

  37. Կարդացեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը, ինչպես օրինակ Մորմոնի Գրքի ներածությունը կամ Աստվածաշնչյան բառարանը:

  38. Ժամանակ անցկացրեք բնության գրկում և մտածեք, ինչպես է ձեր տեսածը կապված ավետարանի հետ, ապա գտեք մի հատված այն մասին, ինչ սովորել եք:

Ունեցեք ձեր սեփական գաղափարները: Կիսվեք դրանցով ձեր ընկերների հետ:

Հղում

  1. “Search, Ponder, and Pray,” Children’s Songbook, 109.