2020
Եթե դուք բռնության զոհ եք
Հոկտեմբեր 2020


Եթե դուք բռնության զոհ եք

Ի՞նչ է բռնությունը

Բռնությունը ուրիշների հանդեպ (օրինակ՝ երեխայի, տարեցների կամ հաշմանդամների կամ ցանկացած այլ մարդու) վատ վերաբերմունքի և արհամարհանքի դրսևորումն է այնպիսի ձևով, որը պատճառում է ֆիզիկական, հուզական կամ սեռական վնաս։ Այն դեմ է Հիսուս Քրիստոսի ուսմունքներին։

«Եկեղեցու դիրքորոշումը կայանում է նրանում, որ չարաշահումները որևէ ձևով չեն կարող հանդուրժվել» (Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում [2020], 38.6.2)։ Բռնությունը խախտում է Աստծո օրենքները և կարող է լինել նաև հասարակության օրենքների խախտում։

Բռնության տարբեր տեսակներ

Ֆիզիկական բռնություն․ Մարդու կողմից դիտավորյալ ագրեսիվ կամ բռնի պահվածքը մեկ ուրիշի նկատմամբ, ինչը հանգեցնում է մարմնական վնասվածքի։

Սեռական բռնություն․ Անցանկալի սեռական հարաբերություն կամ շփում, հանցագործություն կատարողի կողմից ուժի, սպառնալիքների գործադրմամբ կամ զոհերի չարաշահումը, ովքեր ի վիճակի չեն համաձայնություն տալու։ Ցանկացած տեսակի սեռական հարաբերություն չափահասի և երեխայի միջև բռնություն է համարվում՝ անկախ համաձայնությունից։

Խոսքային կամ հուզական բռնություն․ Վարքագծի այնպիսի ձև, որի դեպքում մարդը միտումնավոր և բազմիցս հարձակվում է մեկի վրա ոչ ֆիզիկական ձևերով, ինչպիսիք են կոպիտ խոսքերը, ահաբեկում, մանիպուլյացիան կամ նվաստացումը։ Սա առաջացնում է ինքնագնահատականի և արժանապատվության կորստի զգացողություն։ Չնայած դա ֆիզիկական չէ, սակայն այդպիսի բռնությունը վնասում է մարդու ընդհանուր մտավոր և հուզական բարեկեցությանը։

Ինչպես դիմել օգնության

Տերն ակնկալում է, որ մենք անենք հնարավոր ամեն բան, որպեսզի կանխենք բռնությունը, ինչպես նաև պաշտպանենք և օգնենք նրանց, ովքեր բռնության զոհեր են եղել։ Ոչ ոքից չի ակնկալվում հանդուրժել բռնությունը։ Անկախ այն բանից, դա տեղի է ունենում այժմ, թե պատահել է տարիներ առաջ, դուք կարող եք ձեզ համար օգտակար նյութեր գտնել abuse.ChurchofJesusChrist.org-ում։