Նախագահների ուսմունքները
Գլուխ 6: Հավաաք՝ ամեն արդարության հիմքը


Գլուխ 6

Հավաաք՝ ամեն արդարության հիմքը

Հավատքն առ Հայր Աստվածն ու Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր կրոնի առաջին սկզբունքն է և ամեն արդարության հիմքը:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Ջոզեֆ Ֆ. Սմիթն իր հավատը կենտրոնացրել էր Երկնային Հոր, Տեր Հիսուս Քրիստոսի և ավետարանի պարզ ու հաստատուն ճշմարտությունների վրա: Երբ Ջոզեֆ Ֆ. Սմիթը երիտասարդ էր, նրա հավատը մեծապես զորացավ իր մոր շնորհիվ, որը նվիրված էր իր պարտականությանն ու պատասխանատվությանը:

Նա ասել է. «Ւմ ամենավառ հիշողությունը կապված է մանկության տարիներին տեղի ունեցած մի դեպքի հետ: Մայրս առանց ամուսին էր մնացել և պետք է հոգ տաներ մեր մեծ ընտանիքի մասին: Մի անզամ զարնանը [1849–1852թթ. միջև էր], երբ մենք բացեցինք մեր կարտոֆիլի հորը, նա իր տղաներին պատվիրեց հանել ամենալավ կարտոֆիլները և տարավ տասանորդի գրասենյակ: Տարվա այդ եղանակին կարտոֆիլը հազվագյուտ բան էր: Այն ժամանակ ես փոքր տղա էի և քշում էի կառքը: Երբ մենք մոտեցանք տասանորդի գրասենյակի աստիճաններին և պատրաստվում էինք բեռնաթափել կարտոֆիլը, գործավարներից մեկը դուրս եկավ և ասաց մայրիկիս. «Այրի Սմիթ, ամոթ է, որ դուք տասանորդ պետք է վճարեք» … Նա նախատեց մայրիկիս տասանորդ վճարելու համար, անվանելով նրան ամեն ինչ, սակայն ոչ իմաստուն կամ խելամիտ, և ասաց, որ կան ֆիզիկապես ավելի ամուր և աշխատունակ մարդիկ, որոնց տասանորդի գրասենյակն է օգնում: Մայրս շրջվեց դեպի նա և ասաց. «… Դուք ցանկանում եք մերժե՞լ իմ օրհնությունները: Եթե ես չվճարեմ իմ տասանորդը, ապա պետք է ենթադրեմ, որ Տերը ինձանից ետ կպահի իր օրհնությունները: Ես վճարում եմ իմ տասանորդը ոչ միայն այն պատճառով, որ այն Աստծո օրենքն է, այլ այդպիսով ես օրհնություններ եմ ակնկալում»:

Նախագահ Սմիթը բացատրում է. «Նա բարգավաճեց Աստծո օրենքներին հնազանդվելու շնորհիվ: … Այդ ժամանակ ալդ ալրու անունը գրվեց Տիրոջ օրենքների գրքում: Այդ այրին իրավունք ուներ օգտվելու Տիրոջ տան արտոնութլուններից: Ավետարանի ոչ մի արարողութլուն չի մերժվել նրա համար, քանի որ նա հնազանդ էր Աստծո օրենքներին և չթերացավ իր պարտականութլունները կատարելիս»:1

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Անհրաժեշտ է հավատք ունենալ առ Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը:

Մենք հավատում ենք Աստծուն, որը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հայրն է, երկնքի և երկրի Արարիչը, մեր հոգիների Հայրը: Մենք անվերապահորեն հավատում ենք նրան, մենք ընդունում ենք նրան մեր սրտում, մեր կրոնում, մեր իսկ էութլամբ: Մենք գիտենք, որ նա սիրում է մեզ, և մենք ընդունում ենք նրան որպես մեր Հոգիների Հայր և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հայր:2

Առաջինը … անհրաժեշտ է հավատ ունենալ առ Աստված, հավատ, որը մեզ հայտնված կրոնի առաջին սկզբունքը և ամեն արդարության հիմքն է:

Հավատալ Աստծուն նշանակում է հավատալ, որ Նա կա, և «որ նա միակ գերագույն Կառավարիչն ու անկախ Էակն է, որում իրարից անկախ գոյակցում են ողջ լիությունը, կատարելությունը, ամեն լավ պարգև և սկզբունք», և որի վրա պետք է կենտրոնանա բոլոր մյուս բանական էակների հավատքը կյանքի և փրկության համար, ինչպես նաև, որ նա է բոլոր բաների մեծ Արարիչը, որ Նա ամենազոր է, ամենագետ և իր գործերով ու իր Հոգու զորությամբ ամենագո [տե՛ս Joseph Smith, comp., Lectures on Faith (1985), 10]:

Անհրաժեշտ է ոչ միայն հավատք ունենալ առ Աստված, այլև առ Հիսուս Քրիստոսը, նրա Որդին, մարդկության Փրկիչը և Նոր Ուխտի Միջնորդը, և առ Սուրբ Հոգին, որը վկայում է Հոր և Որդու մասին, «որը նույնն է բոլոր ժամանակներում և հավիտյան»:3

Մեր հավատն առ Հիսուս Քրիստոս ընկած է մեր կրոնի հիմքում, մեղքերի թողության, մահից հետո վեհացման և մահից դեպի հավիտենական կյանք հարության համար մեր հույսի հիմքում: Մեր հավատը վարդապետությունների հանդեպ, որոնք վերականգնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, հաստատում և զորացնում է մեզ և աներկբայորեն կամ առանց կասկածի հաստատում է մեր հավատն ու համոզվածությունը առ Աստծո Որդու աստվածային առաքելությունը:4

Պողոսն ասում է մեզ, որ հավատքը հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է [տե՛ս Եբրայեցիս ԺԱ.1]: Հավատքն առ Աստված նշանակում է հավատալ, որ Նա կա, և իրեն խնդրողներին վարձահատույց կլինի: Հավատքն առ Աստված առաջնորդում է մարդկանց դեպի ամեն գիտելիք և ամեն լրիվություն և ամեն հավատարմություն նրանց առաջ: …

Մենք բոլորս մանուկներ ենք ավետարանի այս սկզբունքի մեջ: Մենք, այսինքն մեզանից լավագույնները, միայն սկսում ենք ինչ-որ բան իմանալ կյանքի և փրկության, զորության այս սկզբունքի մասին: Մեզ ասվել է, որ հավատքով են աշխարհներն արարվել: Մեզանից ո՞վ ունի հավատ, որ ոչնչից շատ բաներ ստեղծի: Մեր հավատն այնքան սահմանափակ է, որ մենք հազիվ ենք ապրում ըստ ավետարանի փոքրիկ սկզբունքների, որ Աստված հայտնել է մեզ, և որոնք անհրաժեշտ են հասարակության խաղաղության և վայելքի համար: Մեզ գրեթե չի բավականացնում հավատը, որպեսզի պահենք այդ փոքր սկզբունքները, որոնք հայտնվել են մեզ մեր ամենօրյա կյանքը ղեկավարելու համար: Տերը ստիպված է հանդուրժել մեզ և համբերատար լինել մեզ հետ, ուսուցանել մեզ մի քիչ այստեղից և մի քիչ այնտեղից, տող առ տող և ցուցում առ ցուցում, որպեսզի կարողանանք ի վերջո ձեռք բերել այն հավատը, որը մի անգամ տրվել էր Սրբերին, որով փակվել էր առյուծների բերանը և մեղմացել հնոցի թեժ կրակը: … Մեր մեծ Վարդապետը, Հիսուս Քրիստոսը, … փորձում է ուսուցանել մեզ կյանքի և փրկության սկզբունքները, որոնք զորավոր սկզբունքներ են, ուսուցանելով մարդկանց, թե ինչպես բարձրանալ խորը վշտից, կյանքի ամենացածր պայմաններից դեպի Աստծո փառքի և գիտելիքի բարձունքները:5

ճշմարտությունն այն է, որ Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր նախևառաջ պետք է հավատք ունենա առ Աստված, հավատք, որ Նա կա, որ Նա արդար է, որ Նա ամենազոր է, որ Նա կառավարում է բոլոր բաները և որ Նրանում է կենում բոլոր կատարելությունը: Դուք, հնարավոր է, այս մասին գիտելիք չունենաք, սակայն պետք է ունենաք հավատ, որ սա ճշմարտություն է: Սա է հայտնված կրոնի առաջին սկզբունքը: Գրված է, որ առանց հավատքի անհնար է հաճո լինել Աստծուն: Նաև գրված է, որ արդարը հավատքից կապրի: Ուստի, ես ասում եմ՝ անհրաժեշտ է, որ բոլոր մարդիկ հավատան Աստծուն, Արարչին և բոլոր բաների Ստեղծողին, երկնքի և երկրի Կառավարչին: Առանց հավատքի աշխարհները չէին կարող արարվել, առանց դրա նրանք չէին կարող գտնվել իրենց ուղեծրի վրա. սակայն հավատքով ամեն ինչ հնարավոր է Աստծո համար և մարդու համար:6

Աստված մարդուն տրված իր հայտնության մեջ իր խոսքն այնքան է պարզեցնում, որ ամենախոնարհ մարդիկ, առանց որևէ հատուկ կրթության, կարող են ունենալ մեծ հավատ, ըմբռնել ավետարանի ուսմունքները և անվրդով ուրախանալ իրենց կրոնական համոզմունքների համար:7

Ողջ աշխարհում ոչ մի մարդկային հավատ, ոչ մի մարդկային կրոն, կամ կրոնական կազմակերպություն երբևէ չի կարող բարձրանալ ճշմարտությունից վեր: ճշմարտությունը պետք է լինի կրոնի հիմքը, այլապես այն զուր է և չի հասնի իր նպատակին: Ես ասում եմ, որ ճշմարտությունն ընկած է հիմքում՝ նրա խորքում և գագաթում, և այն ամբողջովին ներթափանցում է Տիրոջ այս մեծ աշխատանքի մեջ, որը հաստատվել է մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:8

Հավատքն Աստծո պարգև է, որը հնազանդությամբ է ձեռք բերվում:

Հավատքը միշտ Աստծո պարգև է մարդկանց համար, որը, ինչպես և բոլոր մյուս օրհնությունները, հնազանդությամբ է ձեռք բերվում: Այս Եկեղեցու տղամարդը կամ կինը, որը փափագում է բարձրացնել իր հավատը հնարավորի նս ամենաբարձր աստիճանի, կցանկանա Եկեղեցում պահել ամեն մի ծես և արարողություն համաձայն Աստծո կամքին հնազանդվելու օրենքին: Այսպիսով, մարդը կատարյալ գիտելիք է ձեռք բերում աշխարհում Աստծո նպատակների վերաբերյալ: Զորացած հավատք՝ նշանակում է ավելացած ուժ, ու թեպետ մարդն այս կյանքում, հնարավոր է, առիթ չունենա գործածելու այն բոլոր ուժերը, որոնք գալիս են զորացած հավատքի արդյունքում, այդ ուժերը կարող են ամբողջությամբ գործածվել հավերժության, եթե ոչ ժամանակի մեջ:9

Ասում են, որ հավատքը պարգև է Աստծուց, և դա այդպես է: Սակայն հավատքը չի գալիս առանց գործերի: Հավատքը չի գալիս առանց Աստծո պատվիրաններին հնազանդվելու:10

Եկեղեցու գլխավոր առաքելությունն է աշխարհին ուսուցանել Քրիստոսի ավետարանը: Այն իր մեջ կարևոր ուղերձ է պարունակում, որն անհրաժեշտ է հասցնել մարդկանց, որը վերաբերում է ոչ միայն մարդկանց հոգևոր փրկությանը, այլև նրանց աշխարհիկ բարեկեցությանը: Այն ոչ միայն ուսուցանում է, որ հավատքն անհրաժեշտ է, այլ նաև, որ գործեր են պահանջվում: Դա շատ լավ է, որ կա հավատք առ Հիսուս, սակայն հավատը պետք է կենդանի լինի, որը դրդում է հավատացյալին իր սեփական փրկությունը իրագործել և օգնել, որ ուրիշներն էլ նույն կերպ վարվեն:11

Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է ապրել մեր կրոնի համաձայն շաբաթվա ամեն օրը, օրվա ամեն ժամը և ամեն պահը: Հավատալով և այդպես գործելով մենք կամրանանք մեր հավատքում, Աստծո Հոգին կավելանա մեր մեջ, մենք կառաջադիմենք գիտելիքի մեջ և ավելի լավ կկարողանանք պաշտպանել այն գործը, որի մեջ ներգրավված ենք մենք:12

Ես խնդրում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, որոնք զավակներ ունեն Սիոնում, և որոնց վրա ընկած է մեծ պատասխանատվություն, սովորեցրեք նրանց ավետարանի սկզբունքները, սովորեցրեք նրանց, որ հավատ ունենան առ Տեր Հիսուս Քրիստոսը, մկրտությունը մեղքերի թողության համար, երբ ութ տարեկան դառնան:13

Հավատքն առ Աստված կաջակցի մեզ դժվար պահերին:

Որպեսզի հաջողությամբ հաղթահարենք անհանգստությունը կապված այն հարցերի հետ, որոնց լուծումը ժամանակ է պահանջում, կարևոր է ունենալ բացարձակ հավատ և վստահություն առ Աստված և նրա գործի հաղթանակը:14

ճշմարտության մասին խորը գիտելիքներ ունենալու ցանկությունը առաջնակարգ նշանակություն ունի: Նմանապես յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պետք է խորապես համոզված լինի Աստծո արդարադատության մեջ և անվերապահորեն վստահ լինի և հավատա Նրա գոյությանն ու ողորմածությանը: Ավետարանը ճիշտ հասկանալու և նրա պատվիրանները պահելու համար բացարձակապես անհրաժեշտ է ճշմարտության մասին գիտելիքը: Թող յուրաքանչյուր ոք հարցնի ինքն իրեն, թե արդյոք իր հոգում այս փաստերի վերաբերյալ հաստատուն և անտարակույս համոզվածություն ո՞ւնի: Կարո՞ղ է արդյոք ձեզ հետ տեղի ունեցող ինչ-որ բան … փոխել ձեր հավատը Տիրոջ նպատակների, բացարձակ արդարադատության ու ողորմածության, կամ Նրա ավետարանի փրկող զորության, Նրա փրկության ուղերձի հանդեպ: Եթե այո, ապա ձեր հավատն այնքան էլ խորը արմատներ չունի և համոզվելու խիստ կարիք ունեք:

Սուրբ գրությունները լի են այն մարդկանց օրինակներով, որոնց մեջ հիմնավորապես նստած էր անսասան հավատն առ Աստված: Յուրաքանչյուր պատանի կարիք ունի ուժի նման պատվարի, որին կարելի է հենվել:

Կորցնելով իր երկրային բոլոր ունեցվածքը, և անգամ ավելի ծանր կորուստ կրելով, երբ Հոբը զրկվեց իր զավակներից, նա անվերապահորեն վստահում էր Ամենազորին: …

Աբրահամի մեջ մենք տեսնում ենք Աստծո խոսքի հանդեպ նվիրվածության և, ի վերջո, Նրա մեծահոգությունից բաժին ունենալու հավատի մեկ այլ օրինակ: … Ամենամեծ փորձության մեջ, որ կարող է ունենալ հայրը, այն է՝ զոհաբերել իր որդուն, Աստծուն վստահելու Աբրահամի պատրաստակամության մեջ մենք տեսնում ենք խորը արմատացած հավատք և աներեր վստահություն հանդեպ Ամենազորը, որն ի վիճակի է և ցանկանում է կատարել Իր խոստումները, որքան էլ որ անհավանական թվա դա ամենածանր փորձության իրավիճակում: … Նման ձևով Նա կվարվի նրանց հետ, ովքեր վստահում են իրեն, քանզի այդ խոստումը բոլորի համար է:

Այսպիսի գիտելիքը, հավատքն ու վստահությունը հայտնված կրոնի կարևոր մասն են հանդիսանում: … Աբրահամը սովորեց մեծ ճշմարտությունը, որը մենք ևս պետք է դրոշմենք մեր սրտերում, որ Աստված արդար է, և մինչև վերջ կկատարի իր բոլոր խոստումները: Եվ ինչպես որ նա օրհնվեց, մենք նույնպես կօրհնվենք, ամենածանր փորձության պահերին, քանի որ նա վստահեց Տիրոջը և հնազանդվեց Նրա ձայնին: Ավելի ուշ նրան ասվել էր՝ այսպես է ասում Տերը. «Քեզ օրհնելով կօրհնեմ և, և քո սերունդը երկնքի աստղերի և ծովեզերքում լինող ավազի պես շատացնելով կշատացնեմ. և քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգէ. և երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնուին»: [Ծննդոց ՒԲ.17–18:]

Այսօրվա իրավիճակը նույնն է. մինչև որ Սրբերը չունենան իրական գիտելիք, որ այն ուղին, որին հետևում են, ներդաշնակ է Աստծո կամքին, նրանք կթուլանան փորձության ժամանակ և կնվաղեն հալածանքներում: … Սակայն, ընդհակառակը, առ Աստված իրենց հոգում բռնկված վստահությամբ, ցանկացած պայմաններում նրանք երջանիկ են կատարելով Նրա կամքը, քանզի անկասկած գիտեն, որ ի վերջո խոստացված օրհնություններն իրենցն են: Այսպես է աշխարհը հաղթվում, և փառքի պսակը ձեռք բերվում, որն Աստված պահել է նրանց համար, ովքեր սիրում, պատվում և հնազանդվում են Իրեն: …

Ոչ ոք չի կարող ձեռք բերել Աստծո օրհնությունների լրիվությունը, եթե առնվազն որոշ չափով չկարողանա մոտենալ Աստծո արդարադատության հանդեպ եղած այն հավատին, որը դրսևորվում է վերը նշված օրինակներում: Նա պետք է հաստատի իր հոգում համոզումն ու վստահությունը առ Աստծո արդարադատությունն ու ողորմածությունը: Դա պետք է անհատական ձևով արվի, ոչ ոք չի կարող դա կատարել ուրիշի փոխարեն: Այսպիսի դասերը պետք է ուսուցանվեն Սիոնի երիտասարդներին, որպեսզի նրանց գիտակցության մեջ ամրանա այն ճշմարտությունը, որը նրանց ազատ կդարձնի, և նրանք կկարողանան ամուր կանգնել հավատքում: Երբ նրանք միասին հավաքվեն իրենց ժողովներում, թող ներկայանան Աստծո առաջ, և թող նրանց հիշեցվի Նրա ողորմած պարգևների մասին, որոնք դրսևորվեցին Մորմոնի Գիրքն ի հայտ բերելիս, Կիրթլանդի, Սիոնի [Ջաքսոն գավառ, Միսուրի], Նավուի դեպքերում, մեկնումի փորձության օրերին, և ամայի վայրերում: Դա նրա համար, որ նրանք կարողանան հաշվել Աստծո ողորմությունները. և տեսնեն, թե ինչպես են անցած տառապանքներն ու դառը փորձությունները վերածվում բարօրության Ւր ժողովրդի համար, և այդպի …

Աստված բարի է. Նրա խոստումները միշտ կատարվում են. Նրա բարությանն ու ողորմածությանն անվերապահորեն վստահելը ճիշտ սկզբունք է: Ուստի, եկեք վստահենք Նրան:15

Կան մարդիկ, որոնք սիրում են ասել, թե կանայք թույլ անոթներ են: Ես չեմ հավատում դրան: Ֆիզիկապես հնարավոր է, սակայն հոգեպես, բարոյապես, դավանանքով և հավատով, ո՞ր տղամարդը կհամեմատվի կնոջ հետ, եթե այդ կինը իսկապես համոզված է: Դանիելը հավատ ուներ, որպեսզի դիմանար առյուծների հորում, սակայն կանայք տեսել են, թե ինչպես են իրենց որդիներին կտոր-կտոր անում, և դիմացել են բոլոր տանջանքներին, ինչպիսին որ կարող էր սատանայական դաժանությունը հնարել, քանի որ հավատացել են: Նրանք միշտ ավելի պատրաստակամորեն են զոհաբերություններ կատարում և հավասար են տղամարդկանց իրենց տոկունությամբ, բարեպաշտությամբ, բարոյականությամբ և հավատով:16

Որպեսզի ամուր կանգնեք ճնշող ընդդիմության դեմ, եթե արդեն ձեր ուժերի սահմանում կատարել եք ամեն բան, պետք է լինի հավատի քաջությունը: Հավատի քաջությունը առաջընթացի քաջությունն է: Մարդիկ, ովքեր ունեն այդ աստվածային արժանիքը, առաջ են գնում: Նրանց թույլ չի տրվում կանգնել, եթե նույնիսկ իրենք ցանկանան: Նրանք ոչ միայն լոկ իրենց ուժի և իմաստության ստեղծողն են, այլ ավելի բարձր օրենքի և աստվածային նպատակի գործիքներն են:17

Հավատքով մենք կարող ենք մտնել Աստծո հանգստի մեջ:

Հին մարգարեները խոսում են «Աստծո հանգիստը մտնելու մասին» [տես Ալմա 12.34; ՎևՈւ 84.23–24], ի՞նչ է դա նշանակում: Ւմ կարծիքով, դա նշանակում է մտնել Աստծո գիտելիքի և սիրո մեջ, հավատալով Նրա նպատակին և Նրա ծրագրին այնքանով, որքանով գիտենք, որ մենք ճիշտ ենք, և որ մենք ուրիշ ոչինչ չենք փնտրում, որ մենք չենք տատանվի վարդապետության ամեն քամուց կամ մարդկանց խաբեությամբ, որ մոլորեցնեն խաբեության խորամանկությամբ: Մենք գիտենք, որ այս վարդապետությունը Աստծուց է, և մենք ոչ մեկին չենք հարցնում դրա մասին. մարդիկ կարող են իրենց կարծիքն ունենալ՝ իրենց մտքերն ու իրենց խենթ գաղափարները: Մարդը, որը հասել է առ Աստված հավատքի այն աստիճանին, որ բոլոր կասկածներն ու երկյուղը հեռացրել է իրենից, ապա նա մտել է «Աստծո հանգիստը»:18

Առանց Սուրբ Հոգու օգնության, ոչ ոք չի կարող իմանալ Աստծո կամքը, կամ որ Հիսուսը Քրիստոսն է՝ աշխարհի Քավիչը, կամ որ ուղին, որով գնում է, գործը, որը կատարում է, կամ որ իր հավատքը, ընդունելի են Աստծո համար, և այնպիսին են, որ նրա համար կապահովեն հավերժական կյանքի պարգևը, որը բոլոր պարգևներից մեծագույնն է:19

Ոչ ոք չի կարող ձեռք բերել հավերժական կյանքի պարգևը, եթե ցանկություն չունենա զոհաբերել աշխարհիկ բոլոր բաները, որպեսզի ձեռք բերի այն: Մենք չենք կարող ունենալ այն, քանի դեռ կապված կլինենք աշխարհիկ բաներին:

… Սակայն եթե մենք գանձեր դիզենք երկնքում, եթե ազատվենք այս աշխարհի բաների հանդեպ կապվածությունից և ասենք մեր Տեր Աստծուն. «Հայր, ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի», [տե՛ս Ղուկաս ՒԲ.42] այն ժամանակ Աստծո կամքը կլինի երկրի վրա, ինչպես երկնքում, և Աստծո արքայությունը իր զորությամբ և փառքով կհաստատվի երկրի վրա: Մեդքն ու սատանան կկապվեն և կարտաքսվեն երկրի վրայից, և դա չի լինի, մինչև որ մենք չհասնենք գիտակցության և հավատի այդպիսի աստիճանի:20

Ուսումնական առաջարկություններ

  • Ւ՞նչ է հավատը: Ւնչո՞ւ է հավատն առ Աստված և Հիսուս Քրիստոս հանդիսանում «մեր կրոնի հիմքը»:

  • Ւ՞նչ գիտենք Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին, որն օգնում է մեզ հավատ ունենալ նրանց հանդեպ: Ւնչո՞ւ պետք է մեր հավատը հիմնված լինի ճշմարտության վրա: (Տե՛ս Ալմա 32.21:)

  • Ւնչպե՞ս է հավատք ձեռք բերվում: Ւնչպե՞ս կարող ենք զորացնել մեր հավատքը: Ւնչպիսի՞ն է հավատքի և գործերի միջև կապը:

  • Ւնչպե՞ս կարող ենք արդյունավետ ձևով օգնել մեր երեխաներին հավատք զարգացնել առ Հիսուս Քրիստոս:

  • Որպեսզի դիմանանք դժվարին պահերին, ինչո՞ւ պետք է Վերջին Օրերի յուրաքանչյուր Սուրբ լիովին հավատ ունենա Տիրոջ «բացարձակ արդարադատության, ողորմածության և «Նրա ավետարանի փրկող զորության» հանդեպ:

  • Ւ՞նչ կարող ենք իմանալ հավատի մասին Աբրահամի, Հոբի և այս ժամանակաշրջանի առաջին ղեկավարների ու անդամների օրինակներից: Ւնչպե՞ս է Տիրոջն ապավինելն ամրացնում և օրհնում ձեզ, երբ հանդիպում եք ամենադժվարին փորձություններին:

  • Ւնչո՞ւ է կարևոր մեզ համար իմանալ, որ այն ուղին, որին հետևում ենք, «ներդաշնակ է Աստծո կամքին»: Ւնչպե՞ս կարող ենք իմանալ դա:

  • Ւ՞նչ է «հավատի քաջությունը» և ինչպես կարող է այն արդյունավետ դառնալ մեր ամենօրյա կյանքում:

  • Ւնչո՞ւ պետք է պատրաստ լինենք զոհաբերելու բոլոր աշխարհիկ բաները, որպեսզի հավերժական կյանքի պարգևը ձեռք բերենք:

  • Ւ՞նչ է նշանակում «մտնել Աստծո հանգստի մեջ: Ւնչպե՞ս կարող ենք մտնել այդ հանգստի մեջ:

Հղումներ

  1. Gospel Doctrine, 5th ed. (1939), 228–29.

  2. Gospel Doctrine, 138.

  3. Gospel Doctrine, 100.

  4. Gospel Doctrine, 478.

  5. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 2:299–300; paragraphing added.

  6. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 26 Sept. 1895, 609.

  7. Gospel Doctrine, 9.

  8. Gospel Doctrine, 1.

  9. Gospel Doctrine, 212–13; paragraphing altered.

  10. In Conference Report, Oct. 1903, 4.

  11. Gospel Doctrine, 236.

  12. Gospel Doctrine, 82.

  13. Gospel Doctrine, 293–94.

  14. Gospel Doctrine, 155.

  15. “Editor’s Table,” Improvement Era, Nov. 1903, 53–56.

  16. Gospel Doctrine, 352.

  17. Gospel Doctrine, 119.

  18. Gospel Doctrine, 58.

  19. Gospel Doctrine, 101.

  20. Gospel Doctrine, 261.

Նկար
He Is Risen

Նա հարություն առավ, ըստ Դել Փարսոնի: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանում էր, որ «անհրաժեշտ է …հավատք ունենալ առ Աստված, … Հիսուս Քրիստոսը, նրա Որդին, մարդկության Փրկիչը և Նոր Ուխտի Միջնորդը. և առ Սուրբ Հոգին» (Gospel Doctrine, 100):