Նախագահների ուսմունքները
Գլուխ 33: Երեխաները երկրային ամենամեծ ուրախությունն են


Գլուխ 33

Երեխաները երկրային ամենամեծ ուրախությունն են

Մենք պետք է սիրենք մեր երեխաներին, դաստիարակենք նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանով և սովորեցնենք նրանց առաքինություն, սեր և ազնվություն:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի սերը դեպի ավետարանը միահյուսվում էր իր և բոլոր երեխաների հանդեպ ունեցած իր Քրիստոսանման սիրո հետ: «Երկրային ամենամեծ ուրախությունը գտնում եմ իմ թանկագին երեխաների մեջ»,- ասել է նա: «Փառք Աստծուն»:1

Չարլզ Վ. Նիբլին, Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսը, նշել է, որ Նախագահ Սմիթի «սերը երեխաների հանդեպ անսահման էր: Սենտ Ջորջի հարավային բնակավայրերով [ճամփորդելիս], … երբ նրա առաջից հանդիսավոր երթով երեխաների խմբեր էին անցնում, հաճելի էր տեսնել, թե ինչպես էր նա հիանում այդ փոքրիկներով: Իմ պարտականությունների մեջ էր մտնում կազմակերպել ճիշտ ժամին ճամփորդող խմբի ճանապարհվելը դեպի հաջորդ բնակավայր, որտեղ մարդկանց մեծ բազմություններ էին սպասում մեզ, սակայն դժվար խնդիր էր նրան երեխաներից պոկելը: Նա ցանկանում էր սեղմել յուրաքանչյուրի ձեռքը և զրուցել նրանց հետ…

Ես նրա տուն եկա, երբ նրա երեխաներից մեկը հիվանդ էր: Ես տեսել էի, թե ինչպես էր նա գիշերը աշխատանքից հոգնած տուն վերադառնում, ինչպեսև պետք էր սպասել, և այնուամենայնիվ փոքրիկ երեխային գրկած նա ժամերով քայլում էր տան մեջ, … սիրելով ու քաջալերելով նրան, ինչպես որ կարող էր՝ մեծ քնքշությամբ, կարեկցանքով ու սիրով»:2

«Նա մեծ քնքշություն ու սեր էր տածում իր մեծ ու պատվավոր ընտանիքի հանդեպ: 1918թ. նոյեմբերի 10-ին վերջին անգամ դիմելով իր երեխաներին նա իր սրտի ամենանուրբ զգացողություններն արտահայտեց այս խոսքերով. «Երբ ես նայում եմ շուրջս և տեսնում եմ իմ աղաներին ու աղջիկներին, որոնց Տերը ավել է ինձ, և Նրա օգնությամբ ինձ հաջողվել է նրանց համար հնարավորություն ստեղծել զգալու բավականին հարմարավետ և, ի վերջո, հարգանքի արժանանալ աշխարհում, ես հասկանում եմ, որ գտել եմ իմ կյանքի գանձը՝ այն ամենը, ինչը կյանքը ապրելու համար արժանի է դարձնում»:3

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Սովորեցրեք երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ ցուցումով և օրինակով:

Տղամարդն ու կինը, որոնք ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը և սկսել են իրենց համատեղ կյանքը, պետք է կարողանան իրենց ուժով, օրինակով և ազդեցությամբ իրենց երեխաների մեջ ցանկություն արթնացնել իրենց հետ մրցակցել կյանքի առաքինությամբ, պատվով ու ազնվությամբ, ինչ վերաբերում է Աստծո արքայությանը, որը կծառայի նաև իրենց շահերին և կնպաստի իրենց փրկությանը: Ոչ ոք չի կարող իմ երեխաներին այնքան հավաստի և հոգատար ձևով խորհուրդ տալ իրենց երջանկության ու փրկության համար, որքան ես: Ոչ ոք ավելի հետաքրքրված չի իմ երեխաների բարօրությամբ, որքան ես: Ես չեմ կարող բավարարված զգալ ինձ առանց նրանց: Նրանք իմ մասն են: Նրանք իմն են: Աստված նրանց տվել է ինձ, և ես ցանկանում եմ, որպեսզի նրանք լինեն խոնարհ ու ենթարկվեն ավետարանի պահանջներիմ: Ես ցանկանում եմ, որ նրանք անեն այն, ինչ ճիշտ է, ամեն մանրուքում, այնպես որ նրանք արժանի լինեն այն պատվին, որը Տերն արժանացրել է նրանց՝ լինել իր ուխտյալ ժողովրդի թվում, որոնք ընտրյալ ժողովուրդ են մյուս բոլոր ժողովուրդներից, որովհետև նրանք զոհաբերություններ են կատարել՝ ճշմարտության մեջ իրենց փրկության համար:4

Սեզ ասել են. «Ահա որդիքը Տիրոջ ժառանգությունն են», Սաղմոսողն ասել է նաև, որ նրանք «նորա վարձքն» են [Սաղմոս ՃԻԷ.3]: Եթե երեխաներին զրկենք իրենց ծնունդի իրավունքից, ապա ինչպե՞ս պետք է Տերը վարձք ունենա: Նրանք թուլության ու աղքատության պատճառ չեն կարող լինել ընտանիքում, քանի որ նրանք իրենց հետ աստվածային որոշակի օրհնություններ են բերում, որոնք նպաստում են տան ու ազգի բարգավաճմանը: «Ինչպես որ նետերը զորեղ մարդի ձեռքումը, այնպես են երիտասարդ որդիքը: Երանի այն Սարդին որ իր կապարճը նորանցով լցրեց» [Սաղմոս ՃԻԷ.4–5]:5

Մենք Քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, և մենք զգում ենք, որ մեր պարտականությունն է՝ ընդունել Նրան որպես մեր Փրկիչ ու Քավիչ: Սովորեցրեք դա ձեր երեխաներին: Սովորեցրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը վերականգնել է Քահանայությունը, որը կրում էին Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, իսկ նրանց ձեռնադրել էր Ինքը՝ Փրկիչը: Սովորեցրեք նրանց, որ Ջոզեֆ Սմիթը, մարգարեն, երբ դեռ պատանի էր, ընտրվեց և կանչվեց Աստծո կողմից դնելու Քրիստոսի Եկեղեցու հիմքերն աշխարհում, վերականգնելու սուրբ Քահանայությունը և ավետարանի արարողությունները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մարդիկ մտնեն երկնքի արքայություն: Սովորեցրեք ձեր երեխաներին հարգել իրենց Սերձավորներին: Սովորեցրեք ձեր երեխաներին հարգել իրենց եպիսկոպոսներին և ուսուցիչներին, որոնք գալիս են իրենց տուն ուսուցանելու իրենց: Սովորեցրեք ձեր երեխաներին հարգել տարեց մարդկանց: Սովորեցրեք նրանց խորին ակնածանք ցուցաբերել իրենց ծնողների հանդեպ և հարգանքով հիշել իրենց ծնողներին, օգնել բոլոր անօգնականներին ու կարիքավորներին: Սովորեցրեք ձեր երեխաներին, ինչպեսև ձեզ են սովորեցրել, պատվել Քահանայությունը, որը դուք կրում եք, Քահանայություն, որը մենք կրում ենք որպես Իսրայելի երեցներ:

Սովորեցրեք ձեր երեխաներին հարգել իրենց, պատվել նախագաեության սկզբունքը, որի հիմքի վրա կազմակերպությունները պահպանում են իրենց ամբողջականությունը և, որի շնորհիվ պահպանվում է մարդկանց բարօրության, երջանկության և զարգացման ուժն ու զորությունը: Սովորեցրեք ձեր երեխաներին, որ երբ գնան դպրոց, նրանք պետք է հարգեն իրենց ուսուցիչներին այն բանում, ինչը ճիշտ է և ազնիվ, այն բանում, ինչը տղամարդկային է, կանացի և արժանավայել … Սովորեցրեք ձեր երեխաներին պատվել Աստծո օրենքը և պետության օրենքը:6

Մենք կարդում ենք Մորմոնի Գրքում և Վարդապետություն և Ուխտերում, որ ծնողներից պահանջվում է ուսուցանել իրենց զավակներին «մինչև ութ տարեկանը հասկանալ վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի»: «Եվ նրանք նաև պետք է իրենց երեխաներին ուսուցանեն աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ»: Իսկ եթե ծնողները չեն անում դա, և երեխաները մոլորության մեջ են ընկնում ու երես են դարձնում ճշմարտությունից, այդ ժամանակ Տերն ասել է, որ մեղքը կլինի ծնողների գլխին [ՎևՈւ 68.25, 28]: Որքա՞ն սոսկալի միտք է այն, որ իր երեխաներին իր ողջ սրտով սիրող հայրը պետք է Աստծո առաջ հաշվետու լինի, թե ինչու է անտեսել նրանց, ում այնքան քնքշորեն սիրել է, մինչև որ նրանք հեռացել են ճշմարտությունից և դարձել տարագիրներ …. Այս երեխաների կորստի մեջ մեղավոր կլինեն ծնողները, և նրանք պատասխանատվություն կկրեն նրանց ուրացության և խավարի համար.…

Եթե ես կարողանամ արժանի դառնալ Աստծո արքայություն մտնելու համար, ես ցանկանում եմ, որ իմ երեխաները լինեն այնտեղ. և ես մտադիր եմ մտնել իմ Աստծո արքայություն: Ես դրել եմ այդպիսի նպատակ, և պատրաստվում եմ Տիրոջ օգնությամբ և խոնարհաբար ու հնազանդությամբ կատարել իմ առաքելությունը այս երկրի վրա և հավատարիմ լինել Աստծուն իմ բոլոր օրերում: Ես որոշել եմ, և Աստծո օգնությամբ ես չեմ ձախողվի: Այդ պատճառով ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն ինձ հետ լինեն: Ես ուզում եմ, որ իմ ընտանիքն ընկերակցի ինձ, որպեսզի այնտեղ ուր ես եմ գնում, նրանք էլ կարողանան գնալ, և որ նրանք կարողանան ինձ հետ միասին նույն վեհացումը ստանալ:7

Ծնողները ազդեցություն են ունենում իրենց երեխաների վրա … և թեպետ մենք, հնարավոր է, չգիտակցենք, որ մեր օրինակը որևէ ազդեցություն կամ կշիռ ունի, ես հավաստիացնում եմ ձեզ, որ շատ անգամներ ենք մեր հարևաններին կամ երեխաներին վնաս հասցրել մեր արարքների ազդեցությամբ, որոնք այնքան չնչին են թվացել … Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, ինչպես հայրերն ու մայրերն այնպիսի օրինակ են ծառայում իրենց երեխաներին, որոնք իրենք են դատապարտում կամ որոնց համար իրենք են նախազգուշացնում իրենց երեխաներին: Ծնողների այդպիսի անհամապատասխան վարքը բթացնում է երեխաների զգացողությունը և նրանց հեռացնում է կյանքի ու փրկության ճանապարհից, քանզի, եթե ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին այնպիսի սկզբունքներ, որոնք իրենք չեն կիրառում, այդ ուսուցումը հազիվ թե կշիռ կամ ազդեցություն ունենա, բացի միայն չարից:

Մենք ինչպես հարկն է չենք նայում այս ամենին և չենք խորհում այդ մասին: Ի՞նչ կմտածի երեխան, երբ սկսի խորհել, մտածել իր ծնողի մասին, որն ասում է, թե հավատում է, որ Իմաստության Խոսքը Հիսուս Քրիստոսի ավետարանի մի մասն է և տրվել է հայտնությամբ, սակայն իր կյանքում ամեն օր խախտում է այն: Նա կմեծանա հավատալով, որ իր ծնողը կեղծավոր է և չի հավատում ավետարանին: Նրանք, ովքեր նման ուղու վրա են, իրենց վրա ահավոր պատասխանատվություն են կրում: Այդ դեպքում մենք չենք կարող բավականին հետևողական լինել մեր վարքում, ոչ էլ կարող ենք բավականին հավատարիմ լինել խոստումները կատարելիս:8

Մենք պետք է դաստիարակենք երեխաներին սիրով ու բարությամբ:

Մեր երեխաները կլինեն ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք կդարձնենք նրանց: Նրանք ծնվում են առանց գիտելիքի ու հասկացողության, նրանք ամենաանօգնական էակներն են երկրի վրա ծնված բոլոր կենդանի էակների մեջ: Փոքր երեխան սկսում է սովորել ծնվելուց հետո, և այն ամենը, ինչ նա գիտի մեծապես կախված է նրա շրջապատող միջավայրից, մեծանալու ընթացքում նրա մանկական մտքի վրա գործած ազդեցություններից՝ բարությունից, որը ցուցաբերում են իր հանդեպ, ազնվազարմ օրինակներից, հոր և մոր սրբազան ազդեցությունից: Եվ նա նշանակալի չափով կդառնա այնպիսին, ինչպիսին կդարձնեն նրան շրջապատը, ծնողներն ու ուսուցիչները:

… Շատ բան է կախված այն բանից, թե ինչն է հատկապես ազդում [երեխայի] վրա նրա մեծանալու ընթացքում: Դուք կնկատեք, որ երեխայի մտքի վրա ամենահզոր ազդեցությունը, որպեսզի նրան համոզեն, որ անհրաժեշտ է սովորել, առաջադիմել և ինչ-որ նվաճումներ ունենալ, թողնում է սերը: Անկեղծ սերը կարող է ավելի շատ օգուտ բերել երեխային դաստիարակելիս, քան որևէ այլ բան: Երեխային, որին անհնար է ենթարկել մտրակով կամ բռնություն գործադրելով, կարելի է անմիջապես կարգի հրավիրել անկեղծ սիրով ու ըմբռնումով: Ես գիտեմ, որ դա ճիշտ է, և այս սկզբունքը աշխատում է կյանքի բոլոր պարագաներում … Ղեկավարեք երեխաներին՝ ոչ թե զայրույթով, խիստ խոսքերով կամ հանդիմանությամբ, այլ սիրով ու նրանց վստահությունը շահելով:9

Եթե միայն դուք հավաստիացնեք ձեր երեխաներին, որ սիրում եք նրանց, որ ձեր ամբողջ հոգով նրանց լավն եք ցանկանում, որ դուք նրանց ընկերն եք, նրանք իրենց հերթին կվստահեն ձեզ, կսիրեն ձեզ ու կձգտեն կատարել ձեր պահանջները նույնպիսի սիրով, ինչպիսին դուք ցուցաբերել եք նրանց հանդեպ: Իսկ եթե դուք եսասեր եք, անբարյացակամ նրանց հանդեպ և, եթե նրանք վստահ չեն, որ դուք սիրում եք իրենց, նրանք կլինեն եսասեր և նրանց համար միևնույն կլինի, թե արդյոք գոհ եք իրենցից, կատարում են արդյոք նրանք ձեր ցանկությունները, թե ոչ, իսկ այդ ամենի արդյունքը կլինի այն, որ նրանք կդառնան կամակոր, անխոհեմ և անհոգ:10

Եղբայրնե՛ր և քույրե՛ր … ես աղաչում եմ ձեզ, ուսուցանեք և հսկեք ձեր երեխաներին սիրո ու համբերության ոգով, քանի դեռ չեք հասել հաջողության: Եթե երեխաները հանդուգն ու անկառավարելի են, եղեք համբերատար նրանց հետ, մինչև որ նրանց կգրավեք սիրով, կբացեք նրանց հոգին, և այնուհետև դուք կարող եք նրանց բնավորությունը ձևավորել ձեր ցանկությամբ:11

Պաշտպանենք երեխաներին կամակոր դառնալուց:

Աստված, այնպես արա, որ մեզանից ոչ ոք այնքան անխոհեմ հանդուրժողականությամբ, այնքան անմիտ ու անխելք սիրով կապված չլինի իր երեխաներին, որպեսզի երեխաներին վիրավորելուց վախենալով չհանդգնի կանգնեցնել նրանց իրենց քմահաճ ճանապարհին, ետ չպահի սխալ գործելուց և արդարակյաց բաներից առավել աշխարհիկ բաների հանդեպ նրանց հիմար սիրուց: Ես ցանկանում եմ ասել հետևյալը. Ոմանք հասել են այնպիսի անսահման վստահության իրենց երեխաների հանդեպ, որ չեն հավատում, որ հնարավոր է նրանք ճանապարհից շեղվեն կամ սխալ գործեն: Նրանք չեն հավատում, որ իրենց երեխաները կարող են սխալ գործել, որովհետև կուրորեն վստահում են նրանց: Արդյունքում նրանք թույլ են տալիս, որ երեխաները առավոտյան, կեսօրին և երեկոյան հաճախեն տարբեր տեսակի զվարճանքի վայրեր, շատ հաճախ նրանց ընկերակցությամբ, որոնց իրենք չգիտեն և չեն հասկանում: Մեր երեխաներից ոմանք այնքան անմեղ են, որ նույնիսկ չեն կասկածում չարին, և այդպիսով, կորցնում են իրենց զգուշավորությունը և չարի թակարդն են ընկնում:12

Ի՞նչ ենք անում մեր տներում, որպեսզի սովորեցնենք մեր երեխաներին, լուսավորենք նրանց: Ի՞նչ ենք անում, որպեսզի քաջալերենք նրանց տունը իրենց զվարճանքի վայրը դարձնելու համար, այն վայրը, որտեղ կարող են հրավիրել իրենց ընկերներին սովորելու կամ զվարճանալու համար: … Արդյոք հետաքրքրվո՞ւմ ենք նրանցով և իրենց գործերով: Արդյոք տալի՞ս ենք նրանց ֆիզիկակական գիտելիք, մտավոր սնունդ, առողջարար վարժություն և հոգևոր մաքրություն, որը նրանց հնարավորություն կտա դառնալ մաքուր ու ամուր մարմնով, խելամիտ ու պատվավոր քաղաքացիներ, հավատարիմ ու նվիրված Վերջին Օրերի Սրբեր:

… Սենք լիովին կարող ենք մեր որդիներին ու դուստրերին որոշ ժամանակ տրամադրել հանգստի ու զվարճանքի համար, և որոշակի պայմաններ ստեղծել տանը, բավարարելու համար խելամիտ ֆիզիկական ու մտավոր հանգստի հանդեպ նրանց բուռն ձգտումը, որի կարիքն ամեն երեխա ունի, և որը կփնտրի փողոցում կամ անցանկալի վայրերում, եթե դրանով չապահովենք նրան տանը:13

Սեր զվարճանքների բնույթն ու բազմազանությունը այնքան ուժեղ են ազդում մեր երիտասարդների բարօրության և բնավորության վրա, որ անհրաժեշտ է ծայրահեղ նախանձախնդրությամբ պաշտպանել Սիոնի երիտասարդների անխաթար բարոյականությունն ու տոկունությունը:

Առաջինը, ամեն ինչում պետք է չափավորություն լինի. և երիտասարդներին պետք է համոզել, որ չտրվեն անչափ շատ ուրախության ոգուն ու թեթևամտությանը … Նրանց պետք է սովորեցնել ավելի ու ավելի շատ գնահատել հասարակական ու ինտելեկտուալ բնույթ կրող զվարճանքները: Նախընտրելի են ընտանեկան երեկույթները, համերգները, որոնք զարգացնում են երիտասարդների տաղանդները և հասարակական զվարճանքները, որոնք միավորում են թե՛ երիտասարդներին և թե՛ մեծերին…

Երկրորդը, մեր զվարճանքները պետք է համապատասխանեն եղբայրության և կրոնական նվիրվածության մեր դավանանքի ոգուն … Զվարճությունների հարցը այն հարցերից է, որը մեծապես ազդում է Սրբերի բարօրության վրա, որի վրա յուրաքանչյուր ծխի նախագահող իշխանությունները պետք է կենտրոնացնեն իրենց համակ ուշադրությունը:

Երրորդը, մեր զվարճանքները, որքան հնարավոր, է քիչ պետք է խանգարեն դպրոցական դասերին: Շատ ցանկալի է, որ մեր երիտասարդների սկզբնական տարիների կրթությունը որքան հնարավոր է քիչ ընդհատվի…

Վերջապես, պետք է խուսափել այն բանից, ինչը յուրահատուկ է շատ ընտանիքներին, որտեղ ծնողները հրաժարվում են կանոնակարգել իրենց երեխաների զվարճանքները, և թողնում են նրանց լողալ հոսանքին համընթաց և գտնել իրենց զվարճությունն ամենուր, որտեղ հնարավոր է: Ծնողները երբեք չպետք է կորցնեն հսկողությունը իրենց երեխաների զվարճանքների վրա, սկսած անցումային տարիքից, և պետք է բծախնդրորեն ուշադրություն դարձնեն, թե ում հետ են նրանք գնում զվարճանալու:14

Սովորեցրեք երեխաներին գնահատել համբերությունն ու աշխատանքը:

Ծնողների պարտականությունն է՝ դեռևս վաղ տարիքից սովորեցնել իրենց երեխաներին ավետարանի սկցբունքները և լինել լրջախոհ ու աշխատասեր: Նրանց գիտակցության մեջ, սկսած օրորոցից մինչև այն պահը, որ կթողնեն հայրական տունը, պետք է դրոշմվի, որ պետք է ստեղծեն իրենց տունը և ստանձնեն ինքնուրույն ապրելու պարտականությունները, իմանալով, որ կա ցանելու ժամանակ և հավաքելու ժամանակ, և ինչ մարդը ցանի, այն էլ կհնձի: Երիտասարդության տարիներին վատ սովորություններ ցանելը առաջ կբերի ոչ այլ ինչ, քան չարիք, և ծուլության սերմեր ցանելը անխուսափելիորեն կբերի աղքատություն և ծեր տարիքում անապահովություն: Չարը չարիք է ծնում, իսկ բարին բարիք է բերում…

Թող Սիոնի ծնողները իրենց երեխաներին զբաղեցնեն ինչ-որ բանով, որպեսզի նրանք սովորեն աշխատանքի հմտություններին և պատրաստ լինեն կատարելու իրենց վրա դրված պատասխանատվությունները: Սովորեցրեք նրանց մի որևէ օգտակար մասնագիտություն, որպեսզի կյանքում կարողանան ապահովել իրենց, երբ սկսեն ինքնուրույն ապրել: Հիշեք, Տերն ասել է. «Ծույլ մի՛ եղիր. քանզի նա, ով ծույլ է, չպետք է ուտի աշխատողի հացը, ոչ էլ հագնի նրա հանդերձները» [տես ՎևՈւ 42.42]: Նրանք չպետք է հակում ունենան բարձր ծիծաղելու, թեթև և հիմար բաներ խոսելու, չպետք է տրվեն աշխարհիկ հպարտությանը և հեշտասեր ցանկություններին, քանզի դրանք ոչ միայն անվայելուչ են, այլև ծանր մեղքեր են Տիրոջ աչքում:15

Աշխատանքը ֆիզիկական և հոգևոր էակների ճշմարիտ երջանկության բանալին է: Եթե մարդը միլիոններ ունի, նրա զավակները ամեն դեպքում պետք է սովորեն աշխատել իրենց ձեռքերով, տղաներն ու աղջիկները պետք է տանը դասեր առնեն, որոնք կօգնեն նրանց կատարել ամենօրյա ընտանեկան գործերը:16

Ծնողներին մեծ բավականություն է պատճառում, երբ կարողանում են իրենց երեխաների ցանկությունները բավարարել, սակայն դա անկասկած դաժանություն է երեխայի հանդեպ, երբ նրան տալիս ես այն ամենը, ինչ նա ցանկանում է: Երեխաներին կարելի է խելամտորեն մերժել այնպիսի բաներ, որոնք ինքնին անվնաս են: Հաճույքը, որը ստանում ենք ցանկության իրականանալուց, հաճախ կախված է մեր ցանկության որակից, քան ստացած ցանկության փաստից: Երեխային կարելի է շատ նվերներ գնել, որոնք նրան շատ քիչ կամ ընդհանրապես հաճույք չեն պատճառի, պարզապես որովհետև նա չի երագել դրանց մասին: Այնպես որ մեր ցանկությունների ճիշտ զարգացումը մեծ նշանակություն ունի մեր կյանքում երջանկություն ունենալու համար…

Սեր ցանկությունները զարգացնելու Աստծո ճանապարհները, իհարկե, միշտ եղել են ամենակատարյալը, և եթե նրանք, որոնք երեխաների ցանկությունները զարգացնելու և ուղղորդելու իշխանություն ունեն, ընդօրինակեին Նրա խելամտությանը, երեխաները շատ ավելի հաջողակ կլինեին դժվարությունները հաղթահարելիս, որոնք ամենուր պաշարում են մարդկանց՝ գոյատևման պայքարում: Եվ ո՞րն է Աստծո ճանապարհը: Ամենուր բնության մեջ մենք համբերության և սպասման դասեր ենք քաղում: Երկար ժամանակ է անցնում, մինչև որ ստանում ենք մեր ցանկացածը, և այն փաստը, որ մենք ցանկանում ենք դա երկար ժամանակ, ստացածը դարձնում է ավելի թանկ: Բնությամբ մենք ունենք մեր ցանելու ժամանակը և հավաքելու ժամանակը, և եթե երեխաները ուսուցանվեն, որ ցանկությունները, որոնք նրանք ցանում են, կարող են հասունանալ հետագայում համբերության և աշխատանքի շնորհիվ, նրանք կսովորեն գնահատել այն, ինչին երկար ձգտում էին և որին վերջապես հասել են:17

Ամեն ինչից վեր, եկեք մեր երեխաներին սովորեցնենք մեր Փրկչի ավետարանի սկզբունքները, որպեսզի նրանք քաջատեղյակ լինեն ճշմարտությանը և քայլեն լույսի մեջ, որը կսփռվի բոլոր նրանց վրա, ովքեր կընդունեն այն: Տերն ասել է. «Նա, ով կանուխ փնտրում է ինձ, կգտնի ինձ, և չի թողնվի» [տես ՎևՈւ 88.83]: Հետևաբար, մեզ պետք է դեռևս վաղ հասակից գնալ ճիշտ ու նեղ ճանապարհով, որը տանում է դեպի հավերժական կյանք:18

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչո՞ւ երեխաները, ովքեր հանձնված են մեր խնամքին «Տիրոջ ժառանգությունն» են և «նրա վարձքը» (Սաղմոս ՃԻԷ.3): Ինչպիսի՞ աստվածային օրհնություններ են բերում երեխաները, «որոնք նպաստում են տան և ազգի բարգավաճմանը»:

  • Ինչո՞ւ պետք է ծնողները սովորեցնեն իրենց զավակներին հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին: Ինչպիսի՞ այլ կարևոր վարդապետություններ և սկզբունքներ պետք է երեխաներին սովորեցնել (Տես նաև Մոսիա 4.14–15; ՎևՈւ 68.25–28): Ինչպե՞ս կարելի է սա սովորեցնել:

  • Ի՞նչ կլինի երեխաներին ավետարանի այս սկզբունքները չսովորեցնելու արդյունքը:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները միասնական ու հետևողական լինեն իրենց երեխաներին ուսուցանելիս: Ինչո՞ւ է կարևոր, որպեսզի իրենց վարքը համապատասխանի իրենց ուսուցմանը:

  • Ինչո՞ւ է սերը «ամենահզոր ազդեցությունը թողնում երեխայի մտքի վրա»: Ինչպե՞ս կարող են ծնողները շահել իրենց երեխաների վստահությունը: Ի՞նչը կարող է դառնալ «եսասիրության, անբարյացակամության» հետևանքը՝ երեխաների հարցում:

  • Ի՞նչ է նշանակում «անխոհեմ հանդուրժողականությամբ» մեծացնել երեխային: Որո՞նք են երեխայի հանդեպ անխոհեմ հանդուրժողականություն ցուցաբերելու վտանգները:

  • Որո՞նք են Նրա զավակներին դաստիարակելու և «զարգացնելու Աստծո ճանապարհները»: Ինչպե՞ս կարող ենք հետևել մեր ընտանիքներում Նրա օրինակին:

  • Ինչպե՞ս կարող եք հետևել Նախագահ Սմիթի խորհրդին՝ ընտանեկան զվարճանքները ղեկավարող ուղեցույցներ սահմանելով: Ինչպե՞ս կարելի է սովորեցնել երեխաներին ձգտել արժանավայել նպատակների «համբերության և աշխատանքի» միջոցով:

Հղումներ

  1. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 449.

  2. Charles W. Nibley, “Reminiscences,” in Gospel Doctrine, 5th ed. (1939), 523.

  3. Quoted in Edward H. Anderson, “Last of the Old School of Veteran Leaders,” in Gospel Doctrine, 539–40.

  4. Gospel Doctrine, 278.

  5. Gospel Doctrine, 289.

  6. Gospel Doctrine, 293; paragraphing added.

  7. Deseret News: Semi-Weekly, 28 June 1898, 1; paragraphing added.

  8. Deseret News: Semi-Weekly, 3 Jan. 1871, 2; paragraphing added.

  9. Gospel Doctrine, 294–95; paragraphing altered.

  10. Gospel Doctrine, 389.

  11. Gospel Doctrine, 295.

  12. Gospel Doctrine, 286.

  13. Gospel Doctrine, 318–19.

  14. Gospel Doctrine, 321.

  15. Gospel Doctrine, 295–96.

  16. Gospel Doctrine, 527.

  17. Gospel Doctrine, 297–98.

  18. Gospel Doctrine, 296.

Նկար
home of Mary Fielding Smith

1850թ. Սերի Ֆիլդինգ Սմիթը և նրա երեխաները ապրել են այս հասարակ աղյուսաշեն տանը: Այս տանը Ջոզեֆ Ֆ. Սմիթը սովորել է ավետարանի ճշմարտությունները, որոնք օրհնել են նրան իր կյանքի ընթացքում: Տունն այժմ կանգնած է Օլդ Դեզերեթ Վիլիջում «Սա է այն վայրը» հիշատակի այգում: