Նախագահների ուսմունքները
Գլուխ 9: Մեր միսիոներական պարտականությունը


Գլուխ 9

Մեր միսիոներական պարտականությունը

Միսիոներները գնում են ողջ աշխարհին վկայելու Հիսուս Քրիստոսի մասին և ցանելու հավերժական կյանքի թանկագին սերմերը:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Հավայան Կղզիներ իր մեկնումից քիչ անց, 1854թ. հոկտեմբերի 20-ին, Ջոզեֆ Ֆ. Սմիթը նամակ է գրում իր հոր հորեղբոր որդուն՝ Տասներկուսի Քվորումի անդամ Ջորջ Ա. Սմիթին, որն իրեն երեց էր կարցել: Երիտասարդ միսիոները գրում է Տիրոջ գործի հանդեպ իր նվիրվածության մասին. «Ես ուրախ եմ ասելու, որ պատրաստ եմ անցնել նեղ և լայն օրերի բովով այս գործի համար, որը կատարում եմ. և իրապես հույս ունեմ և աղոթում եմ, որ հավատարիմ մնամ մինչև վերջ»:1 Նրա հավատքը պետք է փորձվեր շատ անցամներ:

Մի անգամ հրդեհը ոչնչացրեց նրա ունեցվածքի մեծ մասը, ներառյալ «հագուստը, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի (եվրոպական) առաջին խմբագրության օրինակները, որոնք Հայրապետ Հայրում Սմիթին որպես նվեր էին տրվել: Այս գրքերից մեկում Երեց Ջոզեֆ Ֆ. Սմիթը դրել էր իր Երեցի վկայականը: Երբ տունն իր ունեցվածքով այրվեց, Երեց Սմիթի սնդուկը և նրանում գտնվող բոլոր իրերը մոխիր էին դարձել, բացի նրա միսիոներական վկայականից: Ւնչ-որ հրաշքով այն անվնաս էր մնացել, եթե հաշվի չառնենք այրված եգրերը, սակայն ոչ մի բառ չէր այրվել, թեև գիրքը, որի մեջ դրված էր այն ամբողջովին մոխրացել էր: Ոչ միայն գրքերն էին ոչնչացել, այլև Երեց Սմիթի օրագրերը, որոնք նա բարեխղճորեն լրացնում էր»:

Այս դեպքի հետ մի ծիծաղելի միջադեպ է կապված, որն այն ժամանակ լուրջ էր թվում: Միսիոներական հագուստն այրվել էր, և Ջոզեֆ Սմիթն ու իր ընկերը ստիպված էին մեկ կոստյումը հերթով հագնել: Մեկը մնում էր տանը, իսկ մյուսը հագնելով կոստյումը հաճախում էր ժողովներին: Ապա մյուսն էր մնում տանը, մինչ մյուս ընկերը ժողովի էր մասնակցում: «Ւհարկե, դա երկար չտևեց, սակայն դա մի ծիծաղելի պատմություն էր, որի մասին շատ հաճախ էին հիշում հետագա տարիներին, երբ ժամանակը հեռացրել էր այդ տառապյալ Երեցներին իրենց նեղությունների և դժվարությունների վայրից»:2

Ջոզնֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Միսիոներները պետք Է այնպես ապրեն, որպեսզի Աստծո Հոգին միշտ իրենց ուղեկցի:

Աշխարհին քարոզելու գնացող Երեցների պարտադիր հատկանիշները պետք է լինեն՝ համեստությունը, հեզությունը և անկեղծ սերը, մարդկային ընտանիքի բարօրության և փրկության համար, և ցանկությունը՝ հաստատելու խաղաղություն և արդարություն երկրի մարդկանց մեջ: Մենք չենք կարող քարոզել Քրիստոսի ավետարանն առանց խոնարհության, հեզության, առ Աստված հավատի, Նրա խոստումներին և մեզ ուղղված խոսքին ապավինելու: Դուք կարող եք սովորել մարդկային ողջ իմաստությունը, սակայն այն չի կարող որակել ձեզ գործելու այնպես, ինչպես խոնարհ, Աստծո Հոգու առաջնորդող ազդեցությունն ունեցող մարդը: «Կորուստից առաջ գնում է գոռոզությունը, և կործանումից առաջ ամբարտավան հոգին»: [Առակաց ԺԶ.18:]

Երեցները, ովքեր գնում են աշխարհին քարոզելու, պետք է ուսումնասիրեն ավետարանի ոգին, որը խոնարհության ոգին է, հեզության և անկեղծ նվիրվածության ոգին, տքնելու ձեռքով, թե խելքով, ձեր նպատակին հասնելու համար: Ւնչ վերաբերում է ավետարանը քարոզելուն, մենք պետք է նվիրվենք այդ ծառայության պարտականություններին և պետք է պայքարենք մեր բոլոր ջանքերով, որպեսզի որակվենք կատարելու այդ առանձնահատուկ աշխատանքը, իսկ ճանապարհը մեկն է՝ ապրել այնպես, որպեսզի Աստծո հոգին ընկերակցի և մեզ մոտ լինի օր ու գիշեր, մեր ծառայության ամեն վայրկյանին և ժամին:3

Իմ եղբայրներ, դուք ներգրավված եք Աստծո գործում. դուք աշխատանքի մեջ եք. դուք մեծապես ստանում եք Ավետարանի Հոգին, քանի որ բացառիկ ձևով եք զբաղված այս աշխատանքով: Դուք հավիտենական ուխտի ծառայողներն եք: Դուք աղոթում եք, դուք, իհարկե, չեք մոռանում ձեր աղոթքները: Երեցը չի կարող մոռանալ իր աղոթքները, նա չի կարող մոռանալ Տիրոջը, նա անշուշտ կհիշի Նրան, եթե կատարի իր պարտականությունը: Եթե նա գտնվում է այնպիսի դիրքում, որ կարող է ամենաշատը բարիք գործել, նա չի կարող մոռանալ Տիրոջը առավոտյան, կեսօրին և երեկոյան: Նա աղոթում է Տիրոջը և խոնարհվում է Նրա առաջ ու ընդունում Նրան: Եթե դուք այդպես եք ծառայում, ապա վայելում եք Նրա Հոգին:4

Միսիոները պետք է իր մեջ ունենա Աստծո Հոգու վկայությունը՝ Սուրբ Հոգու վկայությունը: … Մարդիկ դարձի չեն գալիս պերճախոսությամբ կամ հռետորական հնարքներով, նրանք համոզվում են, երբ տեսնում են, որ դու ունես ճշմարտությունը և Աստծո Հոգին:5

Միսիոներները պետք Է լինեն ազնիվ, առաքինի և հավատարիմ իրենց ուխտերին:

Կարծում ենք տրամաբանական չէ ուղարկել մարդկանց աշխարհ, որ նրանք հավատացնեն ուրիշներին հնազանդվել ավետարանին, եթե նրանք այդպիսին չեն: Ոչ էլ պատշաճ է ուղարկել մարդկանց ինչ-որ տեղ, որպեսզի այնտեղ վերափոխվեն: Թող որ նրանք նախ տանը վերափոխվեն, եթե խստորեն չեն պահել Աստծո պատվիրանները: Դա վերաբերվում է Ւմաստության Խոսքին, ինչպես նաև երկնքի մյուս բոլոր օրենքներին: Ոչ մի առարկություն չի կարող լինել այն կանչված մարդկանց հանդեպ, ովքեր ավելի վաղ տարիներին հնարավոր է եղել են կոպիտ կամ ինքնահաճ, սակայն վերջին տարիներին ապրել են բարեպաշտ կյանքով և տվել ապաշխարության թանկարժեք պտուղներ:6

Մեզ անհրաժեշտ են այնպիսի երիտասարդներ … , որոնք անբիծ են պահել իրենց աշխարհից և կարող են գնալ երկրագնդի տարբեր ազգերի մեջ և ասել մարդկանց. «Հետևեք ինձ, ինչպես ես եմ հետևում Քրիստոսին»: Ապա մենք կցանկանայինք, որ նրանք երգել և աղոթել իմանային: Մենք ակնկալում ենք, որ նրանք մինչև մահ ազնիվ, առաքինի և հավատարիմ կլինեն իրենց ուխտերին, իրենց եղբայրներին, կանանց, հայրերին ու մայրերին, եղբայրներին ու քույրերին, իրենք իրենց և Աստծուն: Եթե ունեք նման մարդիկ, որպեսզի քարոզեն ավետարանն աշխարհին, կարևոր չէ շատ գիտեն սկզբի համար, թե ոչ, Տերն Իր Հոգին կդնի նրանց սրտում և կպսակի նրանց մտավոր կարողությամբ և ուժով՝ փրկելու մարդկանց հոգիները: Քանզի նրանց մեջ է կյանքի սերմը: Այն չի փչացել կամ ապականվել. այն չի հեռացել նրանցից:7

Կարիք չկա, որ մեր երիտասարդները տեղյակ լինեն այս կամ այն վայրում կատարվող անօրինություններին: Նման գիտելիքը չի վեհացնում, և, հնարավոր է, շատ պատանիներ կարող են նկատել, որ անկում տանող առաջին քայլը հետաքրքրասիրությունն է եղել, որը մղել է նրանց դեպի կասկածելի վայրեր: Թող որ Սիոնի երիտասարդները՝ միսիոներներ լինեն, թե ոչ, խուսափեն անպարկեշտ վայրեր հաճախելուց: Կարիք չկա, որ նրանք իմանան, թե ինչ է կատարվում նման վայրերում: Ոչ ոք ավելի լավը կամ ավելի ուժեղ չի դառնա նման գիտելիքից: Թող որ նրանք հիշեն. «Մեղքի մասին գիտելիքը դրդում է դեպի դրա կատարումը», իսկ այնուհետև խուսափեն այն գայթակղություններից, որոնք կարող են հետագայում վտանգ հանդիսանալ իրենց առաքինության ու Քրիստոսի Եկեղեցում իրենց դիրքի համար:8

Լավ միսիոներին բնորոշ գծերն են՝ մարդամոտ և հաղորդակցվող լինելը, մարդ, որի ընկերությունը հարատև է և աշխույժ, որը կարող է շահել խավարում գտնվող մարդկանց վստահությունն ու սերը: Սա չի կարող հանպատրաստից լինել: Դուք պետք է ծանոթանաք տվյալ մարդու հետ, ճանաչեք նրան և նրա վստահությանն արժանանաք, իսկ նա պետք է զգա և իմանա, որ ձեր միակ ցանկությունը նրա համար բարիք գործելն է և նրան օրհնելը: Այնուհետև կարող եք հաղորդել նրան ձեր ուղերձը և բարյացակամությամբ ու սիրով տալ այն լավ բաները, որ ունեք նրա համար: Ուստի, միսիոներներ ընտրելով, ընտրեք նրանց, ովքեր մարդամոտ են, ընկերասեր են և մարդկանց հանդեպ թշնամություն չեն տածում: Եվ եթե դուք չունեք նման պատանիներ ձեր ծխում, ապա մի քանի երիտասարդների սովորեցրեք և պատրաստեք այս աշխատանքի համար:9

Միսիոներները պետք Է Հոգով և պարզորեն ուսուցանեն կյանքի ավետարանը:

Մեր երեցները ուսուցանվում են այստեղ, և նրանց սովորեցնում են դեռևս մանկությունից, որ չպետք է գնան և պատերազմեն աշխարհի կրոնական կազմակերպությունների հետ, երբ կանչվում են գնալու և քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը, այլ պետք է գնան և իրենց հետ տանեն այն ուղերձը, որը տրվել է մեզ Ջոզեֆ Սմիթի միջոցով, այս վերջին ժամանակաշրջանում, որի շնորհիվ մարդը կարող է իմանալ ճշմարտությունը, եթե կամենում է:

Նրանք ուղարկվում են, որպեսզի աշխարհ տանեն խաղաղության ձիթենու ճյուղը, այն գիտելիքը, որ Աստված երկնքից մեկ անգամ ևս խոսել է երկրի վրա ապրող իր զավակների հետ. որ Աստված իր ողորմածությամբ կրկին երկրի վրա վերականգնել է մարմնի մեջ Ւր Միածին Որդու ավետարանի լրիվությունը, որ Աստված հայտնել է մարդկանց և վերականգնել Ւր աստվածային զորությունը և իշխանությունը, որի միջոցով նրանք իրավունք և իշխանություն են ունենում կատարելու Հիսուս Քրիստոսի ավետարանի արարողությունները, որոնք անհրաժեշտ են իրենց փրկության համար. և այդ արարողությունների նրանց կատարումը անպայմանորեն պետք է ընդունվի Աստծո համար, որը իշխանություն է տվել նրանց Ւր անունով կատարել դրանք:

Մեր երեցները ուղարկվել են, որպեսզի քարոզեն մեղքերից ապաշխարություն, արդարություն, աշխարհին քարոզեն կյանքի, ընկերության և մարդկանց մեջ եղբայրության ավետարանը, ուսուցանեն տղամարդկանց ու կանանց անել այն, ինչը շիտակ է Աստծո աչքում և բոլոր մարդկանց առաջ, ուսուցանեն նրանց այն փաստը, որ Աստված է կազմակերպել այս Եկեղեցին, իսկ Ւնքը Եկեղեցու հեղինակն է և հիմնադիրը:10

Հարց է ծագում երիտասարդների մտքում, ովքեր հայտնվում են միսիոներական բնագավառում. «Ի՞նչ պետք է ես ասեմ»: … Եվ հետևում է հաջորդ հարցը. «Ինչպե՞ս պետք է ես դա ասեմ»: … Թեև որոշակի օրենք չենք կարող առաջարկել, փորձը ցույց է տվել, որ լավագույնը ամենապարզ ձևն է: Աղոթող հոգով և խորը ուսումնասիրությամբ սովորած լինելով ավետարանի սկզբունքները, դրանք պետք է մարդկանց ներկայացնել խոնարհությամբ, խոսքի ամենապարզ ձևով, առանց կանխավարկածների կամ գոռոզության և Քրիստոսի առաքելության ոգով: Սա չի հաջողվի, եթե երիտասարդ միսիոները իր ուժերը վատնում է ցուցամոլ ձգտումով դառնալու բարձրախոս հռետոր: Ահա թե ինչի վրա կուզենայի, որ երեցներն ուշադրություն դարձնեին և խորհուրդ կտայի, որ հռետորական պերճախոսությունը սահմնափակվեր ճիշտ պահով և վայրով: Միսիան հռետորական ջանքեր ներդնելու վայրը չէ: Ավետարանի հաջող ուսուցանումը չի կայանում խոսքերի և փաստարկների ցուցամոլ ներկայացման մեջ, այլ արտահայտվում է պարզ ճշմարտության համեստ և իրատեսական հաստատմամբ, որն արտասանվում է այնպես, որ դիպչի մարդկանց սրտերին և դիմի նաև նրանց առողջ դատողությանն ու բանականությանը:

… Նախ Հոգին պեաք է միսիոների հեա լինի, եթե նա ցանկանում է արձագանք գտնել իր ունկնդիրների սրտերում, և սա ճշմարիտ է անկախ նրանից, թե այդ խոսքերը ասվում են զրույցի ժամանակ՝ դեմ առ դեմ, թե հասարակական հավաքներում: Հոգին չի հայտնի իրեն այն անձի մեջ, որն իր ժամանակը նվիրում է իր խոսքը փքուն կամ պերճաշուք բառերով ներկայացնել: Նա հույս ունի դուր գալ արհեստականորեն, ոչ թե ազդեցիկ ձևով՝ սրտով:11

Աչ ոք ինքն իրենով չի կարող քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը. քանզի Աստծո բաները ոչ ոք չգիտի, միայն Աստծո Հոգով, որը նրանում է [տե՛ս Ա Կորնթացիս Բ.11]: Քանզի եթե մարդը փորձում է քարոզել Տիրոջ խոսքն իր իմաստությամբ և գիտելիքով, առանց ոգեշնչման, պարզապես ծաղրում է: Ոչ ոք չի կարող քարոզել Աստծուն, աստվածայնությունը և ճշմարտությունը, ինչպես որ դրանք Քրիստոս Հիսուսի մեջ են, եթե նա ոգեշնչված չլինի Սուրբ Հոգու կողմից: Հնում աշակերտները շրջում էին և հաղորդակցվում Փրկչի հետ՝ մարդկանց զավակների մեջ Նրա առաքելության ժամանակ, և դեռևս … նրանց պատվիրվեց մնալ Երուսաղեմում և չգնալ քարոզելու, մինչև վերևից զորություն չհագնեն. այլ խոսքերով, մինչև Սուրբ Հոգին չթափվի նրանց վրա, որի շնորհիվ նրանց մտքերը կպայծառանան, հասկացողությունը կընդլայնվի, Հիսուս Քրիստոսի վկայությունը կամրապնդվի նրանց սրտերում, և նրանք կկարողանան այդ մասին վկայել նրանց, ում մոտ կգնան:12

Յուրաքանչյուր երեց զգալի չափով թողնվում է իր կոչման հոգու կողմից առաջնորդվելուն, որով նա պետք է տոգորված լինի: Եթե նա թերանում է սնուցել այդ հոգին, որը եռանդի և գործունեության հոգին է, նա շուտով կդառնա անգործունյա, ծույլ և դժբախտ: Յուրաքանչյուր միսիոներ պետք է ձգտի յուրաքանչյուր օրվա մի մասը տրամադրել ավետարանի սկզբունքների և Եկեղեցու աստվածաբանության ուսումնասիրությանն ու աղոթքով խորհի դրանց շուրջ: Նա պետք է կարդա, խորհրդածի և աղոթի: Ւրականում մենք դեմ ենք նախօրոք սահմանված քարոզներ պատրաստելուն, որոնք կներկայացվեն հռետորական և պերճախոս մտքերով. սակայն երբ երեցը կանգնում է իր խոսքը ուղղելու հավաքվածներին լինի դա իր հայրենիքում, թե այլ երկրում, նա պետք է հիմնավորապես պատրաստված լինի իր քարոզին: Նրա միտքը պետք է լցված լինի արտասանվելու, լսվելու և հիշվելու արժանի մտքերով. այն ժամանակ ոգեշնչման ոգին առաջ կբերի այնպիսի ճշմարտություններ, որոնց կարիքն իր ունկնդիրներն ունեն, և նրա խոսքերը զորավոր կդարձնի:13

Պետք է լրջորեն առաջարկել այլ երկրներում միսիայում ծառայող երեցներին, ինչպես նաև ընդհանրապես Վերջին Օրերի Սրբերին խուսափել վարդապետությունների թեմայով փաստարկներով վիճաբանելուց և բանավեճերից: Ավետարանի ճշմարտությունը բուռն քննարկումներով ներկայացվելու կարիք չունի. ճշմարտության ուղերձը ավելի մեծ հաջողությամբ կարելի է ներկայացնել պարզ և հոգուց բխող խոսքերով:

… ճշմարտության վկայությունը ավելին է, քան լոկ մաքի համաձայնություն, այն սրտի համոզում է, գիտելիք, որը լցնում է ստացողի ամբողջ հոգին:

Միսիոներները ուղարկվում են քարոզելու և ուսուցանելու ավետարանի առաջին սկզբունքները, Քրիստոսի՝ այն էլ խաչված Քրիստոսի ավետարանի սկզբունքները, և ոչինչ ավելին աստվածաբանական վարդապետության հարցում: Նրանք իրավունք չունեն իրենց տեսակետը շարադրել աստվածաբանության բարդ հարցերի վերաբերյալ, խորը գիտելիքի ցուցադրությամբ մոլորեցնել իրենց ունկնդիրներին: Նրանք կան և պետք է լինեն ուսուցիչներ, եթե ինչ-որ չափով բավարարում են իրենց բարձր կոչման պահանջները. սակայն նրանք պետք է ուսուցանեն այնպես, որ հնարավորինս մոտ լինի Վարդապետի ուսուցման ոճին՝ ձգտելով սիրով առաջնորդել իր ընկերներին, պարզ ձևով բացատրել և համոզել, ոչ թե փորձել ուժով համոզել:

Եղբայրնե՛ ր, հանգիստ թողեք այս անօգուտ քննարկման թեման. մոտ կանգնեք հայտնված խոսքի ուսմունքներին, որոնք պարզորոշ ներկայացված են Եկեղեցու գրականության մեջ և կենդանի մարգարեների ելույթներում: Եվ թույլ մի՛ տվեք, որ վարդապետության հարցերի շուրջ դժվար հասկանալի տարբեր տեսակետները գրավեն ձեր ուշադրությունը, չլինի թե դրա հետևանքով դուք օտարանաք մեկդ մյուսից և հեռանաք Տիրոջ Հոգուց:14

Միսիոներական ծառայությունը կարևոր դեր ունի ինչպես տանը, այնպես էլ արտերկրում:

Ցավալի է, որ շատ տղաներ, ովքեր գնում են օտար երկրներ և հրաշալի միսիա կատարում, վերադառնալով տուն, Եկեղեցու նախագահող իշխանությունների կողմից ըստ երևույթին մոռացվում են կամ անտեսվում և թույլ է տրվում, որ կրկին դառնան անհոգ, անտարբեր և ի վերջո, միգուցե լիովին հեռանան Եկեղեցու իրենց պարտականություններից: Նրանց պետք է աշխատանքի մեջ պահել, նրանց պետք է ինչ-որ ձևով ակտիվացնել ծառայության գործում, որպեսզի ավելի լավ պահեն ավետարանի ոգին իրենց մաքում և իրենց սրտում, և օգտակար լինեն ինչպես տանը, այնպես էլ այլ երկրներում:

Անկասկած, միսիոներական ծառայությունը պահանջարկ ունի և այնքան կարևոր է Սիոնում կամ այստեղ տանը, որքան արտասահմանում: … Մենք շատ տղաներ ենք տեսնում, ովքեր շեղվում են դեպի անհոգ, եթե ոչ կործանարար, ճանապարհը և սովորությունները: Յուրաքանչյուր պատանի միսիոներ, ով վերադառնում է միսիայից հավատով և բարի ցանկություններով լի, պետք է պարտավորվի, որքանով որ հնարավոր է, դառնալ փրկիչ՝ իր ավելի երիտասարդ ու անփորձ ընկերների համար: Երբ վերադարձած միսիոները տեսնում է տղայի, որը սխալ ուղի է բռնել և վատ սովորություններ է ձեռք բերել, նա պետք է գիտակցի, որ դա իր պարտականությունն է՝ հոգ տանել նրա համար իր ցցի կամ ծխի նախագահող ղեկավարության հետ, և գործադրել ողջ ուժն ու ազդեցությունը այդ մոլորված երիտասարդին փրկելու համար, որը չունի այն փորձը, որը մեր երեցներն են ձեռք բերում այլ երկրներում. և այդպիսով դառնալով շատերի համար փրկության և ճշմարտության մեջ ավելի ամուր հաստատվելու միջոց:15

Միսիոներական բնագավառում աշխատելը ընդլայնում է տեսադաշտը, դարձնում կենսունակ ու եռանդուն, ավելի աշխատունակ ցանկացած բնագավառում և ամեն տեսակետից ավելի ուժեղ և ավելի օգտակար քաղաքացի, ինչպես նաև ավելի նվիրված Եկեղեցու անդամ: Մինչ միսիոները միսիայում է գտնվում, նա պետք է լիովին նվիրվի իր գործին ողջ ուժն ու եռանդը նվիրաբերելով իրեն հանձնարարված պարտականությունները կատարելուն: Երբ նա վերադառնում է տուն, ընդհանուր իմաստով նա դեռևս միսիոներ է. սակայն նա պետք է հիշի, որ կրկին գրավել է իր տեղը մշակների շարքում, որ երեսի քրտինքով հաց ուտի: … Վերադարձած միսիոներները պահանջվում են այնտեղ, որտեղ քաջարի սրտերի, ուժեղ մտքի և կամեցող ձեռքերի կարիքը կա: Ավետարանի ոգին բարությունը բացասող ոգին չէ, լոկ վատ բաների բացակայությունն է, այն բարեգործության համար ճիշտ ձևով նպատակաուղղված եռանդուն ուժի կողմնակիցն է, այսինքն՝ աշխատանքի կողմնակիցն է:16

Որպես հավերժական կյանքի թանկագին սերմի կրողներ և ցանողներ, թող որ մեր կյանքը համապատասխանի մեր հավատին, մեր խոսքերը համահունչ լինեն այն ճշմարտությանը, որ մենք ենք կրում, և մեր գործերը համաձայնության մեջ լինեն Աստծո հայտնված կամքի հետ. քանզի [եթե] մեր հավատի դավանանքը որոշ չափով նման պտուղներ չտա, մենք որպես Երեցներ կամ Սրբեր, միայն խոչընդոտներ կհանդիսանանք այս աշխատանքի առաջընթացի համար, գայթակղության քար՝ փաստերով մտածող դիտորդի համար, և ոչ միայն չենք մեծացնի ուրիշների փրկության հնարավորությունը, այլ կվտանգենք մեր անձնական փրկությունը:17

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչո՞ւ են միսիոներների համար պարտադիր հատկանիշներ հանդիսանում՝ «համեստությունը, հեզությունը և անկեղծ սերը»: Ինչպիսի՞ այլ գծեր կարող են օգնել երեցներին ու քույրերին արդյունավետ միսիոներներ դառնալ: (Տես նաև ՎևՈւ 4:) Ինչպե՞ս կարող են այդ գծերն օգնել մեզ արդյունավետ անդամ-միսիոներներ լինել:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ միսիոներներն իրենց «անբիծ պահեն աշխարհից»: Ինչպե՞ս է Տերն օրհնում նման միսիոներներին:

  • Ինչպե՞ս կարող ենք մեր ոչ անդամ ընկերների և հարևանների վստահությանն արժանանալ և օգնել նրանց իմանալ, որ մեր «միակ ցանկությունը [նրանց] համար բարիք գործելն է և [նրանց] օրհնելը»: Ինչպե՞ս կարող ենք ավելի արդյունավետ լինել ոչ անդամ մեր ընկերների հետ ավետարանով կիսվելիս:

  • Ինչպիսի՞ ճշմարտություններ պետք է պատրաստ լինեն միսիոներները ուսուցանելու:

  • Ինչո՞ւմ է կայանում վտանգը, երբ միսիոներներն ավետարանն ուսուցանելիս օգտագործում են փաստարկներ, բանավեճեր և անօգուտ քննարկումներ: Ինչո՞ւ է ավելի մեծ զորություն գալիս պարզապես Հոգով ուսուցանելու դեպքում: (Տես ՎևՈւ 100.5–8:)

  • Ինչպե՞ս կարող է միսիոները սնուցել «իր կոչման հոզին»: Ինչպե՞ս կարող ենք մենք որպես անդամներ, ավետարանով կիսվելիս, ձեռք բերել և սնուցել «եռանդի ու գործունեության հոգին»:

  • Ինչպե՞ս կարող են վերադարձած միսիոներները «աշխատանքի մեջ» մնալ: Ինչպե՞ս կարող են Եկեղեցու ղեկավարները և մյուս անդամները օգնել վերադարձած միսիոներներին «ակտիվ մնալ ծառայության գործում»: Ինչպե՞ս կարող են վերադարձած միսիոներները դառնալ «շատերի համար փրկության և ճշմարտության մեջ ավելի ամուր հաստատվելու միջոց»:

Հղումներ

  1. George Albert Smith Papers, 1834–75, Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, 3; spelling and punctuation modernized.

  2. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 183–84.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 356.

  4. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 25 Oct. 1906, 674.

  5. Gospel Doctrine, 357.

  6. Gospel Doctrine, 355.

  7. Gospel Doctrine, 356.

  8. Gospel Doctrine, 373–74.

  9. Gospel Doctrine, 356–57.

  10. Gospel Doctrine, 357; paragraphing added.

  11. Gospel Doctrine, 358–59.

  12. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 19 Sept. 1895, 593.

  13. Gospel Doctrine, 363.

  14. Gospel Doctrine, 364.

  15. Gospel Doctrine, 369.

  16. “Counsel to Returning Missionaries,” Millennial Star, 2 Oct. 1913, 646–47.

  17. Life of Joseph F. Smith, 231–32.

Նկար
Joseph F. Smith

Ջոզեֆ Ֆ. Սմիթը մոտավորապես 19 տարեկան հասակում, 1858թ. Հավայան Կղզիներում Միսիայից վերդառնալուց անմիջապես հետո: