Նախագահների ուսմունքները
Գլուխ 27: Սեր աշխատանքն է` հոգիներ փրկել


Գլուխ 27

Սեր աշխատանքն է` հոգիներ փրկել

Մեր ամենակարևոր աշխատանքն է՝ տքնել ապրող և մահացած հոգիների փրկության համար:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Իր կյանքի ընթացքում, Ջոզեֆ Ֆ. Սմիթը աշխատել է՝ ծառայելով Աստծո արքայությունում, «միշտ մտահոգվելով Տիրոջ գործը առաջ տանելու մասին»:1 Հատուկ համաժողովի ժամանակ, հաստատվելով որպես Եկեղեցու Նախագահ, նա հորդորեց Սրբերին. «Սեր պարտականությունն է եռանդով տրվել այս աշխատանքին, այն առաջ տանելու վճռականությամբ ու սրտի փափագով, Տիրոջ օգնությամբ և Նրա Հոգու ոգեշնչմամբ, ինչպես որ դա արվել է նախկինում»:2

Ամբողջ աշխարհում բազմաթիվ ավելացող ծխերի և ճյուղերի Սրբերին նա խրախուսեց իրենց հնարավորության սահմաններում ծառայել և օրհնել մյուսներին: Մինչ նա նախագահում էր Անգլիայի միսիայում, Եկեղեցու անդամ Վիլիամ Ֆաուլերը Շեֆիլդից, ներկայացրեց, թե ինչ էր ինքն արել, որպեսզի առաջ տաներ Աստծո արքայության գործը: Եղբայր Ֆաուլերը, որը Եկեղեցուն միանալուց հետո մեծ փորձությունների ու դժվարությունների միջով էր անցել, մի օրհներգ էր գրել՝ որպես ավետարանում իր հավատքի արտահայտություն և երախտագիտություն այն ամենի համար, ինչ նա ստացել էր: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ներկա էր գտնվում այն ժողովի ժամանակ, երբ այդ օրհներգն առաջին անգամ կատարվեց: Օրհներգը սկսվեց այն խոսքերով, որոնք քաջ ծանոթ են ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերին. «Փառք քեզ Տեր, մարգարեի համար» (Հիմներ և մանկական երգեր, էջ 36):

Ջոզեֆ Ֆ. Սմիթը գնահատում էր Տիրոջ աշխատանքում ունեցած յուրաքանչյուր հավատարիմ Սրբի ներդրումը և ցանկանում էր իր ողջ կյանքը նվիրել բոլոր մարդկանց ծառայությանը, լինեին նրանք կենդանի, թե մահացած: Նա սիրում էր աշխատել տաճարում, որտեղ ծառայել էր որպես տաճարային արձանագրող: Նա ղեկավարել էր տաճարային աշխատանքը էնդովմենտ Հաուսում, իսկ ավելի ուշ դարձել էր Սոլթ Լեյք Տաճարի նախագահը: 1894թ. Յուտայի Տոհմաբանական ընկերությունը նրա ղեկավարության շնորհիվ մեծ ծաղկում է ապրել: Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքը բոլոր մարդկանց բարօրությանն ու փրկությանը նվիրված առաքելություն էր, առաքելություն, որը նա պատվիրել է Սրբերին. «Չկա աշխարհում ոչինչ այնքան մեծ ու այնքան փառահեղ, որքան ապրողների փրկության և մահացածների փրկագնման համար աշխատելը»:3

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մենք այստեղ երկրի վրա ենք գտնվում, որպեսզի Աստծո գործը կատարենք:

Նա, որ ուղարկեց իր Միածին Որդուն աշխարհ, որպեսզի կատարի Իր առաքելությունը, որը Նա արեց, նաև ուղարկեց ամեն մի հոգու, որը լսում է ինձ, և իսկապես աշխարհում ապրող յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, որպեսզի առաքելություն կատարի, իսկ այդ առաքելությունը չի կարող անհոգությամբ կամ անտարբերությամբ կամ էլ տգիտությամբ կատարվել: Մենք պետք է իմանանք մեր պարտականությունները, իմանանք այն պահանջները, որոնք Տերն ակնկալում է մեզանից և հասկանանք այն պատասխանատվությունները, որոնք նա դրել է մեզ վրա: Մենք պետք է իմանանք պարտականությունը, որ ունենք Աստծո և միմյանց հանդեպ, ինչպես նաև Սիոնի գործի հանդեպ, որը վերականգնվել է երկրի վրա վերջին օրերին:4

Եկեք հիշենք, որ մենք ներգրավված ենք Աստծո գործում, և երբ ասում եմ Աստծո գործ, ի նկատի ունեմ, որ ներգրավված ենք այն գործում, որը Ամենազորը հաստատել է երկրի վրա մեր անհատական փրկության համար: Յուրաքանչյուր մարդ պետք է աշխատի իր բարիքի և որքան հնարավոր է ուրիշների բարիքի համար: Կյանքի գիտության մեջ չկա այնպիսի գաղափար, որ մարդը աշխատում է բացառապես միայն իր համար: Նախատեսված չի եղել, որ մենք պետք է միայնակ լինենք ժամանակի և հավերժության մեջ: Յուրաքանչյուր մարդ հավատքի ընտանիքի մի անդամ է, և յուրաքանչյուր անդամ պետք է զգա իր մասը այն պարտականության, որը տարածվում է բոլորի վրա: Յուրաքանչյուր անհատ պետք է ջանասիրաբար կատարի իր պարտականությունը: Անելով դա, և մաքուր ու անբիծ պահելով իրեն աշխարհից, նա աջակցում է ուրիշներին մաքուր ու անբիծ պահել իրենց:5

[Քրիստոսի ավետարանը] կենդանի, ամենօրյա, ամենժամյա կրոն է: Այն պահանջում է, որ մենք հենց հիմա, այս ժամին, այս շաբաթ, այս ամիս ու այս տարի, և այսպես շարունակ տարեցտարի, ապրենք մեր կրոնով, որը Հիսուս Քրիստոսի կրոնն է՝ արդարակեցության, ճշմարտության, ողորմածության, սիրո, ներողամտության, բարության, միասնության, խաղաղության երկրի վրա և ողջ աշխարհում, և մարդկանց հանդեպ բարի կամքի կրոն: Սա է մեր առաքելությունը:6

Մենք ունենք փառավոր ճակատագիր: Մենք ներգրավված ենք փառավոր գործում: Այն արժե, որ գրավի մեր ողջ ուշադրությունը, մեր կյանքը և արժե այն ամենը, ինչ Տերը տվել է մեգ, և տասն անգամ ավելին: Իրոք, այն չի կարելի համեմատել ոչ մի բանի հետ, այն ամեն ինչ է, այն անզուգական է: Դա այն ամենն է, ինչ կա և կլինի: Ավետարանը փրկություն է, և առանց դրա ոչինչ գին չունի:7

Մենք յուրաքանչյուրս պարտավոր ենք անել այն ամենը, ինչ կարող Անք մեր փրկությունը ձեռք բերելու համար:

Եկեք մեր փրկությունը իրականացնենք ահով ու դողով Հոր առաջ, և հավատարիմ լինենք մինչև վերջ: Հիշեք, որ դուք զինվորագրվել եք այս աշխատանքին ժամանակի և հավերժության համար: Չկա դրանից խույս տալու, դրանում թերանալու հնարավորություն, իհարկե միայն մեղքով, որից հետո գալիս է գանցանքի համար պատիժը: Սակայն եթե դուք ակնկալում եք վեհացում ստանալ, եթե դուք սպասում եք հայրերին և մայրերին, եղբայրներին և քույրերին, հարազատներին և ընկերներին, եթե դուք ակնկալում եք ունենալ փառք, բանականություն և անվերջ կյանք, դուք պետք է ձեռք բերեք այդ ամենը Աստծո աշխատանքում, քանզի դրա սահմաններից դուրս չեք կարող ձեռք բերել դրանք ոչ մի այլ տեղում: Ուստի թող որ ձեր ողջ կապվածությունը և հետաքրքրությունը կենտրոնանա այս գործի վրա: Թող որ ձեր ողջ սերը ուղղված լինի միայն այս գործին, և միայն դրան: Թող աշխարհը գնա, ուր ուզում է:8

Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է՝ փրկելու համար, և այն բացարձակ անհրաժեշտ է Քրիստոսի Եկեղեցու յուրաքանչյուր մարդու համար լինել արդարակյաց, պահել Աստծո օրենքներն ու պատվիրան ները, որոնք նա տվել է, որպեսզի կարողանան օգտվել Աստծո զորությունից այս կյանքում փրկություն ստանալու համար:9

Մենք հավատում ենք, որ այս ղարի մարդիկ պետք է ապրեն, գործեն և կապված լինեն Հայր Աստծո և Որդու հետ, որպեսզի ճանաչեն Նրանց, որովհետև Նրանց ճանաչելը հավերժական կյանք է: Մենք հավատում ենք, որ որպեսզի ճանաչենք Նրանց և կապված լինենք Նրանց հետ, անհրաժեշտ է այս դարում ապրել այնպես, ինչպես ապրել են Սրբերը հին ժամանակներում, որպեսզի կարողանանք վայելել նույն օրհնությունները, ինչ և իրենք և սովորենք Նրա մասին ամեն օր, տող առ տող, ցուցում առ ցուցում, մի փոքր այստեղից, մի փոքր այնտեղից, մինչև որ գանք Հոր գիտելիքին և ինքներս ճանաչենք Նրան: Անհնարին է, որպեսզի ես իմանամ ձեր փոխարեն, կամ որևէ մարդ իմանա իմ փոխարեն: Աստծո Հոգին ձեզ չի հայտնի ավետարանը ինձ համար, կամ Հոր մասին վկայություն չի բերի ձեզ՝ ինձ համար: Ես չեմ կարող փրկել ձեզ, դուք էլ չեք կարող փրկել ինձ: Այս առումով ոչ ոք չի կարող փրկիչ լինել որևէ մեկի համար: Բայց և այնպես, մարդը, որն ունի Հոգու վկայությունն իր սրտում և ունի գիտելիք ավետարանի առաջին սկզբունքների մասին, կարող է հայտարարել դրանք ուրիշին, այդպիսով մյուս հոգին կարող է հավաստիանալ ճշմարտության մեջ և այդ մարդը ինքը ընդունի դրանք: Սակայն ավետարանի հանդեպ իր հնազանդությամբ և իր իսկ արդար գործերի շնորհիվ է նա փրկվում և ոչ թե այն մարդու, որը վկայություն է բերում իրեն: Միայն այս ճանապարհով է մարդը փրկվում:10

Դուք ոչ միայն պետք է հավատաք, այլև պետք է հնազանդվեք և անեք այն, ինչ [Աստված] է պատվիրում: Դուք ոչ միայն պետք է դա անեք, այլ պետք է Աստծուն նվիրեք ձեր սիրտը, սերը, ամբողջ հոգին ու ազատ կամքը: Դուք պետք է հրաժարվեք ձեր կամքից հանուն Աստծո կամքի, և պետք է անեք այն ամենը, ինչ Նա է պահանջում ձեզանից, եթե ցանկանում եք փրկվել և վեհացում ստանալ Նրա ներկայության մեջ:11

Մենք պետք է տքնենք փրկվելու համար:

Օ՜ Աստված, թող որ չկորցնեմ ինքս ինձ: Ես չեմ կարող կորցնել իմ հարազատներին, որոնց Աստված տվել է ինձ, և որոնց համար ես պատասխանատու եմ Տիրոջ առաջ, և որոնք կախված են իմ առաջնորդությունից, ցուցումներից և ճիշտ ազդեցությունից: Հայր, թույլ մի տուր, որ կորցնեմ հետաքրքրությունն իմ հանդեպ՝ փորձելով փրկել ուրիշներին: Գթությունը սկսվում է տնից: Հավիտենական կյանքը պետք է սկսվի տնից: Ես շատ վատ կզգամ ինձ, եթե շուտով գիտակցեմ, որ իմ տունը անտեսելու պատճառով, մինչ փորձել եմ փրկել ուրիշներին, ես կորցրել եմ ինքս ինձ: Ես դա չեմ ուզում: Տեր, օգնիր ինձ փրկել ինքս ինձ, որքանով որ մեկը կարող է օգնել մյուսին: Ես գիտակցում եմ, որ չեմ կարող փրկել որևէ մեկին, սակայն կարող եմ սովորեցնել նրանց ինչպես փրկվել: Ես կարող եմ օրինակ ծառայել իմ երեխաներին, թե ինչպես կարող են նրանք փրկվել, և իմ պարտականությունն է առաջինը դա անել: Այդ առումով ես պարտական եմ նրանց ավելի, քան որևէ մեկին այս աշխարհում: Ապա, երբ վերջացնեմ այն աշխատանքը, որը պետք է կատարեմ իմ ընտանիքում, թույլ տուր որքան կարող եմ հեռու տարածել իմ բարիք գործելու զորությունը:12

Այս աշխարհում մեր առաքելությունն է՝ բարիք գործել, անօրինությունը գցել մեր ոտքերի տակ, բարձրացնել արդարակեցությունը, մաքրությունը և սրբությունը՝ մարդկանց հոգիներում, և մյուս բոլոր բաներից առավել մեր երեխաների մտքում սերմանել սերն Աստծո և նրա խոսքի հանդեպ, որը պետք է դառնա նրանց համար լույսի, ուժի, հավատքի ու զորության աղբյուր, առաջնորդելով նրանց մանկությունից դեպի խոր ծերություն, և դարձնելով նրանց անսասան հավատացյալներ Տիրոջ խոսքում, վերականգնված ավետարանում և Քահանայության մեջ և Սիոնը հաստատելիս, որն այլևս չի կործանվի կամ չի տրվի ուրիշ մարդկանց: Եթե կա ինչ-որ բան, որը ես ամենաշատն եմ ցանկանում այս աշխարհում, դա այն է, որ իմ երեխաները արմատներ գցեն այս գիտելիքի ու հավատքի մեջ, որպեսզի երբեք չշեղվեն դրանից:13

Հոգին, որը փրկվում է այս աշխարհում այնքան թանկարժեք է Աստծո աչքում, որքան այն հոգին, որը փրկվում է տանը: Բայց մենք աշխատանք ունենք կատարելու տանը, մեր տան դռներից ներս, և մենք չենք կատարի այն, եքե անտեսենք այն աշխատանքը, որն անհրաժեշտ է կատարել մեր սեփական տանը, հետո միայն կարող ենք գնալ աշխարհ, կատարելու այն, ինչն ավելի անհրաժեշտ չէ: Եկեք կատարենք մեր պարտականությունն ամենուր:14

Մենք պետք է աշխատենք ապրողների և մահացածների փրկության համար:

Եկեք աջակցենք Քրիստոսին, Նրա ժողովրդին, Նրա արդար գործին ու փրկագնմանը: Եկեք աջակցենք մեկս մյուսին այն ամենում, ինչը ճիշտ է, և բարյացակամորեն հորդորենք միմյանց սխալ քայլերի համար, որպեսզի լինենք միմյանց համար ընկերներ և փրկիչներ Սիոն սարի վրա, և որպեսզի կարողանանք օգնել թույլերին և ուժեղացնել նրանց, քաջալերենք կասկածողներին և լույս պարգևենք նրանց հասկացողությանն այնքան, որքան հնարավոր է, որպեսզի լինենք գործիքներ Աստծո ձեռքում՝ լինելու փրկիչներ մարդկանց մեջ: Դա չի նշանակում, որ մենք մարդկանց փրկելու զորություն ունենք: Մենք դա չունենք, սակայն մենք զորություն ունենք ցույց տալու նրանց, թե ինչպես իրենք կարող են փրկություն ստանալ Աստծո օրենքներին հնազանդվելու միջոցով: Մենք կարող ենք ցույց տալ նրանց ինչ ուղղությամբ քայլեն, որպեսզի փրկվեն, քանի որ մենք իրավունք ունենք դա անելու, մենք գիտելիք ու հասկացողություն ունենք, ինչպես անենք դա, և մենք արտոնված ենք ուսուցանել դա … օրինակով և ցուցումով մեր ընկերների շրջապատում, ուր էլ որ լինենք այս աշխարհում:15

Մարդկանց փրկության մեջ է կայանում մեր առաքելությունը: Մենք աշխատում ենք … մարդկանց բերել Հիսուս Քրիստոսի ավետարանի իմացությանը, ապաշխարությանը, հնազանդությանը՝ Աստծո օրենքի պահանջներին: Մենք ձգտում ենք փրկել մարդկանց իրենց սխալներից, համոզել նրանց հեռանալ չարից և սովորել բարիք գործել:16

Սեր առաքելությունն է՝ փրկել, պաշտպանել չարից, վեհացում պարգևել մարդկանց, լույս ու ճշմարտություն բերել աշխարհ, համոզել երկրի մարդկանց շիտակ քայլել Աստծո առաջ և պատվել Նրան իրենց կյանքում:17

Սեր հոգու մեծության չափը …կարելի է որոշել … սփոփելու և մխիթարելու, ուրիշներին օգնելու մեր ունակությամբ, ոչ թե կենաց պայքարում ինքներս մեզ օգնելու և ուրիշներին ներքև գցելու մեր ունակութամբ:18

Մենք միշտ պետք է նպատակ ունենանք օգնելու ուրիշներին հաղթանակելու, ոչ թե նրանց հաղթելու: Սեր ձգտումը հավերժական կյանքն է, մեր նպատակը՝ մարդկանց բարձրացնելը, ոչ թե նրանց ցածրացնելը:19

Սեր գործը աշխարհը փրկելն է, մարդկանց փրկելը, նրանց Աստծո օրենքների ներդաշնակությանը, արդարակեցության, արդարության և ճշմարտության սկզբունքներին բերելը, որպեսզի նրանք կարողանան փրկվել մեր Աստծո արքայությունում, և ի վերջո, ավետարանի արարողություններին հնազանդվելով դառնան Աստծո ժառանգներ և Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակիցներ: Դա է մեր առաքելությունը:20

Մենք չենք ավարտի մեր աշխատանքը, մինչև որ չփրկենք մեզ, այնուհետև մինչև չփրկենք բոլոր նրանց, ովքեր կախված են մեզանից, քանի որ մենք պետք է դառնանք փրկիչներ Սիոն սարի վրա, ինչպես և Քրիստոսը: Մենք կանչված ենք այս առաքելությանը: Մահացածները կատարյալ չեն առանց մեզ, ոչ էլ մենք ենք կատարյալ առանց նրանց: Մենք առաքելություն ունենք կատարելու նրանց համար և նրանց անունից: Մենք որոշակի աշխատանք ունենք անելու, որպեսզի ազատենք նրանց, ովքեր իրենց անգիտության և անբարենպաստ պայմանների պատճառով, որոնց մեջ հայտնվել են այստեղ լինելու ժամանակ, պատրաստ չեն հավերժական կյանքին: Մենք պետք է դուռ բացենք նրանց համար կատարելով արարողություններ, որոնք նրանք չեն կարող կատարել, և որոնք կարևոր են, որպեսզի նրանք «բանտից» ազատվեն և ապրեն հոգով՝ ըստ Աստծո, և դատվեն մարմնով՝ ըստ մարդկանց:21

Չպետք է անտեսվի մեր մահացածների համար աշխատանքը, որը Մարգարե Ջոզեֆը դրել է մեզ վրա ոչ թե սովորական հրամանով, այլ հրահանգելով մեզ, որ պետք է հոգ տանենք մեր հարազատների և նախնիների համար, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու: Մենք պետք է օգտագործենք ավետարանային այն սրբազան և զորավոր արարողությունները, որոնք որպես էական սկզբունքներ հայտնությամբ տրվել են նրանց երջանկության, փրկության և փրկագնման համար, ովքեր ապրել են այս աշխարհում, երբ չէին կարող սովորել ավետարանը և մահացել են առանց այդ մասին գիտելիք ունենալու, և այժմ սպասում են մեզ, իրենց զավակներին, որոնք ապրում են մի ժամանակահատվածում, երբ այդ արարողությունները կարելի է կատարել, իրականացնել մի աշխատանք, որն անհրաժեշտ է իրենց բանտից ազատելու համար: Նրանց համար գործադրվող մեր ջանքերի շնորհիվ նրանց գերության շղթաները կընկնեն և նրանց շրջապատող խավարը կանհետանա, որպեսզի լույսը ճառագի նրանց վրա, և նրանք հոգևոր աշխարհում լսեն այն աշխատանքի Սասին, որը կատարվել է նրանց համար իրենց զավակների կողմից այստեղ, և հրճվեն ձեզ հետ այդ պարտականությունները կատարելու համար:22

Երբեք ժամանակ չի եղել, երբեք չի գա ժամանակը, երբ նրանք, ովքեր Քահանայություն են կրում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, կարողանան ասել իրենց համար, որ իրենք բավականին գործ են արել: Քանի դեռ կյանքը շարունակվում է, և քանի դեռ մենք ի վիճակի ենք բարիք գործել, աշխատել Սիոնի կառուցման համար, և ի օգուտ մարդկային ընտանիքի, մենք պետք է պատրաստակամորեն, մեծ ցանկությամբ ենթարկվենք այն պահանջներին, որոնք տրվել են մեզ մեր պարտականությունները կատարելու համար, լինեն դրանք մեծ, թե փոքր:23

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ յուրաքանչյուր մարդ աշխարհ է ուղարկվել «որպեսզի առաքելություն կատարի»: Ինչո՞ւ է կարևոր մեզ համար, մեր առաքելությունը կատարել «աշխատելով բացառապես» միայն մեզ համար:

  • Ինչպե՞ս կարող ենք Աստծո աշխատանքը մեր աշխատանքը դարձնել: Ինչո՞ւ Տիրոջ աշխատանքը արժե, որ գրավի «մեր ողջ ուշադրությունը»: Ինչպե՞ս պետք է մեր ընտրությունները արտացոլեն Տիրոջ աշխատանքի հանդեպ մեր նվիրվածությունը:

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի «փրկվենք և վեհացում ստանանք [Աստծո] ներկայության մեջ»: Ի՞նչ է նշանակում ձեզ համար «Աստծուն նվիրել ձեր սիրտը, սերը, ամբողջ հոգին ու ազատ կամքը»: Սեր ողջ ջանքերը ներդնելուց հետո, ինչպե՞ս ենք ստանում փրկություն (տես նաև 2 Նեփի 25.23):

  • Ի՞նչ պետք է մենք ձգտենք սերմանել մեր ընտանիքի անդամների մեջ «մյուս բոլոր բաներից առավել»:

  • Ինչպե՞ս կարող ենք ձգտել փրկել մեզ և միևնույն ժամանակ կատարել մեր մյուս ծառայությունների պարտականությունները: Ինչպե՞ս կարող է Եկեղեցում և այլուր ուրիշներին ցուցաբերած մեր ծառայությունը օրհնություն լինել մեր ընտանիքի համար:

  • Ինչպե՞ս կարող ենք ձգտել «մարդկանց վեհացմանը»: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին՝ հավատարիմ լինել Աստծո օրենքներին:

  • Ի՞նչ կարող ենք անել «գերության շղթաները» հանելու նրանցից, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու: Ինչպիսի՞ զգացումներ են առաջանում ձեզ մոտ այն գիտելիքից, որ մարդիկ, որոնց դուք օգնում եք, «հրճվում են ձեզ հետ այդ պարտականությունները անելու համար»:

  • Ինչո՞ւ է «մեր հոգու մեծության չափը» որոշվում «մյուսներին օգնելու ունակությամբ»: Ինչո՞ւ եք կարծում, որ դա ճիշտ է: Ինչպե՞ս և երբ եք զոհաբերություններ կատարել ի օգուտ ուրիշների: Ինչպե՞ս եք ձեզ զգացել այդ ժամանակ:

Հղումներ

  1. In Conference Report, Oct. 1918, 2.

  2. In Conference Report, Oct. 1901, 69.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 460.

  4. Gospel Doctrine, 249.

  5. Gospel Doctrine, 115–16.

  6. Gospel Doctrine, 397.

  7. Gospel Doctrine, 84.

  8. Deseret Weekly, 5 May 1894, 608.

  9. Gospel Doctrine, 73.

  10. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 19 Sept. 1895, 596–97.

  11. Deseret News: Semi-Weekly, 9 Aug. 1898, 1.

  12. Gospel Doctrine, 462.

  13. Gospel Doctrine, 141–42.

  14. Gospel Doctrine, 390.

  15. Gospel Doctrine, 255.

  16. Gospel Doctrine, 72.

  17. Gospel Doctrine, 73.

  18. Gospel Doctrine, 265.

  19. Joseph F. Smith to his son Hyrum M. Smith, 31 July 1896, in Truth and Courage: Letters of Joseph F. Smith, ed. Joseph Fielding McConkie (n.d.), 52.

  20. Gospel Doctrine, 150.

  21. Gospel Doctrine, 442.

  22. Gospel Doctrine, 469–70.

  23. Gospel Doctrine, 188.

Նկար
Genealogical Society

Նախքան 1917թ. Սոլթ Լեյք Սիթիում Յուտայի Տոհմաբանական Ընկերության գրասենյակը, որը նախակարապետն էր այսօրվա Ընտանիքի Պատմության Գրադարանի: Ձախից աջ՝ Լիլիան Քամերոն, Ջոզեֆ Քրիսչենսեն, Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ և Բերտա էմերի: