Նախագահների ուսմունքները
Գլուխ 3: ճշմարիտ, հավատքով լի, լրջամիտ աղոթք


Գլուխ 3

ճշմարիտ, հավատքով լի, լրջամիտ աղոթք

ճշմարիտ աղոթքը սրտից բարձրանում է դեպի Աստված Հիսուս Քրիստոսի անունով:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1847թ. իննամյա Ջոզեֆ Ֆ. Սմիթը, նրա այրի մայրը՝ Մերի Ֆիլդինգ Սմիթը, նրա քեռին Ջոզեֆ Ֆիլդինգը վրան խփեցին Վինթեր Քուորթերս տանող ճանապարհին՝ Միսսուրի Գետի ափին: Հաջորդ առավոտյան նրանք տեսան, որ իրենց եզների լավագույն լծվածքը կորել է:

Ջոզեֆ Ֆ. և նրա քեռին երկար ման եկան եզներին և «թրջվել էին մինչև ոսկորները, հոգնել, հուսալքվել և գրեթե ուժասպառ եղել»: Ջոզեֆ Ֆ.-ն ասաց. «Այդ խղճալի վիճակում ես առաջինը վերադարձա մեր կառքերի մոտ: Երբ մոտեցա, տեսա մայրս ծնկի իջած աղոթում է: Ես մի պահ կանգ առա, և ապա զգուշորեն մոտեցա այնքան, որպեսզի լսեի, թե ինչ էր աղերսում Տիրոջը: Նա խնդրում էր, որ Տերը չթողնի մեզ անօգնական վիճակում, այլ առաջնորդի մեզ գտնելու մեր կորած լծվածքը, որ մենք կարողանանք ապահով շարունակել մեր ճամփորդությունը: Երբ նա ոտքի կանգնեց, ես կանգնած էի նրա կողքին: Առաջինը բանը, որ ես տեսա նրա թանկագին երեսի վրա, նրա հաճելի ժպիտն էր: Եվ չնայած ես հուսահատված էի, այն իմ մեջ նոր հույս արթնացրեց և վստահություն տվեց, որ ես չէի զգացել նախկինում»:

Նա ուրախ խրախուսեց Ջոզեֆին և նրա քեռուն, որ նախաճաշեն, որը նա պատրաստել էր և ասաց. «Ես մի փոքր կզբոսնեմ և կտեսնեմ, թե արդյոք կարող եմ գտնել անասուններին»: Թեև նրա եղբայրը ընդդիմացավ, պատճառաբանելով, որ հետագա փնտրտուքը անիմաստ է, Սերին ճանապարհ ընկավ, թողնելով, որ նա և Ջոզեֆը նախաճաշեն: Նա մոտակայքում հանդիպեց մի նախրապանի, որն ասել էր, թե կորած եզներ է տեսել հակառակ կողմում: Ջոզեֆ Ֆ.-ը պատմում է. «Մենք պարզ լսեցինք, թե ինչ ասաց այդ նախրապանը, սակայն մայրս շարունակեց ճանապարհը, և նույնիսկ չթեքեց գլուխը, որ նայի նրան»: Նա շուտով նշան արեց Զոզեֆին և իր եղբորը, որոնք վազեցին այն տեղը, որտեղ կանգնած էր նա: Նրանք տեսան, որ եզները կապված են մի քանի ուռենիներից:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ավելի ուշ պատմում է. «Դա աղոթքի զորության առաջին իրական և դրական դրսևորումն էր, որ ես երբևէ տեսել էի: Այն անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա, և եղավ մխիթարության, վստահության և առաջնորդության աղբյուր իմ ողջ կյանքի ընթացքում»:1

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Գիտենալ, թե ինչպես պետք է աղոթքով մոտենալ Աստծուն:

Ես աղոթում եմ, որ դուք իմանաք, թե ինչպես պետք է աղոթքով մոտենալ Աստծուն: Աղոթել սովորելն այնքան էլ բարդ բան չէ: Դա միայն բառերի շարք չէ, որ մենք մասնավորապես օգտագործում ենք: ճշմարիտ, հավատարիմ, լրջամիտ աղոթքը կազմված է ավելի շատ զգացմունքներից, որը գալիս է սրտից և մեր հոգու ներքին ցանկությունից, դիմելու Տիրոջը խոնարհաբար և հավատքով, ակնկալելով նրա օրհնությունները: Կապ չունի, թե որքան հասարակ կլինեն բառերը, եթե մեր ցանկությունները անկեղծ են, և մենք գալիս ենք Տիրոջ առաջ կոտրված սրտով և փշրված հոգով, խնդրելու այն, ինչի կարիքը մենք ունենք:2

Նա հեռվում չէ: Նրան մոտենալը դժվար չէ, եթե մենք դա անենք կոտրված սրտով և փշրված հոգով, ինչպես Նեփին հնում: ճիշտ այդպես մոտեցավ Նրան Ջոզեֆ Սմիթը պատանի հասակում: Նա գնաց անտառ, ծնկի իջավ և խոնարհաբար ու լրջորեն ձգտում էր իմանալ, թե որ եկեղեցին է ընդունելի Աստծո համար: Նա ստացավ իր աղոթքի պատասխանը, աղոթք, որն ասվել էր սրտի խորքից: Եվ պատասխանը եկավ անակընկալ ձևով:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մի ձգտեք միայն շուրթերով աղոթել: Աղոթքն անգիր մի սովորեք և կրկնեք ամեն առավոտյան և երեկոյան: Ես այնքան չեմ սիրում դա: Իրականում շատ մարդիկ են սովորություն դարձնում հաստատված աղոթքներ կրկնելը: Նրանք սկսում են ինչ–որ կետից, և հիշատակում են աղոթքի բոլոր կետերը, մինչև կփակեն իրենց աղոթքը: Իսկ երբ ավարտում են այն, ես չգիտեմ, արդյոք այդ աղոթքը սենյակի առաստաղից այն կողմ բարձրացա՞վ, թե ոչ:3

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք հիշենք և կանչենք առ Աստված և աղերսենք, որ նրա օրհնությունները և բարեհաճությունը լինի մեզ վրա: Եկեք այդպես անենք, և կատարենք դա իմաստությամբ և արդարությամբ: Իսկ երբ աղոթենք, մենք պետք է կանչենք առ նա հետևողական և խելամիտ ձևով: Մենք չպետք է Տիրոջը խնդրենք այն, ինչն անկարևոր է կամ ինչը օգուտ չի բերի մեզ: Մենք պետք է խնդրենք այն, ինչի կարիքը մենք ունենք, և պետք է խնդրենք հավատքով, «առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանուած ալիքին: Այն մարդը թող չկարծէ, որ Տերիցը մի բան կառնէ» [Հակոբոս Ա.6–7]: Սակայն երբ մենք խնդրում ենք Աստծուն օրհնությունների համար, թող որ խնդրենք ավետարանի հավատքով, այն հավատքով, որը նա խոստացել է, որ կտա նրանց, ովքեր հավատում են իրեն և հնազանդվում նրա պատվիրաններին:4

Ես մեծապես ազդվեցի և հուզմունք ապրեցի, երբ լսեցի [Նախագահ Հեբեր Չ. Քիմբալի] աղոթքը իր ընտանիքում: Ես երբեք չէի լսել, որ որևէ մեկն աղոթի, ինչպես նա: Նա դիմում էր Տիրոջը ոչ թե այնպես, ասես Նա շատ հեռվում է, այլ հաղորդակցվում էր Նրա հետ կարծես դեմ առ դեմ: Շատ անգամներ, մինչ նա հաղորդակցվում էր նրա հետ աղոթքով, այնքան մեծ է եղել Աստծո ներկա լինելու իրական տպավորությունն ինձ համար, որ չեմ կարողացել զսպել ինձ և նայել եմ շուրջս տեսնելու համար, թե արդյոք նա իրականում ներկա է և տեսանելի:5

Հաճախ քայլիր խոնարհությամբ ու հավատքով Տիրոջ առաջ:

Մենք … առանց երկմտելու ընդունում ենք վարդապետությունները, որոնք ուսուցանվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից և Աստծո Որդու կողմից, որ մենք աղոթում ենք Աստծուն, Հավերժական Հորը, իր միածին Որդու անունով, որին նաև աղոթում էին մեր հայր Ադամը և նրա ժառանգները սկզբից ի վեր:6

Կարծում եմ, որ լավ կլիներ մեզ համար զգուշորեն ընտրել մեր խոսքերը, երբ կանչում ենք առ Տերը: Նա ծածուկ տեղը լսում է մեզ, և հայտնապես կհատուցի մեզ: Կարիք չկա, որ շատ խոսքերով աղաղակենք առ նա: Կարիք չկա, որ հոգնեցնենք նրան երկար աղոթքներով: Սակայն մենք պետք է հաճախ քայլենք նրա առաջ, ապացուցելով նրան, որ հիշում ենք իրեն և հոժար ենք մեզ վրա վերցնել իր անունը, պահել իր պատվիրանները, գործել արդարացի և փափագում ենք, որ նրա Հոգին օգնի մեզ. Ահա թե ինչ է անհրաժեշտ և ինչ պետք է մենք անենք, որպես Վերջին Օրերի Սրբեր, մեր իսկ բարիքի համար: Իսկ եթե մենք նեղության մեջ ենք, եկեք գնանք Տիրոջ մոտ և ուղղակիորեն և հատուկ ձևով խնդրենք նրան, որ օգնի մեզ, որ դուրս գանք այդ նեղությունից. և թող որ աղոթքը գա սրտի խորքից, թող որ այն չասվի խոսքերով, որոնք շատ օգտագործվելուց դարձել են ասես ակոսներով ոտնակոխ արահետներ, որոնք չեն արտահայտում ոչ միտք, ոչ էլ զգացում:

եկեք պարզ խոսքերով արտահայտենք մեր կարիքը, որը ամենաշատը կգրավի ամեն բարիք և կատարյալ պարգև Տվողին: Նա կարող է ծածուկ տեղը լսել. և նա գիտե մեր սրտի իղձերը, նախքան մեր խնդրելը, սակայն նա դարձրել է դա պարտադիր, և պարտավոր ենք կանչել նրա անունը. որ մենք պետք է խնդրենք և կտրվի մեզ, թակենք և կբացվի մեզ համար, որոնենք և կգտնենք [տե՛ս Մատթեոս է.7]: Ուստի, Տերը դա դարձրել է սիրելի պարտավորություն, որ մենք պետք է հիշենք նրան, որ մենք ցույց տանք նրան առավոտյան, կեսօրին և երեկոյան, որ չենք մոռանում մեզ ամեն բարի պարգև Տվողին:7

Պահեք Վարդապետից տրված այդ մեծ պատվիրանը. միշտ հիշեք Տիրոջը, աղոթեք առավոտյան և երեկոյան, և միշտ հիշեք, որ շնորհակալություն հայտնեք նրան օրհնությունների համար, որ դուք ստանում եք ամեն օր:8

Ոչ մի սահմանափակում չպետք է լինի կամ դրվի աղոթք ասելու և Բարիք Տվողին գովք ասելու համար, քանզի մեզ հատկապես պատվիրվել է, որ անդադար աղոթենք: Եվ չկա Քահանայության ոչ մի հատուկ իշխանություն կամ Եկեղեցու պաշտոն, որը աղոթք ասելու իրավունք վերապահի որևէ մեկին:9

Մարդը կարող է տանջել իրեն ծոմ պահելով կամ աղոթելով. սակայն դրա կարիքը չկա, որ էլ իմաստություն կա դրանում: Ես ասում եմ իմ եղբայրներին, երբ նրանք ծոմ են պահում կամ աղոթում հիվանդների համար, և նրանց համար, ովքեր հավատքի և աղոթքի կարիք ունեն, ծոմում և աղոթքում մի անցեք իմաստության և խելամտության սահմանը: Տերը կլսի հավատքով ասված, ոչ շատ բառերով արտասանված աղոթքը, և նա կընդունի քսանչորս ժամից ոչ ավել տևած ծոմը, այնքան պատրաստակամորեն և այնքան ազդեցիկ ձևով, ինչպես նա կպատասխանի հազարավոր բառերով աղոթքին և մեկ ամիս պահված ծոմին:10

Ինչպե՞ս պետք է վարվենք, եթե կարևորություն չենք տվել մեր աղոթքներին: Եկեք սկսենք աղոթելը: Եթե մենք կարևոր չենք համարել մեկ այլ պարտավորություն, եկեք փնտրենք Տիրոջը, որպեսզի ունենանք նրա Հոգին, որպեսզի կարողանանք իմանալ, թե որտեղ ենք սխալ գործել և կորցրել մեր հնարավորությունները, կամ թողել, որ դրանք աննկատ անցնեն մեր կողքով: Եկեք փնտրենք Տիրոջը խոնարհաբար, վճռական, հրաժարվենք այն ամենից, ինչը խոչընդոտ կհանդիսանա ստանալու մեզ համար անհրաժեշտ խելամտություն և լույս, և պատասխան մեր աղոթքներին, որպեսզի կարողանանք մոտենալ Նրան, լինենով վստահ, որ Նրա ականջները բաց են մեր խնդրանքների համար, որ նրա սիրտը կարձագանքի մեր հանդեպ ողորմածությամբ, որ մեր մեղքերը կներվեն, մեր միտքը կլուսավորվի Աստծո ազդեցությամբ ու զորությամբ, որ մենք կհասկանանք մեր պարտականությունը և ցանկություն կունենանք կատարելու այն, ոչ թե կհետաձզենք կամ մի կողմ կդնենք այն:11

Մենք պետք է մեզ հետ ունենանք աղոթքի ոգին՝ մեր կյանքում ցանկացած պարտավորություն կատարելիս: Ինչո՞ւ: Հասարակ պատճառներից մեկը, որ մեծ ուժով միտքս է խուժում, այն է, որ մարդն այնքա՜ն շատ է կախված Աստծուց: Որքա՜ն անօգնական ենք մենք առանց նրա, որքա՜ն քիչ բան կարող ենք անել առանց նրա ողորմած նախախնամության:12

Եթե չեք մոռանում աղոթել, Աստված չի մոռանա ձեզ, և Նա չի հեռանա ձեզանից, եթե դուք ինքներդ ձեզ չհեռացնեք Նրանից: Ինչո՞ւ են մարդիկ ուրանում: Ինչո՞ւ են կորցնում հավատը: Ինչո՞ւ է նրանց միտքը մթագնում: Որովհետև նրանք շեղվում են ճիշտ ճանապարհից. նրանք արհամարհում են իրենց պարտականություններն ու մոռանում են աղոթել, և ընդունել Տիրոջը և Նա հեռացնում է Իր Հոգին նրանցից և նրանք թողնվում են խավարի մեջ.… [Սա տեղի չի ունենա] այն մարդու հետ, որը կաղոթի առավոտյան, կեսօրին և գիշերը, և կխոնարհեցնի իրեն Տիրոջ առաջ, և կաղոթի Տիրոջը իր բարգավաճ վիճակում, ճիշտ ինչպես կաղոթեր Նրան իր դժբախտության մեջ: Նման մարդը երբեք չի ուրանա:13

Տունը ընտանիքի համար տաճար է, որ աղոթք և Աստծուն գովք ասվի:

Տիպական «Մորմոնական» տունը ընտանիքի տաճարն է, որտեղ ընտանիքի անդամները առավոտյան և երեկոյան հավաքվում են աղոթելու և գովաբանելու Աստծուն, որն ասվում է Հիսուս Քրիստոսի անունով, և շատ հաճախ ուղեկցվում սուրբ գրություններ կարդալով և հոգևոր երգեր երգելով:14

Սովորական բան է աղոթելը, սակայն ընդհանուր առմամբ որքան հաճախ է այս պարտավորությունն անտեսվում: Ծնողները մոռանում են մեկտեղ հավաքել տան անդամներին և Աստծո օրհնություններն աղերսել նրանց համար: Նրանք շատ հաճախ շտապում են կամ այնքան շատ են տարված կյանքի գործերով, որ մոռանում են, որ գտնվում են Ամենազորի ձեռքի տակ: Ընտանեկան շրջանակներում աղոթքը կարող է շատ սովորական բան համարվել Վերջին Օրերի որոշ Սրբերի կողմից, սակայն եթե այն անտեսվի, լուրջ հետևանքների կարող է հանգեցնել.… Վերջին Օրերի որոշ Սրբեր հիշում են Նրան միայն այն ժամանակ, երբ դժբախտությունը հանկարծակի վրա է հասնում իրենց, բարեկեցության ժամանակ նրանք մոռանում են Աստծուն: Իսկ եթե Տերը որոշի, որ մոռանա մեզ, երբ մենք ամենաշատը նրա կարիքն ունենք, և եթե նա կատարի իր որոշումը, մենք կհայտնվենք անբարենպաստ իրավիճակում: Երբե՛ք մի մոռացեք Աստծուն, գիշեր–ցերեկ փնտրեք նրան աղոթքով.… Աղոթո՛ղ եղեք փոթորիկի և արևափայլի ժամանակ, իսկ եթե խավարը հանկարծակի վրա հասնի, սփոփումը անկասկած կգա:15

Հայրե՛ր, աղոթեք ձեր ընտանիքներով. ձեր ընտանիքի հետ խոնարվեք գիշեր ու ցերեկ. աղոթեք Տիրոջը, գոհություն հայտնեք նրան՝ իր մեծահոգության, ողորմածության և Հայրական բարության համար, ինչպես մեր երկրային հայրերն ու մայրերն են անչափ բարի եղել մեր՝ իրենց խեղճ, անհնազանդ և կամակոր զավակների հանդեպ:

Դուք աղոթո՞ւմ եք: Ինչի՞ համար եք դուք աղոթում: Աղոթեք, որ Աստված ճանաչի ձեզ, որ լսի ձեր աղոթքները, որ կարողանա օրհնել ձեզ իր Հոգով և առաջնորդի ձեզ դեպի ողջ ճշմարտությունը և ցույց տա ճիշտ ճանապարհը, որ զգուշացնի ձեզ սխալի ժամանակ և առաջնորդի դեպի ճիշտ ճանապարհը, որ դուք չմոլորվեք, որ չբռնեք դեպի մահ տանող սխալ ճանապարհը, այլ որ դուք մնաք նեղ ճանապարհի վրա:16

Երբ փոքր երեխան խոնարհվում է իր կատարյալ պարզության մեջ և օրհնություն խնդրում Հորից, Հայրը լսում է ձայնը և կպատասխանի օրհնություններով նրա գլխին, որովհետև երեխան անմեղ է և խնդրում է վստահությամբ ու հույսով: Սրանք պարզ սկզբունքներ են, որոնք ես ձգտել եմ ներարկել ձեր մեջ: Դրանք պարզ են, սակայն անհրաժեշտ և էական են:17

Մեզ հրահանգվել է կանչել առ Աստված Հիսուս Քրիստոսի անունով: Մեզ պատվիրվել է, որ պետք է հիշենք նրան մեր տներում, անմար պահենք նրա սուրբ անունը մեր մտքում և մեծարենք նրան մեր սրտերում: Մենք պետք է կանչենք առ նա շատ հաճախ, ամեն օր, և իրականում, մեր կյանքի ամեն պահը մենք պետք է ապրենք այնպես, որ մեր սրտի իղձերը լինեն աղոթք առ Աստված՝ արդարության, ճշմարտության և մարդկային ընտանիքի փրկության համար:18

Թող ձեր հոգին դուրս թափվի աղոթքով ի բարօրություն ուրիշների:

Երբ մենք հավաքվում ենք միասին, յուրաքանչյուրս պետք է ունենա աղոթքով լի հոգի և նրա հոգին դուրս թափվի աղոթքով ոչ միայն իր համար, այլ ողջ Եկեղեցու համար: Եթե այդպես լինի, ոչ ոք չի հեռանա երկրպագության տնից, առանց Աստծո Հոգին զգալու.… [Երբ աղոթքն ասվում է,] ամեն մեկը … պետք է հաստատի այն ասելով՝ ամեն:19

Երբ մարդը Ամենազորից իմաստություն և ոգեշնչում է փնտրում, … Տերը զորացնում է նրան, քանի որ Աստծո երկյուղը նրա աչքի առաջ է, քանի որ նա սիրում է իր մերձավորին իր անձի պես, և նա չի աղոթում. «Ո՜վ, Տեր, օրհնիր ինձ և իմ կնոջը, իմ որդի Հովհաննեսին և իր կնոջը, մեզ չորսիս և ուրիշ ոչ ոքի: Ամեն»: Այդպիսի մարդը չի աղոթում նման ձևով, այլ աղոթում է Սիոնի բարօրության համար, և երկարակեցության համար այն մարդկանց, որոնց Տերը բարձրացրել է, որ լինեն մեր ղեկավարները, մեր խորհրդականները և մեր խորհրդատուները Ավետարանի սկզբունքերի մեջ: Նա աղոթում է իր մերձավորի համար:20

Սարդը, որը աղոթող է Տիրոջ առաջ, օրինակ կհանդիսանա բոլոր մյուսների համար, ովքեր կտեսնեն նրա վարքը:21

Ես երբեք չեմ աղոթել Տիրոջն առանց հիշատակելու Նրա ծառաների մասին, ովքեր աշխարհի ազգերի մեջ քարոզում են Ավետարանը: Իմ աղոթքի հիմնական մասը հետևյալն է. «Ո՜վ, Աստված, պահիր նրանց մաքուր և անարատ աշխարհից, օգնիր նրանց, որ պահպանեն իրենց անարատությունը, որպեսզի չընկնեն իրենց թշնամիների ձեռքը և հաղթվեն, առաջնորդիր նրանց դեպի սրտով մաքուրները»: Սա է եղել իմ աղոթքն այն ժամանակից ի վեր, որ ես եղել եմ միսիայի բնագավառում, և ես կշարունակեմ աղոթել նույն ձևով, քանի դեռ ապրում եմ:22

[Իր միսիոներ որդուն՝ Ջոզեֆ Ֆիլդինգին, Ջոզեֆ Ֆ. Սմիթը գրել է հուլիսի 18-ին, 1899թ.:] Սեր սրտերը լի են օրհնությամբ քեզ համար և … երբ էլ որ աղոթում ենք, քո բոլոր ընկերների հետ միասին մենք հիշում ենք քեզ Տիրոջ առաջ: Օ՜, Աստված, Հայր իմ, օրհնիր, սփոփիր, նեցուկ եղիր և ունակ դարձրու իմ որդիներին, և քո բոլոր ծառաներին միսիայի բնագավառում: Երբ դռները փակվում են նրանց առաջ, տուր նրանց նրբազգացություն, ինքնազսպում և ներող սիրտ: Երբ սառնորեն արհամարհական մերժվում են ծաղրող մարդկանց կողմից, տաքացրու նրանց քո թանկագին սիրով, երբ դաժան վերաբերմունքի են արժանանում և հալածվում, ներկա գտնվիր, որպեսզի պաշտպանես նրանց քո զորությամբ: Այնպես արա, որ քո ծառաները իմանան, որ Դու ես Աստվածը և զգան քո ներկայությունը: Սնուցիր նրանց հոգևոր կյանքով և կատարյալ սիրով, որը հեռացնում է ամեն վախ, և թող նրանց մարմնական կարիքներն ապահովվեն: Օգնիր նրանց պահել իրենց մտքում օգտակար գիտելիքները, և նրանց հիշողության մեջ մնա քո ճշմարտությունը, ինչպես գանձերով լի ջրհոր: Թող որ նրանք խոնարհ լինեն Քո առաջ, հեզ և համեստ, ինչպես Քո փառահեղ Որդին: Դիր նրանց հույսը Քո վրա, քո խոսքի, և քո ողորմած խոստումների վրա: Եվ թող իմաստությունը, և դատողությունը, խոհեմությունը և մտքի ճկունությունը, շրջահայացությունը և գթասրտությունը, ճշմարտությունը և մաքրությունը, պատիվը և արժանապատվությունը բնորոշեն նրանց ծառայությունը և լինեն նրանց համար ասես սուրբ հագուստ: Օ՜, Աստված, օրհնիր առատորեն քո երիտասարդ ծառաներին ամեն անհրաժեշտ պարգևով, մեծահոգությամբ և սուրբ մտքով, և զորությամբ, որ իսկապես դառնան քո Որդիները:23

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ է նշանակում «դիմել Տիրոջը խոնարհաբար և հավատքով»: Ի՞նչ է նշանակում ունենալ կոտրված սիրտ և փշրված հոգի: Կոտրված սիրտն ու փշրված հոգին ինչպե՞ս են օգնում մեզ աղոթքով մոտենալ Երկնային Հորը:

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ հավատքն աղոթելիս: (Տե՛ս նաև Հելաման 10:5:) Ինչո՞ւ պետք է խուսափենք կրկնվող աղոթքներից: Ի՞նչ պետք է կատարենք, որպեսզի մեր աղոթքներն ավելի իմաստալից լինեն:

  • Ինչո՞ւ մենք պետք է պատրաստ լինենք «հրաժարվելու ալն ամենից, ինչը խոչընդոտ կհանդիսանա» աղոթքի պատասխանը ստանալու համար: Նշեք ալդ խոչընդոտներից մի քանիսը:

  • Ինչպե՞ս կարող ենք «մեզ հետ ունենալ աղոթքի ոգին՝ մեր կյանքում ցանկացած պարտավորություն կատարելիս»:

  • Ինչպիսի՞ «լուրջ հետևանքների» առջև կարող ենք կանգնել, եթե անտեսենք ընտանեկան աղոթքը:

  • Ի՞նչն է երեխայի աղոթքն այդքան ազդու դարձնում: Ինչպե՞ս կարող ենք ավելի երեխայի պես լինել մեր աղոթքներում:

  • Ինչո՞ւ է կարևոր «հաստատել» ուրիշների աղոթքներն «ասելով ամեն»:

  • Ինչո՞ւ է կարևոր աղոթել ուրիշների համար: Ինչպե՞ս է Եկեղեցու բարձրագույն և տեղի ղեկավարների համար աղոթելը օրհնում նրանց: Ինչպե՞ս է այն օրհնում մեզ և մեր ընտանիքները:

Հղումներ

  1. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 131–34.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 219.

  3. In Conference Report, Oct. 1899, 71–72.

  4. Gospel Doctrine, 218.

  5. Gospel Doctrine, 198.

  6. In Conference Report, Oct. 1916, 6.

  7. Gospel Doctrine, 221; paragraphing added.

  8. Gospel Doctrine, 218.

  9. Gospel Doctrine, 205.

  10. Gospel Doctrine, 368.

  11. Deseret News (weekly), 8 Dec. 1875, 4.

  12. Gospel Doctrine, 218.

  13. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 25 Oct. 1906, 674.

  14. In Conference Report, Apr. 1907, 7.

  15. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 2:280.

  16. Gospel Doctrine, 215.

  17. Gospel Doctrine, 216; paragraphing altered.

  18. Gospel Doctrine, 503–4.

  19. In Collected Discourses, 2:365.

  20. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 11 Nov. 1897, 709.

  21. Gospel Doctrine, 116.

  22. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 1 Nov. 1906, 691–92.

  23. Joseph F. Smith to Joseph Fielding Smith, 18 July 1899, in Joseph Fielding Smith Papers 1854–1918, Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints.