Նախագահների ուսմունքները
Գլուխ 7: Ապաշխարության և մկրտության փառահեղ աշխատանքը


Գլուխ 7

Ապաշխարության և մկրտության փառահեղ աշխատանքը

Ապաշխարությունը և մկրտությունը կարևոր ղեր ունեն սելեստիալ արքայության ժաոանզները դաոնալու համար:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Ջոզեֆ Ֆ. Սմիթը մկրտվել է 1852թ. մայիսի 21-ին Սիթի Քրիք գետում Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային Հրապարակի հյուսիս-արևելյան անկյունից ոչ հեռու: Արարողությունը կատարվել է Առաջին Նախագահության անդամ և Զոզեֆի նահատակված հոր մոտ ընկերոջ Նախագահ Հեբեր Չ. Քիմբալի կողմից: Նկարագրելով այդ օրը, Զոզեֆ Ֆ. Սմիթն ասել է. «Ես իմ հոգում զգացի, որ եթե ես մեղանչել էի, իսկ ես անշուշտ առանց մեղքի չէի, ապա ներվել եմ. որ ես իրոք մաքրվել եմ մեղքերից. իմ սիրտը լի էր զգացմունքներով, և զգում էի, որ ամենափոքր միջատին անգամ չեմ տրորի: Ես զգում էի, որ ցանկանում եմ բարիք գործել ամենուր, բոլորի համար և ամեն ինչում: Ես զգում էի նոր կյանքը, նոր ցանկությունները՝ կատարել այն, ինչը ճշմարիտ է: Իմ հոգում չէր մնացել չարին ձգտելու ցանկության ոչ մի մասնիկ: ճիշտ է ես փոքր տղա էի, երբ մկրտվեցի, սակայն այդ զգացումն էր, որ ներգործեց ինձ վրա, և ես գիտեմ, որ դա Աստծուց էր: Այն ինձ համար եղել է և միշտ կմնա Տիրոջ կողմից ընդունված լինելու կենդանի վկայություն»:1

Ւր կյանքի ընթացքում, Նախագահ Սմիթը ձգտել է պատվել իր մկրտության ժամանակ կապած ուխտերը: Նա սովորեցնում էր, որ մեղքերից ապաշխարելն էական դեր ունի այդ ուխտերը պահելու համար. «Ես հավատում եմ ապաշխարության սկզբունքին, քանի որ ես փորձել եմ այն և գիտեմ, որ այն ճշմարիտ է: Եթե ինչոր վատ պահի ես խոսքով կամ արարքով վիրավորել եմ իմ եղբորը, ապա երբեք չեմ կարողացել բավարարվել կամ ազատվել գերության ինչ-որ աստճանից, մինչև որ չեմ գնացել այդ եղբոր մոտ, որի հետ վատ եմ վարվել, և ապաշխարել իմ մեղքից ու հարթել նրա հետ իմ հարաբերությունները: Այդ ժամանակ բեռը թեթևացել է, և ես անմիջապես ունեցել եմ մերքից ապաշխարելու հաճելի զգացումը»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքննրը

Ապաշխարությունը և մկրտությունը ավետարանի ճշմարիտ սկզբունքներն են:

Ցանկանում եմ ասել ձեզ, որ ավետարանի սկզբունքները միշտ ճշմարիտ են՝ հավատն առ Աստված, մեղքից ապաշխարելը, Աստծո իշխանությամբ մերքերի թողության համար մկրտությունը և ձեռնադրմամբ Սուրբ Հոգին ստանալը: Այս սկզբունքները միշտ ճշմարիտ են և միշտ առանց բացառության անհրաժեշտ են մարդկանց զավակների փրկության համար, անկախ նրանից, թե ովքեր են նրանք և որտեղ են գտնվում: … Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող երկնային արքայությունը մտնել: Այս սկզբունքները պարտադիր են, քանզի Աստված է հայտնել դրանք: Ոչ միայն Քրիստոսն է իր իսկ ձայնով հայտնել դրանք և նրա աշակերտները սերնդից սերունդ հին ժամանակներում, այլ այս վերջին օրերին նրանք վերցրել են այդ նույն վկայությունը և հայտնել այդ մասին աշխարհին: Դրանք ճշմարիտ են այսօր, ինչպես ճշմարիտ էին այն ժամանակ, և մենք պետք է հնազանդվենք այդ ամենին:3

Մենք պետք է հնազանդվենք Հոր կամքին: Ես հաճախ եմ լսում, թե ինչպես են մարդիկ ասում. «Այն ամենը, ինչ պահանջվում է այս աշխարհի մարդուց՝ լինել ազնիվ և արդար» և այդպիսի մարդը ձեռք կբերի վեհացում ու փառք: Սակայն նրանք, ովքեր ասում են սա, չեն հիշում Տիրոջ խոսքերը, որ ասում է. «Եթե մեկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայությունը տեսնել»: [Տե՛ս Հովհաննես Գ.3:] … Կարևոր չէ, թե որքան բարի, պատվավոր, ազնիվ է մարդը, նա պետք է անցնի այդ դռան միջով, որպեսզի Աստծո արքայություն մտնի: Տերն է պահանջում դա: Ուստի, եթե նա հրաժարվում կամ մերժում է, որ անցնի այդ ոչխարների գավթի դռնով, նա երբեք չի կարող դառնալ Աստծո ժառանգը և ժառանգակից Հիսուս Քրիստոսի հետ:4

Մեղից ապաշխարելը հավերժական սկզբունք է, և այնքան անհրաժեշտ է իր տեղում, և այնքանով է Հիսուս Քրիստոսի ավետարանի անբաժանելի մասը, որքանով «մի սպանիր», կամ «բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս» պատվիրանները:

Աեղքերի թողության համար իշխանություն ունեցողի կողմից կատարված մկրտությունը հավերժական սկզբունք է, քանցի Աստված է հորինել և պատվիրել դա, և Ւնքը Քրիստոսն անգամ ացատված չէր դրանից: Նա հնազանդվեց այդ օրենքին, որպեսզի արդարության օրենքը կատարվի:5

Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով ուսուցանել է՝ ապաշխարություն մեղքերից, ապա մկրաություն Քրիստոսի հետ ընկղմամբ, Նրա հետ թաղվելով ջրի մեջ, հեղուկ գերեզմանի մեջ, և կրկին հեղուկ գերեզմանից դուրս գալով, որը նման է մահից դեպի կյանք Նրա հարություն առնելուն, ընկղմամբ մկրաություն և Սուրբ Հոգով մկրտություն՝ ճեռնադրմամբ: Այս ամենն անհրաժեշտ է մարդկանց զավակների փթկության համաթ:6

Միայն ճշմարիտ ապաշխարությունն է ընդունելի Աստծո համար:

Մարդիկ կարող են Աստծո արքայության մեջ փրկվել և համբարձվել միայն արդարությամբ, ուստի մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից, և լույսի մեջ քայլենք, ինչպես Քրիստոսն է լույսի մեջ, որ նրա արյունը մաքրագործի մեզ բոլոր մեղքերից, և որպեսզի մենք կարողանանք հաղորդակցվել Աստծո հետ և ստանալ նրա փառքից ու վեհացումից:7

Արդյո՞ք ապաշխարությունը դա տառապանք է՝ կատարած սխալ քայլերի համար: Այո, սակայն սա՞ է բոլորը: Իհարկե, ոչ: ճշմարիտ ապաշխարությունն է միայն ընդունելի Աստծո կողմից, դրանից ցածր ոչինչ չի կարող նպատակին ծառայել: Այդ դեպքում ի՞նչ է ճշմարիտ ապաշխարուքյունը: ճշմարիտ ապաշխարությունը ոչ միայն տառապանք է կատարած մեղքերի համար, և խոնարհ զղջում ու ափսոսանք Աստծո առաջ, այլ դրանցից հեռանալու անհրաժեշտություն, պետք է բոլոր չար գործերը դադարեցնել, կյանքը արմատապես վերափոխել, շրջվել չարից դեպի բարին, անառակությունից դեպի առաքինություն, խավարից դեպի լույս: Ոչ միայն դա, այլ հնարավորինս հատուցել կատարած բոլոր սխալների համար, վճարել մեր պարտքերը և վերադարճնել Աստծուն և մարդուն մեր կողմից իրենց նախասահմանված իրավունքները: Սա է ճշմարիտ ապաշխարությունը, և պահանջվում է գործադրել մարմնի և մտքի կամքն ու բոլոր ուժերը, ավարտելու համար ապաշխարության այս փառահեղ աշխատանթը: Միայն այդ դեպքում Աստված կընդունի այն:8

Խոսքերով արտահայտված ոչ մի ապաշխարություն չի ընդունվում Աստծո կողմից, եթե այն գործով չի կատարվում: Մենք պետք է գործով ցույց տանք մեր հավատը. մենք պետք է կատարենք, ոչ քե ձևացնենք, քե կատարում ենք:9

Ո՞վ կարող է ասել իր սրտում, Աստծո և մարդու ներկայությամբ. «Ես իսկապես ապաշխարել եմ իմ բոլոր մեղքերից»: … Ես շատ թուլություններ և անկատարություններ ունեմ: Ես այնքան թուլություններ ունեմ, որքան ձեզանից շատերը, և ես չգիտեմ, թե ինչ ավելի շատ ունեմ, քան ձեզանից շատերը: … Ես դեռևս չեմ կարողացել ապրել ըստ Հիսուս Քրիստոսի ավետարանի երկրորդ սկզբունքի և պատվել այն, և ես կցանկանայի տեսնել այն մարդուն, որի մոտ ստացվում է դա: Ես կցանկանայի տեսնել մարդկանց այն քարոզչին, որին դա հաջողվում է: Սակայն ես փորձում եմ, ես ցանկանում եմ, որ դուք հասկանաք, իմ եղբայրներ և քույրեր, որ ես դեռևս փորձում եմ»:10

Դուք չեք կարող մարդասպանին,… շնացողին, խաբեբային, կամ նրան, որն իր կյանքում ամեն տեսակի նողկալի բաներ է կատարել, ուղղակիորեն ավետարանի որևէ արարողություն կատարելով մաքրել նրան մեղքից և ներս թողնել Աստծո ներկայություն: Աստված նմանատիպ ծրագիր չի հաստատել, և հնարավոր չէ դա անել: Նա ասել է՝ դուք պետք է ապաշխարեք ձեր մեղքերից: Ամբարիշտները պետք է ապաշխարեն իրենց ամբարշտությունից: Նրանք, ովքեր կմահանան գիտելիք չունենալով ավետարանի մասին, պետք է գան այդ գիտելիքին, և նրանք, ովքեր մեղանչում են լույսի դեմ, նախքան երբևէ կրկին դեպի այն վերադառնալը, պետք է ամենավերջին կոպեկը վճարեն իրենց զանցանքների և ավետարանից հեռանալու համար: Մի՛ մոռացեք դա: Դա երբեք մի՛ մոռացեք, դո՛ւք, Իսրայելի երեցներ, ոչ էլ, դո՛ւք, Ւսրայելի մայրեր: Իսկ երբ փորձեք փրկել ապրողներին, թե մեռածներին, հիշեք, որ դուք կարող եք դա անել միայն այն պայմանով, եթե նրանք ապաշխարեն և ընդունեն կյանքի ծրագիրը:11

Եկել է հաշտեցման ժամանակը … այնպես որ պետք է … Տիրոջից աղերսենք ապաշխարության ոգին, և ձեռք բերելով այն, հետևենք նրա հուշումներին, որպեսզի խոնարհեցնելով մեզ Նրա առաջ և միմյանցից ներում փնտրելով, գթություն և մեծահոգություն դրսևորենք նրանց հանդեպ, ովքեր ցանկանում են ունենալ մեր ներումը, որը մենք խնդրում ենք և ակնկալում Երկնքից:12

Քանի դեռ գոյություն ունի կյանք, գոյություն ունի հույս, և քանի դեռ գոյություն ունի ապաշխարություն, գոյություն ունի ներում, և եթե գոյություն ունի ներում, գոյություն ունի աճ և զարգացում, մինչև որ ճեռք բերենք այս սկզբունքների մասին լիակաաար գիաելիք, որը կբարճրացնի, կփրկի և կպատրաստի մեզ՝ մտնելու Հայր Աստծո ներկայությունը:13

Մկրտությամբ մենք մտնում ենք Եկեղեցի և Աստծո արքայություն:

Նման ձևով ապաշխարելուց հետո հաջորդ անհրաժեշտ քայլը մկրտությունն է, որն ավետարանի կարևոր սկզբունքն է: Ոչ ոք չի կարող մտնել ավետարանի ուխտի մեջ առանց դրա: Այն Քրիստոսի Եկեղեցու դուռն է, մենք չենք կարող այլ կերպ այնտեղ ոտք դնել, քանզի Քրիստոսն ասել է. ջուր «ցողելը» կամ «լցնելը» մկրտություն չէ: Մկրտություն նշանակում է ջրի մեջ ընկղմում, և պետք է կատարվի նրա կողմից, որն իշխանություն ունի, Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Մկրտությունն առանց աստվածային իշխանության օրինական չի համարվում: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղվելն ու հարություն առնելը, և պետք է դրա նմանությամբ կատարվի նրա կողմից, ով լիազորված է Աստծո կողմից, և կատարվի նկարագրված ձևով, այլապես այն օրինական չի լինի և չի ընդունվի Նրա կողմից, ոչ էլ կբերի մեղրերի թողություն, նպատակ, որի համար նախատեսված է այն: Այլ ով հավատում է, իսկապես ապաշխարում է և «թաղվում նրա հետ մկրտությունումը», նրա կողմից, որն աստվածային իշխանություն ունի, կստանա մեղքերի թողություն և ձեռնադրմամբ կարժանանա Սուրբ Հոգու պարգևին:14

Մենք մկրտվում ենք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Մենք ընդունվում ենք Եկեղեցի և Աստծո Արքայություն Հոր և Որդու և Մուրբ Հոգու անունով, և մենք երկրպագում ենք Հորը: Մենք ձգտում ենք հնազանդվել Որդուն և հետևել նրա օրինակին:15

Վերջին Օրերի Սրբերի պարտականությունն է՝ ճշմարտութունն ուսուցանել իրենց զավակներին, կրթել երեխաներին իրենց ճանապարհի համեմատ, սովորեցնել նրանց ավետարանի առաջին սկզբունքները, մկրտության անհրաժեշտությունը՝ մեղրերի թողության և Քրիստոսի Եկեղեցու անդամ դառնալու համար:16

Ընկղմամբ մկրտությունը մեղքերի թողության համար, նրա կողմից, ով իշխանություն ունի, ճշմարիտ սկզբունք է, քանի որ Քրիստոսն է սովորեցրել դա: Քրիստոսը հնազանդվեց դրան և ոչ մի բանում չթերացավ, որպեսզի կատարեր այն՝ ոչ թե այն պատճառով, որ Ինքը մեղավոր էր և մկրտվելու կարիք ուներ մեղքերի թողության համար, այլ Նա պետք է կատարեր դա միայն այն պատճառով, որ ամեն արդարություն կատարի, այսինքն՝ օրենքը կատարի:17

Հիսուսն Ինքը կատարեց մկրտության արարողությունը. նա սահմանեց Տիրոջ ընթրիքի հաղորդությունը և այն պահելու կարգը: Նա կատաղեց այլ ծեսեր, որոնք նա կարևոր էր համարում մարդու փրկության համար: Նիկոդեմոսի դեպքում Նա այնքան կարևորեց մկրտությունը, որ ջրից և Հոգուց ծնվելն էական համարեց մարդու փրկության համար [տե՛ս Հովհաննես Գ.1–5]:18

Թվում է մեր որոշ մարդկանց մեջ Սուրբ Քահանայության որոշ արարողությունների սրբության վերաբերյալ անհարիր պատկերացում գոյություն ունի: Իրականում, մեր մեջ համապատասխան պաշտոնում ծառայողներին անհարիր է … ցուցադրական և աշխարհիկ հանդիսավորությունը …, իսկ այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի Քահանայություն, որը բավարար է Եկեղեցում համապատասխան իշխանությամբ ցանկացած արարողություն կատարելու համար, դարճել է գերագույն կարևորության իրադարճություն: Նման որևէ արարողություն կատարելիս նա, ով կատարում է այն, խոսում կամ գործում է ոչ թե իրենով կամ իր անձնական իշխանությամբ, այլ ըստ իր կարգման և նշանակման՝ որպես երկնային զորությունների ներկայացուցիչ: Մենք … մկրտության արարողությունը չենք վերածում թատերական ներկայացման, այլ Քրիստոսի Եկեղեցում հաստատված կարգի պարզությունը պետք է ավելի շուտ ընդգծի, քան նսեմացնի որոշ արարողությունների սրբազան բնույթը:19

Աստված կբարճրացնի նրանց, ովքեր ապաշխարում են, մկրտվում են և շարունակում հավատարիմ մնալ:

Կան օրհնություններ, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսի ավետարանին և գալիք աշխարհին, որոնք չեն կարող երաշխավորվել անձնական ներգործությամբ, ոչ էլ գնվել դրամով, և որոնք ոչ ոք չի կարող ձեռք բերել իր սեփական մտավոր կարողությամբ կամ իմաստությամբ, այլ միայն տրված որոշակի արարողությունների, օրենքների կամ պատվիրանների միջոցով: Իմ կարծիքով լավ է, որ Վերջին Օրերի Սրբերը շարունակ մտքում հիշեն, որ ավետարանի անգին օրհնությունները շնորհվել են իրենց՝ իրենց հավատքի շնորհիվ, որ մեղքերի թողություն ձեռք է բերվել մկրտությամբ և ապաշխարությամբ, և որ միայն հավատարիմ մնալով կարող են պահել հավերժական կյանքին վերաբերող պարգևներն ու օրհնությունները:20

Այդ ժամանակ, մենք ասում ենք ձեզ՝ նրանց, ովքեր ապաշխարել են իրենց մեղքերից, ովքեր թաղվել են Քրիստոսի հետ մկրտության ժամանակ, ովքեր հեղուկ գերեզմանից դուրս են եկել դեպի նորոգված կյանք, ծնվել են ջրից և Հոգուց, և ովքեր դարձել են Հոր զավակները, Աստծո ժառանգները և ժառանգակիցները Հիսուս Քրիստոսի հետ, մենք ասում ենք ձեզ՝ եթե պահեք Աստծո օրենքները և դադարեք չարիք գործելուց,… և հավատաք Աստծուն, հավատաք ճշմարտությանը և ընդունեք այն, լինեք ազնիվ Աստծո և մարդու հանդեպ, այն ժամանակ դուք կհաստատվեք վերևում և Աստված կդնի ձեզ գլխավերևում, և այնքան հաստատ, որքան կպահեք այդ պատվիրանները: Ովքեր, որ կպահեն Աստծո պատվիրանները, լինեք դուք, թե ուրիշները, նրանք կբարձրանան և չեն ընկնի, կառաջնորդեն և չեն հետևի, կգնան վեր և ոչ թե վար: Աստված կբարձրացնի և կմեծարի նրանց երկրի ազգերի առաջ, և նա իր հավանության կնիքը կդնի նրանց վրա՝ իրենը կոչելով նրանց: Սա է իմ վկայությունը ձեզ:21

Սա Հիսուս Քրիստոսի ավետարանն է, ճանաչելու համար միակ ճշմարիտ և կենդանի Աստծուն և Նրա Որդուն, որին Նա աշխարհ ուղարկեց, գիտելիք, որը գալիս է Նրա բոլոր պատվիրաններին հնազանդվելու, հավատքի, մեղքերից ապաշխարելու, մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտվելու, ոչ թե մարդու կամքով, այլ աստվածային իշխանությամբ Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ ստանալու արդյունքում: Հետևաբար, սա է Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը դեպի փրկություն տանող Աստծո զորությունն է՝ հնազանդվել ճշմարտությանը, ընդունել կարգը, որն Աստված հաստատել է իր տանը, քանզի Աստծո տունը կարգուկանոնի տուն է և ոչ թե անկարգության տուն:22

Մենք վկայում ենք, որ Աստծուց մարդուն բաժանող անջրպետը հաղթահարվել է, որ Տերը կրկին հաղորդում է Իր կամքը մարդուն: «Սակայն»,- կասի որևէ մեկը, -«ինչպե՞ս կարող ենք իմանալ այս բաները: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ դուք խաբված չեք»: Նրանց բոլորին մենք ասում ենք՝ ապաշխարեք ձեր մեղքերից սրտի անկեղծությամբ, ապա առաջ գնացեք և մկրտվեք, և ձեռնադրվեք Սուրբ Հոգու պարգևի համար, և այդ հոգին կվկայի ձեզ, որ մեր վկայությունը ճշմարիտ է, և դուք մեզ պես կդառնաք դրա վկան և կկարողանաք համարձակ կանգնել և վկայել աշխարհին, ինչպես մենք ենք վկայում:23

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ է «ճշմարիտ ապաշխարությունը»: Ինչո՞ւ է մկրտությանը նախորդում ապաշխարությունը:

  • Ինչպե՞ս է ներգործում մեզ վրա Աստծո օրենքին չհնազանդվելը: Ինչո՞ւ է ավելի լավ հնազանդվել Աստծո օրենքին, քան մեղանչել հետագայում ապաշխարելու միտումով:

  • Ինչպե՞ս է ապաշխարության սկզբունքը մեզ հույս պարգևում: (Տե՛ս նաև Մորոնի 7.41:) Ինչո՞ւ պետք է ապաշխարությանը դիտել որպես «աճի և զարգացման հնարավորություն»:

  • Ի՞նչ եր զգում իմանալով, որ ինչ-որ մեկը լիազորված Հիսուս Քրիստոսի կողմից մկրտում է մեզ Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով (Տես նաև ՎևՈւ 20.73:) Ի՞նչ եք զգացել մկրտվելիս կամ երբ ներկա եք եղել մեկ այլ անձնավորության մկրտությանը:

  • Ինչո՞ւ է մկրտելու քահանայության իշխանությունն ավելի կարևոր մկրտության արարողության համար, քան որևէ այլ «ցուցադրական և աշխարիկ հանդիսավորություն»: Ինչպե՞ս կարելի է պահպանել և պատվել մկրտության արարողության պարզությունը:

  • Ապաշխարելով և մկրտվելով ի՞նչ գիտելիք ու օրհնություններ եր ստացել: Ինչպե՞ս կարող եք պահել այդ օրհնությունները:

  • Ինչպիսի՞ ուխտեր ենք կապում մկրտվելիս: (Տես նաև Մոսիա 18.8–10; ՎևՈւ 20.37:) Ձեր մկրտությունից հետո ինչպե՞ս եք պատվում Փրկչի հետ կապած ձեր ուխտերը:

Հղումներ

  1. Gospel Doctrine, 5th ed. (1939), 96.

  2. Deseret News: Semi-Weekly, 3 Jan. 1893, 2.

  3. Gospel Doctrine, 3.

  4. “The Gospel in Precept and Example,” Millennial Star, 15 Mar. 1906, 162.

  5. Gospel Doctrine, 11–12.

  6. In Conference Report, Oct. 1911, 6.

  7. Gospel Doctrine, 250–51.

  8. Gospel Doctrine, 100–101.

  9. Deseret Evening News, 31 Dec. 1870, 2.

  10. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 2:300.

  11. Gospel Doctrine, 95.

  12. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 3:243.

  13. Gospel Doctrine, 27–28.

  14. Gospel Doctrine, 101.

  15. Gospel Doctrine, 139.

  16. Gospel Doctrine, 291.

  17. In Conference Report, Apr. 1912, 9.

  18. Gospel Doctrine, 212.

  19. Gospel Doctrine, 142–43.

  20. Gospel Doctrine, 48–49.

  21. Gospel Doctrine, 312.

  22. In Messages of the First Presidency, 5:9.

  23. Deseret News: Semi-Weekly, 1 Dec. 1868, 2.