Նախագահների ուսմունքները
Գլուխ 32: Ազատություն` հնազանդության միջոցով


Գլուխ 32

Ազատություն` հնազանդության միջոցով

Աստված մեզ ազատ է ստեղծել ընտրելու բարին կամ չարը, և մեզ պատասխանատվության կենթարկի այն բանականության և հնարավորությունների համար, որոնք Նա տվել է մեզ:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ ՋոզԵֆ Ֆ. Սմիթը հավատում էր, որ անհատական կամքի ազատությունը և պատասխանատվությունը հիմնական մասերն են այն գործընթացի, որի ժամանակ Աստծո զավակները դառնում են Նրա նման: «Մենք ձԵզ հետ միասին պԵտք է հասնենք հավերժական կյանքերի օրհնություններին, հնազանդության և Աստծո ողորմածության շնորհիվ»,- բացատրել է նա: «Մենք ունենք ընտրություն կատարելու զորություն և կարող ենք ընտրել չարի ու բարու միջև… Մենք պետք է ինքներս սովորենք կանգնԵլ կամ ընկնել, թե տղամարդիկ և թե կանայք»:1

Նախագահ Սմիթն անձամբ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամների առաջ 1904թ. և համոզիչ կերպով խոսել է Եկեղեցու անդամների իրավունքի՝ անձնական, կրոնական և քաղաքական հարցԵրում իրենց ազատ կամքը դրսևորելու մասին: 1907թ. մարտի 26-ին Առաջին Նախագահությունը հրատարակել է «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հղումն աշխարհին», որը միաձայն ընդունվԵց 1907թ. ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ: Մեկ անգամ ևս սահմանելով Վերջին Օրերի Սրբերի շատ հիմնական համոզմունքներ, այդ հռչակագիրը հաստատում էր. «Մենք հավատում ենք մարդու ընտրության ազատությանը, և հետևաբար նրա անհատական պատասխանատվությանը»:2

Նախագահ Սմիթը հավատում և ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսի ավԵտարանի օրենքներին հնազանդվելը՝ Հիսուս Քրիստոսի կողմից խոստացված ազատությանը հասնելու միակ միջոցն է. «ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննես Ը.32):

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Աստված մեզ տվել է ազատ կամքի պարգևը և մեզ պատասխանատվության կենթարկի մեր ընտրությունների համար:

Աստված բոլոր մարդկանց տվել է ազատ կամք և մեզ արտոնություն է շնորհել Իրեն ծառայել կամ չծառայել, անել այն, ինչը ճիշտ է կամ սխալ, և այս արտոնությունը տրվել է բոլոր մարդկանց՝ անկախ նրանց համոզմունքներից, մաշկի գույնից կամ կյանքի պայմաններից: Հարուստները ունեն կամքի ազատություն, աղքատներն ունեն կամքի ազատություն, և Աստծո ոչ մի զորություն չի զրկում մարդուն օգտագործել դա ամբողջությամբ և ազատորեն: Կամքի այս ազատությունը տրվել է բոլորին: Սա օրհնություն է, որն Աստված շնորհել է աշխարհի մարդկանց, Իր բոլոր զավակներին հավասարապես: Բայց նա մեզ խստորեն պատասխանատվության կենթարկի այդ ազատությունը օգտագործելու համար, և ինչպես հարցրել է Կայենին, նույն կերպ էլ կհարցնի մեզ. «Ինչո՞ւ ես երեսդ կախել: Չէ՞ որ եթե բարի լինիս, կբարձրանայ. բայց եթե բարի չլինիս, մեղքը դռան մոտ պառկած է» (Ծն. Դ.7):3

Մենք կարոդ ենք գործել և կարոդ ենք ընտրել կամ մերժել ավետարանը, հետևել Փրկչի կամ Լյուցիֆերի օրինակին: Մեզ ընտրելու հնարավորություն է տրված: Մենք Աստծո ժառանգներ ենք և ժառանգակիցներ Հիսուս Քրիստոսի հետ, և արտոնություն ունենք փառք և վեհացում ձեռք բերել Արքայությունում, որտեղ Հիսուսն ու սրբագործվածներն են ապրում, սակայն դա թողնված է մեզ՝ ընտրել կամ մերժել: Աստված հայտարարել է, որ նա ոչինչ չի պահանջի մեզանից՝ չդարձնելով մեզ ունակ կատարելու դա: Եթե Նա խնդրում է և պահանջում կատարել պարտականություններ, որոնք ըստ մարդկային տեսակետի դժվար են, Նա մեզ զորություն կտա կատարելու դրանք: Սակայն եթե մենք արժանի չենք և օգտագործում ենք ողջ եռանդն ու խելքը, որ բնությունից ունենք, Նրա կողմից խոստումը չի կատարվի, քանի որ այն տրված է պայմանով, որ մենք կկատարենք մեր մասը:4

Տերը տվել է մարդկանց զավակներին իրենց կամքի ազատությունը: Մարդիկ կարոդ են բարիք կամ չարիք գործել ըստ իրենց հայեցողության … Նա պարզապես մեզ վրա պասխանատվություն է դնում և մենք նրա առաջ պատասխանում ենք, թե ինչպես ենք օգտագործում մեր խելքն ու հնարավորությունները, որ Նա տվել է մեզ այստեղ այս մարմնում:5

Աստված չի միջամտում մեր ընտրությունը կատարելիս, սակայն մեզ հնարավորություն է տալիս փորձով զգալ մեր ընտրությունների արդյունքննրը:

Մարդու կամքի ազատությանը Աստվածային Նախախնամությունը չի միջամտում: Եթե մարդիկ ազատ չմնային ընտրելու բարին և մերժելու չարը, կամ էլ հակառակը, արդարություն չէր լինի կամ անգամ պատճառ չէր լինի նրանց դատելու: Ընտրության զորության շնորհիվ նրանք դառնում են պատասխանատու էակներ, և հետևաբար կքաղեն իրենց գործերի արդյունքները: Նրանք կվարձատրվեն կամ կպատժվեն՝ համաձայն իրենց գործերի, երբ գրքերը բացվեն և նրանք դատվեն ըստ դրանցում գրվածների:

Աստված, անկասկած, կարող էր կասեցնել պատերազմը, կանխել հանցագործությունները, վերացնել աղքատությունը, ցրել խավարը, հաղթել սխալներին և ամեն ինչ դարձնել պայծառ, գեղեցիկ և ուրախ: Սակայն սա իր հետ կբերեր մարդու համար կենսական և հիմնական հատկանիշի՝ ազատ ընտրության իրավունքի կործանման: Նրա որդիների և դուստրերի օգտի համար է, որ նրանք ծանոթանում են չարի և բարու, խավարի և լույսի, սխալի և ճշմարտության, ինչպես նաև հավերժական օրենքները խախտելու արդյունքների հետ: Այդ իսկ պատճառով նա հանդուրժել է այն չարը, որը գործում են Իր ստեղծած էակները, սակայն պետք է հսկի նրանց վերջնական արդյունքը Իր փառքի և Իր որդիների ու դուստրերի առաջընթացի ու վեհացման համար, մինչև որ նրանք իրենց չարչարանքներից հնազանդություն կսովորեն: Հակադրությունները, որոնք լինում են այս աշխարհում, որտեղ վիշտն ու ուրախությունը խառնված, իրենց բնույթով ուսուցողական դեր են կատարում, կօգնեն մարդկային ցեղին՝ բարձրանալ՝ լիովին հասկանալու այն ամենը, ինչը ճիշտ է, ճշմարիտ և բարի: Աստծո կանխագիտությունը չի ենթադրում Նրա մասնակցությունը իրականացնելու այն, ինչը նա կանխատեսում է, ոչ էլ Նրան պարտավորեցնում է նվազագույն չափով իսկ այն բանի համար, որն անում կամ հրաժարվում է անել մարդը:6

Աշխարհում շատ բաներ են տեղի ունենում, որոնց մեջ մեզանից շատերի համար թվում է անչափ դժվար է գտնել ծանրակշիռ պատճառ, որպեսզի ընդունենք Տիրոջ ձեռքը դրանցում … Միակ պատճառը, որ կարողացել եմ հայտնաբերել, որպեսզի ընդունենք Տիրոջ ձեռքը որոշ իրավիճակներում, դա այն փաստն է, որ Տերը թույլ է տվել դա կատարվի: Երբ երկու մարդ ազատություն են տալիս իրենց բուռն զգացմունքներին, եսասիրությանը և զայրույթին, որպեսզի վիճեն և կռվեն միմյանց հետ, և այդ կռվի ու վիճաբանության արդյունքում նրանց մեջ ծագում է ծեծկռտուք ու բռնություն, ինձ համար դժվար է Տիրոջ ձեռքը տեսնել այդ իրավիճակում, բացառությամբ միայն այն բանի, որ այդ մարդիկ, որոնք այդ ձևով համաձայնության չեն գալիս, կռվում են և վիճում միմյանց հետ, Աստծուց ստացել են ազատ կամք՝ օգտագործելու իրենց խելքը, որպեսզի ինքնուրույն դատեն ինչն է ճիշտ և ինչը սխալ, և գործեն իրենց իսկ ցանկությամբ: Տերը չի նախատեսել կամ ծրագրել, որ այդ երկու մարդիկ կռվեն, կամ ազատություն տան իրենց զայրույթին այն չափով, որը կտանի բռնության և մի գուցե արյունահեղության: Աստված երբեք չի նախատեսել նման բան, և մենք չենք կարող նման բաներում մեղադրել Ամենազորին.…

Ազատ կամքը, որը [Աստված] տվել է մեզ, հնարավորություն է տալիս ինքնուրույն գործել՝ ցանկության դեպքում կատարել բաներ, որոնք ճիշտ չեն, որոնք հակասում են կյանքի և առողջության օրենքներին, որոնք իմաստուն կամ խելամիտ չեն, իսկ հետևանքները կարող են լինել լուրջ, մեր տգիտության կամ մեր ցանկություններում համառելու պատճառով, մեզ համար ստեղծած Աստծո պահանջներին ենթարկվելու փոխարեն:7

Դուք կկրեք ձեր սխալների, ձեր մեղքերի հետևանքները, նույնիսկ եթե դրանք բերում են վիշտ, հիվանդություն կամ մահ: Այնպես որ ես ընդունում եմ Տիրոջ ձեռքը այդ կամքի ազատության մեջ, որ նա տվել է մարդկանց զավակներին, սակայն ես տեսնում եմ մարդու ձեռքը իր իսկ կատարած գործերի հետևանքներում, որոնց նախորդում են Աստծո օրենքներին անհնազանդությունը: Աշխարհում գոյություն ունեցող չարը, մարդկանց ամբարշտությունը, հանցանքներն ու թուլությունները, սխալներն ու մեղքերը, ես չեմ վերագրում Հայր Աստծուն:8

Ընտրության ազատության և մարդուն տրված իր դատողությամբ գործելու ժամանակ է, որ ամենաշատ չարագործություններ են տեղի ունենում աշխարհում – Սրբերի նահատակությունները, Աստծո Որդու խաչումը, ուրացության և արդար գործից ու Աստծո օրենքներից հեռանալու շատ դեպքերը, այս ամենը կատարվում է ընտրության ազատության և մարդկային դատողության գործադրման ժամանակ: Աստված իր անսահման իմաստությամբ ու գթառատ ողորմածությամբ միջոցներ է տրամադրել և մարդկանց զավակներին ուղի է ցույց տվել, որով նույնիսկ ընտրության ազատության և իրենց իսկ դատողությամբ գործելու ժամանակ նրանք կարող են հավատով ու աղոթքով ինքնուրույն գնալ Աստծո մոտ և պարզել, թե ինչն է առաջնորդուս ու ուղղություն տալիս իրենց մարդկային դատողությանն ու իմաստությանը: Եվ ես ցանկանում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը չմոռանան, որ դա իրենց արտոնությունն է:9

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին չի ազդում անհատի ազատության վրա:

Աստծո Արքայությունը ազատության Արքայություն է. Աստծո Որդու ավետարանը ազատության ավետարան է:10

Կարո՞ղ եք գտնել կրոնական կամ մեկ այլ կազմակերպություն, այնպիսի կատարյալ ղեկավարությամբ և կառուցվածքով, ինչպիսին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է, հաստատված ոգեշնչմամբ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Իսկ ո՞րն է այդ կազմակերպության նպատակը: ճնշե՞լ մարդկանց: Վիրավորե՞լ ձեզ: Մինչև գետին խոնարհեցնե՞լ ձեզ: Զրկել ձեզ ձեր ազատությունների՞ց, իրավունքներից, կամ արտոնություններից: Ձեզ դարձնել ստրուկնե՞ր, մարդկանց ծառաներ և մինչև հողը ստորացնե՞լ ձեզ: Թե՞ բարձրացնել ձեր բանականության, արիության մակարդակը և շատացնել ձեր ազատությունները, քանգի ոչ մի ուրիշ ազատություն չի կարող համեմատվել Հիսուս Քրիստոսի ավետարանի ազատության հետ: Քանզի կարող եմ ասել ձեզ, որ ոչ ոք ազատ չէ, երբ մեղքի և օրինազանցության գերության մեջ է, ոչ էլ ինչ-որ մեկն է ազատ, որը կյանքի ու փրկության ծրագրի առումով տգիտության կապանքների մեջ է:11

Ես հավատում եմ, որ աշխարհում չես գտնի ավելի ազատ, ավելի անկախ ու ավելի խելամիտ մարդիկ, որոնք ավելի անկախ են իրենց ուղին ընտրելու մեջ, աշխատանքում, որը կատարում են և այն ամենում, ինչի հետ նրանք առնչվում են, թան Վերջին Օրերի Սրբերն են: Աշխարհում չկա Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, որն ապրում է պատվիրաններով, որն այդպիսին չի իր բնավորության անկախության, իր խելքի, իմաստության և ճշմարտության ու սխալի, բարու ու չարի մեջ դատելու կարողության շնորհիվ:12

Վերջին Օրերի Սրբերի կրոնը վերաբերում է ինչպես ընթացիկ կյանքին, այնպես էլ ապագա երջանկությանը: Այն ներգործություն է ունենում իր կողմնակիցների [հավատացյալների] վրա այն ամենում, ինչն ազդում է մարդկային բնավորության վրա: Այն ինչպես մարմնի, այնպես էլ հոգու համար է: Այն սովորեցնում է մարդկանց ինչպես ապրել և գործել այս աշխարհում, որպեսզի նրանք պատրաստ լինեն գալիք աշխարհի իրականությանը: Հետևաբար, Եկեղեցին ուսուցանում է ինչպես աշխարհիկ բաները, այնպես էլ հոգևոր բաները, որքան որ նրանք կապված են Եկեղեցու հետ, նրա սեփականությանը, հաստատություններին և նրա անդամների ընկերակցությանը: Բայց դա չի ազդում անհատների ազատության վրա կամ ներխուժում կառավարության շրջանակներ: Մարդու ազատ կամքը հիմնական սկզբունքն է, որի վրա, Եկեղեցու վարդապետությունների համաձայն, նույնիսկ Աստված Ինքը ճնշում չի գործադրում:13

Հնազանդությունը և ազատ ընտրության ճիշտ գործադրումը, անգնահատելի օրհնություններ են բերում:

Կան … որոշակի օրհնություններ, որոնք Աստված շնորհել է մարդկանց զավակներին միայն ազատ կամքը ճիշտ ձևով օգտագործելու պայմանով: Օրինակ, ոչ ոք չի կարող իր մեղքերի թողությունը ստանալ առանց ապաշխարելու և իշխանություն ունեցողի կողմից մկրտվելու: Եթե մենք ազատ լինենք մեղքից, դրա ազդեցությունից, դրա ուժից, մենք պետք է հնազանդվենք այդ օրենքին, որն Աստված հայտնել է, այլապես չենք կարող ձեռք բերել մեղքերի թողություն: Հետևաբար, չնայած Աստված անկախ պայմաններից բոլոր մարդկանց շնորհել է բարին կամ չարը ընտրելու այս կամքի ազատությունը, նա չի շնորհել և չի շնորհում մարդկանց զավակներին մեղքերի թողություն ոչ մի այլ ձևով, միայն օրենքին հնազանդվելու պայմանով …

Բոլոր մարդիկ օրհնվել են իրենց մարմնի ուժով, իրենց խելքն օգտագործելու հնարավորությամբ և իրենց ունակությունները գործադրելու իրավունքով, որոնք շնորհվել են նրանց ինչպես իրենց բարի է թվում, անկախ կրոնից: Սակայն Աստված չի թույլատրել և չի թույլատրի, որպեսզի Սուրբ Հոգին շնորհվի ցանկացած տղամարդու և կնոջ այլ կերպ, քան Աստծո օրենքներին հնազանդվելու միջոցով: Հետևաբար, ոչ ոք չի կարող մեղքերի թողություն ստանալ, ոչ ոք չի կարող Սուրբ Հոգու պարգևը ստանալ, ոչ ոք չի կարող Աստծո հայտնությունները ստանալ, ոչ մի տղամարդ չի կարող ստանալ Քահանայություն, դրա իրավունքները, զորությունն ու արտոնությունը, ոչ ոք չի կարող դառնալ Աստծո ժառանգ և Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակից, եթե չենթարկվի երկնքի պահանջներին: Դրանք համընդհանուր օրհնություններ են, դրանք մեծ և անգնահատելի արտոնություններ են, որոնք պատկանում են ավետարանին և կյանքի ու փրկության ծրագրին, որոնք բաց են և հասանելի բոլորի համար, որոշակի պայմաններով, սակայն երկնքի տակ գտնվող ոչ ոք չի կարող վայելել դրանք, եթե չքայլի այն ճանապարհով, որը Աստված է նախանշել, որով նրանք կարող են Ճեռք բերել դրանք: Եվ այդ արտոնություններն ու օրհնությունները ստանալով կարելի է կորցնել, և հավանաբար կորցնել ընդմիշտ, եթե չշարունակենք հաստատուն գնալ մեզ համար նախանշված ճանապարհով …

Արևը շողում է չարի ու բարու վրա. սակայն Սուրբ Հոգին իջնում է միայն արդարների և նրանց վրա, որոնց մեղքերը ներված են: Անձրևը տեղում է չարի ու բարու վրա, սակայն Քահանայության իրավունքները շնորհվում են և Քահանայության վարդապետությունը երկնքի ցողի պես իջնում է այն հոգիների վրա միայն, որոնք ստանում են այն Աստծո նշանակած եղանակով: երկնքի բարեհաճությունը, Ամենազորի ընդունումը երկրի վրա ապրող իր զավակներին որպես իր որդիներ և դուստրեր, կարելի է ունենալ միայն Նրա հայտնած օրենքներին հնազանդվելու շնորհիվ:14

Ամենամեծ ազատությունը գալիս է Հիսուս Քրիստոսի ավետարանին հնազանդվելու միջոցով:

Հիսուս Քրիստոսի ավետարանը ազատության կատարյալ օրենք է: Այն նախատեսված է առաջնորդելու մարդուն դեպի փառքի բարձրագույն վիճակ, և վեհացնելու նրան մեր երկնային Հոր ներկայության մեջ, «որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա» [Հակոբոս Ա.17]:15

Մենք հավատում ենք, որ Աստված ցանկանում է վեհացնել մարդկանց, որ Հիսուս Քրիստոսի ավետարանին հնազանդվելու միջոցով եկող ազատությունը ամենամեծ ազատությունն է, որը կարող է ստանալ մարդը: Աշխարհում չկա ոչ մի ազատություն, որը մարդիկ կարող են վայելել կամ ձևացնել, որ վայելում են, որը հիմնված չլինի Աստծո կամքի ու օրենքի վրա, և որը չունենա ճշմարտություն՝ որպես իր հիմնական սկզբունք և հիմք: Սխալն է, որ մարդկանց դարձնում է գերի: Անճշտությունն է, որ ստորացնում է մարդկանց: Սխալը և Աստծո օրենքների ու Աստծո կամքի մասին գիտելիքի պակասն է, որ աշխարհի մարդկանց թողնում է վայրի կենդանիների մակարդակի վրա, քանի որ նրանք վայրի կենդանիներից ավելի բարձր բնազդ, ավելի բարձր սկզբունքներ, ավելի բարձր դրդիչներ, ավելի բարձր ձգտումներ չունեն, եթե չունեն ոգեշնչում, որը գալիս է ավելի բարձր աղբյուրից, քան մարդն է:16

Միայն Աստծո օրենքներին հնազանդվելու միջոցով է, որ մարդիկ կարող են վեր բարձրանալ մահկանացու կյանքի չնչին թուլություններից և զգալ այն մեծ կապվածությունը, այն գթությունն ու սերը, որոնք աշխուժացնում են մարդկանց զավակների սիրտն ու ձգտումները:17

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք ազատ լինենք: Ես հաստատում եմ, և կարծում եմ ունեմ դրա իրավունքը, որ ես ազատ մարդ եմ, եթե պահում եմ Աստծո պատվիրանները: Եթե ես սխալ եմ գործում, դառնում եմ այդ սխալի գերին: Եթե ես մեղք եմ գործում, ես դառնում եմ այդ մեղքի գերին: Եթե ես զանց եմ առնում Աստծո օրենքները, ապա պատասխանատու եմ Տիրոջ առաջ: Սակայն ես հաստատում եմ, որ ինչ վերաբերում է ազատությանը, խոսքի ազատությանը, կամքի ազատությանը, գործելու ազատությանը, այն ամենը, ինչը մարդուն ազատ է դարձնում մարդկանց մեջ, չեմ հավատում, որ երկրի վրա ինձանից ավելի ազատ մարդ կա: Իհարկե, ես կարող եմ մեղք գործել, եթե ցանկանամ: Ես մեղք գործելու այնքան ազատություն ունեմ, որքան ցանկացած մարդ: Ոչ ոք իրավունք չունի մեղք գործելու, սակայն բոլորն ազատ են մեղանչելու, եթե կամենում են: Աստված տվել է նրանց ազատ կամք: Արդյո՞ք տղամարդկություն եմ դրսևորում մեղք գործելով, որովհետև ազատ եմ այդպես վարվելու: Ես ազատ եմ, որպեսզի գնամ սրճարան և, եթե ցանկանում եմ, ոգելից խմիչք խմեմ, կամ գնամ խաղատուն և մոլեխաղով զբաղվեմ: Ես այնքան ազատություն ունեմ այդ առումով, որքան երկրի վրա ապրող ուրիշ որևէ մեկը: Սակայն այն պահին, երբ ես կանեմ նման բաներ, ես կդառնամ անօրինության ստրուկն ու գերին: Մյուս կողմից, եթե ես մեղավոր չեմ սրճարաններ հաճախելու, խաղաթուղթ խաղալու, մոլեխաղով զբաղվելու մեջ կամ էլ այլ օրինազանցություններում, ես անմեղ եմ դրանցից և դեռևս ազատ մարդ եմ: Այդ առումով ճշմարտությունն ինձ ազատ մարդ է դարձրել:18

Մենք չենք քարոզում վախի ավետարանը: Մենք չենք ձգտում ահաբեկել մարդկանց հոգիները: Մենք չենք խնդրում մարդուն արդարակյաց լինել անիծյալներին հասնող ահի պատճառով: Մենք չենք ուզում, որ դուք բարի լինեք, ամբարիշտներին հասնող պատժից վախենալով: Մենք չենք ցանկանում, որ դուք կատարեք այն, ինչը ճիշտ է, այն պատժի պատճառով, որը ուղեկցում է սխալ գործերին: Մենք ցանկանում ենք, որ դուք ճիշտը ընտրեք, որովհետև դա ճիշտ է, որովհետև ձեր սիրտը սիրում է ճիշտը, և որովհետև դա ամեն ինչից վեր ընտրություն է: Մենք ցանկանում ենք լինել ազնիվ, ոչ թե լոկ որովհետև դա ամենալավ քաղաքականությունն է, այլ որովհետև այդպես վարվելով դուք պատվում եք Աստծուն և իրականացնում եք Նրա նպատակները ձեր կյանքում, քանզի հին և միգուցե ծեծված խոսք է, որ «ազնիվ մարդը Աստծո ամենավեհափառ աշխատանքն է»: Մենք ցանկանում ենք լինել ազնիվ, որովհետև սիրում ենք Աստծուն, և մենք չենք կարող Աստծո Սրբերը լինել, [եթե] այդպիսին չլինենք: Մենք պետք է բարի լինենք, որովհետև սիրում ենք բարին, և որովհետև վախենում ենք չարի հետևանքներից:19

Տերն ընդունում է մարդկանցից միայն կամովին և ուրախ սրտերով կատարված հնազանդությունը, և սա է այն ամենը, ինչ ցանկանում են Նրա ծառաները: Այսպիսի հնազանդություն մենք պետք է դրսևորենք, իսկ եթե այդպիսն չլինենք, ուրեմն դատապարտության տակ ենք:20

[Հիսուս Քրիստոսը] ոչ միայն բանականություն ուներ, այլ Նա կիրառում էր այդ բանականությունը՝ բարիք գործելով և մարդկանց ազատելով աշխարհի սխալներից և հայրերի չար սովորույթներից: Նա հայտարարել է ճշմարիտ և սթափեցնող խոսքերով. «Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք: Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» [Հովհաննես Ը.31-32]: Ոչ ոք Աստծո նման չէ, եթե ազատ չէ: Աստված ազատ է: Ինչո՞ւ: Որովհետև Նա ունի ողջ արդարությունը, զորությունը և իմաստությունը: Նա նաև ունի Իր ազատ կամքը, և այն դրսևորվում է ոչ թե չարիք, այլ բարիք գործելիս: Այնպես որ, ոչ ոք չի կարող Նրա նման լինել, մինչև որ չենթարկվի այն ամենին, ինչը արդար է, մաքուր, բարի, և մինչև որ չթողնի սխալը, մեղքը և հաղթի ինքն իրեն …

Նա, ով ամենահեզն ու ենթարկվողն է Աստծո կամքին, դրսևորում է ամենամեծ իմաստությունը բոլոր մարդկանց մեջ: Նա, ով իր կարծիքը դնում է Տիրոջ ցանկություններին և նպատակներին հակառակ, բոլոր մարդկանցից ամենահեռուն է գտնվում Աստծուց, այդ առումով: Թեև նա կարող է լինել Հոր պատկերի նմանությամբ, սակայն նա ամենևին էլ նման չէ Որդուն, եթե չի կարողանում իր սրտում ասել. «Հայր, ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» [Ղուկաս ԻԲ.42]: Տիրոջ կամքն է, որ մենք ունենանք այդ ոգին և հասկանանք այս ճշմարտությունը: ճիշտ է, որ մենք ունենք մեկ Աստված,Հայր, և որ բոլորը պետք է ենթարկվեն Նրան և նրանցից պահանջվում է հնազանդվել Նրա պատվիրաններին, որպեսզի նրանք դառնան ազատ մարդիկ և լինեն Քրիստոսի ճշմարիտ աշակերտները:21

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ է կամքի ազատությունը: Ո՞վ ունի ազատ կամթ: Ինչո՞ւ է ազատ կամքը օրհնություն:

  • Ազատ կամքի ինչպիսի՞ դրսևորում է ակնկալում Աստված մեզանից: Ի՞նչ է Նա խոստանում մեզ, եթե ընտրենք Նրան հնազանդվելը: (Տես նաև ՎևՈւ 58.28:)

  • Ինչո՞ւ ենք մենք հնարավորություն ունենում վարձահատույց լինել մեր արարքների հետևանքների համար: Ինչպե՞ս մեր երկրային փորձառությունը կպակասեր, եթե Աստված կասեցներ պատերազմը, կանխեր հանցագործությունները և վերացներ ադքատությունը: Ինչպե՞ս կպատասխանեիք նրան, ով սխալմամբ Աստծուն է մեղադրում այն «չարի համար, որ գոյություն ունի աշխարհում»:

  • Թեև Աստված «հանդուրժել է այն չարը, որը գործում են Իր ստեղծած էակները», ինչն է մեզ հավաստիացնում, որ Նա «կհսկի նրանց վերջնական արդյունթը»: (Տես նաև Հռովմայեցիս Ը.28; ՎևՈւ 98.3:)

  • Ի՞նչ է նշանակում «ազդել անհատի ազատության վրա»: Ինչպե՞ս կարող են ծնողներն ու Եկեղեցու ղեկավարները օգնել ուրիշներին լինել հնազանդ առանց անհատի ազատության վրա ազդելու: (Տես նաև ՎևՈւ 121.34-46:)

  • Ինչպե՞ս է Եկեղեցին օգնում մեզ իսկապես ազատ դառնալ: Ինչպե՞ս են մեղքերն ու սխալները սահմանափակում մեզ:

  • Ի՞նչ «մեծ ու անգնահատելի» օրհնություններ եք ունեցել դուք, երբ ընտրել եք հնազանդվել Աստծո օրենքներին: (Տես նաև ՎևՈւ 130.20-21:)

  • Ինչպե՞ս է տարբերվում հնազանդությունը Աստծո օրենքներին, որի համար պատճառ է հանդիսացել սերը, ոչ թե պատժից վախենալը:

  • Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկչի օրինակին՝ Հոր կամքին ավելի հնազանդ դառնալու համար:

Հղումներ

  1. Deseret News: Semi-Weekly, 11 Nov. 1873, 1.

  2. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:144; the entire address is on pages 143–55.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 49.

  4. Deseret News: Semi-Weekly, 3 Jan. 1871, 2.

  5. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 2:297.

  6. In Messages of the First Presidency, 4:325–26.

  7. Gospel Doctrine, 56–57; paragraphing added.

  8. In Messages of the First Presidency, 5:70–71.

  9. Gospel Doctrine, 48.

  10. Deseret News: Semi-Weekly, 2 Mar. 1867, 3.

  11. In Collected Discourses, 5:143.

  12. Gospel Doctrine, 492; paragraphing altered.

  13. In Messages of the First Presidency, 4:79.

  14. Gospel Doctrine, 49–50; paragraphing added.

  15. Gospel Doctrine, 82.

  16. Gospel Doctrine, 53–54.

  17. In Conference Report, Oct. 1903, 2.

  18. In Collected Discourses, 4:410–11.

  19. In Collected Discourses, 3:217–18.

  20. Deseret News: Semi-Weekly, 11 Nov. 1873, 1.

  21. In Collected Discourses, 4:407.

Նկար
Captain Moroni Raises the Title of Liberty

Հրամանատար Մորոնին բարձրացնում է Ազատության դրոշը, Աոնոլդ Ֆրայբերգի: Մորմոնի Գրքի ժամանակների Եկեղեցու անդամները հավաքվեցին ազատության դրոշի տակ, որպեսզի երդվեն, որ «կպաշտպանեն իրենց իրավունքները, և իրենց կրոնը, որպեսզի Տեր Աստվածը կարողանա օրհնել նրանց» (Ալմա 46.20):