Նախագահների ուսմունքները
Գլուխ 36: Իմաստության Խոսք՝ օրենք Սրբերի ֆիզիկական և հոգևոր առողջության համար


Գլուխ 36

Իմաստության Խոսք՝ օրենք Սրբերի ֆիզիկական և հոգևոր առողջության համար

Իմաստության Խոսքը պահելը կամրապնդի մեր մարմինը, կազնվացնի մեր հոգիները և մեզ կմոտեցնի Աստծուն:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ուսուցանել է, որ Իմաստության Խոսքը ավելին է, քան թեյի, սուրճի, ծխախոտի և ալկոհոլի արգելումը: Այն պարունակում էր գործնական խորհուրդ, ինչպես ամրապնդել առողջությունը և հոգևոր աճ ապրել, և այն Սրբերը, ովքեր կհնազանդվեին դրան, ավելի կմոտենային Տիրոջը և ավելի կնմանվեին Նրան: Իմաստության Խոսքի կարևորության մասին Սրբերին հիշեցնելու նպատակով նա երբեմն հավաքների ժամանակ կարդում էր Վարդապետություն և Ուխտեր 89 բաժինն ամբողջությամբ. «Այժմ շատերին հնարավոր է, անկարևոր ու անտեղին թվա, եթե այսքան հավաքվածների ժամանակը տրամադրեմ այս հայտնությունը կարդալուն»,- մի անգամ ասել է նա, սակայն կարդացել էր ամեն խոսքը, որպեսզի ընդգծի այդ ուղերձի կարևորությունը:1

Նա ասել է. «Ես հիշում եմ մի դեպք, որը տեղի է ունեցել երեք տարի առաջ մարդկանց խմբի հետ, որոնց հետ ես ճամփորդում էի: Նրանց մեջ կային մեկը կամ երկուսը, որոնք համառորեն պնդում էին, որպեսզի ամեն կանգառում թեյ կամ սուրճ խմեին: Ես ամբողջ ժամանակ Իմաստության Խոսքն էի քարոզում, սակայն նրանք ասում էին. «Ի՞նչ տարբերություն: Այսինչ մարդիկ խմում են թեյ կամ սուրճ» … Սի անգամ ես ասացի. «Դե, այո, դուք ասում եք, մի փոքր թեյ կամ սուրճ խմելը լավ է, իսկ Տերն ասում է, որ լավ չէ: Ինչի՞ն պետք է հետևեմ ես»: Տերն ասում է, որ եթե պահենք Իմաստության Խոսքը, մենք կգտնենք գիտության մեծ գանձեր, և թաքնված գանձեր: Մենք կվազենք և չենք հոգնի, մենք կքայլենք և չենք նվագի, և կործանիչ հրեշտակը կանցնի մեր կողքով, ինչպես անցավ Իսրայելի զավակների կողքով, և մեզ չի սպանի …. Ես աղոթում եմ ձեզ համար և լրջորեն ագերսում եմ ձեզ, իմ եղբայրներ և քույրեր, … դադարեք գործածել արգելված բաները, և պահեք Աստծո օրենքները»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մենք պետք է պահենք Իմաստության Խոսքը մեր օգտի և բարգավաճման համար:

Մենք հասկանում ենք կարևոր պատճառները, որպեսզի աշխարհին և, հատկապես, Վերջին Օրերի Սրբերին ուսուցանվեն այն սկզբունքները, որոնք ընդգրկված են Վարդապետություն և Ուխտեր գրքի այդ բաժնում [բաժին 89]: Դա ոչ այլ ինչ է, քան պարզ Իմաստության Խոսքը, որը տրվել է 1833թ.՝ Վերջին Օրերի Սրբերի օգտի, օգնության և բարգավաճման համար, որպեսզի նրանք կարողանան մաքրվել և պատրաստվել ավելի մոտենալու Տիրոջ ներկայությանը, որպեսզի այդ օրենքը պահելու շնորհիվ նրանք կարողանան պատրաստվել վայելելու օրհնությունները, որոնք Նա այնքան շատ է ցանկանում շնորհել նրանց, եթե նրանք արժանի լինեն …

Ես պարզապես ցանկանում եմ ասել ձեզ իմ եղբայրներ և քույրեր, որ չկա մեկ այլ ավելի լավ ուղի, որին կարող ենք հետևել այս աշխարհում, ինչ վերաբերում է մեր աշխարհիկ բարօրությանն ու առողջությանը, քան այն, որը Տեր Աստված է հատկանշել մեզ համար: Ինչո՞ւ չենք կարողանում հասկանալ դա: Ինչո՞ւ չենք գալիս դրա կատարյալ հասկացոգությանը: Ինչո՞ւ չենք կարոգանում մեզ ետ պահել նրանից, ինչը մեր փոքրոգի ախորժակն է ցանկանում: Ինչո՞ւ չենք կարողանում ավելի ճշգրտորեն պահել Տիրոջ կամքը, որը տրված է այս հայտնությունում: … Եթե այդ պատվիրանը պահեր ամբողջ ժողովուրդը, մեծ քանակությամբ գումարներ, որոնք այժմ վատնվում են աշխարհում ոգելից խմիչքների և այլ բաների վրա, որոնք արգելվում են իմաստության խոսքով, կխնայվեին ընտանիքներում, և մարդկանց առողջությունը, բարգավաճումը և աշխարհիկ բարօրությունը համապատասխանաբար կաճեր: Ոչ ոք չի կարող խախտել Աստծո օրենքները, ինչ վերաբերում է առողջությանն ու աշխարհիկ բարօրությանը, և վայելել օրհնությունները նույն չափով, ինչպես նա կկարողանար վայելել կամ կվայելեր, եթե հնազանդվեր Աստծո պատվիրաններին ….

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ոչ մի անդամ չի կարող իրեն թույլ տալ ենթարկվել անպատվության կամ իր վրա նախատինք բերել, ոտք դնելով սրճարանի կամ խաղատան շեմից ներս …. Վերջին Օրերի ոչ մի Սուրբ, Եկեղեցու ոչ մի անդամ չի կարող իրեն թույլ տալ դա, քանզի այդպես վարվելով նա կնվաստացնի, կխայտառակի իրեն, և Աստված կդատի իրեն իր կատարած գործերի համաձայն: Տղամարդը կամ կինը, որն իրոք հավատում է Եկեղեցու վարդապետություններին և իրեն համարում է Եկեղեցու անդամ, հավատում է և ապրում է «Իմաստության Խոսքում» տրված սկզբունքներով, երբեք չի հայտնվի նրանց թվում, որոնք նման անպատվություն են բերում իրենց վրա, իրենց մերձավորների կամ Եկեղեցու վրա, որին նրանք պատկանում են. նրանք երբեք այդպես չեն վարվի:

… Տերը չի ուրախանում անչափավորությամբ, հարբեցողությամբ, կամ էլ Նրա համար հաճելի չի աղքատությունը, դեգրադացիան և կործանումը, որոնք գալիս են հարբեցողությամբ զբաղվողների և նրանց վրա, որոնց մոտ զարգանում է հակվածությունը նման բաների հանդեպ, որի արդյունքում կործանվում է տղամարդը, կործանվում է ընտանիքը և դեգրադացիա են ապրում նրանք, ովքեր զբաղվում են նման բաներով և աղքատություն, կործանում ու մահ են բերում իրենց և իրենց ընտանիքների վրա: Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, լինի տղամարդ թե կին, պետք է ամուր քարի պես դիմակայի անզսպությանն ու այն ամենի դեմ, ինչը Աստծո օրենքների խախտում է, որպեսզի նրանց երբեք չհաղթի չարը կամ երբեք չենթարկվեն չարի գայթակղությանը: Մենք պարտավոր ենք ունենալ ավելի մաքուր համայնքեր, համայնքներ, որոնք չեն արատավորվել կործանարար սովորություններով և գործունեությամբ….

Հավանաբար նրանք, ովքեր սովորություն են դարձրել զբաղվել նման բաներով, կարծում են, թե դա շատ սովորական կամ անկարևոր բաներ են, որպեսզի այդ մասին խոսվի այսպիսի մեծաքանակ հավաքներում, սակայն ես չեմ կարող նայել տղայի կամ տղամարդու վրա, լինի նա երիտասարդ, թե տարեց, որը տարվել է նման սովորությամբ և բացահայտորեն զբաղվում է դրանով, որպեսզի մտովի չենթադրեմ, որ նա կամ մարդու վերաբերյալ Աստծո կամքը չգիտի կամ էլ արհամարում է Աստծո կամքը և հաշվի չի առնում Տիրոջ խոսքը, իսկ միայն դա բավական է, որ վշտանա այն մարդու սիրտը, որը հաշվի է առնում և հարգում է Տիրոջ խոսքը և կամքը և կուզենար, որ դրան հնազանդվեին …

… Մենք աղոթում ենք Աստծուն, որ բժշկի մեզ, երբ հիվանդ ենք, իսկ հետո չհասցնելով ավարտել մեր աղոթքները ընդունում ենք ալն, ինչը Նրա խոսքերով վնասակար է մեզ համար: Որքան անհետևողական են մարդիկ, որոնք խնդրում են Աստծուն օրհնել իրենց ալն ժամանակ, երբ իրենք այնպիսի ուղի են բռնում, որպեսզի վնասեն և չարիք պատճառեն իրենց: Չարժե զարմանալ, որ մեր աղոթքները մնում են անպատասխան, որ մեր առողջությունը չի բարելավում, երբ մենք տրվում ենք այն ամենին, ինչը Աստված ասել է, որ վնասակար է մեզ համար, և այդպիսով չարիք է բերում մեր կլանք և աղճատում ֆիզիկականը: Իսկ հետո դառնում ենք դեպի Տերը և խնդրում Նրան ապաքինել մեզ մեր հիմար հետևանքներից և կործանարար հակվածությունից, ալն չարի ազդեցություններից, որ մենք բերել ենք մեզ վրա և, որը մենք լավ գիտենք, որ չարժե անել: Ի՜նչ հիմարութլուն:3

Երբ տեսնում եմ մեկին, որն իրեն Վերջին Օրերի Սուրբ է համարում, կամ անգամ Եկեղեցու անդամ է համարում,… և պղծում է իր շունչը թունավոր խմիչքով, ծխախոտի ծխով, կամ առանց որևէ անհրաժեշտության տարվում է գրգռիչ միջոցներով, դա վշտացնում է հոգին: Իմ հոգին լցվում է կարեկցանքով և ցավալի ափսոսանքով նրա հանդեպ, և ես զարմանում եմ, թե ինչու մենք ինքներս չենք կարողանում ընդունել մեր իսկ հիմարությունը, մեր դեգրադացիան և տրվում ենք կործանարար սովորույթներին, որոնք ոչ մի օգուտ չեն բերում, չեն զարդարում մեզ և ոչ մի շահ չունենք դրանցից, որոնք իսկապես վնասակար են: Ինչո՞ւ չենք կարողանում բարձրանալ բանականության այնպիսի մակարդակի, որը հնարավորություն կտա մեզ ասել գայթակղիչին. «Անցիր ետևս», և երես դարձնենք չարին: Որքա՞ն նվաստացնող պետք է լինի խոհեմ մարդու համար, զգալ, որ ինքը իր ախորժակի կամ ունայն ու կործանարար սովորության, ցանկության և կրքի գերին է:4

Մենք կկարողանանք հասկանալ Իմաստության Խոսքը, եթե ապրենք դրանով:

Մենք պետք է պահենք մեզ տրված Իմաստության Խոսքը … Արբեցողը դառնում է իր խմիչքի գերին, մյուսները դառնում են թելի, սուրճի և ծխախոտի գերին, և ուստի համարում են դրանք անհրաժեշություն իրենց երջանկության համար, սակայն դրանք ամենևին էլ անհրաժեշտ չեն նրանց երջանկության, ոչ էլ առողջության համար: Իրականում դրանք վնասակար են առողջության համար …. Մենք կարող ենք գնահատել Տիրոջ խոսքը, եթե ապրենք դրանով, և ոչ թե պարզապես նայենք դրան չկատարելով այն: Եթե մենք կատարում ենք Տիրոջ կամքը, ապա կիմանանք այն վարդապետության մասին, Աստծո՞ւց է արդյոք այն, և կկառուցենք մեր տունը ժայռի վրա, և երբ անձրևները գան, քամիները խփեն այդ տանը, այն չի կործանվի:5

Աշխարհիկ մեծարանքների և այս երկրի փուչ բաների ետից ընկած կյանքի խելահեղ մրցակցությունում մարդիկ կանգ չեն առնում, քանի դեռ ուժասպառ չեն լինում և չեն հանգստանում, մինչև ուշագնաց չեն լինում: Նրանց թվում է, թե երբ հոգնեն և թուլանան, անհրաժեշտ է գրգռիչ միջոցներ ընդունել, որպեսզի թարմանան և կարողանան մի քանի վայրկյանում մի փոքր հեռու էլ վազել: Այսպես է գործատեր մարդը ուժերը վերականգնում ոգելից խմիչքներ խմելով: Տան կինը և մայրը, որի խնամքին է հանձնված իր ընտանիքը որպես իր պատասխանատվություն, տքնելով մինչև թուլանալը, զգում է, որ ուժերը պահպանելու համար պետք է մեկ գավաթ թեյ խմել և այդպիսով գոնե որոշ ժամանակով հանգստացնի նյարդերը և ամրապնդի ուժերը, որպեսզի կարողանա ավարտել օրվա գործերը: Այսպիսով եթե Աստծո Հոգու մաքուր բանականությունը հնարավոր լիներ փոխարինել թեյի կամ լիկյորի գրգռիչ ազդեցությամբ, եթե կարողանայինք որոշ միջոցներով ձեռք բերել Տիրոջ Հոգու բավականաչափ բաժնեմաս, որի միջոցով կկարողանայինք իմանալ, թե ինչ պետք է անել, երբ հոգնած ես կամ ուժասպառ, առանց գրգռիչ միջոցների և թմրանյութերի օգնությանը դիմելու, որոնք մեծ վնաս են հասցնում մեր առողջական համակարգին և մեզ դարձնում են ձեռք բերված սովորության գերիները, դա շատ ավելի լավ կլիներ ….

Ես կնախընտրեի աշխատանքից հոգնած և ուժասպառ զգալ և թողնել օրգանիզմը ինքն իրեն վերականգնվեր, քան փորձեի բուժվել թմրանյութերի և հաբերի օգնությամբ, որոնք չորացնում են իմ ֆիզիկական և հոգևոր առողջության աղբյուրը: Բայց եթե մենք չենք պահում Իմաստության Խոսքը, ինչպե՞ս կարող ենք իմաստություն, գիտելիք և հասկացողություն ունենալ, որոնք կղեկավարեին մեր վարքը: Խոստումը հետևյալն է՝ եթե պահենք դա, մենք կունենանք գիտելիք, և կործանիչը կանցնի մեր կողքով, և մենք խույս կտանք այն չարից, որը գալիս է ամբարիշտների վրա:6

Իմաստության Խոսքը պահելը մեզ մոտեցնում է Տիրոջը նմանվելուն:

Ես հավատում եմ, որ մենք մոտենում ենք այն կետին, որտեղ կկարողանանք պահել չափավորության այդ մեծ ու փառահեղ օրենքը, որը Ամենազոր Տերը տվել է մեզ, որտեղ Նա ասել է, որ ոգելից խմիչքը լավ չէ, որ ծխախոտը չի նախատեսված որպես սովորույթ մարդու օգտագործման համար, ոչ էլ ստամոքսի համար է …. Մենք գալիս ենք այն եզրակացության, որ Տերը լավ գիտեր, երբ Նա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Եկեղեցուն հայտնեց «Իմաստության Խոսքը», որը ընդգրկված է Տիրոջ հայտնությունների գրքում …. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարդկանց մեծ մասը ավելի ու ավելի է մոտենում պատշաճ ձևով այն օրենքի պահպանմանը, որը Տերը տվել է մեզ մեր առողջության, մեր կյանքը պահպանելու համար, որպեսզի մենք կարողանանք ներդաշնակության մեջ լինել Նրա Հոգու ու Նրա կամքի հետ, որպեսզի կարողանանք մաքուր ու անբիծ լինել, որպեսզի մոտ լինենք Նրան նմանվելուն, Որը անմեղ էր, Որը իսկապես մաքուր ու Սուրբ էր, ինչպես Աստված է մաքուր ու սուրբ:7

Երիտասարդ մարդը, որը ցանկանում է իշխել աշխարհում, որը ուժով լեցուն է, և պատրաստ կյանքի պայքարին, իր ուժը կգտնի Տիրոջ խոսքին համաձայն ապրելու մեջ, քանզի խոստում է տրված, որ բոլորը, «ովքեր հիշում են, որ պահեն և կատարեն այս խոսքերը, քայլելով պատվիրաններին հնազանդ, կունենան առողջություն իրենց պորտում և ծուծ՝ իրենց ոսկորներում. և կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր. և կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի. և ես՝ Տերս, տալիս եմ նրանց խոստում, որ կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով, ինչպես Իսրայելի զավակների, և չի սպանի նրանց»: [Տես ՎևՈւ 89.18–21:]8

Արդյո՞ք սրանք փառահեղ խոստումներ չեն, որպեսզի մեզ դրդի պահել Իմաստության Խոսքը: Չկա՞ արդյոք այստեղ մեր ուշադրությանն արժանի ինչ-որ բան: Արդյո՞ք գիտության «մեծ գանձերը», անգամ «թաքնված գանձերը» ցանկալի բան չեն: Սակայն, երբ ես տեսնում եմ տղամարդկանց և կանանց հակված օգտագործելու թեյ, սուրճ, ոգելից խմիչքներ կամ ցանկացած տեսակի ծխախոտ, ես ինքս ինձ ասում եմ՝ ահա տղամարդիկ ու կանայք, որոնք չեն գնահատում իրենց տրված Աստծո խոստումը: Նրանք ոտնակոխ են անում այն, և դրան որպես ոչինչ են վերաբերվում: Նրանք արհամարում են Աստծո խոսքը և հակառակվում են դրան իրենց վարքով: Այնուհետև, երբ դժբախտության մեջ են ընկնում, նրանք գրեթե պատրաստ են անիծել Աստծուն, որովհետև Նա չի լսում իրենց աղոթքները և նրանք թողնված են կրելու հիվանդություն ու ցավ:9

Արդ, իմ ողջ սրտով ես ցանկանում եմ, ոչ թե որովհետև ես եմ ասում, այլ որովհետև այն գրված է Տիրոջ խոսքում, որ դուք ուշադրություն դարձնեք Իմաստության Խոսքին: Այն տրված է մեզ … որպես ուղեցույց, մեր երջանկության համար և, որպեսզի առաջադիմենք բոլոր սկզբունքներում, որոնք պատկանում են Աստծո արքայությանը, ժամանակի և ողջ հավերժության մեջ, և ես աղոթում եմ, որ դուք պահեք այն: Այն ձեզ օգուտ կբերի, այն կազնվացնի ձեր հոգիները, այն կազատի ձեր մտքերը և ձեր սրտերը կործանիչ ոգուց. այն թույլ կտա, որ դուք ունենաք Աստծո զգացումը, որը օգնում է նույնիսկ ճնճղուկին, և նա չի ընկնի գետնի վրա առանց Նրա կամքի. այն ձեզ ավելի կնմանեցնի Աստծո Որդուն, աշխարհի Փրկչին, որը բուժում էր հիվանդներին, որը այնպես էր անում, որ կաղը ուրախությունից թռչկոտի, որը խուլին լսողություն էր պարգևում և կույրին՝ տեսողություն, որը խաղաղություն, ուրախություն ու մխիթարություն էր բերում բոլոր նրանց, ում հետ շփվում էր:10

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ նպատակներով է Իմաստության Խոսքը տրվել մեզ: (Տես նաև ՎևՈւ 89.1–4:)

  • Ինչպե՞ս են սովորույթ ձևավորող նյութերը կամ զբաղմունքը շղթայում մեր մարմինը և բթացնում Հոգու մեր զգացողությունը:

  • Ինչպիսի՞ «դեգրադացիա և կործանում է» հաճախ գալիս Իմաստության Խոսքին չհնազանդվելու դեպքում: Երբ մարդիկ անտեսում են Իմաստության Խոսքում տրված խորհուրդը, ինչպե՞ս են նրանց սիրելիները հաճախ տառապում:

  • Ինչպե՞ս է Իմաստության Խոսքը պահելը օգնում մեզ դառնալ «ավելի մաքուր համայնքներ, համայնքներ, որոնք չեն արատավորվել կործանարար սովորություններով և գործունեությամբ»:

  • Ինչպե՞ս եք սովորել գնահատել Իմաստության Խոսքը «ապրելով Տիրոջ խոսքով» (Տես նաև Հովհաննես է.17):

  • Ինչպե՞ս եք տեսել, որ ձեր կամ ուրիշների կյանքում կատարվում են Վարդապետություն և Ուխտեր 89-ում տրված խոստումները: (Տես նաև ՎևՈւ 89.18–21:)

  • Ինչպե՞ս է Իմաստության Խոսքը պահելը օգնում մեզ «իմաստություն, գիտելիք և հասկացողություն» ունենալ, որոնցով մենք կարող են ղեկավարել մեր վարքը:

  • Ինչպե՞ս է Իմաստության Խոսքը պահելը ազնվացնում մեր հոգիները: Ինչպե՞ս է այն ազատում մեր միտքը և սիրտը կործանիչ ոգուց: Ինչպե՞ս է այս օրենքը պահելը մեզ «ավելի նմանեցնում Աստծո Որդուն»:

Հղումներ

  1. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:180–81.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 366–67.

  3. In Messages of the First Presidency, 4:179–80, 182–85; paragraphing added.

  4. In Conference Report, Apr. 1908, 4.

  5. Deseret News: Semi-Weekly, 20 Nov. 1894, 1.

  6. Deseret News: Semi-Weekly, 7 Apr. 1895, 1; paragraphing altered.

  7. In Conference Report, Apr. 1908, 4.

  8. Gospel Doctrine, 241.

  9. Gospel Doctrine, 366.

  10. Gospel Doctrine, 365–66.

Նկար
Daniel Refusing the King’s Meat and Wine

Դանիելը հրաժարվում է թագավորի առաջարկած մսից ու գինուց, Դել Փարսոնի: Դանիելը և նրա ընկերները հրաժարվեցին ուտել Բաբելոնի թագավորի առաջարկած ուտելիքը և խմել նրա գինուց, որովհետև նրանք գիտեին, որ դա նրանց օգուտ չի բերի: Նրանք առողջ ու ամուր մեծացան և օրհնվեցին իմաստությամբ, որովհետև ընտրեցին այնպիսի ուտելիք, որը նրանց համար օգտակար էր: