Նախագահների ուսմունքները
Գլուխ 31: Հնազանդվել տասանորդի օրենքին


Գլուխ 31

Հնազանդվել տասանորդի օրենքին

Նրանք, ովքեր հնազանդվում են տասանորդի օրենքին, օգնում են իրագործել Տիրոջ նպատակները և իրավունք ունեն ստանալու Նրա օրհնությունները:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1800-ականների վերջին Եկեղեցին գտնվում էր մեծ ֆինանսական պարտքի մեջ, որը գերազանցում էր մեկ միլիոն դոլարը: Այդ ֆինանսական պարտավորությունը խիստ մտահոգում էր Ջոզեֆ Ֆ. Սմիթին: 1899թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ նա ասաց. «Սենք որպես Վերջին Օրերի Սրբեր մեր պարտականությունների առնչությամբ շատ արժեքավոր հրահանգներ ենք ստացել, ոչ միայն տասանորդի օրենքի, այլև այլ հարցերի վերաբերյալ, որոնք նույնքան կարևոր են իրենց տեղում, որքան տասանորդի օրենքը: Ինչևէ, ներկայումս Եկեղեցու բարօրության համար չկա ավելի կարևոր բան, քան այդ օրենքը պահելը, ըստ որի միջոցներ կկուտակվեն Տիրոջ պահեստում՝ մարդկանց կարիքները հոգալու համար»:1

Յոթ տարի անց մի երեկո Նախագահ Սմիթը դուրս եկավ իր գրասենյակից և գտավ իր դստերը, Ռաքելին, Բիհայվ Հաուսի նախասենյակում:

«Որտե՞ղ է մայրդ»,- հարցրեց նա:

«Չգիտեմ»:

«Որտե՞ղ կարող է նա լինել»:

«Չգիտեմ»:

«Ե՞րբ կվերադառնա»:

«Ես չգիտեմ հայրիկ, ես ոչինչ չգիտեմ: Ես նոր եմ վերադարձել դպրոցից»:

«Լավ, դստրիկս, -ասաց նա-ես ուզում էի, որ մայրդ առաջինը իմանա, բայց քանի որ դու ոչինչ չգիտես, ես քեզ կասեմ»: Նա իր ձեռքում մի թուղթ ուներ բռնած:

«Տեսնո՞ւմ ես այս թուդթը»:

«Այո, պարոն»:

«Սա նշանակում է, որ վերջապես Եկեդեցին պարտք չունի»: Նա ժպտաց: «Այնպես որ այժմ դու իսկապես ինչ-որ բան գիտես»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Տասանորդի օրենքին հնազանդվելը հաստատում է, որ մենք հավատարիմ ենք Աստծո արքայությանը:

Աստված պահանջում է մեր եկամտի մեկ տասներորդը, որը պետք է դրվի Նրա պահեստը, և սա տրված է որպես մնայուն օրենք Սիոնի բոլոր Ցցերի համար:3

(Տասանորդի) այս սկզբունքով այս Եկեդեցու մարդկանց հավատարմությունն է փորձվում: Այս սկզբունքով պարզվում է, թե ով է Աստծո արքայության կոդմնակիցը և ով է դեմ: Այս սկզբունքով է երևում, թե ում սիրտն է դրված Աստծո կամքը կատարելու և Նրա պատվիրանները պահելու վրա, և ով է այդ ձևով սրբագործում Սիոնի հոդը Աստծո համար, և ով է դեմ այդ սկզբունքին և կտրում իրեն Սիոնի օրհնություններից: Այս սկզբունքը մեծ նշանակություն ունի, քանզի դրանով է իմացվում, թե արդյոք մենք հավատարի՞մ ենք, թե ոչ: Այդ առումով դա այնքան կարևոր է, որքան հավատն առ Աստված, որքան մեդքից ապաշխարելը, մկրտությունը՝ մեդքերի թոդության համար, կամ ձեռնադրումը Սուրբ Հոգու պարգևը շնորհելու համար:4

Տասանորդի օրենքը ստուգում է, որով մարդիկ որպես անհատներ պետք է փորձվեն: Ցանկացած մարդ, որը թերանում է պահել այս սկզբունքը, հայտնի կդառնա որպես մարդ, որն անտարբեր է Սիոնի բարօրության հանդեպ, որն անտեսում է Եկեդեցու անդամի իր պարտականությունը, և որը ոչինչ չի անում Աստծո արքայության նյութական վիճակի բարելավման ուդդությամբ: Նա ոչ մի ավանդ չի ներդնում երկրի ազգերի մեջ ավետարանը տարածելու համար, և նա հրաժարվում է անել այն, ինչը հնարավորություն կտար նրան ստանալ ավետարանի օրհնություններն ու արարոդությունները:5

Տասանորդի օրենքը պահելը կամավոր է: Ըստ իմ ընտրության ես կարոդ եմ վճարել կամ չվճարել իմ տասանորդը: Դա ընտրության հարց է, արդյոք ես կանե՞մ դա, թե ոչ. սակայն Եկեղեցու հանդեպ հավատարմություն, նրա շահերի հանդեպ հավատարմություն դրսևորելով, հավատալով, որ ճիշտ է և արդար է տասանորդի օրենքը պահելը, ես իրոք պահում եմ դա, նույն ձևով ինչպես ես համարում եմ ճիշտ պահել ապաշխարության օրենքը, և մկրտության օրենքը՝ մեղքերի թողության համար:6

Մեզանից նրանք, ովքեր չեն վճարել տասանորդ անցյալում և որը չեն կարող վճարել, պարտք են Տիրոջը, բայց Տերը փոխհատուցում չի պահանջում, սակայն կների մեզ մեր անցյալի համար, եթե ապագայում ազնվորեն պահենք այս օրենքը: Սրանում է դրսևորվում նրա առատաձեռնությունը և բարությունը, և ես երախտապարտ եմ դրա համար:7

Ես ասել եմ և կկրկնեմ դա այստեղ, որ այն տղամարդը կամ կինը, որը միշտ վճարում է իր տասանորդը, երբեք ուրացության մեջ չի ընկնի: Կարևոր չէ, թե այն որքան մեծ կամ փոքր գումար կլինի, դա Տիրոջ օրենքն է, դա Եկեղեցու համար եկամտի աղբյուր է, դա Աստծո պահանջն է, և Նա ասել է, որ նրանք, ովքեր չպահեն այն, արժանի չեն լինի Սիոնի ժառանգությանը: Ոչ ոք երբեք ուրացության մեջ չի ընկնի այնքան ժամանակ, քանի դեռ կվճարի իր տասանորդը: Դա խելամիտ է: Ինչո՞ւ: Որովհետև քանի դեռ նա հավատք ունի իր տասանորդը վճարելու, նա հավատ ունի Եկեղեցու և Ավետարանի սկզբունքների հանդեպ, և կա ինչ-որ լավ բան ե ինչ-որ լույս նրանում: Քանի դեռ նա կկատարի դա, փորձիչը չի հաղթի և չի մոլորեցնի նրան:8

Տասանորդը Տիրոջ օրենքն է Իր Եկեղեցու եկամուտն ապահոՎելու համար և Սրբերի օրհնության համար:

Տասանորդի օրենքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար եկամտի օրենք է: Առանց դրա հնարավոր չէր լինի Տիրոջ նպատակներն իրականացնել:9

Տերը … տվել է տասանորդի օրենքը, որպեսզի միջոցներ լինեն Տիրոջ պահեստում, որպեսզի իրականացվեն Նրա նախատեսած նպատակները, աղքատներին օգնություն տրամադրելու համար, երկրի ազգերի մեջ ավետարանը տարածելու համար, աջակցելու համար նրանց, որոնցից պահանջվում է ամեն օր իրենց մշտական ուշադրությունը կենտրոնացնել Տիրոջ աշխատանքի վրա և որոնց համար անհրաժեշտ է որոշ մթերքներ պաշարել: Առանց այս օրենքի այս ամենը հնարավոր չէր անել, ոչ տաճարներ կկառուցվեին և կպահվեին, ոչ էլ հնարավոր կլիներ աղքատներին սնունդ և հագուստ տրամադրել: Այդ իսկ պատճառով տասանորդի օրենքը անհրաժեշտ է Եկեղեցու համար այնքանով, որքանով Տերը դրան մեծ ուշադրություն է հատկացնում:10

[Տասանորդը] օգտագործվում է տաճարներում … Աստծո տան արարողությունները կատարելու համար: Տասանորդից եկող հարյուր հազարավոր դոլարներ են օգտագործվում Սիոնի երիտասարդների կրթությունը և Եկեղեցու դպրոցները ֆինանսավորելու համար: Նրանք նայում են իրենց «մորը»՝ օգնություն և աջակցություն ստանալու ակնկալիքով, և դա ճիշտ է ու տեղին, որպեսզի Եկեղեցին ապահովի իր աղքատներին ու թշվառներին, տկարներին ու անօգնականներին:11

Տերը հայտնել է, թե ինչպես պետք է [տասանորդի] միջոցները տնօրինեն, կառավարեն, այսինքն՝ Եկեղեցու Նախագահությունը և Բարձրագույն Խորհուրդը (որն է Տասներկու Առաքյալների Քվորումը) և Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսությունը: Կարծում եմ իմաստություն կա սրանում: Դա չի թողնվել մեկ մարդու վրա, որպեսզի նա միայնակ տնօրինի այն, կամ վարի ֆինանսական գործերը, ոչ մի դեպքում: Այդ պարտականությունը հանձնված է առնվազն տասնութ տղամարդկանց, որոնք իմաստուն, հավատքով լի, կարող տղամարդիկ են: Ես ասում եմ, որ նրանց է տրված իրավունքը՝ տնօրինել մարդկանց տասանորդները և օգտագործել դրանք ցանկացած նպատակով, որն իրենց դատողությամբ և իմաստությամբ ամենամեծ օգուտը կբերի Եկեղեցուն. … Տասանորդի այս ֆոնդերը տնօրինում են Տիրոջ կողմից նշանակված իշխանություն ունեցող մարդիկ՝ կատարելու դա ի օգուտ Եկեղեցու:12

Տերը … հատկապես պահանջում է այս Եկեղեցու գլուխ կանգնած մարդկանցից, որոնք պատասխանատվություն են կրում Աստծո ժողովրդին առաջնորդելու և ուղղություն ցույց տալու համար, որ նրանք հետևեն, թե արդյոք պահվո՞ւմ է Աստծո [տասանորդի] օրենքը: Դա մեր պարտականությունն է: … Եկեղեցու ղեկավարների համար պարտադիր է դարձել ինչ-որ բան ասել այս սկզբունքի վերաբերյալ, որ ոչ միայն մարդիկ կատարեն իրենց պարտականությունը այս օրենքի հետ կապված, այլ որպեսզի ինչ-որ բան լինի Տիրոջ պահեստում, որով կբավարարվի մարդկանց կարիքները, քանզի Եկեղեցու կարիքները դա մարդկանց կարիքներն է: Եկեղեցու անդամները կազմում են Եկեղեցին, հետևաբար, ինչպիսի պարտավորությունների տակ էլ որ գտվում է Եկեղեցին, դրանք տարածվում են նրա յուրաքանչյուր անդամի վրա առանձին առանձին՝ իր միջոցների չափով: Տերը պահանջում է մեզանից, որպեսգի մենք հետևենք, թե ինչպես է պահվում Իր օրենքը այս մարդկանց մեջ:13

Այս առավոտ ես ցանկանում եմ ասել այստեղ իմ եղբայրներին և քույրերին, որ իմ կարծիքով երբեք չի եղել մի ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ավելի լավ կյանքով են ապրել, ավելի հավատարիմ են եղել և ավելի ջանասեր են եղել, քան այսօր: Մենք տարբեր եղանակներով կարող ենք դատել այդ մասին: Դրա մի շատ ճշգրիտ փաստն այն է, որ պահվում է տասանորդի օրենքը … Լավ ցուցանիշ է, որ Վերջին Օրերի Սրբերը կատարում են իրենց պարտականությունը, որ նրանք հավատում են Ավետարանին, որ նրանք կամենում են պահել Աստծո պատվիրանները և որ նրանք ավելի հավատարմորեն են հնազանդվում դրանց, քան երբևէ նախկինում:

Ես ցանկանում եմ ասել ևս մեկ բան, այսինքն ուզում եմ շնորհավորել ձեզ, որ մենք Տիրոջ օրհնությամբ և Սրբերի հավատարիմ տասանորդ վճարելու շնորհիվ կարողացանք ազատվել մհր պարտքերից: Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցին պարք չունի անգամ մեկ դոլար, կամ այնպիսի պարտք, որը չկարողանա անմիջապես վճարել: Վերջապես մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որ կարող ենք խուսափել պարտքից: Մենք այլևս պարտք վերցնելու կարիք չունենք, և կարիք չենք ունենա, եթե Վերջին Օրերի Սրբերը շարունակեն ապրել իրենց դավանանքի համաձայն և պահեն տասանորդի օրենքը: Սա Եկեղեցու համար եկամտի օրենք է:

Ավելին, ես ցանկանում եմ ասել ձեզ, որ չնայած չենք կարող հասնել դրան անմիջապես, մենք սպասում ենք այն օրվան, երբ ստիպված չենք լինի խնդրել ձեզ թեկուզ մեկ դոլար նվիրատվություն կատարել ինչ-որ նպատակի համար, բացառությամբ այն բանի, որ դուք կամովին կտաք, քանի որ մենք բավականին տասանորդներ կունենանք Տիրոջ պահեստում, որպեսզի վճարենք այն ամենի համար, ինչն անհրաժեշտ է Աստծո արքայությունը առաջ տանելու նպատակով: … Սա է ճշմարիտ քաղաքականությունը, Տիրոջ ճշմարիտ նպատակը՝ Իր Եկեղեցու գործերը կառավարելիս:14

Տասանորդի վճարման մեջ գլխավորը օրենքին հնազանդվելն է:

Անկասկած, շատ ավելին կարելի է կարդալ սուրբ գրքերից տասանորդի սկզբունքի մասին, որն Աստված հայտնել է մեզ այս ժամանակաշրջանում, և որին Նա պահանջում է հնազանդվել, որպեսզի իր օրենքին հնազանդվելով մենք կարողանանք սրբացնել այս հողը, որպեսզի այն իրոք մեզ համար դառնա Սիոնի հող, իսկ խոստումը հետևյալն է՝ եթե հնազանդվենք Աստծո օրենքներին, եթե վստահենք Նրան, եթե մոտենանք Նրան, Նա էլ կմոտենա Սեզ, և մեզ կպարգևի Իր շնորհը և իր օրհնությունը: Նա «կկշտամբի ուտողին» և այնպես կանի, որ հողը արգասաբեր լինի, որ իր ողջ ուժով բերք տա հողագործին, մշակին և անասնապահին: Նա կշատացնի նրա կովերը, կբարգավաճեցնի նրան աջ ձեռքի վրա և ձախ ձեռքի վրա, և նա առատություն կունենա, քանի որ հույսը դնում է Աստծո վրա. նա մոտենում է Նրան և ցանկանում է համոզվել, տեսնելու համար արդյոք կբացի՞ Նա երկնքի պատուհանները և կթափի՞ օրհնություններ իր վրա, մինչև որ այլևս տեղ չլինի [տես Մաղաքիա Գ.10]: Թող որ ամեն ոք, ով ստացել է Հիսուս Քրիստոսի ավետարանը, ընդունի այս խոսքը և ականջ դնի այդ խոսքերին, իր ողջ կարողությամբ: Ոմանք կարող են թեթևամտորեն վերաբերվել դրանց, և նրանք, ովքեր այդպես կվարվեն, անկասկած չեն կարողանա մոտենալ, նրանք կարևորություն չեն տա Տիրոջը փորձելուն, նրանք չեն կատարի Նրա տված պատվիրանները, և երբեք չեն իմանա, որ Աստված ճիշտ է ասում, և որ Նա կարող է կատարել Իր խոսքը և Իր ժողովրդին տված խոստումը, երբ նրանք ցանկանում են հնազանդվել և պահել Նրա օրենքը …

… Ես հանդիպել եմ մի եղբոր, կարիք չկա նրա անունը հայտնելու, քանի որ նա մեկն է հազարավորներից, ովքեր կարող են նույն վկայությունը բերել, ոչ միայն իրենց բերանից դուրս եկած խոսքով, այլ առատության, բարգավաճման, առաջընթացի և զարգացման ակնհայտությամբ, որոնցով նա շրջապատված է ամայի վայրերում: Այս տարի նա հավաքեց առատ բերք, նրա դաշտերում լիություն էր, մինչդեռ նրա հարևաններից շատերի դաշտերը պատված էին մոլախոտերով և նրանց բերքը նրա բերքի միայն կեսը կամ մեկ երրորդն էր կազմում: Ինչպե՞ս եք բացատրում սա: Ես դա բացատրում եմ այսպես. Աստված օրհնել է նրան, և շարունակում է օրհնել նրան, քանի որ նա խելացի մարդ է, մարդ, որն աշխատում է ոչ միայն իմաստուն ու խելամիտ ձևով, այլ Աստծուց վախենալով և իր սրտում ցանկանալով հնազանդվել Նրա օրենքներին. … Նա վճարում է իր տասանորդը, նա հիշում է նվիրատվությունների մասին, նա հնազանդ է Աստծո օրենքներին, և նա չի վախենում վկայել իր ընկերներին ու հարևաններին, որ հնազանդության շնորհիվ է Աստված օրհնել ու բարգավաճեցրել նրան, և դարձրել այնպիսին, ինչպիսին որ այսօր է: Նա միակ մարդը չէ. կան նաև ուրիշները, որոնք նույն ձևով բարգավաճել են: Եվ ես վկայում եմ, որ այս ամենը այն բանի շնորհիվ է, որ Աստված օրհնել է նրան, նրա հոդը և նրա կատարած աշխատանքը, որ նրա մոտ աճ կա և օրհնություններ, որին նա ձգտել է և որի համար աշխատել է: Նա աշխատել է հավատալով Տիրոջը, իսկ Տերը տեսել է նրա սիրտը և համապատասխանաբար օրհնել նրան:15

Այնպես որ, ես եկել եմ այն եզրակացության, որ տասանորդ վճարելու հարցում գլխավորը հնազանդությունն է օրենքին, և որ ավելի շատ բարիք կգա մեզ այդ հնազանդությամբ, քան մեկ ուրիշին: Մենք, հնարավոր է ունենանք հարյուր հազարավոր դոլարներ և ազնիվ տասանորդ վճարենք մեր եկամտից, մեր տասանորդը դարձնելով մեծ գումար. սակայն բարիքը, որը կգա մեզ Աստծո օրենքին հնազանդվելով, արդյունքում կգերազանցի այն բարուն, որ մեր ունեցվածքը կարոդ է պարգևել աղքատներին: Ողորմություն տվողն ավելի շատ է օրհնվում, քան ստացողը:

Խնդիրը նրանում է, որ երբ մարդը հարստանում է, նա անմիջապես սկսում է զգալ իրեն շատ աղքատ, որպեսզի հնազանդվի Աստծո օրենքներին: Հարստությունը մարդկանց աղքատ է դարձնում, երբ անհրաժեշտ է գործ ունենալ Ամենազորի հետ: Աղքատ մարդը կարոդ է հեշտությամբ վճարել իր տասանորդը և իր փոքր ունեցվածքից նվիրաբերել ի օգուտ կարիքավորների: Իսկ երբ նա դառնում է միլիոնատեր կամ ինչ-որ նման բան, այդ ժամանակ նա սկսում է սրտնեդել: Արդյունքում նա զրկում է իրեն Աստծո բարության ու ոդորմածության ավելի մեծ դրսևորումներին արժանանալուց, որոնք նա կարոդ էր ստանալ մեծ չափով բարիք գործելու շնորհիվ, որ նա կարոդ էր անել իր ավելի մեծ միջոցներով:

Ամենազորը հնազանդություն է պահանջում: Նա հենց հնազանդություն էր պահանջում Աբրահամից: Ես այժմ խոսում եմ Աստծուն հնազանդվելու մասին, ոչ թե մարդուն, և ով որ ուզում է, թոդ մարտակոչ նետի ինձ փորձելով ապացուցել, որ Աստծուն հնազանդվելը, տասանորդ վճարելու առումով, ավելի լավ չէ, քան անհնազանդությունը, այն ավելի լավ է ոչ միան հենց այդ մարդու համար, այլև բոլոր մարդկանց համար: Եթե մարդը հնազանդ է տասանորդի օրենքին, նա իրավունք ունի ստանալու Աստծո օրհնությունը, իսկ Տիրոջ շտեմարանում կլինեն միջոցներ արքատներին կերակրելու, Ավետարանը արտերկրում տարածելու, տաճարներ կառուցելու և Նրա նպատակները իրականացնելու համար, սակայն եթե նա հնազանդ չէ այս օրենքին, ապա ոչինչ չկա, իսկ նա զրկվում է այն օրհնությունից, որը Տերը կտար նրան:16

Ուսումնական առաջարկություններ

  • Ո՞րն է Տիրոջ տասանորդի օրենքը: (Տես նաև ՎևՈւ 119.3–4:) Ավետարանի ո՞ր սկզբունքի հիման վրա ենք մենք տասանորդ վճարում: Ինչո՞ւ է տասանորդի վճարման մեջ «գլխավորը» օրենքին հնազանդվելը:

  • Ի՞նչ կարող են Եկեղեցու անդամները անել, եթե չեն վճարել տասանորդ անցյալում, իսկ այժմ ցանկանում են պահել այս պատվիրանը: Որո՞նք են այն պատճառները, որ մարդիկ ետ են ընկնում տասանորդ վճարելուց: Ինչպե՞ս կարող է հարստությունը «սրտնեղության» պատճառ դառնալ:

  • Ի՞նչ նպատակներով են օգտագործվում տասանորդի ֆոնդերը: Ինչպե՞ս է տասանորդը օգնում բավարարել Եկեղեցու անդամների և ուրիշների հոգևոր և աշխարհիկ կարիքները:

  • Ո՞վ է որոշում, թե ինչպես տնօրինել Եկեղեցու տասանորդի ֆոնդերը: (Տես նաև ՎևՈւ 120:)

  • Ինչպե՞ս կարելի է ընտանիքին ուսուցանել տասանորդ վճարել:

  • Ինչպիսի՞ օրհնություններ է Տերը խոստանում նրանց, ովքեր վճարում են իրենց տասանորդը: (Տես նաև Մաղաքիա Գ.10–12): Ե՞րբ և ինչպե՞ս եք օրհնվել տասանորդի օրենքին հնազանդվելով:

Հղումներ

  1. In Conference Report, Oct. 1899, 39.

  2. Quoted in Amelia Smith McConkie, “Grandpapa Joseph F. Smith,” Ensign, Sept. 1993, 15.

  3. Deseret News: Semi-Weekly, 3 May 1881, 1.

  4. Gospel Doctrine, 5th ed. (1939), 225.

  5. Gospel Doctrine, 226.

  6. Gospel Doctrine, 232–33.

  7. Gospel Doctrine, 99.

  8. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 25 Oct. 1906, 674.

  9. Gospel Doctrine, 226.

  10. Gospel Doctrine, 225.

  11. Gospel Doctrine, 232.

  12. Gospel Doctrine, 233.

  13. In Conference Report, Oct. 1899, 41.

  14. In Conference Report, Apr. 1907, 7; paragraphing added.

  15. Gospel Doctrine, 226–28.

  16. In Conference Report, Apr. 1899, 69; paragraphing added.

Նկար
Prove Me Now Herewith

Ինձ փործեցեք սորանով, Գլեն Ս. Հոփկինսոն, նկարում ներկայացված են իրենց տասանորդը բերող հավատարիմ Սուրբ պիոներները, որոնք այն հաճախ վճարում էին ոչ թե փողի, այլ ապրանքների տեսքով, տանելով դրանք Սոլթ Լեյք Սիթիի Տաճարի մոտ գտնող տասանորդի գրասենյակ: