Նախագահների ուսմունքները
Գլուխ 47: Անարատություն՝ ամբողջ սրտով հետևել մեր կրոնին


Գլուխ 47

Անարատություն՝ ամբողջ սրտով հետևել մեր կրոնին

Նրանք, ովքեր պահում են իրենց անարատությունն ամեն օր Աստծո գործերը աոաջին տեղում ղնելով և դիմանալով փորձություններին, կստանան հավերժական կյանք:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1918թ. նոյեմբերի 10-ին որպես Եկեղեցու Նախագահ հաստատվելու 17-րդ տարեդարձի օրը Ջոզեֆ Ֆ. Սմիթը միասին հավաքեց իր ընտանիքը և խոսեց իր կյանքի մասին և այն մասին, թե ինչ է սովորել: Բոլորը եկել էին ծոմ պահած և աղոթքի ոգով: Նախագահ Սմիթը ասաց. «Աշխարհում չկա մեկ այլ բան, որ ես փորձեի անել այնքան ջանասիրաբար, որքան ձգտել եմ պահել իմ խոսքը, իմ խոստումները, իմ անարատությունը, կատարել այն ամենը, ինչն իմ պարտականությունների մեջ էր մտնում»:1

Սա նրա վերջին պաշտոնապես հայտնած խորհուրդն էր: Ինը օր անց, 1918թ. նոյեմբերի 19-ին Նախագահ Զոզեֆ Ֆ. Սմիթը մահացավ: Գրիպի համաճարակի պատճառով արգելվեց պաշտոնական հասարակական հուղարկավորության ծառայություն անցկացնել: Որպես հարգանքի տուրք այս մեծ ղեկավարի հիշատակին հետաձգվեցին բոլոր հասարակական հավաքները, զվարճանքները և պաշտոնական հանդիպումները: Թատրոնները և շատ տեղական ձեռնարկություններ փակվեցին: Սոլթ Լեյք Սիթիի հազարավոր քաղաքացիներ, Եկեղեցու անդամներ և ոչ անդամներ, դուրս էին եկել փողոցները պատվելու Ջոզեֆ Ֆ. Սմիթին, երբ հուղարկավորության թափորն անցնում էր Հարավային Տաճարի փողոցով դեպի Սոլթ Լեյք Սիթիի գերեզմանատուն: Երբ թափորն անցնում էր Մադլեյն կաթոլիկ տաճարի կողքով, տաճարի աշտարակի զանգերը ղողանջեցին այս պատվարժան ղեկավարի պատվին, որը մեծ ազդեցություն է ունեցել շատ–շատերի վրա:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը սիրում էր այն, ինչը ճիշտ է, նա պաշտպանում էր ճշմարտության գործը, նա լիովին ապրում էր այն սկզբունքներով, որոնք քարոզում էր, և նրան հարգում էին ու պատվում էին այդ անարատության համար:

Զոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մենք դրսևորում ենք մեր անարատությունը ամեն օր Աստծո գործերը առաջին տեղում դնելով:

Կրոնը, որը մենք ընդունել ենք, Կիրակնօրյա կրոն չէ, դա լոկ դավանանք չէ .… Դա մեզ համար աշխարհում ամենակարևոր բանն է, իսկ արդյունքները, որ կտեսնենք այս աշխարհում և գալիք աշխարհում, կախված կլինեն մեր ճշմարտության մեշ անաղարտությունից և դրա կանոնները պահելու մեր հետևողականությունից, ապրելով դրա սկզբունքներով և պահանջներով:2

Ինձ միշտ ուրախություն է պատճառում պատիվ ունենալ հանդիպելու տղամարդկանց և կանանց, ովքեր ընդունել են ճշմարտությունը և հավատարիմ են դրան իրենց առօրյա կյանքում, քանզի, ի վերջո, մենք հաստատում ենք ճշմարտության մեջ մեր անարատության ու հավատարմության չափանիշը մեր ամենօրյա գործերով: Ծառը ճանաչվում է իր պտուղներով, և մի՞թե փշերից խաղող ենք քաղում, կամ տատասկից՝ թուզ: Երբ դուք տեսնում եք մի քանի անհատներ, համայնք կամ մի ողջ ժողովուրդ, ովքեր ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը, հաստատուն են իրենց դավանանքում, հավատարիմ են իրենց ուխտերին, ամեն տեսակետից նվիրված են իրենց հավատքին, դուք կտեսնեք տղամարդկանց և կանանց, ովքեր լավ և ամեն տեսակետից արժանավայել պտուղներ են բերում:3

Մենք պետք է կատարենք մեր պարտականությունները և ամեն օր ապրենք մեր կրոնով: Եկեք միշտ արդարակեցությամբ ծառայենք Տիրոջը, և Նա կլինի մեր Հայրը և Ընկերը, և մեր թշնամիները զորություն չեն ունենա մեր վրա:4

Մենք բոլորս սիրո կարիք ունենք մեր հոգում, միշտ՝ նախ Աստծո, մեր երկնային Հոր հանդեպ, որը ամեն բարիք տվողն է, սեր, որը լցնում է մեր հոգին, մեր միտքը, մեր սիրտը, մեր ուժը, այնքան շատ, որ եթե Նա պահանջեր, ապա մենք պատրաստակամորեն կտայինք մեր կյանքը, ինչպես նաև մեր ժամանակը, տաղանդները և մեր ունեցվածքը այս աշխարհում՝ կենդանի Աստծուն ծառայելուն, որը տալիս է մեզ այն ամենը, ինչ ունենք .… Մենք պետք է ունենանք այդ սերը մեր սրտում այնքան, որ սիրենք Աստծուն ավելի, քան գործը, ավելի քան փողը, աշխարհիկ հաճույքները, այսինքն՝ ավելի շատ հաճույք գտնենք Աստծուն երկրպագելու և սիրելու մեջ, քան որևէ այլ բանում, որ ունենք այս աշխարհում:5

Ամենուր մարդիկ լսում են «հաջողություն» բառը և հենվում են դրա վրա, ասես հաջողությունը որոշվում է խոսքով և կարծես տղամարդկանց և կանանց ամենաբարձր ձգտումը աշխարհիկ փառասիրություն ձեռք բերելն է .… Ի վերջո, մարդու հաջողությունը պետք է որոշվի ավելի շատ մարդու հավերժական (ինչպես նաև ներկայիս) կարիքներով, քան աշխարհիկ չափանիշներով, որոնք մարդիկ ստեղծում են այն ժամանակի ոգուն համընթաց, որի մեջ նրանք ապրում են: Իհարկե, ոչինչ այնքան կործանիչ չի մեր բարօրության համար, քան այն միտքը, որ մեր ներկայիս և հավերժական բարօրությունը հիմնված է այս աշխարհի հարստության և փառքի վրա:

Թվում է այս սերնդի մեջ ամենուր մոռացվել է Փրկչի կողմից ազդարարված մի մեծ ճշմարտություն՝ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհը ստանա և իր անձը կորցնե [տես Մատթեոս ԺԶ.26]: Հաջողության չափանիշը, ինչպես հայտարարվել է Աստծո խոսքով, հոգու փրկությունն է:6

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու իսկական անդամության էությունը կայանում է նրանում, որ դուք և ես, անկախ որևէ մեկից աշխարհում, ապրենք մեր կրոնով և կատարենք մեր պարտականությունը, անկախ նրանից, թե ինչ են անում ուրիշները: Ինչպես Հեսուն է հայտնել հին ժամանակներում. «Իսկ ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու» [Հեսու ԻԴ.15:]… Այս Եկեղեցում մեր դիրքի հաստատուն լինելու չափը որոշվում է, թե ինչպես ենք մենք անում այն, ինչը ճիշտ է, անկախ նրանից, թե ով է ճիշտ վարվում և ով՝ սխալ: Ուստի, եկեք ձգտենք տոգորված լինել այդ ոգով և ապրենք այդ կանոնով:7

Ապրելակերպի առաջին և ամենաբարձր չափանիշը պետք է լինի այն անձնական պատասխանատվությունը, որը մարդկանց դարձնում է ճշմարտության համար օգտակար: Մարդկանց համար, որոնք անկեղծ են իրենք իրենց հանդեպ, դժվար չէ անկեղծ լինել ուրիշների հանդեպ: Մարդիկ, ովքեր պատվում են Աստծուն իրենց անձնական կյանքում, կախված չեն իրենց շրջապատի մարդկանց կարծիքից, որոնք կարող են ոչ միայն անտարբեր գտնվել, այլ խիստ բացասական տրամադրվածություն ունենալ: Անձնական պատասխանատվությունների շնորհիվ է, որ մարդիկ զգում են, որ իրենք ճիշտ կեցվածք կարող են ընդունել բոլոր հասարակական հարցերում: Նրանք, ովքեր անտեսում են ներքին հոգևոր աշխարհը, կախված են լինում հասարակական առաջնորդությունից, որը տանում է դեպի տարբեր տեսակի հակասություններ:8

Աստծո Հոգու պտուղները, ճշմարիտ կրոնի հոգու պտուղները, խաղաղությունը և սերն են, առաքինությունն ու ազնվությունը, անաղարտությունը, և հավատարմությունը Աստծո օրենքով հայտնի ամեն արժանիքին:9

Սեր պարտականությունն է մշտապես առաջ գնալ և վերև, այն ուղղությամբ, որ Ամենազոր Տերն է ցույց տվել մեզ: Պահեք հավատքը, պատվեք Աստծո անունը ձեր սրտերում, հարգեք և սիրեք Նրա անունը, որի արյունը հեղվեց աշխարհի մեղքերի թողության համար, պատվեք և բարձր գնահատեք նրան, ում Աստված բարձրացրել է իր պատանեկության տարիներին, որպեսզի դնի վերջին օրերի այս մեծ աշխատանքի հիմքը:10

Մեր անաղարտությունը կփորձվի և կստուգվի:

Իմ մանկությունն ու պատանեկությունը անցել է Աստծո ժողովրդի հետ թափառումների մեջ՝ տառապելով նրանց հետ և ուրախանալով նրանց հետ: Իմ ողջ կյանքը կապված է եղել այդ մարդկանց հետ, և Աստծո անունով և Նրա օգնությամբ այդպես կլինի մինչև վերջ: Ես չունեմ մեկ այլ հասարակություն և մեկ այլ բնակավայր: Այդ առումով ես նման եմ Պետրոսին, երբ Փրկիչը տեսնելով, որ մարդիկ հեռանում են Իրենից, հարցրեց նրան. Սի՞թե դուք էլ ուզում եք գնալ: Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց Նրան. Տեր, ո՞ւմ մոտ գնանք. հավիտենական կյանքի խոսքեր ունիս դու: [Տես Հովհաննես Զ.67–68:] Մենք ոչինչ չունենք անելու, միայն պետք է նեղ ճանապարհով առաջ գնանք, որը տանում է ետ՝ մեր Հայր Աստծո մոտ: Սա է այն ուղին, որը նա նշել է մեզ համար, և մեր պարտականություն է եռանդով առաջ գնալ: Մենք չենք կարող շեղվել դրանից, մենք չենք կարող անցնել մեկ այլ ճանապարհ, չկան պահեստային գծեր, սա «ուղիղ գնացք է» և նրա երթուղին արդեն որոշված է, գծված:

Մենք ստիպված ենք բախվել ընդդիմության հետ, մարտնչելով ճշմարտության զենքով, որը Աստված դրել է մեր ձեռքը: Մենք պետք է գիտակցենք, որ այս աշխարհը իր բոլոր հաճույքներով նման է մոխրի, եթե համեմատենք Աստծո գիտելիքի գերազանցության հետ: Նա կփորձի և կստուգի մեզ, և Նա իրավունք ունի դա անելու, եթե անհրաժեշտ է անգամ ի մահ, և միայն նա, ով կդիմանա մինչև վերջ, ով չի նահանջի, այլ կպահպանի իր անաղարտությունը, անգամ վտանգի ենթարկվելով ու զոհաբերելով, անհրաժեշտության դեպքում ամեն ինչը, կստանա հավերժական կյանք, կամ կարժանանա հավատարիմների պարգևին:11

Ես միշտ աղոթել եմ, որ ոչ թե ազատվեմ փորձություններից, այլ որ իմաստություն ու խելամտություն, համբերություն ու տոկունություն տրվի ինձ, որպեսզի դիմանամ այն փորձություններին, որոնց միջոցով ես կանչված եմ անցնելու: Թեպետ ես չեմ կարող ճշմարտապես ասել, որ փորձության եմ ենթարկվել Քրիստոսի Ավետարանի հանդեպ իմ հավատքի մեջ, այնուամենայնիվ կարող եմ ասել, որ փորձվել եմ տարբեր միջոցներով: Փորձվել է իմ համբերությունը, իմ սերը, իմ ազնվությունը:12

Ես հավատում եմ, որ [մեր պիոներ նախնիները] կառուցել են ավելի լավ, քան գիտեին: Ես հավատում եմ, որ նրանք առաջնորդվում էին Աստծո զորությամբ, քայլ առ քայլ, և ուսուցանվում էին կանոն առ կանոն, տող առ տող: Այդպես էր Նա ստուգում նրանց ազնվությունը և նվիրվածությունը: Նա ստուգում էր նրանց մինչև մահ, այո, նույնիսկ մահից այն կողմ, քանզի մահը նրանցից շատերի համար կարող էր հաճելի լինել, այն կարող էր խաղաղ, երջանիկ հանգիստ լինել համեմատած այն տաժանակիր աշխատանքի և նեղության հետ, որոնք նրանք ստիպված էին կրել:13

Շատ մարդիկ են մահապատժի ենթարկվել հնազանդության համար, ինչպես որ հավատացել են, Աստծո պատվիրաններին: Հիսուս Քրիստոսի կողմից ընտրված հին առաքյալներից ոչ ոք խույս չտվեց նահատակությունից, բացի Հուդան և Հովհաննեսը: Հուդան մատնեց Տիրոջը, և ինքնասպան եղավ, իսկ Հովհաննեսը ստացավ Տիրոջ խոստումը, որ պետք է ապրի, մինչև որ Նա կրկին կգա աշխարհ: Մնացածը մահվան դատապարտվեցին, մի քանիսին խաչեցին, մի քանիսին քարշ տվեցին Հռոմի փողոցներով, մի քանիսին գցեցին աշտարակներից, ոմանց քարկոծեցին: Ինչի՞ համար: Աստծո օրենքին հնազանդվելու և վկայություն բերելու համար, որը նրանք գիտեին, որ ճշմարիտ է: Նույնը կարող է լինել այսօր: Սակայն թող որ այս ավետարանի ոգին այնքան խորը մնա իմ հոգում, որ թեկուզ ես աղքատության, ձախորդության, հալածանքի, կամ մահվան մատնվեմ, ես և իմ տունը ծառայենք Աստծուն և պահենք նրա օրենքները:14

Մենք ազնվություն ենք ցուցաբերում ծառայելով Տիրոջը, անկախ նրանից ինչ կարող է պատահել մեզ հետ:

Տերն ասաց երիտասարդին, որը սիրում էր աշխարհը, որ եթե ցանկանում է կատարյալ լինել, նա պետք է վաճառի իր ողջ ունեցվածքը և տա աղքատներին, այնուհետև Տերն ավելացրեց. «Եկ հետևիր ինձ» [Մատթեոս ԺԹ.21]: Սա կարող է շատ հասարակ առաջարկություն թվալ, սակայն նրանում շատ ճշմարտություններ կան, նրանում կյանքի համար էական սկզբունք կա: Այդ սկզբունքն է՝ վեր դասել այն, ինչը սրբազան է և աստվածային, ինչը Աստծուց է, ինչը խաղաղություն ու երջանկություն է պարգևում մարդկանց հոգիներին, մեր հարստություններից, բոլոր աշխարհիկ պատիվներից և ունեցվածքից: Ամենազոր Տերը պահանջում է սա Վերջին Օրերի Սրբերից, և յուրաքանչյուր տղամարդ կամ կին, ով ընդունել է Ավետարանը, պետք է զգա իր սրտում այսօր, և իր հոգում միշտ, որ ինչ էլ որ Տերը պահանջում է ինձանից, դա կանեմ, կամ կտամ, ինչ էլ որ լինի:15

Եթե Նա ինձանից պահանջի Իրեն տալ այն ամենը, ինչ ես ունեմ, ես կուզենայի անել դա ուրախ սրտով և պատրաստակամորեն, ինչպես Հոբը, և Աբրահամը, երբ Աստված կանչեց նրանց իրենց հավատքը գործադրել: Երբ Աբրահամին առաջարկվեց զոհաբերել իր որդուն, խոստացված որդուն, արդյո՞ք նա կանգ առավ պատճառաբանելու կամ վիճաբանելու Ամենազորի հետ: Ոչ, առանց դժգոհելու կամ տրտնջալու նա գնաց անելու այն, ինչ իրեն պատվիրվել էր: Հնարավոր է, նա ունեցավ շատ առանձնահատուկ զգացումներ, և անկասկած նա փորձվեց մինչև ուղն ու ծուծը, փորձվեցին նրա ամենաքնքուշ զգացմունքները, սակայն ամեն դեպքում նա ընտրել էր հնազանդվել Ամենազորի կամքին: Ինչևէ, Աբրահամը չկատարեց պատվիրանը, քանի որ Տերը տեսնելով նրա անարատությունն ու պատրաստակամությունը, կանխեց դա: [Տես Ծննդոց ԻԲ.1–18:] …

Արդ, մեզանից քանիսն են վստահում Տիրոջը, ինչպես Աբրահամը: Ենթադրենք, Նա ձեզանից խնդրում է ձեր առաջնեկին, կամ ձեր սիրելիներից որևէ մեկին, կամ ձեր հարստությունը, կարո՞ղ եք անել դա առանց տրտնջալու: …Կարո՞ղ եք արդյոք ակնկալել, որ կհասնենք սելեստիալ վեհացման, եթե ունենք ինչ-որ անկյուն, ինչ-որ թաքցրած մի բան, որի վրա է դրված մեր սիրտը կամ ամենանվիրական կապվածությունը: Հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք արժանի եք Աստծո սելեստիալ արքայությունում վեհացում ստանալուն:16

Հոբը արդարակյաց մարդ էր, իր բոլոր գործերում կատարյալ մարդ: Նրա նման մարդ չկար ամբողջ աշխարհի վրա … Նա չանիծեց սաբայեցիներին, որոնք քշեցին տարան իր անասունները, չանիծեց երկնքի կրակը, որն այրեց իր հոտերը, ոչ էլ երկնքի հողմերը, որ կործանեցին իր տունն ու երեխաներին: Նա չհայհոյեց, անարգանքի խոսքեր չասաց, և չհեռացավ Տիրոջից դրա համար: Սակայն նա ասաց. «Տերը տվեց և Տերն առավ. Տիրոջ անունը օրհնյալ լինի»: [Հոբ Ա.21:]…

… Այստեղ լուսաբանվում է մի սկզբունք, որը պետք է ընկած լինի ամբողջ մարդկության հավատքի, առաքինության, սիրո, աշխատանքի, ցանկության հիմքում՝ որ նրանք կծառայեն Աստծուն, անկախ նրանից, թե ինչ կպատահի իրենց հետ: Թեև նրանք բանտ նետվեն, հալածվեն, աղքատության մատնվեն, թեև Աստված մինչև ուղն ու ծուծը փորձի իրենց և ենթարկի նրանց ամենածանր փորձության, որպեսզի ստուգի նրանց անապականությունը, նրանք պետք է Հոբի պես ասեն. «Սերկ դուրս եկա իմ մոր արգանդիցը, և մերկ պիտի դառնամ այնտեղ: Տերը տուավ և Տերն առավ. Տիրոջ անունը օրհնյալ լինի» [Հոբ Ա.21]: Ուրեմն մեծարեք Աստծուն, սիրեք Նրան ձեր ողջ սրտովը, ձեր ողջ անձովը և ձեր ողջ մտքովը, ապա սիրեք ձեր մերձավորին ձեր անձի պես, որպեսզի երբ փորձությունները գան, մենք կարողանանք դիմանալ դրանց և չդժգոհել, այլ սպասենք, մինչև Աստված կիրականացնի Իր նպատակները: Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ չկա Աստծո սիրո պես սեր Իր տառապյալ զավակների հանդեպ, չկա այնքան մեծ ողորմածություն, այնպիսի մեծ ու ազնվազարմ նպատակ, ինչպիսին Աստծո նպատակն է Իր զավակների համար: Եթե այդպես վարվենք, ի վերջո, կիմանանք դա և կօրհնենք Աստծուն մեր ողջ սրտով:17

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ է անաղարտությունը: Ինչպե՞ս ենք մենք «հաստատում մեր անաղարտության չափանիշը … մեր ամենօրյա գործերով»: Ձեր ամենօրյա կյանքի ինչպիսի՞ իրավիճակներներում դուք կընտրեք դնել արդյոք Աստծո գործերը առաջին տեղում:

  • Ինչպե՞ս կարող ենք զարգացնել ունակություն՝ «ավելի շատ հաճույք գտնել Աստծուն երկրպագելու և սիրելու մեջ», քան գործի, փողի կամ այլ երկրային հաճույքների մեջ: Ինչպե՞ս եք վարվել, երբ դուք ընտրության առջև եք կանգնել, վե՞ր եք դասել արդյոք «այն, ինչ սրբազան է և աստվածային … աշխարհիկ պատիվներից և ունեցվածքից»:

  • Ո՞րն է հաջողության իսկական չափանիշը մեր կյանքում: Հաջողության ո՞ր այլ բնորոշումներն են երբեմն ետ պահում ճշմարիտ չափանիշին հետևելուց: Ինչպե՞ս են հայտնված ճշմարտության համաձայն կատարվող արարքները հակասում «հասարակական առաջնորդության» հետ համաձայնեցված արարքներից:

  • Ինչո՞ւ երբ մենք փորձում ենք ապրել Ավետարանով, հաճախ հանդիպում ենք փորձությունների և ընդդիմության: Ինչպե՞ս եք փորձվել և ստուգվել՝ ձգտելով կատարել Աստծո կամքը: Ինչպիսի՞ վերաբերմունք եք ցուցաբերել:

  • Ինչպե՞ս են Աբրահամի և Հոբի պես հավատարիմ աշակերտները օգնում մեզ ավելի լավ հասկանալ՝ ինչպես «ծառայել Աստծուն, անկախ նրանից, թե ինչ կպատահի իրենց հետ»: Ինչպե՞ս է ձեր վկայությունը ամրապնդվում նրանց օրինակներով: Ի՞նչը կարող է պատրաստել մեզ այդպես ծառայել Աստծուն մեր փորձության օրերին:

  • Ինչպե՞ս կարող եք անձնական անաղարտություն զարգացնելով և պահելով, օրհնել և ամրապնդել ձեր ընտանիքը, ձեր համայնքները:

Հղումներ

  1. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 477.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 107.

  3. In Conference Report, Oct. 1916, 2.

  4. Deseret News: Semi-Weekly, 8 Aug. 1884, 1.

  5. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:91.

  6. Gospel Doctrine, 123–25; paragraphing altered.

  7. Deseret News: Semi-Weekly, 21 Mar. 1893, 2.

  8. Gospel Doctrine, 253.

  9. Gospel Doctrine, 75.

  10. In Conference Report, Apr. 1904, 3.

  11. Deseret News: Semi-Weekly, 25 Apr. 1882, 1; paragraphing added.

  12. Deseret News: Semi-Weekly, 27 Apr. 1897, 1.

  13. Deseret News: Semi-Weekly, 9 Aug. 1898, 1.

  14. Gospel Doctrine, 251.

  15. In Conference Report, Apr. 1909, 4–5.

  16. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 2:279.

  17. Deseret News: Semi-Weekly, 19 Dec. 1893, 1; paragraphing altered.

Նկար
Beehive House

Բիհիվ հաուսը Սոլթ Լեյք Սիթիում, որտեղ Նախագահ Սմիթը ապրել է երկար տարիներ: Նա մահացավ այստեղ 1918թ. նոյեմբերի 19-ին: