Նախագահների ուսմունքները
Գլուխ 19: Խնայողությունը բարգավաճման հիմքն է


Գլուխ 19

Խնայողությունը բարգավաճման հիմքն է

Մենք պետք է վճարենք մեր պարտքերը և խնայենք մեր միջոցները, որպեսզի ավելի լավ կարողանանք ծառայել Աստծո արքայությունում:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1918թ. Ջոզեֆ Սմիթը նամակ է գրել իր որդուն, որտեղ նա հիշում է իր երիտասարդության տարիների Սուրբ Ծննդյան օրերը, երբ նա միշտ «փող չուներ»: Ահա թե ինչ է նա պատմում իր վաղ ամուսնական կյանքից. «Այդ օրերին ես երբեք ոչ ոքի պարտք չեմ եղել, և ստիպված էի աշխատել: Ես չէի կարող անգործության մատնվել»: Նա պատմում էր, որ ինքը և իր ընտանիքը աշխատում էին. «Մեր ողջ ուժերը լարած քրտնաջան աշխատում էինք, որպեսզի կարողանայինք գոյատևել»: Նման պայմաններում էր, որ նա Սուրբ Ծննդից առաջ դուրս եկավ տնից իր երեխաների համար ինչ-որ հատուկ բան անելու նպատակով: Նա պատմում է. «Ես ցանկանում էի ինչ-որ բանով ուրախացնել նրանց, որպեսզի Սուրբ Ծնունդը տարբերվեր մյուս բոլոր օրերից, սակայն դա անելու համար ոչ մի ցենտ չունեի: Ես Մեյն փողոցով վեր ու վար արեցի, նայելով խանութների ցուցափեղկերին … իսկ հետո թաքնվելով մարդկանց հայացքներից, նստեցի ու մանկան պես լաց եղա, մինչև որ դուրս հորդող կսկիծս փարատեց սրտիս ցավը, և ես մի փոքր անց վերադարձա տուն, դատարկ գրպաններով, ինչպես որ դուրս էի եկել տնից, և խաղացի երեխաներիս հետ՝ լինելով երախտապարտ ու երջանիկ նրանց համար …

Այդ փորձություններից հետո, իմ ճանապարհն ավելի սահուն դարձավ: Ես սկսեցի բարելավել իմ վիճակը տքնաջան աշխատանքով, խիստ տնտեսվարությամբ, ինքնազսպմամբ, և Աստծո հանդեպ սիրով ես բարգավաճեցի»:1

Եպիսկոպոս Չարլզ Վ. Նիբլին, որը կողք-կողքի աշխատում էր Նախագահ Սմիթի հետ, պատմել է. «Նա միշտ զգույշ էր ծախսեր կատարելիս … Նա ատում էր պարտքը, և ես չգիտեմ մեկին, որն այդքան արագորեն էր վճարում իր բոլոր պարտավորությունները՝ մինչև վերջին պենին … Նա վճռականորեն հակադրվում էր պարտքին, և ոչ մի դեպքում կամ հանգամանքներում Եկեղեցին չէր դնի պարտքի տակ: Ոչ էլ նա ինքը կընկներ պարտքի տակ՝ իր անձնական գործերում, և նա հաստատակամորեն հետևում էր հին նշանաբանին. «Անհապաղ վճարիր»:2

Նախագահ Սմիթը հատկանշում էր ավետարանի գործնական լինելը, երբ նա ուսուցանում էր. «Վերջին Օրերի Սրբերի հիմնական ուսմունքներից մեկը միշտ եղել է այն, որ կրոնը, որը չունի զորություն մարդկանց փրկելու աշխարհում և նրանց բարգավաճ ու երջանիկ դարձնելու այստեղ, չի կարող փրկել նրանց հոգևոր առումով, և վեհացում պարզևել գալիք կյանքում»:3

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Խուսափիր պարտքից և դու ֆինանսապես ու հոգեպես ազատ կլինես:

Այսպիսով, ես անկեղծորեն հավատում եմ, որ մեր մեջ գոյություն ունեցող թշվառության հիմնական պատճառներից մեկն այն է, և ես հավատում եմ, որ դա վերաբերում է մեր երկրում ապրող բոլոր մարդկանց, որ մարդիկ ծախսում են իրենց հնարավորություններից շատ: Նրանք մեծ պարտքեր են անում, գրավ են դնում իրենց տունը, իրենց ֆերմաները և գրեթե այն ամենը, ինչ ունեն, որպեսզի ետ չմնան իրենց հարևաններից, մրցակցում են միմյանց հետ, թե ով ավելի լավ տեսք ունի և ով ավելի շատ վարկ վերցնելով իր բիզնեսն առաջ կտանի, որն այնքան մեծ տարածում է գտել աշխարհում: …

… Մեզանից շատերը պարտքերի մեջ են թաղվել … որպեսզի առնվազն իրենց հարևանի պես հագնվեն: Եթե մենք այդպես չվարվեինք, այլ ապրեինք մեր միջոցներով, ինչպես նաև մի փոքր խնայեինք սև օրվա համար, այսօր մենք կլինեինք ամենաանկախ ժողովուրդը այս մայրցամաքի վրա … Ինչ վերաբերվում է ինձ, ես կցանկանայի տեսնել … որ երբ էլ որ մենք մեկ դոլարին համարժեք ապրանք ենք գնում, դրա դիմաց վճարում ենք մեկ դոլարը կամ էլ մեկ դոլարին համարժեք մեկ այլ բան, որ մենք դա անում ենք առանց վնասելով տունը կամ գրավ դնելով ինչ-որ բան, որը կարող է վնաս պատճառել նաև մեր երեխաներին: Ամեն ոք, ով ապրում է վարկով, շղթայակապ է անում իրեն և իր ընտանիքը: …

Երբևէ տեսե՞լ եք որևէ մեկին, որն ընկել է պարտքերի աակ, գրավ է դրել իր գույքը, և իրեն այնքան ազատ, այնքան անկախ ու երջանիկ է զգացել, ինչպես այն մարդը, որն անմիջապես վճարել է իր ունեցածի դիմաց: Մենք պետք է ապրենք ըստ մեր միջոցների և դնենք հիմք, որի վրա կարող ենք կառուցել, և որի վրա կարող են մեր զավակները կառուցել, չվճարելով մեր կողմից արված պարտքերի տոկոսները: Ես լավ գիտակցում եմ, որ սա աշխարհի ֆինանսական ավետարանի քարոզ չէ: Ես ընդունում եմ, որ ինձ վտանգի եմ ենթարկում կոչվելու հնաոճ պահպանողական, հետադիմական և այլն: Բոլոր այս մակդիրները թափվում են այն մարդկանց գլխին, որոնք հանդգնում են մարդկանց խորհուրդ տալ իրենց միջոցներով ապրել: … Երբեմն մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվում, որ անհրաժեշտ է պարտք անել: Եթե դա անհրաժեշտություն է, թող այդպես լինի … Սակայն ինձ ոչ ոք երբեք չի կարողացել համոզել, որ ներկա կամ ապագա սերնդի բարօրության համար անհրաժեշտ է, որ իմ զավակները կախվածության մեջ ընկնեն իմ գործողությունների պատճառով:4

Ինչպիսի՜ օրհնյալ վիճակ կստեղծվի Սիոնում, եթե յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ, թե երիտասարդ, և թե մեծահասակ, կարողանա հասկանալ, թե որքան վտանգավոր է պարտքի տակ ընկնելը: Իրականում, որքան լավ կլինի, եթե գրավի որոշ ծանրություն և դրան ուղեկցող ցավը զգա և հասկանա ամեն ոք, ով մտադիր է իր տունը և հողը գրավ դնել փողի դիմաց, որ կարողանա գիտակցել դրա պատճառած ստրկությունն ու սարսափը, և նախքան գործարք կատարելը գիտակցի դա այնքան պարզորոշ, որքան խորը նա հաստատապես կզգա այդ գործարքը կատարելուց հետո:5

Բարգավաճման ժամանակ … Վերջին Օրերի Սրբերի համար հույժ կարևոր կլինի ազատվել պարտքերից: … Ես կասեի, այս առումով, որ իմ պարտավորությունները իմ եղբորը, հարևանին կամ գործընկերոջը վճարելու ամենալավ եղանակներից մեկը ինձ համար, նախ իմ պարտավորությունները Տիրոջը վճարելն է: Ես կարող եմ իմ պարտքերի մեծ մասը վճարել իմ հարևաններին, եթե ես պայման եմ կապել նրանց հետ, որ կվճարեմ միայն Տիրոջ հանդեպ իմ պարտավորությունները ազնվորեն կատարելուց հետո, ոչ թե անտեսելով վերջինս. և դուք կարող եք նույն կերպ վարվել: Եթե դուք ցանկանում եք բարգավաճել, և լինել ազատ մարդիկ ու ազատ ժողովուրդ, նախ ճշգրիտ կատարեք Աստծո հանդեպ ձեր պարտավորությունները, իսկ հետո միայն ձեր պարտավորությունները ձեր ընկերների հանդեպ:6

Հիմա է իսկական ժամանակը, որ բոլոր մարդիկ ուսումնասիրեն ճշմարիտ տնտեսագիտությունը, և սկսեն խնայել, ազատվել պարտքից և դառնալ ազատ ու անկախ ժողովուրդ: … Եթե մենք որպես Վերջին Օրերի Սրբեր լոկ կատարենք մեր պարտավորությունը և մեր միջոցները խելամտորեն օգտագործենք, ապա պայմանները բարենպաստ կլինեն մեզ համար, մեր գործերը կօրհնվեն, հողը պտղաբեր կդառնա, և մենք առատ բերք կհավաքենք և կուրախանանք դրանով, քանզի Աստված բարեհաճությամբ կնայի Իր հավատարիմ զավակներին: … Հիմա է իսկական ժամանակը նվազեցնել ծախսերը: Հիմա է իսկական ժամանակը պակասեցնել շռայլ վատնումը և հրաժարվել որոշ աշխարհիկ հաճույքներից: Ուրեմն, եկեք գթասիրտ լինենք: Սի՛ մեղադրեք միմյանց: … Սի՛ գնացեք ձեր ընկերոջ մոտ, որը ձեզ մի քանի ցենտ պարտք է և մի պահանջեք վերադարձնել ձեր պարտքը, իսկ եթե նա խնդրում է մի փոքր սպասել, մի գցեք նրան բանտ, եթե փոխաբերական ձևով խոսենք: Հիշեք Փրկչի առակը այս թեմայով, և եղեք գթասիրտ ու ողորմած մեկդ մյուսի հանդեպ [տես Մատթեոս ԺԸ.23–35]:7

Ձեր ունեցվածքը պարտքից ազատ պահեք: Ձեր պարտքերից որքան հնարավոր է արագ ազատվեք, և կրկին պարտքեր մի արեք, քանզի դա է ուղին, որով Աստծո խոստումը կկատարվի իր Եկեղեցու ժողովրդի համար, ըստ որի նրանք կդառնան աշխարհի ամենահարուստ ժողովուրդը: Սակայն սա չի պատահի, քանի դեռ դուք գրավ եք դնում ձեր տունն ու ձեր ագարակները, կամ պարտք եք վերցնում ձեր հնարավորությունից վեր, և այդպիսով, ձեր անունն ու պատիվը կվտանգվի, քանի որ դուք դուրս եք եկել ձեր հնարավորությունների սահմանից:8

Վերջին Օրերի Սրբերին հաճախ ենք զգուշացրել և լրջորեն հորդորել՝ վտանգի տակ չդնել իրենց տները, իրենց հետ միասին ֆինանասական գործարքների զոհասեղանին դնելով իրենց կանանց ու երեխաներին: … Եթե Վերջին Օրերի Սրբերն ականջ դնեն խելամիտ հորդորներին ու անցյալից դասեր քաղեն, նրանք չեն նկատի հրապուրիչ գայթակղությունները, որոնք այժմ ամենուր են, և գրավ չեն դնի իրենց տները, իրենց ձեռնարկությունները, ջրանցքներն ու ագարակները, որպեսզի միջոցներ ձեռք բերեն ֆինանսական գործարքների մեջ մտնելու և հարստանալու համար …

Այստեղ տրված հորդորները հիմնականում ուղղված են նրանց, ովքեր տրամադրված են գրավ դնել իրենց տները ֆինանասական գործարքներ կատարելու նպատակով, ոչ թե նրանց, ովքեր անհրաժեշտ կհամարեն շինարարական ընկերությունների միջոցով կամ այլ կերպ տան սեփականության իրավունք ձեռք բերել կանոնավոր վճարումներ կատարելով: Վերջինս կարող է նպաստել խնայողության սովորություններ ձեռք բերել, մինչդեռ ֆինանասական գործարքները շատ հաճախ շռայլորեն վատնելու ոգի են ձևավորում:9

Ցավոք կարող եմ ասել, որ կարծես թե շատերն այն աստիճան են հրապուրվել ֆինանսական գործարքներով, որ իրենց հոգին, թվում է, պարուրված է աշխարհիկի հանդեպ սիրով: … Երբ անհատներն իրենց շուրջն են հավաքում հարստությունները և կլանվում են միայն այդ հոգսով, որը բնականորեն փաթաթվում է իրենց, ապա նրանք հակվում են մոռանալու … Աստծուն, որից նրանք ամբողջովին կախված են՝ թե այն ժամանակ, երբ ունեն այդ հարստությունը, և թե այն ժամանակ, երբ գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ:10

Եթե այստեղ կան մարդիկ, ովքեր մտադիր են պարտքեր անել ֆինանսական գործարքների համար, … ես խորհուրդ կտայի չշտապել, աղոթել և խորը քննել դա, նախքան պարտավորություն կվերցնեն գումար պարտք անել: Այսինքն, եթե կարող եք պարտքեր մի՛ արեք: Որքան հնարավոր է շուտ վճարեք ձեր պարտքերը:11

Փողը մի բան է, որը մարդը պետք է կարողանա տնօրինել և իմաստուն ձևով օգտագործել, եթե նա ունի դա: Եթե նա չգիտի ինչպես օգտագործել փողը, այն կփախչի նրա գրպանից արագ թևեր կառնի ու կփախչի:12

Ես կրկին հորդորում եմ Վերջին Օրերի Սրբերին նպատակ դնել և ջանասիրաբար աշխատել ազատվել պարտքից: Ազատվեք պարտքից և հեռու մնացեք պարտքից, այդպիսով դուք ազատ կլինեք և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես:13

Մենք պետք է Աստծուն սիրենք ավելի շատ, քան սիրում ենք փողն ու հաճույքներ փնտրելը:

Մարդը մի թուլություն ունի, և … դա լուրջ թուլություն է, ծառայել ինքն իրեն, բավարարել իր անձնական ցանկությունները, իրականացնել իր անձնական նպատակները, անկախ նրանից ինչպես այն կանդրադառնա ուրիշների վրա: Անկախ կործանիչ հետևանքներից, որոնք կարող են թափվել ուրիշների վրա, նա ձգտում է բավարարել իր փառասիրությունը, իր ցանկությունները, բարձրացնելով իրեն և իր ես-ի շահերն առաջ տանելով: Սա մեր ժամանակների արատներից մեկն է: Դա այն թուլություններից է, որի պատճառով մարդը չի նմանվում Իր Վարդապետին, հեռանում է Աստծուց և ճշմարտությունից, և ինչ ցանկանում այն էլ անում է: Դա լավ չէ:14

Իմաստուն մարդը … ձգտում է հաճույք փնտրող կենդանի մահից հեռու մնալ: Նա կախման մեջ չի ընկնում կամ պարտք չի անում, որպեսզի ավտոմեքենա և այլ թանկարժեք անհրաժեշտ իրեր գնի, որպեսզի համընթաց գնա մոդայիկ հաճույք փնտրող բուռն տեմպին: …

Այս հաճույքի, զվարճության և համընթաց գնալու մրցակցության արդյունքում, որը միայն շատ հարուստները կարող են իրենց թույլ տալ, իսկ մյուսները չպետք է դա անեն, շատերը ստիպված են ներգրավվել ամեն տեսակի անօրինական մեքենայությունների մեջ, որպեսզի փող ձեռք բերեն իրենց այդ կանխատրամադրվածությունը բավարարելու համար: Այստեղից էլ գալիս է ֆինանսական անբարոյականության աճը: Միջոցներ ձեռք բերելու շատ անազնիվ եղանակներ են գործադրվում, փող ձեռք բերելու համար անգամ շատ հաճախ կիրառվում են ընկերներին ու հարևաններին խաբելն ու ստելը, որպեսզի գումար ունենան հաճույքների չափազանց մեծ ցանկությունը բավարարելու համար:15

Ես խղճում եմ հարուստ մարդուն, որը սիրում է իր փողերն ավելի շատ, քան Աստծուն: … Սի օր մենք կկշռվենք կշեռքով և հայտնի կդառնա՝ արդյո՞ք մենք աշխարհն ավելի շատ ենք սիրում, քան Աստծուն: … Տերն ասել է, որ հարուստը դժվար կմտնի երկնքի արքայությունը: Ոչ թե նրա համար, որ մարդը հարուստ է, քանզի Տերը ցանկանում է, որ մենք լինենք ամենահարուստ ժողովուրդը: Հետևաբար, ոչ մի հանցանք չկա հարուստ լինելու մեջ: Հանցանքը փող ունենալու մեջ չէ: Մենք հաճախ ենք լսում, թե ինչպես են ասում, որ «փողը ամեն չարիքի արմատն է»: Սակայն դա այդպես չէ: Սուրբ գրություններն այդպես չեն ասում: Նրանք ասում են, որ փող սիրելն է ամեն չարիքի արմատը [տես Ա Տիմոթեոս Զ.10]:16

Սիակ իրական վտանգը, որ ես կարող եմ տեսնել Վերջին Օրերի Սրբերի ճանապարհին, դա այն է, ինչը գալիս է հարստություն ունենալու արդյունքում: Դա հպարտությունն ու փառամոլությունն է, իրենց ցանկություններով տարվելը և Աստծուն մոռանալը, նաև սրբազան պարտավորություններն ու պարտականություններն անտեսելը, որոնք մենք ունենք Նրա հանդեպ և միմյանց հանդեպ. և այս ամենը երկրային օրհնությունների առատության պատճառով է, որոնք Նա բարեհաճությամբ շնորհել է մեզ: Ասում են, որ նեղության օրը մենք ձգտում ենք փնտրել Տիրոջը, իսկ բարգավաճման ժամանակ Նրան չենք հիշում: Ինձ թվում է, սրանում է կայանում այսօր մեզ սպառնացող ամենամեծ վտանգը:17

Ավելի օրհնության արժանի է, երբ մենք ենք մխիթարում և ուրախություն պատճառում մեր մերձավորներին, քան եթե նրանք են ծառայում մեզ: Սակայն հաշվի առնելով այն ոգին ու ազդեցությունը, որի ներքո ներկայումս գտնվում է աշխարհը, ապա սա համընդհանուր տեսակետ չէ: Աշխարհի մարդիկ գլուխ կոտրելով ընկած են այն բաների ետևից, որոնք, իրենց կարծիքով, հաճույք են պատճառում: Նրանց չի մտահոգում ինչ միջոցներով են հաճույք ստանում, քանի դեռ նրանք ստանում են այն: Ընդունված է, որ ոսկին կամ փողը այն միջոցներն են, որոնք նպաստում են նրանց հաճույք և ուրախություն պատճառելուն: Այնուամենայնիվ, մի քանի տարուց նրանք ետ կկանչվեն այս աշխարհից, երբ իրենց փայփայած հարստությունն ու այն ամենը, ինչի վրա նրանք դողում էին, կմնա ետևում: Նրանք չեն կարող իրենց հետ վերցնել իրենց ոսկին, քանի որ այն պատկանում է աշխարհին: Երբ նրանք վարագույրից այն կողմ անցնեն, այն, ինչ իրենց երջանկացրել էր, անհասանելի կլինի: Նրանց հաճույքի աղբյուրը կանհետանա …

Ի՞նչը կարող է այս աշխարհում այնքան ուրախություն կամ հաճույք պատճառել, որքան այն գիտելիքը, որ մեր մեղքերը ներված են, որ Աստված՝ մեր Երկնային Հայրն ընդունում է մեզ, որ մենք մեր մերձավորներից ոչ մեկին չենք վիրավորել, որ մենք ազատ ենք ամեն պարտականությունից կամ պարտավորությունից, որ մենք գերության մեջ չենք գտնվում ոչ աշխարհի, ոչ էլ մեր մերձավորների կողմից: Փողը չի կարող դա տալ: Աշխարհի հարստությունը չի կարող այդ հաճույքը պարգևել մարդուն:18

Եկեք իմաստուն լինենք մեր աշխարհիկ գործերում, որպեսզի ավելի լավ կարողանանք կառուցել Աստծո թագավորությունը:

Սի բանում ես վստահ եմ, որ մենք պետք է ձգտենք ծանոթանալ տնտեսական սկզբունքներին: Մենք պետք է օգտագործենք մեր ողջ իմաստությունը, դատողությունը և հասկացողությունը մեր աշխարհիկ, հոգևոր գործերում և հոգսերում … Մենք չափազանց եսասեր ենք: Չպետք է լինի «ամեն մարդ իր համար», սակայն մեզանից շատերը ագահ են: Մենք ցանկանում ենք մեր սրտերում ունենալ այն ամենը, ինչ մեր հարևանը ունի, անկախ նրանից մենք դրա կարիքը ունենք, թե ոչ: Որպեսզի լինենք մեր հարևանի նման, որպեսզի կարողանանք նրա հետ շփվել, և որպեսզի մեր երեխաները շփվեն նրա երեխաների հետ, մենք պետք է ունենանք նրա տան պես հիանալի տուն, նրա կահույքի պես թանկարժեք կահույք, … այնպիսի մեծ ճոխություններ թույլ տանք, ինչպես մեր հարևանը կարող է իրեն թույլ տալ: Այս ամենը բացարձակ անմտություն է: Դա սխալ է …

… Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ, և հատկապես, յուրաքանչյուր երիտասարդ Իսրայելում, պետք է սովորի, որ իրենցից յուրաքանչյուրը պետք է փորձի աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնել իրենց ապրելու համար, եթե դա հնարավոր է: Մենք բոլորս պետք է փորձենք ինչ-որ լավ բան անել: Եթե ձգտենք դրան, ապա մեր կյանքը ինչ-որ բանի համար պետք է: Աստված կօրհնի մեզ մեր աշխատանքում և ջանքերում, և եթե մենք համագործակցենք միմյանց հետ մեր աշխարհիկ գործերում և վարենք մեր գործերը ճիշտ սկզբունքների հիման վրա, աշխարհն ավելի լավը կլինի մեզ համար և մենք ավելի հարուստ կլինենք աշխարհում: Մենք ավելի շատ միջոցներ կունենանք Աստծո արքայությունը կառուցելու համար, մենք ավելի շատ միջոցներ կունենանք աղքատներին հավաքելու, Սիոնը կառուցելու, Սրբերի և մեր բարօրության համար:19

Եկեք պահենք Աստծո պատվիրանները, խնայենք մեր միջոցները … վճարենք մեր պարտքերը, լինենք ազատ տղամարդիկ ու կանայք, և ոչ թե գերիներ, ինչպես մեզանից շատերն են այսօր: Մեզանից շատերը պարտքի գերիներ են, և մեզ համար դժվար կլինի ազատվել դրանից, սակայն եթե հնարավորություն ունենք պատվով ազատվելու դրանից, եկեք մեր ողջ ջանքերն ուղղենք այդ նպատակին և անենք դա, որպեսզի երբ մեզ կանչեն միսիայում ծառայելու, կարողանանք ասել. «Այո, ես պատրաստ եմ և ցանկանում եմ գնալ», և ավելին՝ «Ես ոչ ոքի պարտք չեմ, և ես միջոցներ ունեմ՝ և միսիայի գնալու և իմ ընտանիքը ապահովելու համար»:20

Ես հավատում եմ, որ մեր գործն է՝ պատրաստվել սովի, ժանտախտի, փոթորիկների և երկրաշարժերի օրերի համար, և այն ժամանակի համար, երբ ծովը դուրս կգա իր սահմաններից: Ինչպե՞ս պետք է մենք դա անենք: … Ուսումնասիրելով ու իրագործելով ճշմարիտ տնտեսվարության սկզբունքները մեր կյանքում, և եղբայրության ու սիրո համակցությամբ, ըստ որի յուրաքանչյուրը կօգնի իր եղբորը, և բոլորը միասնական կլինեն, այնպես որ ոչ ոք կարիքից չի նեղվի, եթե մյուսներն ի զորու են թեթևացնել նրա կարիքը: Իր ժողովրդին տված Տիրոջ խոստումներից ամենամեծը, ինչպես տրված է Վարդապետություն և Ուխտերում, դա այն է, որ նրանք կդառնան ժողովուրդներից ամենահարուստը [տես ՎևՈւ 38.39]: Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, երբ ամեն օր մենք ծախսում ենք այն, ինչ վաստակում ենք, և մի փոքր էլ պարտք ենք վերցնում մեր հարևանից …

… Եկեք լինենք աշխատասեր ու տնտեսվար, խնայենք մեր միջոցները: Ոչ թե նրա համար, որ մեր հույսը դնենք մեր հարստության վրա, ոչ էլ այն դարձնենք մեր աստվածը. ապա ինչի՞ համար: Որպեսզի, երբ դժվար ժամանակները գան, կարողանանք բավարարել այդ ժամանակների կարիքները և կատարենք այն պարտավորությունները, որոնք դրված կլինեն Աստծո ժողովրդի վրա, որպեսզի իրականանան Ամենազորի նպատակները երկրի վրա:21

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ պետք է անենք մենք, եթե ցանկանում ենք հոգեպես ու նյութապես բարգավաճել: Ինչպե՞ս կարող է ագահությունը կործանել բարգավաճումը:

  • Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս, եթե խուսափում ենք պարտք անելուց: Ի՞նչ խնդիրներ կարող են ունենալ նրանք, ովքեր ոչ իմաստուն ձևով պարտքեր են կուտակում: Ինչպիսի՞ արդարացումներ են երբեմն գտնում մարդիկ ոչ իմաստուն ձևով պարտքեր կուտակելիս:

  • Ի՞նչ կարող ենք անել «բարգավաճման ժամանակ»՝ պարտ քերից ազատվելու համար: Որո՞նք են Տիրոջ հանդեպ մեր ֆինանսական պարտավորությունները: Ինչո՞ւ պետք է առա ջինը դրանք կատարենք:

  • Թեև ստիպված ես լինում տուն գնել «կանոնավոր վճարումներ» կատարելով, ինչպիսի նախազգուշացումների պետք է մենք հետևենք գրավների առումով: Ինչպե՞ս կարող է «շռայլորեն վատնելու ոգին» մղել այն բանին, որ մարդիկ կորստի մատնեն իրենց տունն ու ֆինանսական ապահովությունը: Ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանից:

  • Ինչպե՞ս է եսասիրությունը և հաճույք փնտրելը մեզ բաժանում Աստծուց: Որո՞նք են Աստծուց առավել փողը սիրելու վտանգները:

  • Ինչպե՞ս կարող ենք նյութապես և հոգևոր առումով պատրաստվել «սովի օրվա համար»:

  • Ինչպե՞ս կարող ենք մեր միջոցներն օգտագործել, որպեսզի «իրականանան Ամենազորի նպատակները»: Ինչպե՞ս կարող է նյութական պատրաստվածությունը մեզ օգուտ բերել:

  • Ինչպե՞ս կարող ենք մեր երեխաներին սովորեցնել փողը իմաստուն ձևով տնօրինելու սկզբունքները:

Հղումներ

  1. “Editor’s Table: In Memoriam—Joseph Fielding Smith,” Improvement Era, Jan. 1919, 266–67.

  2. Charles W. Nibley, “Reminiscences,” in Gospel Doctrine, 5th ed. (1939), 519.

  3. “The Truth about Mormonism,” Out West: A Magazine of the Old Pacific and the New, Sept. 1905, 242.

  4. Deseret Weekly, 19 Aug. 1893, 282.

  5. Gospel Doctrine, 307.

  6. Gospel Doctrine, 259–60.

  7. Deseret Weekly, 19 Aug. 1893, 283.

  8. Gospel Doctrine, 299–300.

  9. Gospel Doctrine, 306–7; paragraphing altered.

  10. Deseret News: Semi-Weekly, 1 May 1883, 1.

  11. In Conference Report, Oct. 1911, 128–29.

  12. Deseret News: Semi-Weekly, 8 Aug. 1884, 1.

  13. In Conference Report, Oct. 1903, 5.

  14. Deseret News: Semi-Weekly, 21 Jan. 1896, 1.

  15. Gospel Doctrine, 323–24.

  16. Deseret Weekly, 19 Aug. 1893, 283.

  17. Deseret News: Semi-Weekly, 1 May 1883, 1.

  18. Deseret News: Semi-Weekly, 11 Mar. 1884, 1; paragraphing added.

  19. Deseret News: Semi-Weekly, 8 Aug. 1884, 1.

  20. Deseret News: Semi-Weekly, 20 Nov. 1894, 1.

  21. Deseret Weekly, 19 Aug. 1893, 283.

Նկար
Zion’s Cooperative Mercantile Institution

Տնտեսական ինքնությունը խրախուսելու համար, պիոներ Սրբերը հիմնեցին այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք էին Zions Cooperative Mercantile Institution (Սիոնի առևտրական կոոպերատիվ հաստատությունը):